Օրվա լրահոսը
Մայրաքաղաքում շարունակվում են գրադարանների և արվեստի դպրոցների հիմնանորոգման աշխատանքները
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել և ծանոթացել է Քանաքեռ-Զեյթունի կենտրոնացված գրադարանային համալիրում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները տեղում քաղաքապետին զեկուցել են, որ շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և կավարտվեն նախատեսված ժամկետում: Հիմնանորոգվող գրադարանի տնօրենն ու աշխատակիցները, օգտվելով առիթից, իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին՝
Այս ազատազրկումը մարտահրավեր է ամբողջ հայությանը. Վանքի բնակիչների բաց նամակը Լևոն Հայրապետյանին և աշխարհի հայերին
Artsakh Today մամլո կենտրոնը տեղեկացնում է, որ Արցախի Վանք գյուղի 1005 բնակիչ բաց նամակ են հղել Մոսկվայում ազատազրկման մեջ գտնող Լևոն Հայրապետյանին և ամբողջ աշխարհի հայությանը: Նամակի բովանդակությունը ներկայացվում է ամբողջությամբ. «Հարգելի պարոն Հայրապետյան, Վերջին օրերին տեղի ունեցածից հետո շոկի մեջ են հայտնվել ոչ միայն Վանքի բնակիչները, այլ ամբողջ Արցախը: Ակնհայտ է, որ թշնամին ուզում
Վարդան Պետրոսյանը խնդրեց իր պաշտպանին հրաժարվել տուժողների դեմ քրգործ հարուցելու միջնորդությունից (Տեսանյութ)
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով ցուցմունքներ տվեցին Հայկ Հակոբյանը, նրա դուստրը՝ Տաթեւիկը, ապա տուժողի իրավահաջորդ ճանաչված , ավտովթարից մահացած Էդգար եւ Էդիկ Հակոբյանների մայրերը՝ Աննա Կարապետյանն ու Էմմա Հակոբյանը: Երբ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հարցեր էր տալիս տուժող Տաթեւիկ Հակոբյանին, հայհոյանքներ լսվեցին Հայկ եւ Արթուր Հակոբյանների կողմից, ապա դատական
19 հայ երիտասարդներ կրթությունը կշարունակեն Չինաստանի բուհերում
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանն այսօր տեղի է ունեցել 2014-2015 ուսումնական տարվա կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունը: Շնորհավորելով կրթաթոշակի արժանացած հայ երիտասարդներին՝ նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է հայ-չինական համագործակցությունը, ընդգծելով, որ ուսանողներից ակնկալիքները
Դավիթ Հովհաննես. «Լեւոն Հայրապետյանին ցանկանում էին դաս տալ»
Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը դաս է նաեւ Հայաստանի համար
Ամեն ինչ կորցրած մեղվապահին մնացել է միայն սերը մարդկանց ու մեղուների նկատմամբ
Քուրդ ռեժիսոր Մանո Խալիլի «Մեղվապահը» ֆիլմը նույնպես ներկայացված է «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային վավերագրական կինո» անվանակարգում: Սա պատմություն է թուրք-քրդական պատերազմի թոհուբոհում ամեն ինչ կորցրած մեղվապահի մասին: «Նա կորցնում է իր կնոջը, զավակներին, երկիրը և ապրուստի միակ միջոցը՝ ավելի քան 500 մեղվի փեթակները: Նրան մնում է միայն սերը մեղուների և անխախտ հավատը մարդ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքներին տեղում հետևելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ինչպես մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում, այստեղ ևս իրականացվում են բակերի համալիր բարեկարգման աշխատանքներ, որի շրջանակում տվյալ տարածքներն ապահովվում են զրուցարաններով, նստարաններով, կահավորվում խաղային ատրակցիոններով, ինչպես նաև մարզագույքերով: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է շինհրապարակներում,
Իվան Վոլինկին. Որևէ սադրիչ գործողություն Ռուսաստանի կողմից ղարաբաղյան հակամարտությունում չկա. arminfo.info
Որևէ սադրիչ գործողություն Ռուսաստանի կողմից ղարաբաղյան հակամարտությունում չկա, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը`պատասխանելով սահմանին լարվածության մեծեցմանը մեղսակցության վերաբերյալ Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքների առնչությամբ ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: ՙՌուսաստանն այստեղ ընդհանրապես կապ չունի: Այն հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, և որևէ սադրիչ գործողություն Ռուսաստանի կողմից չկա՚,- ընդգծել է դիվանագետը:
Նպատակը՝ ՀՀ ուղեծիրը շրջել դեպի Եվրոպա. ԵՄԱ-ն 19 տարեկան է. «Ա1+»
19 տարի անց այսօրը հիմնադրվեց Երևանի մամուլի ակումբը։ Նպատակը լրագրողների առջև ծառացած քաղաքական խոչընդոտները հաղթահարելն էր։ Այսօր ակումբի գլխավոր խնդիրը Հայաստանի ուղեծիրը դեպի Եվրոպա շրջելն է. «Եթե նայում ենք քաղաքական դաշտին, ապա չենք գտնի այնպիսի ազդեցիկ ներկայություն խորհրդարանում, որը հետևում է եվրոպական ուղուն, բայց եթե կարդանք մեր մամուլը, կտեսնենք, որ բավականին շատ են պրոֆեսիոնալ հրապարակումները,
Շիրակցի ազատամարտիկի դստերը գտել են առաստաղի գերանից կախված. tsayg.am
Շիրակի մարզի Գետափ համայնքում առաստաղից կախված վիճակում հայտնաբերվել է նույն համայնքի բնակիչ, 23 ամյա Անուշիկ Գարեգինի Զաքարյանի դին: Ըստ համայնքապետ Գոռ Ստեփանյանի, Զաքարյաններն ապրել են սոցիալապես անբարենպաստ պայմաններում, ընտանիքի անդամները, մեծամասամբ Անուշիկը, մոմեր և սրբապատկերներ էին վաճառում ինչպես Գետափում, այնպես էլ Գյումրիում և Արթիկում: Աղջկա եղբայրը հուլիսի 10-ին զինվորական ծառայության է մեկնել: Դեպքից երկու օր
Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ. հուլիսի 21-ին ժամը 09.00-20.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Աթոյան, Սասունցի Դավիթ, Բելինսկու, Լոմոնոսովի, Սուվորովի, Նոր Արեշի 5, 14, 16 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Ոստիկանությունը Շանթին և ընկերներին սադրանքի՞ է ենթարկել
«Սա ուղղակի գեղեցիկ սադրանք է, որի կատարողը Գեղամ Խաչատրյանն էր»,-Aravot.am-ի հետ զրույցում «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործի ընթացքին և նոյեմբերի 5-ի հայտնի դեպքերին գնահատական տալով` այսպիսի կարծիք հայտնեց «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով ամբաստանյալներ Տիգրան Պետրոսյանի և Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը: Արա Զաքարյանի համար ամենազարմանալին գործով տուժող ճանաչված, «հրեշտակների» 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ
Ֆիլմ, որը ներկայացնում է քարի հետ անվերջանալի կռիվ տվող տարագիրների ողբերգությունը
Իտալացի ռեժիսոր, գրող Ջովաննի Դոնֆրանչեսկոյի «Քարե գետը» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային վավերագրական կինո» անվանակարգում: Ռեժիսորն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ֆիլմը պատմում է 20-րդ դարի սկզբին օվկիանոսը կտրած, Վերմոնթ ամերիկյան նահանգի Բարի քաղաքում հաստատված և այնտեղ գրանիտի ամենամեծ հանքը բացած եվրոպացի քարագործների ճակատագրի մասին: Ջ. Դոնֆրանչեսկոյի փոխանցմամբ՝ մի
Երեք վարկած, թե ինչո՞ւ Մոսկվայում ձերբակալեցին արցախահայ գործարար Լևոն Հայրապետյանին
Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից կարծիք հարցրեց, թե հնարավո՞ր է քաղաքական դրդապատճառներ լինեն Մոսկվայում արցախահայ գործարարի ձերբակալման գործում: «Լևոն Հայրապետյանի տրամաչափի մարդկանց ձերբակալությունների գործում անպայման քաղաքական ենթատեքստեր կան. այդ ինչպե՞ս է, որ հիմա նոր պարզեցին, թե հանրաճանաչ արցախահայ գործարարը կապ ունի կինգիսեպյան կազմակերպված հանցավոր խմբավորման հետ, որի անունը կապված է բազմաթիվ մարդասպանությունների հետ: Հիմա ուզում են
Բեմանկարիչ եւ գեղանկարիչ Ստեփան Անդրանիկյանի անհատական ցուցահանդեսը
Այսօր Նկարիչների միությունում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանի անհատական ցուցահանդեսը: Հիշեցնենք, որ Ստեփան Անդրանիկյանը «Տժվժիկ», «Մենք ենք, մեր սարերը», «Ճանապարհ դեպի կրկես», «Նռան գույնը» եւ էլի բազմաթիվ ֆիլմերի բեմադրող նկարիչն է: Ֆոտոշարքը՝ «Ֆոտոլուր» գործակալության
Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող
18.07.2014թ., ժամը 07.00-ի սահմաններում, N զորամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Արտեմի Ավագյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օրենսգրքի -ի 104 հոդ. 1-ին մասի /սպանություն/ հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Հրաչյայի Սարգսյանը:
«Շանթ և ընկերներ» գործով ամբաստանյալ. «Հարգելի դատախազ, հասկացանք, որ ամեն ինչ անում եք, որ մեր գլխին սարքեք»
«Վահե Մկրտչյանը փայտով մոտեցավ ինձ, ուզեցի փայտը ձեռքից վերցնել, բայց հարվածեց աչքիս։ Այնուհետև ինձ տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ ինձ ասացին, որ ուղեղի ցնցում եմ ստացել, իսկ մինչ այդ սիրտս խառնում էր: Միջադեպը տևել է 10-15 րոպե»,-այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալու ժամանակ հայտարարեց «Շանթ և ընկերներ» գործով տուժող ճանաչված ոստիկան Պետրոս
Արա Աբրահամյան․ «Ամեն ինչ կճշտվի, և Լևոն Հայրապետյանին բաց կթողնեն». «Ազատություն» ռադիոկայան
Ռուսաստանին հայերի միության նախագահը համոզված է, որ հայ գործարարի հետ տեղի ունեցածը «ժամանակավոր թյուրիմացություն է, դժբախտություն է»:
Վահան Արծրունի. Ադրբեջանի յուրաքանչյուր քայլ տրամաբանված է
Վահան Արծրունին կարծում է, եթե 20 տարի առաջ, սահմանում նման իրավիճակ լիներ, կհասկանայինք, որ պատերազմի սկիզբ է
«Հովիկ Աբրահամյանը հիացած էր, որ Լեւոն Հայրապետյանին կալանավորել են». Արմեն Մարտիրոսյան
«Հնարավոր է՝ հայկական կողմն է ազդեցություն գործել, որ Լեւոն Հայրապետյանը կալանավորվի». Արմեն Մարտիրոսյանի վարկածը
Աղջիկը Ուջանից (Պատմվածք)
Ծերունին հանդիպման էր գնալու իր նախկին աշխատակցին: Պայմանավորված ժամից շուտ էր տեղ հասել և որոշեց մի փոքր դադար առնել` նստելով այգու հարմարավետ նստարանին, որը գուցե այդ օրերին էր դրվել այդտեղ: Այգին հին էր, իր ուսանողական տարիներին նա այդտեղ շատ էր նստել, դասախոսական տետրերը թերթել, երկարատև ու ձանձրալի դասախոսություններից հետո` շունչ առել: Նայում էր շրջապատին, որտեղ
ԵԱՀԿ-ն աշխատում է խթանել երեխայակենտրոն արդարադատությունը Հայաստանում
Օրինազանց անչափահասների հարցերով զբաղվող տարբեր պետական և ոչ պետական կառույցների ավելի լավ համագործակցության երաշխավորումը այսօր ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված կլոր սեղան – քննարկման հիմնական նպատակն էր: Սա վերջին քննարկումն էր 2014թ. մայիս – հուլիսին Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպված մի շարք քննարկումների, որ նախաձեռնել էր Երեխաների աջակցության կենտրոնը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Միջոցառումը մաս է կազմում ավելի
«Քաղցած չէին սպասումը» դեռ դատարան չի գա
Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով միջնորդությամբ հանդես եկավ տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը: Նա ասաց, որ ավտովթարի օրը «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարը եղել է Վարդան Պետրոսյանի հյուրը եւ, իրենց տեղեկություններով՝ «ոմանք օգտագործել են օղի»: Նա միջնորդեց, որ այդ հանգամանքը ճշտելու համար դատարան հրավիրվեն հաղորդաշարի հեղինակը եւ օպերատորը՝ Սուրեն Շահվերդյանն ու Դավիթ Վարդանյանը: Մեղադրող Արթուր Սարգսյանն այս հարցում
Վարդան Պետրոսյանի պաշտպանը միջնորդեց քրեական գործ հարուցել տուժողների նկատմամբ
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը սանկցիա կիրառեց տուժողներ Հայկ եւ Արթուր Հակոբյանների նկատմամբ, որոնք հայհոյանքներ ուղղեցին Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանին: Նիկոլայ Բաղդասարյանը դիմեց դատարանին՝ ասելով, որ նա պարտավոր է քրեական գործ հարուցել տուժողների նկատմամբ, որոնց 4 ժամով հեռացրեցին դատական նիստի դահլիճից: Վարդան Պետրոսյանը դիմեց Նիկոլայ Բաղդասարյանին՝ ասաց, որ այդ
Սևանի ձկնային պաշարները շարունակում են պակասել. «Ա1+» (տեսանյութ)
Սեւանում ձկնապաշարները շարունակում են պակասել: Այս մասին այսօր ահազանգեց ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը` խոսելով Սևանա լճի ձկնային պաշարների ներկա վիճակի մասին: Նրա հավաստմամբ՝ Սևանում սիգի պաշարներն ավելացել են. «Այդ ձկնատեսակի ձվադրումը սկսվել է, սակայն ձկնատեսակի աճի տվյալները պարզ կլինեն դեկտեմբերին»: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Վերականգնված իրավունքներն այս շաբաթ. Օմբուդսմեն
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին դիմած կինը հայտնել է, որ իրեն չեն տրամադրել հաշմանդամության համապատասխան կարգ: Պաշտպանի և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության համատեղ աշխատանքների արդյունքում հարցը դրական լուծում է ստացել, դիմումատուին սահմանվել է հաշմանդամության 2-րդ խումբ: *** Շենգավիթի բնակչուհին ընտանեկան նպաստից օգտվելու խնդրանքով բազմիցս դիմել է Սոցիալական ծառայությունների տարածքային բաժին, սակայն մերժում է ստացել: Պաշտպանի միջնորդությամբ
Արտեմ Ասատրյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Հուլիսի 18-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մոհամմադ Ռեիսիին: 2011թ. դեկտեմբերի 23-ին Երևանում ստորագրվել էր «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, որը մշակվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
ԱՄՆ-ի պրեսբիտերական եկեղեցին պաշտոնապես ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը
Եկեղեցին կոչ է անում ԱՄՆ նախագահ Օբամային, Կոնգրեսին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը Վաշինգտոն- Անցած ամիս Դետրոյթում (Միչիգան) տեղի ունեցած ԱՄՆ-ի պրեսբիտերական եկեղեցին (ԱՄՆ) ամենամյա ընդհանուր համագումարի ընթացքում ընդունվել է մի բանաձև, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը,- հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար): Բանաձևում նաև կոչ է արվում պրեսբիտերական համայնքներին հարգանքի տուրք մատուցել Հայոց
ՄԻՊ-ը Հմայակ Հովհաննիսյանին խոստովանե՞լ է, որ ինքը Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանելու հնարավորություն չունի
Ի՞նչ ընթացք պետք է ունենա վերեւից պատվիրված եւ իմ պատգամավորության թեկնածու եղած ժամակաշրջանից առ այսօր շարունակվող քաղաքական հալածանքը մեր թշվառ եւ անտեր երկրում: Պետք է անցնի դատական մամլիչի երեք ատյաններով եւ մտնի Եվրոդատարան: Մի երկրում, որտեղ դատական համակարգը կարող է բացահայտորեն օգտագործվել քաղաքացուն ունեզրկելու, քաղաքացու օրինական սեփականությունը զավթելու գործիքի դերում, մի երկրում, որտեղ տուժողը, եթե
Ուկրաինայում ինքնաթիռի կործանման մեջ Սահակաշվիլին մեղադրել է Եվրոպային. Грузия Онлайн
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին անդրադարձել է երեկ Ուկրաինայում կործանված «Բոինգ-777» օդանավի դեպքին և քննադատել Եվրոպային, որ Ռուսաստանի դեմ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկում, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը: «Երեկ Եվրամիությունը կրկին չկարողացավ պայմանավորվել լուրջ, այսինքն՝ ճյուղային պատժամիջոցների հարցում: Երեկ ողջ-ողջ մարդկանցով ինքնաթիռն ընկավ երկնքից: Սակայն այս ողբերգությունը երկնքից չի ընկել, այն երկար ժամանակ էր պատրաստվում: Եվրոպայի


















































