Օրվա լրահոսը
«Որոշ դեպքերում գրեթե անհնար է դառնում պացիենտների իրավունքների պաշտպանության հարցը»
Ասում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Առողջապահական իրավունքի խմբի վարիչ, դասախոս Մելիք Սողոմոնյանը: – Պարոն Սողոմոնյան, այսօր շատ է խոսվում առողջապահության իրավունքի մասին: Ձեր կողմից ղեկավարվող կառույցի առաքելությունը նույնն է: Կներկայացնե՞ք այն: – Պետական բժշկական համալսարանում իրավագիտություն առարկան դասավանդվել է դեռեւս 1977 թվականից: 2012 թվականին բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի որոշմամբ ստեղծվեց
Անձնագրայինից հաստատեցին, որ միայն հաշվառումը չի կարող լինել քաղաքացիության ձեռքբերման պայման
Նախկինում փախստական Վալերիկ Հարությունյանին կտրամադրեն քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական: Այդ մասին «Առավոտին» հայտնեցին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից (ԱՎՎ): Վալերիկը դարձել էր օրենքի չարաշահման «զոհ», քանի որ դադարեցվել էր նրա փախստականի կարգավիճակը ՀՀ-ում, իսկ այդուհետեւ՝ չէին տրամադրում կացության վկայական: Իսկ կացության վկայական տրվում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք դա գործածում են
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում է
Ուկրաինայում վերջին իրադարձությունների, Սիրիայի դեպքերի, Հայաստան-Ադրբեջան սահմանին գրեթե ամեն օր զոհվող մարդկանց ֆոնին աշխարհում խաղաղ հարաբերությունների հաստատումն ու պահպանումը ավանդապես թշնամի, առնվազն ոչ բարեկամ երկրների միջեւ ավելի քան հրատապ է: Ապրել մշտական թշնամության, սառեցված հակամարտության պայմաններո՞ւմ, թե՞ գտնել ուղիներ՝ հարաբերությունների նորմալացման համար: Այս հարցի պատասխանը թերեւս միանշանակ է՝ պատերազմ ոչ ոքի պետք չէ: Ու այս
«Փարաջանովն ասաց՝ կոտրատված հայելին իմ ճակատագիրն է»
Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հնչյունային ռեժիսոր Գարի Կունցեւի այրու հիշողությունները Հանրահայտ հնչյունային ռեժիսոր, կոմպոզիտոր, դրամատուրգ Գարի Կունցեւը Փարաջանովի «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ», «Խոստովանություն» ֆիլմերի հնչյունային ռեժիսորն է: Նրա անունը կապվում է Փարաջանովի անվան հետ ոչ միայն ֆիլմերի առումով. Կունցեւը ընտանիքով Փարաջանովի հետ մտերիմ է եղել: Օրերս Կունցեւի «Կար-չկար՝ մի Փարաջանով» հուշապատում-վիպակի հայերեն թարգմանության առիթով (գիրքը
«Կարող ենք միասին» կարգախոսի ներքո իրականացվող արշավը մեկնարկեց
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ այսօր Պողոսյան պարտեզներում մեկնարկեց hաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանն ուղղված հանրային արշավը: «Կարող ենք միասին» կարգախոսի ներքո իրականացվող արշավի նպատակն է խթանել ներառման և «կրթություն բոլոր երեխաների համար» գաղափարների տարածումը Հայաստանում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների` որպես հասարակության լիարժեք անդամների ընդունումը և նրանց դերի կարևորումը երկրի
Ֆիլհարմոնիկը 2014-2015թթ. համերգաշրջանը կմեկնարկի Իտալիայում
Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հուլիսի 11-ին կայացած Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարումը կոլեկտիվի վերջին բեմելն էր 2013-14թթ. համերգաշրջանում: Սակայն նվագախմբի ամենօրյա փորձերը չեն դադարում: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ՀՊՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը (լուսանկարում) դա բացատրեց օգոստոսին Իտալիայում նվագախմբի կայանալիք հյուրախաղով: Մանրամասնելով՝ ասաց. «Նվագախումբը Թոփչյանի ղեկավարությամբ օգոստոսի 26-30-ը ելույթներ կունենա Ռիմինի, Չիտտա
ՀՀ-ում Իրանի դեսպանը ձեռնպահ մնաց Հայաստանի`ԵՏՄ անդամակցության մասին խոսելուց
Արդյոք Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, չի խոչընդոտի հայ-իրանական հարաբերություններին: Այսօր Մամուլի ազգային ակումբում լրագրողները նման հարց ուղղեցին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Դեսպանը նախ ասաց, որ այս կառույցին անդամակցությունը պայմանավորված է արդեն Հայաստանի շահերով եւ ՀՀ կառավարության որոշմամբ: «Վստահաբար Հայաստանի իշխանությունները մշտապես հաշվի են առնում Հայաստանի շահերը, և չեն
«Մինասի նկարը ծնվում էր զուսպ, նյարդային պայքարում»
Հայ գեղանկարչության մեծահռչակ դեմքերից մեկը՝ Մինաս Ավետիսյանը, հուլիսի 20-ին կբոլորեր 86-ամյակը: Այդ առիթով Մինասի երիտասարդական տարիների լավագույն ընկերներից մեկը՝ անվանի քանդակագործ Արարատ Հովսեփյանը (լուսանկարում), որոշեց «կիսվել» իր թանկ հուշերով: Նրանք միասին են սովորել Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապրել հանրակացարանի նույն սենյակում: -Երկար տարիներ ընկերություն եք արել Մինաս Ավետիսյանի հետ: Ինչպիսի՞ արվեստագետ եւ
Իրանի դեսպանը չի բացառում, որ Մերձավոր Արեւելքի ահաբեկչությունը կհասնի Հարավային Կովկաս
Այսօր, Մամուլի ազգային ակումբում, խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին չբացառեց, որ Մերձավոր Արևելքի ահաբեկչությունը հասնի նաև Հարավային Կովկաս: Դեսպանի մտահոգությունն այն է, որ Հարավային Կովկասում էլ կան լարվածության օջախներ: Դեսպանը հյուրընկալվել էր` Մամուլի ազգային ակումբի նախաձեռնությամբ «Աշխարհը և մենք» ծրագրի և «Հայ-իրանական հարաբերություններ», «Իրանը և տարածաշրջանը»
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Շանթի և ընկերների մասին. «Այս տղաները քաղբանտարկյալներ են» (Տեսանյութ)
«Հայաստանը ազատ երկիր տեսնելով է պայմանավորված, որ ես այստեղ եմ»,-այսօր՝ հուլիսի 18-ին, Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական նիստին ներկա է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Aravot.am-ի հարցին՝ սա նշանակում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սատարում է Շանթ Հարությունյանի՞ն, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Հայաստանի քաղաքացին և Հայաստանի
Մեքենան անցել է կնոջ ոտքի վրայով
Հուլիսի 17-ին, ժամը 15.05-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքաթաթային հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1955 թ. ծնված Նինա Ղ.-ն և հայտնել, որ Աբովյան քաղաքում, սուպերմարկետի դիմաց, ճանապարհն անցնելիս մեքենան անցել է ոտքի վրայով: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «ՎԱԶ-21063»
Շանթ Հարությունյան. «Ասաց՝ ես Թուրքիայի շպիոն եմ` եկել եմ հայերին սպանեմ, ես էլ փայտով տվեցի գլխին» (Տեսանյութ)
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Շանթ և ընկերներ» գործով դատական նիստը (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան): Ընթանում է տուժողների քննությունը: Շարունակում է վկայություններ տալ նաև «հրեշտակների» 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, գործով տուժող ճանաչված Գեղամ Խաչատրյանը: Խաչատրյանն իր ցուցմունքում վկայել է, որ որովայնի վնասվածքը ստանալու պահը թեև հիշում է, բայց չի
Սյունիքի արոտավայրերի հարցը փակված է
«Սյունիքի արոտավայրերի խնդիրը մեծ հնչողություն ստացավ, երբ ինքն այնպիսին չէր, ու միջկառավարական համաձայնագիր չէր ստորագրվել, ընդհանրապես որևէ փաստաթուղթ չէր ստորագրվել»,-այսօր, Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին՝ ի պատասխան հարցի, թե աղմուկ հանած հայկական արոտավայրերը Իրանին վարձակալության տալու վերաբերյալ լուրերն, ի վերջո, իրական էի՞ն,
ՀՀԿ խմբակցության ղեկավարը խիստ հիասթափված է ընդդիմությունից. «Հայոց աշխարհ»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խիստ հիասթափված է ընդդիմությունից. «Ես ավելի մեծ սպասելիքներ ունեի ընդդիմությունից, եւ դա գաղտնիք չէ, քանի որ ժամանակին արտահայտել եմ իմ կարծիքն այդ մասին»: Բաղդասարյանը հիշեցրեց. քառյակը, երբ հանդես եկավ հայտնի 12-կետանոց առաջարկներով, ինքն անձամբ դրական արձագանքեց նրանց քայլին, ավելին՝ ողջունեց ընդդիմության համախմբումը՝ այն համոզմամբ, որ հետայսու ականատես է լինելու առավել
Անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա
Հուլիսի 17-ին, ժամը 13.45-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 2008 թ. ծնված Աստղիկ Հ.-ն և հայտնել, որ Իսրաելյան փողոցի 21 շենքի դիմաց անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել իրեն: Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Հովիկ Աբրահամյանի՝ Լևոն Հայրապետյանի ձերբակալման գնահատականին զուգահեռ. «Մեկ-մեկ լեզվի սայթաքումներ լինում են» (Տեսանյութ)
«Համաձայն չեմ ՀՀ դե ֆակտո իշխանությունների տեսակետի հետ, որ դա կապ չունի, թող ռուսները որոշեն՝ ինչ են ուզում անել, եթե դա օրենքի խախտում է և չունի ընդգծված քաղաքական ենթատեքստ: Եթե ՀՀ-ն ունի արժանապատվության վերջին կաթիլը, պիտի հետաքննի այս հարցը»,-այսօր «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական նիստին ներկա գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանն այսպիսի կարծիք հայտնեց՝ անդրադառնալով գործարար
Արտագաղթի պատճառը հայտնի է, կոնկրետ մեղավորները՝ նույնպես. «Չորրորդ իշխանություն»
Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին տարիներից սկսվեց տնտեսության գերմոնոպոլիզացիան, բիզնեսը քվոտավորվեց, ամենաշահութաբեր ոլորտները բաժանվեցին մի քանի օլիգարխների միջեւ, իսկ մյուսներին թողնվեցին միայն «կռճոնները»։
Մոհամմադ Ռեյիսին`միջազգային հանրության կողմից կիրառվող կրկնակի չափանիշների մասին
«Զենքն ու սպառազինությունը երբեք անվտանգության գործոն չեն կարող լինել: Խաղաղ գոյակցության պայմանն այն է, որ բոլորը ցանկանան, որ խաղաղություն լինի: Կարո՞ղ եք մի երկիր ցույց տալ, որն անվտանգության հասած լինի կուտակված զենքի կամ զանգվածային անվտանգության զենքերով: Նման բոլոր երկրների անվտանգությունը ցածր մակարդակի վրա է: Որեւէ երկրի համար անվտանգություն չեն ապահովի անմեղ մարդկանց կոտորածները եւ ոչնչացումներ»,-
Թուրքիայի քաղաքացիները փորձել են Հայաստանն օգտագործել որպես տարանցիկ երկիր` թմրամիջոցը Եվրոպա տեղափոխելու համար. www.pastinfo.am
Հերոինի աղմկահարույց գործով նոր մանրամասներ են ի հայտ դարձել
Լեւոն Ջավախյան. «Մտավորականը չպետք է մականունավորների հացից օգտվի». «Իրատես de facto»
Նա պիտի ապրի իր կյանքով, իր խոսքը ասի, ու թող ոչ ոք էլ իսկական մտավորականին իր տեղը ցույց չտա։
Հայաստանը՝ Կրեմլի «մոնիտորինգի» տակ
Եթե նպատակ չի դրվել հայ-ռուսական հարաբերությունները «տեր ու ծառայի» փոխհարաբերությունների մակարդակի իջեցնել Պուտինի գլխավոր պրոպագանդիստ, «Россия сегодня»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը օրերս դարձյալ Երեւան էր ժամանել: Հայաստանում «Գրիբոյեդով» անվամբ գործող ակումբը անցկացրել է իր հերթական փակ հավաքը: Համացանցում հայտնվել են այդ հավաքի մասնակիցների լուսանկարները: Ինչպես երեւում է, պուտինյան քարոզչամեքենայի գլխավոր դերակատարը լրջորեն է աշխատում Հայաստանի
«Ագրարային» կուսակցության վարչությունը որոշում է ընդունել սատարել ՕԵԿ նախաձեռնությանը
Ւնչպես նաև այսօր ժամը 18:30-ին միանալ Ազատության հրապարակում ՕԵԿ նախաձեռնած հանրահավաքին ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:
Լեւոն Հայրապետյանի պատմությունը դեռ մի շարք աղմկահարույց վայրիվերումներ է արձանագրելու. «Հայոց աշխարհ»
Լեւոն Հայրապետյանի մտերիմները պատահական չեն համարում նաեւ այն, որ առաջինը ձերբակալման մասին գրեց «Ռոսբալտ» գործակալությունը՝ նշելով, որ այն պատկանում է Ալիեւի խնամու մոտիկ ընկերոջը: Գուցե ավելորդ է նշել, բայց ադրբեջանական «լրահոսում» հրճվալից տրամադրություններ են տիրում: Նկատի ունենալով, թե որպես բարերար եւ գործարար որքան բան է արել եւ շարունակում անել Լեւոն Հայրապետյանը հայրենի Արցախում, նրանց նման
Աղվան Հովսեփյանը` ՀՀ քննչական կոմիտեի նախագահ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱUԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 20-րդ և 51-րդ հոդվածների 1-ին մասերը` ո ր ո շ ու մ ե մ. Աղվան ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ: ՀԱՅԱՍՏԱՆԻ
Գագիկ Հարությունյանն ինքն իրեն համարո՞ւմ է ահաբեկչության զոհ. «Չորրորդ իշխանություն»
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը երեկ Գյումրիում հայտարարել է, թե «մարտի 1-ը ահաբեկչական ակտ էր»։ Ամենակարեւորն է, արդյոք ինքն իրեն համարո՞ւմ է ահաբեկչության զոհ։ Եթե չեք մոռացել՝ նա 2008թ. ընտրությունները օրինական համարեց ներքին զորքերով ու անհայտ ավտոմատավորներով շրջապատված շենքում՝ պատանդի կարգավիճակով։ Թե՞ այդ ավտոմատավորները նրան 200-300 հազար ահաբեկիչներից էին պաշտպանում։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ
Դավիթ Հովհաննես.«Սահմանամերձ գյուղերի բնակիչներին պետք է զենք բաժանվի»
Դավիթ Հովհաննեսը խուճապային տրամադրություն չի տեսնում
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը նաև մարզերում
Հուլիսի 17-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի և Արարատի մարզերում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 27 ավտոմեքենա. 15 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում (7-ը` Արմավիրի, 8-ը` Արարատի մարզում), 12-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: ՀՀ ոստիկանություն
Ըստ ՀՀ-ում Իրանի դեսպանի, Սեյրան Օհանյանն ապատեղեկատվությո՞ւն է տարածել
Իրանում ղարաբաղյան շփման գծում խաղաղապահների տեղակայման անհրաժեշտություն չեն տեսնում


















































