Օրվա լրահոսը

Առանց հացի, լույսի, տրանսպորտի

Կիրակի օրը Երեւանի խանութների զգալի մասում հաց չի եղել։ Վարչական շրջաններից մեկում գտնվող խանութի սեփականատերը պատմեց, որ առավոտվանից հաց չի ստացել. «Սովորաբար առավոտ ժամը 8-9-ի կողմերը հաց էի ստանում, էսօր չկա, ու չգիտեմ էլ ինչ եմ անելու, երեւի ուրիշ հացի արտադրամասից կբերեմ, բայց հո չենք կարա մարդկանց սոված թողնենք։ Խնդիրը ոնց որ թե ճանապարհներն են

Քեսաբ կգնան միայն կամավորները. «168 ժամ»

Հարցազրույց «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության նախագահ Գրիշա Սարգսյանի հետ – Մեր տեղեկություններով` Ձեր ղեկավարած կազմակերպության որոշ անդամներ ևս ցանկություն են հայտնել միանալ այն կամավորական ջոկատին, որը կազմավորվում է Հայաստանում քեսաբահայության ինքնապաշտպանությանը մասնակցելու նպատակով: Որքանո՞վ են իրական այդ տեղեկությունները: – Այո, այդ տեղեկությունը ճիշտ է, Քեսաբ մեկնելու և այնտեղի ինքնապաշտպանությանը մասնակցելու ցանկություն ունեցողների թիվն իսկապես մեծ

Տուլվալուի հույսին. «Ժողովուրդ»

Փաստորեն՝ վեց տարվա ընթացքում Ռուսաստանի քաղաքական կշիռն ու ազդեցությունը բավարարեց ընդամենը կղզյակ-պետությունների «ճանաչումը» գնելու համար։

Արտակ Շաքարյան. Առաջիկա ամիսներին Քեսաբը դեռ կռվախնձոր կլինի Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր «Մեդիա կենտրոնում» պատմական ակնարկ կատարեց`Քեսաբի հայկական լինելու մասին, միաժամանակ նկատեց, որ Քեսաբը թուրք-սիրիական սահմանի միակ հատվածն է, որը չի վերահսկվում ապստամբ գրոհայինների կողմից եւ վաղ թե ուշ այն պետք է անցներ գրոհայինների ազդեցության ներքո: Իսկ մինչ այժմ չէր անցել, ըստ թուրքագետի, որովհետեւ Լաթաքիան Ասադի ընտանիքի ուժի աղբյուրն է. «Ասադին հաղթելու համար,

Բարի եղեք միջազգային մի փորձ բերել, որով կապացուցեք, որ ԶԼՄ-ին ստիպել են կրել «ֆեյքի» արտահայտությունների հետեւանքները. «Հրապարակ»

ՀՀ իշխանությունների այս համառությունը, որով նրանք ուզում են մամուլի դեմ հերթական պատը կառուցել, ինձ հուշում է, որ մերոնք գնում են Ռեջեփ Թայիբ Էրդողանի գծած ճանապարհով, եւ հեռու չէ այն օրը, որ, ՀՀ իշխանություններին իբր համացանցային հարձակումներից պաշտպանելու համար, Հայաստանում եւս արգելափակվեն Ֆեյսբուքն ու Թվիթերը։ Շա՞տ արտասովոր բան ասացինք, պարոն Հարությունյան։ Դե իհարկե արտասովոր է, դե

Սպասվում է եղանակի պարզեցում, ջերմաստիճանի անկում

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 6 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին` 7 աստիճան ցուրտ Ապրիլի 1-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 1-ի ցերեկը, 2-5-ին կբարձրանա 8-10 աստիճանով: Երևանում՝ Ապրիլի 1-5-ին սպասվում է առանց

Շվեյցարիայից՝ 800 գրամ, Կոմորներից՝ 700 գրամ շաքար բերողներին ՊԵԿ-ը համարել է ներկրող. «Հայկական ժամանակ»

Շաքարեղեգի անվան տակ Հայաստան է բերվում պատրաստի շաքար։ Դա արվում է որպեսզի ներկրողը խուսափի մաքսատուրքից, որը շաքարեղեգի համար 0 տոկոս է։

ԱՄՆ-ը դեմ էր Տեր-Պետրոսյանին և օգնեց իշխանության գալ Քոչարյանին. Ժիրայր Լիպարիտյանի բացահայտումը. «168 ժամ»

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը ժամանակին մեծ ներդրում է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի (1998թ. փետրվարի 3) մեջ: 168.am-ի հետ հարցազրույցում այսպիսի ուշագրավ բացահայտում արեց առաջին նախագահի նախկին խորհրդական (1991-97 թթ.), ժամանակին ղարաբաղյան բանակցությունների առանցքային մասնակիցներից Ժիրայր Լիպարիտյանը, երբ խոսքի ընթացքում հիշեց ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Նուլանդի վերջին սկանդալային հեռախոսազրույցը Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի

Գյուղատնտեսության նախարարությունը բավարար չի լուծել գյուղացիներին հասցված վնասի փոխհատուցման, կարկտահարման և 2013-ի այլ խնդիրները. Օմբուդսմեն

      Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները Մի շարք դեպքերում գյուղատնտեսությամբ զբաղվողները չեն ստացել որևէ շահույթ, քանի որ տրվող վարկերի տոկոսադրույքները եղել են չափազանց բարձր, իսկ դրանց մարման ժամկետները՝ խիստ սահմանափակ: Բնական աղետների հետևանքով գյուղատնտեսությամբ զբաղվողներին հասցված վնասը Պետության կողմից բավարար չափով չի փոխհատուցվել: Արդյունքում՝ հազարավոր ընտանիքներ մնացել էին առանց ապրուստի միջոցի: Դեռևս չի լուծվել գյուղատնտեսական ապահովագրության հարցը, որի արդյունքում գյուղատնտեսությամբ զբաղվողներին բնական աղետների հետևանքով հասցված վնասի փոխհատուցումն ընդհանրապես երաշխավորված չէ: Դեռևս չի

Էդմոն Մարուքյան. «Միայն հրոսակները չէին կարող գրավել Քեսաբը, եթե թուրքական բանակը չաջակցեր»

«Եվ գիտական ոլորտից, եւ լրագրողներ եւ քաղաքական կուսակցություններից թող մարդիկ հավաքվեն եւ մեկնեն»,- այսօր «Մեդիա կենտրոնում» նման առաջարկ հնչեցրեց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, որը Լաթաքիա մեկնած պատգամավորական խմբում էր: Պարոն Պողոսյանը մեկ անգամ ևս հայտարարեց, որ ԱԺ պատգամավորների այցը մասնավոր էր, ուստի պետք չէ այս իմաստով շահարկումներ անել, այլ պետք է նմանօրինակ նախաձեռնություններով հանդես գալ

Հրդեհ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում

Ապրիլի 1-ին, ժամը 08.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թամանյան փողոցի թիվ 3 հասցեում` Գաֆեսճյան արվեստի կենտրոնում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թամանյան փողոցի թիվ 3 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.09-ին, մարվել` 09.12-ին: Այրվել է շինարարական աղբ (4

Սպասվող թանկացման դեմն առնել չկարողանալով, վարչապետը համաժողովում հայտարարում է. «Հրապարակ»

Սա չի՞ նշանակում, որ մեր իշխանություններին ՄՄ-ից առայժմ գոնե, նախնական խոստումների տեսքով, ոչինչ կորզել չի հաջողվել։

Ձկնաբան. «Սեւանի իշխանը պետք է բազմացնել ոչ թե արհեստական, այլ գոնե կիսաարհեստական եղանակով» (Տեսանյութ)

«Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման ծրագիրը» բնապահպանները միանշանակ չեն ընդունում: Արդեն գրել ենք , թե նրանց անհանգստացնում է այն, որ այդ ծրագրով նախատեսված է ձկներին կերակրել արհեստական կերով, որը պարունակում է մեծ քանակությամբ ազոտ ու ֆոսֆոր: Այս հարցը բնապահպանները բարձրացրեցին  նաեւ երկու շաբաթ առաջ Ազգային ժողովում Սեւանա լճից հավելյալ 70 մլն խմ ջուր

Հայաստանի լինել-չլինելու հարցը. «Ժամանակ»

Ապրիլի 1-ին հասարակության սպասումները հեռու են ծիծաղից՝ մարդիկ լարված սպասում են, թե ինչ է ասելու Սահմանադրական դատարանը կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին, որի վերաբերյալ վճիռ կայացնելու համար երեկ մտել է խորհրդակցական սենյակ և այսօր ամենայն հավանականությամբ դուրս կգա այնտեղից: ՍԴ-ն պետք է ասի՝ մնո՞ւմ է պարտադիրը, թե՞ չի մնում: Եթե ասի, որ մնում է, «ԴԵՄ ԵՄ»

ԱՍԵԿՈՍԵ

Մեր սեփական զայրույթը մեզ ավելի է վնասում, քան այն, ինչը մեզ ստիպում է զայրանալ: ԼԵԲԲՈՍ

Արմեն Աշոտյանը՝ ՄԻՊ-ին. «Կպատասխանենք, երբ պաշտոնապես կստանանք զեկույցը»

Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին խնդրեց մեկնաբանել երեկ հրապարակված Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը, որտեղ նշվում էր, թե ինչ իրավունքներ է խախտել ԿԳ նախարարությունը 2013 թվականին: Ոլորտում առկա մի քանի թերությունների ու խնդիրների թվում զեկույցում նշվում է, որ Հայաստանի 1400 դպրոցներից ընդամենը 117-ում է իրականացվել ներառական կրթություն, այն էլ՝ ակնհայտ բացթողումներով: Զեկույցի համաձայն՝ որպես կանոն

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առթիվ

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Հարգելի՛ բարեկամներ, Չեմ կասկածում, որ հայ և ասորի ժողովուրդների դարավոր հարևանությունը, բարեկամությունն ու մշակութային փոխներթափանցումները շարունակվելու են: Մենք փոխադարձաբար հարստացնելու և ուժեղացնելու ենք միմյանց: Հաբ-Նիսանի տոնը, որ խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը, թող հայաստանաբնակ ասորիներին բերի ուրախություն և երջանկություն: Թող գալիք տարին ձեզ համար լինի

Բերդ – Ճամբարակ ավտոճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը: Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից), Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի միջպետական ավտոճանապարհի Գորիս – Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների

Շրջվել են վագոններ (Տեսանյութ)

«Aravot.am»-ի առայժմ չհաստատված տեղեկություններով՝ այսօր երեկոյան Վարդենիս-Շորժա ճանապարհի 6-րդ կմ-ի վրա շրջվել է հանքանյութ տեղափոխող 12 վագոն: Վնասների եւ տուժածների մասին տեղեկություններ դեռեւս չկան: Պատահարի պատճառը, ամենայն հավանականությամբ, բնակլիմայական անբարենպաստ պայմաններն էին:

3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ ՀՀ տարածքում

Մարտի 31-ին տեղական ժամանակով 22.01-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում` Ամասիա քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 43.860: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:   ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ

«ՀՀԿ-ում վախենում են ասպետ երեւալ»

«Դոն Կիխոտ» հիմնադրամը հնարավոր է առաջիկայում ՀՀԿ ողջ կազմին ասպետի կոչումներ շնորհի: Հիշեցնենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ,  այսօր «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը ասպետի կոչում ստացավ՝ որպես մեր ժամանակների դոն Կիխոտ: Հիմնադրամի նախագահ Վարդան Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ արդեն ծրագրե՞լ են հաջորդ ասպետի կոչումն ում են շնորհելու: Պարոն Վարդանյանն ասաց՝ դեռ ասպետի կոչման մեկին աչքի տակ չունեն,

Հրայր Թամրազյան. «Նաիրա Զոհրաբյանը, եթե գիտի, թող հրապարակի այդ լրատվամիջոցների անունները». 168.am

Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել՝ «Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում. առկա հիմնախնդիրները և առաջարկվող լուծումները» թեմայով: Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, լրագրողներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի փորձագետներ: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Էդմոն Մարուքյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի,

Անտերության մատնված ավտոմոբիլային թունել

Թունելում փոսեր կան

Էրդողանը «վստահության քվե» ստացավ. «Ազատություն»

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կարողացավ պահպանել իշխանությունը այս կիրակի կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Թեև այս ընտրությունը Թուրքիայում տեղական իշխանությունների մակարդակով է, սակայն իրականում ընկալվում է որպես վստահության քվե վարչապետ Ռեջեփ էրդողանին և նրա ղեկավարած քաղաքական ուժին: Ընտրություններն անցել են խիստ լարված մթնոլորտում: Նախընտրական շրջանում Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալների, հասարակության բևեռացման, Youtube-ի և

Գյուղացին 20-25 միլիոն դոլարի կորուստ է ունեցել

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի մոտավոր հաշվարկներով, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով գյուղացին 5-55.000 տոննա ծիրան է կորցրել: «Կորուստների մասին դեռ շուտ  է խոսել, պետք է հաշվարկներ անել շաբաթվա վերջին, այս պահին տեղերում աշխատանք ենք դեռ տանում, բայց խոսքը գնում է 20-25 միլիոն դոլարի մասին, որ գյուղացին կորցրեց՝ հիմնականում ծիրանի, նշի, բալենու վնասներն են»,- Aravot.am-ին ասաց

Hurriyet. Ուկրաինայի ճգնաժամը Թուրքիային ստիպել է Վերին Լարսով ապրանք արտահանել Ռուսաստան

Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության պատճառով Թուրքիան ստիպված է Վրաստանով ապրանք արտահանել Ռուսաստան, «Հուրիեթ» թերթին ասել է Սևծովյան արտահանողների միության նախագահ Ահմեդ Համդի Գյուրդողանը: «Թուրք արտահանողները ստիպված են օգտագործել Վրաստանի և Ռուսաստանի միջև Կազբեգի-Վերին Լարս անցակետը, քանի որ պատերազմի վտանգի և դիվանագիտական արձագանքների պատճառով դա է միակ գործող օրինական անցման կետը», – ասել է Գյուրդողան՝ բողոքելով,

ՊՆ խոսնակ. «Պատերազմական իրավիճակը կա և շարունակվում է». «Ազատություն»

Վերջին շաբաթվա ընթացքում հակառակորդի ակտիվությունը գնահատելով՝ Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձանագրում է․ – «Պատերազմական իրավիճակը կա և շարունակվում է»։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, անցած շաբաթավերջին ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի մարզի մի շարք գյուղերի` Ներքին Կարմրաղբյուրի, Այգեպարի, Չինարիի, Մովսեսի, ինչպես նաև Ղարաբաղի որոշ շրջանների ուղղությամբ։ Մինչ այդ հայտնի էր դարձել սահմանին 3 հայ զինծառայողների

Տարօրինակ միջնորդություն

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մարտի 28-ին  հաղորդագրություն է տարածել, որ  վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանին, «Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ Էրիկ Գրիգորյանին և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի և «Պատասխանատու հանքարդյունաբերության» կենտրոնի նախագահ Ալեն Ամիրխանյանին, ովքեր իբր լիազորված

Մարտի 31-ը Անդրե Աղասիի մարզական կարիերայում

1996 թվականի այս օրը Անդրե Աղասին հաղթել է Մայամիում անցկացված «Lipton Championships» մրցաշարում: Այդ օրը խորվաթ Գորան Իվանիշեւիչի հետ եզրափակիչ խաղում նա կորտում անցկացրել է ընդամենը 10 րոպե: Մրցակիցը ներկայացել էր մեջքի վնասվածքով եւ շատ կարճ ժամանակում հասկացել, որ ուժեղ ցավի պատճառով ի վիճակի չի լինելու պատշաճ հանդես գալ, առավել եւս՝ խաղալ մինչեւ վերջ: 2002 

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսի հետ

Մարտի 31-ին աշխատանքային այցելությամբ Բրյուսել ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսի հետ: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովի մասնակցության հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով այդ միջոցառմանը Հայաստանի մասնակցության կարևորությունը։ Հայաստանի և Բելգիայի արտգործնախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձան

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031