Օրվա լրահոսը
«Մեզ պետք չէ համեմատել Ադրբեջանի հետ». «168 ժամ»
«Մեր քաղաքական ղեկավարությունը գերագույն գլխավոր հրամանատարի նախագահությամբ իրականացնում է համապատասխան քաղաքականություն, և այդ քաղաքականության շրջանակներում մենք ունենք համապատասխան ռազմական դաշինք, գործընկերներ, որոնց հետ իրականացվում է հստակ մշակված աշխատանք: Լեռնային Ղարաբաղի գործընթացն ունի հստակ կարգավորման պրոցես, և այդ պրոցեսը զարգանում է` անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչքանով է դրանից գոհ կամ դժգոհ»,- «168 Ժամին» տված հարցազրույցում ասել
Իշխանությունները պատրաստվում են թեժ աշնան
Իշխանությունները մտադիր են աշնանը փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում։ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում է պատրաստվում օրինագծերի փաթեթը, որով փորձում են վերացնել այն լուսանցքները, որոնցից սովորաբար օգտվում է ընդդիմությունը։ Մյուս կողմից, ըստ մեր աղբյուրների, կանոնակարգում մնալու են ընդդիմադիր խմբակցությունների համար սահմանված արտոնությունները, երբ հայտարարությունների ժամին եւ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր
Արամ Սարգսյան. Չեմ բացառում, որ Լեւոն Հայրապետյանի ձերբակալման հետևում կա ադրբեջանական հետք. «Հայոց աշխարհ»
Հարցազրույց Դեմկուսի նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ -Հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունից ժամեր անց մեկը մյուսի հետեւից սկսեցին տարբեր վարկածներ շրջանառվել: Դրանցից մեկը ադրբեջանական հետք տեսնելն էր պայմանավորված նրանով, որ ծագումով արցախցի գործարարը մեծ ներդրում ունի ԼՂՀ կայացման գործում: Ի դեպ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը եւս հայտարարեց, թե քաղաքական պատվեր կա, նկատելով՝ միակ պետությունն աշխարհում, որը հիմք
Հոգեկան հիվանդը, դիմելով ոստիկանին, ասել էր. «Արա» չեմ քեզ համար, անունս Արմեն ա»
Արմեն Սրապյանը ցուցմունք էր տվել, եւ ասել էր, որ ճանապարհին տեսնելով խաչապուրի են վաճառում, ցանկացել է գնել.«Կրպակի առաջ կայանված էր ոստիկանների ջիպը, իսկ ոստիկանը երկու-երեք մետրից նայում էր իրեն, հարցնելով՝ արա, ի՞նչ ես անում:Ես էլ ասացի՝քո համար արա չեմ, անունս Արմեն ա»: Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում Արմեն
Պատերազմի ձնագունդը
Ես պացիֆիստ չեմ, այսինքն` չեմ կարծում, որ պատերազմի ժամանակ պետք չէ կռվել: Եթե քեզ վրա հարձակվում են, դու պետք է պաշտպանվես` կամ հարձակվողը քեզ կսպանի, կամ դու իրեն: Բայց ինձ թվում է` երբ պատերազմը դեռ սաղմնային, այսպես ասած, «լատենտ» փուլում է, այն հնարավոր է կանխել: Դրա համար անհրաժեշտ է, որ կողմերի քաղաքական գործիչները, մտավորականները լինեն
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց՝ Հագին սիրուն-նախշուն շորեր: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Ձեր անկախությունն էս ո՞ւր ա կորել:
Հովհաննես Մարգարյան. «Անհրաժեշտ է կշտանալու մասին օրենք»
Էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ ՕԵԿ-ի հրավիրած հանրահավաքում Հովհաննես Մարգարյանն ասաց, որ իրենք արձակուրդ գնալու մասին չեն մտածում, քանի որ մինչեւ վերջ պայքարելու են օգոստոսի 1-ից նախատեսվող առանց այդ էլ թանկ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ: «Օրինաց երկիրը» երկրորդ հայցն է ներկայացրել վարչական դատարան, որովհետեւ առաջինն անհիմն մերժվեց: Մենք բողոք դիմում ենք ներկայացրել սակագները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի
Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ փակ երկխոսություններից հետո Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալել են. պատմում է փոխգնդապետը
Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ինչպես տեղեկացրել ենք, դատապարտվեց 6 տարի ազատազրկման: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանի ընկերը՝ փոխգնդապետ, ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը մանրամասներ պատմեց, թե ինչ քայլերի են դիմել իշխանությունները, մինչ Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալելը եւ ինչպես են իրենց հրավիրել երկխոսության: «Անցյալ տարի մայիսին մենք Վոլոդյա Ավետիսյանի հետ սկսեցինք մեր՝ ազատամարտիկներիս իրավունքի պաշտպանությունը՝ Ազատության հրապարակում:
Կարկուտից տուժած հերթական գյուղը փոխհատուցում չի ստացել
Անբարենպաստ եղանակից տուժած Խդրանց գյուղում մայիս ամսին բնակիչները կարկուտից հողին հավասարեցված այգիները կրկին մշակել ու վար ու ցանքս են արել: Խդրանցցիները հույս ունեն, որ գոնե այս անգամ եղանակը բարեգութ կգտնվի եւ հերթական անգամ գյուղացուն բերքից չի զրկի: «Այս տարի մեր գյուղի արտերը, ծառերը, բանջարաբոստանային կուլտուրաները մեծ վնասներ են կրել: Ամբողջ գյուղում ծառերին մի հատ միրգ
Ուկրաինայում կործանված ինքնաթիռի վրա հրթիռը արձակվել է անջատականների տարածքից. Օբամա. Reuters
Ինքնաթիռը կործանել է հրթիռը, որն արձակվել է Ուկրաինայի՝ Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականների վերահսկած տարածքից, հուլիսի 18-ին ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է «Ռոյթերս»-ը: Օբաման նշել է, որ Ուկրաինայում լարվածությունը նվազեցնելու համար ամենամեծ ուժը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուներ, սակայն նա չընտրեց այդ ճանապարհը: Նրա խոսքերով, Ուկրաինայի անջատականները մեծ աջակցություն են ստացել Ռուսաստանից, այդ
Հեղինե Բիշարյան. «Սակագների բարձրացումը նման է գրպանահատ ժուլիկի»
«Օրինաց երկիր» կուսակցության՝ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման եւ շղթայական թանկացումների դեմ հանրահավաքի թեման հրատապ էր: Ժողովուրդն էլ, չնայած ամռան տապին, մի տեսակ կարոտել էր հանրահավաքներին: Դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ՕԵԿ կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը ասաց. «Սա մեր բոլորի հանրահավաքն է՝ անկախ նրանից, թե ով է հանրահավաքի կազմակերպողը: Ձեր ներկայությունն արդեն փաստում է, որ սա մեզանից
Մհեր Շահգելդյան. «Էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը կապված է մի շարք ձեռնարկությունների վատ կառավարման հետ»
Իր ելույթում ժողովրդական այս ասացվածքը հիշեց ՕԵԿ կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, որը դիմելով հանրահավաքի մասնակիցներին ասաց. «Հայրենակիցներ: Մեզ ասում են՝ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն անհրաժեշտ է: Ոչ: Մենք դեմ ենք եւ համաձայն չենք: Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը կապված է մի շարք ձեռնարկությունների վատ կառավարման հետ: Եվ սովորական քաղաքացին չպետք է իր գրպանից վճարի, քանի որ էլեկտրաէներգիա արտադրող
Օգտակար խորհուրդներ ոստիկանությունից. ինչպե՞ս հանգիստը անվտանգ դարձնել Սևանա լիճ ուղևորվելիս և հանրային լողափերին. (Տեսանյութ)
ՀՀ Ոստիկանություն
Քաղաքագետը` վարչապետին. «Լևոն Հայրապետյանը հո փողոցի մարդ չէ՞»
«Վարչապետի հայտարարությունը շատ ոչ կոռեկտ էր, Լևոն Հայրապետյանը հո փոքր մարդ չէ՞, փողոցի մարդ չէ, ոչ Բարխուդար է, ոչ Սիմոն է, ոչ էլ Պետրոս է, օրինակի համար եմ բերում, թող այդ անունները կրողները չվիրավորվեն, և մենք չունենք աշխարհահռչակ միլիարդատերեր, որ էսպես հեշտությամբ նայենք, թե ինչպես են նրանց ձերբակալում և բանտեր նետում, այն դեպքում, երբ Լևոն
«Ոսկե ծիրանում» ցուցադրվեց ֆիլմ, որ նկարվել է շուրջ քսան տարի
Ռիչարդ Լինքլեյթերի Boyhood-ը հայ կինոհանդիսատեսի ծափահարություններին արժանացավ
Հնագետին սրտի կաթված հասցնելու պատճառը 20 օրից պարզ կլինի. կաթվածի հասցնողը կալանավորված է
2 փորձաքննությունները հնագետ Ֆրիդուս Մուրադյանի մահվան պատճառը սրտի կաթված են տվել. սակայն թե կաթվածի հասցնելու պատճառը որն է, կիմացվի առաջիկայում
«Կորիզ» մրցույթում ընդգրկված հայկական ֆիլմերն այս տարի ընտրվել են առանց վերապահումների». Արամ Շահբազյան
«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին այս տարի հայկական երկու ֆիլմ է ներկայացված՝ Նիկոլայ Հովհաննիսյանի «Ստվեր»-ը և Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ»-ը: Ծրագրի համակարգող, կինոռեժիսոր Արամ Շահբազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս տարի մեծ դժվարությամբ են ընտրել մրցույթին ներկայացվելիք ֆիլմերը, որովհետև լավ ֆիլմեր շատ են եղել. «Նախորդ տարիներին դժվարությամբ էինք ընտրում
Ռուսականը կողմը Թուրքիայի սահմանից իր սահմանապահներին հանելու լուրերը պաշտոնապես չի պարզաբանում, ոչ պաշտոնապես հերքում է
Այսօր մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ չնայած հայ-ռուսական համաձայնագրի 49 տարով երկարացմանը, ՌԴ-ն իր սահմանապահներին հանում է Թուրքիայի սահմանից: Պատճառը, ըստ հրապարակումների, Ռուսաստանի`Թուրքիայի հետ ունեցած շահեր են: Մենք այս տեղեկատվությունը փորձեցինք ճշտել ռուսական կողմից, սակայն պաշտոնական պարզաբանում ստանալու մեր ջանքերն ապարդյուն անցան: Ռուս սահմանապահ զորքերի մի քանի ներկայացուցիչներ մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում զարմացան
Ապօրինի բերման են ենթարկել, 10 ժամ պահել են եւ գիշերն են հարցաքննել
Գործով վկայի հարցաքննությունները լի են հակասություններով
Հունան Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին
Հուլիսի 18-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին, ով իր հերթին ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությանը կից Վրաստանի ներքին գործերի նախարարության նորանշանակ ոստիկանական կցորդ Կամո Գալուստյանին: Հանդիպմանը մասնակցում էր ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը: Հունան Պողոսյանը նշեց, որ երկու երկրների ոստիկանական
Պարգևատրվել է ժամկետային զինծառայողը
Մարտական հենակետում ստեղծված արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու, մայիսի վերջին օրերին հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելու ընթացքում ցուցաբերած խիզախության համար հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով պարգևատրել է ժամկետային զինծառայող Ռուզվելտ Թորոսյանին: Գործողության ընթացքում զինծառայողը հրազենային վիրավորում էր ստացել և հոսպիտալում ապաքինվելուց հետո տեսողության հետ կապված խնդիրները վերականգնելու նպատակով հետագա բուժում պետք
«Սպանության համար են նույնիսկ ավելի քիչ տալիս, քան Վոլոդյա Ավետիսյանին». Արմեն Մարտիրոսյան
Դատարանի որոշումը՝ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկի Վոլոդյա Ավետիսյանին խարդախության հոդվածով 6 տարի ազատազրկման դատապարտելու, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ՝ անարդարացի է: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մարտիրոսյանն ասաց. «Ես չեմ ասում դա եղել է, կամ չի եղել: Բայց այն, ինչի մասին խոսում են, նույնիսկ եթե դատարանը պետք է ոչ քաղաքական վճիռ կայացներ, պարզ է, որ մի
ՌԴ-ի միգրացիոն օրենքների խստացումները Հայաստանի անշարժ գույքի շուկայում աշխուժություն են բերել
Ռիելթորները՝ անշարժ գույքի շուկայի մասին
«Արամին ասացի, որ չեմ գրելու, ամոթ է». Մարգարիտ Եսայանը՝ «Առավոտում» անցկացրած տարիների մասին
«Տարիներ առաջ` 2003-ի ապրիլին, ՀՀ նախագահի երդմնակալության արարողության ժամանակ, երբ մարդկանց հրում եւ սեղմում էին պատին, ի թիվս այլոց, ինձ էլ գցեցին ոտքի տակ, մի լավ ճզմվեցի, բայց երբ գրում էի այդ օրվա մասին նյութս, ոչ մի տողով չանդրադարձա ինձ հետ կատարվածին, Արամին ասացի, որ չեմ գրելու, ամոթ է, եթե իմանան, որ ինձ էլ են
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն անակնկալ այցով եղել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզներում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անակնկալ այցով եղել է նաև վարչական շրջանի թիվ 156 և 158 մանկապարտեզներում: Քաղաքապետը շրջել է խմբասենյակներով, ծանոթացել փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար ստեղծված պայմաններին: Օգտվելով առիթից, մանկապարտեզների աշխատակիցները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին՝ ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար, ընդգծելով, որ վերջին տարիներին նախակրթարանների
Մայրաքաղաքում շարունակվում են գրադարանների և արվեստի դպրոցների հիմնանորոգման աշխատանքները
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել և ծանոթացել է Քանաքեռ-Զեյթունի կենտրոնացված գրադարանային համալիրում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները տեղում քաղաքապետին զեկուցել են, որ շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և կավարտվեն նախատեսված ժամկետում: Հիմնանորոգվող գրադարանի տնօրենն ու աշխատակիցները, օգտվելով առիթից, իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին՝
Այս ազատազրկումը մարտահրավեր է ամբողջ հայությանը. Վանքի բնակիչների բաց նամակը Լևոն Հայրապետյանին և աշխարհի հայերին
Artsakh Today մամլո կենտրոնը տեղեկացնում է, որ Արցախի Վանք գյուղի 1005 բնակիչ բաց նամակ են հղել Մոսկվայում ազատազրկման մեջ գտնող Լևոն Հայրապետյանին և ամբողջ աշխարհի հայությանը: Նամակի բովանդակությունը ներկայացվում է ամբողջությամբ. «Հարգելի պարոն Հայրապետյան, Վերջին օրերին տեղի ունեցածից հետո շոկի մեջ են հայտնվել ոչ միայն Վանքի բնակիչները, այլ ամբողջ Արցախը: Ակնհայտ է, որ թշնամին ուզում
Վարդան Պետրոսյանը խնդրեց իր պաշտպանին հրաժարվել տուժողների դեմ քրգործ հարուցելու միջնորդությունից (Տեսանյութ)
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով ցուցմունքներ տվեցին Հայկ Հակոբյանը, նրա դուստրը՝ Տաթեւիկը, ապա տուժողի իրավահաջորդ ճանաչված , ավտովթարից մահացած Էդգար եւ Էդիկ Հակոբյանների մայրերը՝ Աննա Կարապետյանն ու Էմմա Հակոբյանը: Երբ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հարցեր էր տալիս տուժող Տաթեւիկ Հակոբյանին, հայհոյանքներ լսվեցին Հայկ եւ Արթուր Հակոբյանների կողմից, ապա դատական
19 հայ երիտասարդներ կրթությունը կշարունակեն Չինաստանի բուհերում
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանն այսօր տեղի է ունեցել 2014-2015 ուսումնական տարվա կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունը: Շնորհավորելով կրթաթոշակի արժանացած հայ երիտասարդներին՝ նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է հայ-չինական համագործակցությունը, ընդգծելով, որ ուսանողներից ակնկալիքները


















































