Օրվա լրահոսը
«Կարիք չկա հորս դիմելու»
Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի դիտարկումները Սերգեյ Սմբատյանի ղեկավարած՝ ութամյա կենսագրություն ունեցող Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պատմությունը եթե փորձենք հակիրճ ներկայացնել, չի ստացվի՝ պարզ պատճառով. այս նվագախումբը իր «մանկահասակ» տարիքում հայաստանյան մշակութային կյանքում արեց այն, ինչը չեն արել նույնիսկ տասնամյակների կենսագրություն ունեցող որոշ պետական կոլեկտիվներ: Ստեղծման առաջին իսկ օրվանից նվագախումբը սերտ հարաբերություններ ունի աշխարհահռչակ
«Քո լրագրողական կարիերան պետք է սկսես բաց աչքերով»
Գիրք, որը պետք է կարդա ամեն սկսնակ լրագրող Մի բան է, երբ տեսաբանն է լրագրություն դասավանդում, եւ մեկ այլ, երբ դա անում է գործող լրագրողը. այս դեպքում դասերն ավելի «ապրված են» ու ավելի պետքական: Մամուլում երկարամյա աշխատանքի հարուստ փորձ ունեցող, իսկ այժմ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» լրատվական թողարկման գլխավոր խմբագիր Ռուզան Խաչատրյանի «Սկսնակ լրագրողի
Գեւորգ Դանիելյան. «Այդ պատգամավորին մի ընտրեք եւ վերջ»
«Ինձ որեւէ մեկը դեռ չի բացահայտել, թե այդ պատասխանատվությունն ինչպիսի՞ն պետք է լինի: Այդ դեպքում, ես կասեի`համաձայն եմ կամ համաձայն չեմ: Այսինքն, ինչպե՞ս է ժողովուրդը պետությանը ենթարկելու պատասխանատվության»,- այսօր «Եվրասիա» համալսարանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումների ժամանակ ասաց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը: Քննարկումների ժամանակ հարց հնչեց`հայեցակարգում սահմանվա՞ծ են, արդյոք, պատասխանատվության մեխանիզմներ, քանզի Սահմանադրությամբ, օրենքներով
«Համաշխարհային արժեքի լուրջ արձակ կտամ»
Երիտասարդ բանաստեղծ Դավիթ Մշեցին՝ գրողի եւ իր գրական կյանքի մասին «Ինձ, որպես այդպիսին, տաղանդավոր չեմ համարում: Հիմա որ գրես, պետք է գրես Չարենցից լավ, կամ չգրես, հետեւաբար ի՞նչ անել: Բայց ինձ համար կոնկրետ գրականությունն այն է, որը համոզում է»,- սա ժամանակակից բանաստեղծ, 27-ամյա Դավիթ Մշեցու դիտարկումն է: Նրա բանաստեղծությունները սիրո, հայրենիքի, քաղաքական թեմաներով են: Հրապարակել
Մասնագիտական զրույցներ անչափահաս դատապարտյալների ճակատագրի վերաբերյալ
ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամ IRZ-ը, ՀՀ արդարադատության նախարարության աջակցությամբ, անցկացրել են եռօրյա փորձագիտական խորհրդատվություն` մասնագիտական զրույցներ անչափահասների արդարադատության ոլորտի և պրոբացիոն ծառայության վերաբերյալ: Քննարկմանը ներկա են եղել Գերմանական փորձագետ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի ԱՆ աշխատանքների, մանկավարժության և սոց. ծառայության ավագ խորհրդական Ռուդոլֆ Բաումը, ՊՈԱԿ-ի տնօրեն
ԵՄ երկրները քննարկել են Ռուսաստանից նավթի և գազի ներկրման արգելքի տարբերակը. «Ազատություն» ռադիոկայան
Դեռ «Մալազիական ավիաուղիներ»-ի օդանավի աղետից առաջ Եվրամիության երկրները քննարկել են Ռուսաստանի նավթի և գազի ներկրումների արգելքի հնարավորությունը: Այդ մասին հայտնի է դարձել Եվրոպական հանձնաժողովի ներքին փաստաթղթերից մեկի արտահոսքի արդյունքում: Ըստ այդմ, Եվրամիությունը նախապատրաստել է պատժամիջոցների երեք տեսակ: Առաջին աստիճանի՝ ամենաթեթև պատժամիջոցները ներառում են ռուսական այսպես կոչված շքեղ ապրանքների` ադամանդների, թանկարժեք մետաղների, մորթիների, օղու և խավիարի
Տարեվերջին կբացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունը որոշել է ստեղծել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, սահմանել, որ այդ պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության հավաքումը, հետազոտումը, պահպանումը և հանրահռչակումը, հայ հոգևոր և ժողովրդական երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու վերարտադրման խթանումը,
«Սնանկ գրագրությունները հարվածում են ՀՀ Ոստիկանության հեղինակությանը…»
ՀՀ Ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վ.Ս. Գասպարյանին Հարգարժան պարոն Ոստիկանապետ. Ոստիկանության Գորիսի վետերանների անունից 2014 թվականի ապրիլի 8-ին,հունիսի 17-ին և հուլիսի 5-ին նամակներով տեղեկացվել է Սյունիքի մարզային վարչության պետ Վ. Ավագյանի և Կապանի բաժնի նախկին պետ Վ. Գևորգյանի կողմից իրենց ծառայողական դիրքն ի չարը գործադրելու,ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու փաստի վերաբերյալ: Կարգապահական կոպիտ խախտումների համար
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 3 մարդ հացադուլ է անում․ նրանց անունները չեն հրապարակում. Epress.am
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօրվա դրությամբ հացադուլի մեջ են գտնվում երեք անձինք, որոնցից մեկը ցմահ դատապարտյալ է, իսկ մյուս երկուսը՝ մեղադրյալներ: Այս մասին Epress.am-ին հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով՝ արդեն 3 օր հացադուլի մեջ գտնվող անձինք բողոքում են իրենց դեմ հարուցված քրեական գործերից: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Ուկրաինայի Ռադան՝ առանց կոմունիստների. «Ազատություն» ռադիոկայան
Ուկրաինական խորհրդարանի նախագահը պատրաստվում է լուծարել խմբակցությունը, իսկ Արդարադատության նախարարությունը պահանջում է արգելել կոմկուսը:
Մահվան ելքով վրաերթ Երևան-Իջևան ճանապարհին
Հուլիսի 23-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան ժամը 22.45-ի սահմաններում Երևան-Իջևան ճանապարհի 66-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Նելլի Խաչատրյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Գեւորգ Դանիելյան. «Ի՞նչ է 1998-ին հասարակությունը պահանջում էր, որ Սահմանադրությո՞ւն ընդունեինք»
«Մարդիկ համարժեք չեն ընկալում խնդիրը, բավարար իրազեկված չեն, բայց քննարկումների արդյունքում իրազեկվածությունը մեծացել է»,- այսօր Եվրասիա միջազգային համալսարանում`խոսելով ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի մասին, ասաց ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը: Նա անդրադարձավ այն խնդիրներին, որոնք հաճախ բարձրացվում են լրատվամիջոցներում եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից, թե բարեփոխումների անհրաժեշտ հիմքեր, հասարակական պահանջը չկա: Ինչպես նաեւ,
«Հայգազարդի» պարտքը կմարեն նրանից «Նաիրիտներում» ունեցած բաժնետոմսերը վերցնելով
«Հայգազարդի» բաժնետոմսերը կտան «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր»-ին
Հովհաննես Սահակյան. «Սահմանադրական փոփոխությունների քաղաքական քննարկումները դեռ առջեւում են». «Հայոց աշխարհ»
Իսկ սահմանադրության, սահմանադրական բարեփոխումների տերը ժողովուրդն է՝ եթե փաստաթուղթը հանրաքվեի դրվի եւ չարժանանա ժողովրդի հավանությանը, բնականաբար այն չի ընդունվի։
«Սինջար եզդիների ազգային միավորումը» դիմում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին
Արդյոք զինակոչիկ Ալիկ Մահմուդյանի մոտ հայտնաբերված հիվանդությամբ թույլատրվու՞մ է նրան անցնել պարտադիր զինվորական ծառայության, թե՞ ոչ:
Հարյուր օրվա ընթացքում տնտեսության ոլորտում կառավարությունն իսկապես որոշակի, երբեմն նույնիսկ ռիսկային քայլեր կատարել է. «Հայոց աշխարհ»
Սովորաբար ստվերային շրջանառությունները բացահայտելու ճանապարհին ձեւավորվող վնասները տնտեսավարողները փորձում են փոխհատուցել գների բարձրացման, հետեւաբար եւ սպառողների հաշվին։
Կառավարությունը պատրաստվում է հերթական «գույք՝ պարտքի դիմաց»-ին. «168 ժամ»
ՀՀ կառավարությունը պատրաստվում է հերթական «գույք՝ պարտքի դիմաց» գործարքը կնքել։ Այս անգամ, կարծես, ամերիկյան կողմի հետ։ Գործադիրի առաջիկա՝ հուլիսի 24-ի նիստի օրակարգում ընդգրկված է որոշման մի նախագիծ, որն, առաջին հայացքից թվում է, թե շատ դրական նպատակ ունի։ Հարցը վերաբերում է «Հայգազարդ» ՓԲ ընկերության մի շարք պարտավորությունները մարելուն։ Ըստ նախագծի՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
Էլեկտրաէներգիայի թանկացումը՝ գնաճի պատճառ. «Ժողովուրդ»
Օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. այն կարժենա 41.85 դրամ, նախկին՝ 38-ի փոխարեն։ Եվ, բնականաբար, դա կունենա մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ հանգեցնելով թանկացումների հսկայական շղթայի։ Կարելի է ասել, որ այդ էֆեկտն արդեն իսկ զգալի է, քանզի որոշ տնտեսվարողներ դեռ էլէներգիայի սակագինը չբարձրացած՝ արդեն սկսել են թանկացնել իրենց արտադրանքը։ Թե ինչպիսի տնտեսական եւ սոցիալական հետեւանքներ կարող է
Գեղամյանի պարզաբանումը, թե ինչո՞ւ են ՀՀԿ-ում հակասական տեսակետներ հնչում. «Ժողովուրդ»
Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ Հայաստանի շահերին դեմ է Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին։ Պատգամավորը շեշտել է, որ դա կարող է առաջացնել «արտաքին քաղաքական խնդիրներ»։ Մինչդեռ տակավին վերջերս ԱԺ՝ ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամ՝ Արտաշես Գեղամյանը, հայտարարեց, որ Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը մեզ համար ցանկայի է։ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ա. Գեղամյանի
Հանգանակված 137 660 դրամը գումարվեց Այգեպարի «Պաշտպանող պատ»-ի համար հավաքվող միջոցներին
Հուլիսի 19-ին Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակի երիտասարդներին միացան հարյուրավոր մարդիկ ու իրենց մասնաբաժինն ավելացրին Տավուշի մարզի Այգեպար գյուղի դպրոցն ու մանկապարտեզը «Պաշտպանող պատ»-ով անվտանգ դարձնելու նախաձեռնությանը: Մոսկվա կինոթատրոնի հարեւանությամբ կազմակերպված դրամահավաքին հանգանակվեց 137 660 դրամ, ինչը թույլ է տալիս մեկ քայլով մոտենալ «Պաշտպանող պատ»-ի արդեն կառուցման փուլին: Այգեպարը 648 բնակիչ ունի, գյուղի դպրոցում 54
Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 25-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Հալաբյան 41-65 համարների, Մարգարյան 19-45 կենտ համարների, Կարապետյան փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր»
Ստացվում է, որ Քոչարյանների ընտանիքում այնքան էլ չեն հավանում իրենց կառուցած երկիրը. «Հայկական ժամանակ»
Դիտարկմանը, թե հիմա, փաստորեն, Սիրուշոյի տղան ԱՄՆ պոտենցիալ քաղաքացի է, տիկին Սիրանուշը պատասխանեց. «Դա ի՞նչ կարեւոր է։ Թեկուզ այդպես»։
Պուտինը դեռևս լուծում չունի. «168 ժամ»
«ՌԴ-ի հետ միության գնացած երկրներն արդեն զգում են, որ ինտեգրացիայի մակարդակը դեռևս միայն տնտեսական է, որը տվել է իր առավելագույն արդյունքը: Բայց չեմ կարծում, որ հետագայում ՌԴ-ն կբավարարվի միայն տնտեսական ոլորտում իր կամքը թելադրելով: Հայաստանի անդամակցության հետ կապված. Բելառուսն Ղազախստանն այնքան էլ, այսպես ասած, հիացած չեն այդ նախաձեռնությամբ: Արդեն որոշակի առևտրային հարաբերություններ և բյուջետային հոսքեր
Մարդասպանը` ինքնախոստովանությամբ
Հուլիսի 23-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ալեքսանդր Հովհաննիսյանը և հայտնել, որ մարդ է սպանել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1966 թ. ծնված Ալեքսանդր Հովհաննիսյանը և 1986 թ. ծնված Արթուր Մարտիրոսյանը շինարարական աշխատանքներ են կատարել Երևան-Մեղրի ճանապարհի 241-րդ կմ-ի 920-րդ Մ
Նախկինում երբեք էլէներգիայի թանկացման համար հիմնավորումների այսպիսի դեֆիցիտ չէր եղել. «Հայկական ժամանակ»
Ուղիղ մեկ շաբաթից Հայաստանի բոլոր սպառողները էլեկտրաէներգիայի դիմաց կվճարեն 10 տոկոս ավելի գումար, քան ներկայումս։ Օգոստոսի մեկին ուժի մեջ է մտնում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)՝ այս տարվա հուլիսի 1-ին ընդունած որոշումը, ըստ որի, էլէներգիայի յուրաքանչյուր կՎտ ժամի սակագինը 38 դրամից դառնում է 41 դրամ 85 լումա։ Իհարկե, առաջին անգամը չէ, որ Հայաստանում բարձրանում
Եվս մի մարդ անմեղ ճանաչվեց եւ դատարանով արդարացվեց
Սերգեյ Ափոյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ հափշտակել է Գագիկ Փարոյանին պատկանող` Երևանի Եղբայրության փողոցի թիվ 11 շենքի թիվ 17 հասցեում գտնվող բնակարանը, բացի այդ կեղծել և անձամբ օգտագործել էր իրավունք վերապահող և պաշտոնական փաստաթղթեր, որոնց օգտագործմամբ խարդախությամբ հափշտակել է ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը, ինչպես նաև կատարել է ուրիշի առանձնապես
Արդարացի ավարտեք մեկ գործ, եւ մյուս մայրերը իրենց վշտի մեջ համբերատար կսպասեն. «Ժամանակ»
Սգավոր մայրերին ցուցադրաբար ընդունելու փոխարեն՝ Հովիկ Աբրահամյանը կարող է ընդամենը նրանցից ցանկացածի որդու գործը ցուցադրաբար վերցնել եւ իր անմիջական հսկողությամբ առաջ մղել մինչեւ անաչառ, համոզիչ իրավական հանգուցալուծում։ Գործը դա կլինի, ոչ թե PR նպատակներով կազմակերպվող հանդիպումները, ինչպես հայտնությունները այս կամ այն բողոքի ցույցերին կամ պիկետներին։ Գործը այն կլինի, որ մեկ կոնկրետ դեպքի մասով կատարվի վերաքննություն,
«Սեւ ցուցակների» իմաստը
Երեկ Յուրմալայում մեկնարկել է «Նոր ալիք» երիտասարդ երգիչների մրցույթը, որին ես ավելի լավ եմ վերաբերվում, քան «Եվրատեսիլին»: Նախ` այնտեղ աշխատում է մասնագիտական ժյուրին, երկրորդ` այդ մրցույթում ավանդաբար հաջող են ելույթ ունենում մեր երգիչները: Նկատի ունեմ թե՛ այս «Նոր ալիքը» եւ թե՛ դրա խորհրդային «նախատիպը»` «Յուրմալան» եւ Նարինե Հարությունյանին, Արամոյին, իսկ նոր ժամանակներում` Սոնա Շահգելդյանին: Վստահ
Շենքի 7-րդ հարկից վերելակ է ընկել
Հուլիսի 23-ին, ժամը 22.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 14 շենքի 1-ին մուտքի վերելակը, 7-րդ հարկից մեծ արագությամբ սահելով, իջել է 2-րդ հարկ և արգելափակվել, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Ըստ


















































