Օրվա լրահոսը

ՍԴ անդամները կոշտ հարցադրումներով հարցախեղդ են անում կառավարության և ԿԲ-ի ներկայացուցիչներին

«Հունվարի 1-ի դրությամբ միայն 155 մարդ էր ընտրել պարտադիր կուտակային համակարգը՝ 250 հազարից: Սա  մտահոգիչ չէ՞ր այն դեպքում, երբ հենց ԿԲ-ում 1974-ից բարձր ծնվածների թիվը շատ ավելի շատ էր»,-այսօր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին այսպիսի հարց հղեց ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության դատաքննության ընթացքում:

Քեսաբի քաղաքապետ. Զինյալների կողմից հայերի սպանության մասին շրջանառող տեսագրությունը իրական չէ. NEWS.am

Lրատվամիջոցներում ու սոցցանցերում շրջանառող տեսագրությունը, որում հայաբնակ Քեսաբում զինյալները սպանում են 80 հայերի, իրական չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը: Ըստ նրա՝ դեռեւս օրեր առաջ Քեսաբում երեսուն մարդ էր մնում, հիմնականում տարեց մարդիկ, որոնք ինքնուրույն շարժվել չէին կարող: Սակայն այժմ նրանց եւս Լաթակիա են տեղափոխել: Չափարյանն ընդգծել է,

Մեղրու տարածաշրջանի այգիները զգալի վնասներ են կրել

Եղանակային կտրուկ փոփոխություններն ու ձյան առատ տեղումները մեծ վնասներ են հասցրել Մեղրու տարածաշրջանի այգիներին: Գրեթե բոլոր գյուղերում ծաղկած եւ որոշ տեղերում նույնիսկ պտղակալած ծառերն  արդեն ի զորու չեն բերք տալու: Գյուղացիները նշում են, որ վնասը կազմում է մոտ 80-100 տոկոս, իսկ իրենց եկամտի հիմնական աղբյուրը այգուց ստացվող բերքն է:  Մեղրու Շվանիձոր գյուղի բնակիչները նշում են,

Аспекты. Հայերը ուկրաինացիների կողքին են, ինչպես Նիգոյանն էր. Ուկրաինայի դեսպան Մանուկյան

Մարտի 30-ին Կիևի Անկախության հրապարակում հազարավոր մարդիկ էին հավաքվել Մայդանում զոհվածների քառասունքի կապակցությամբ: Հայկական սփյուռքի ներկայացուցիչները և ուկրաինացիները մոմավառությամբ հարգել են նաև Սերգեյ Նիգոյանի հիշատակը: Հաղորդում է «Ասպեկտի» լրատվականը: Միջոցառմանը ներկա էր նաև Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, որը հայտնել է, որ Նիգոյանը գիտեր ինչի համար է զոհվում. «Նա գիտեր ուր էր գնում, նա պայքարում

Սաքունց. «Ամեն անգամ, երբ բարձրաձայնում ենք խախտման դեպքերը, ՀՀԿ-ի կողմից վայնասուն է լինում»

Օրերս հրապարակվել է «Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացման առաջընթացի 2013-ի տարեկան զեկույցը», որտեղ իրավապաշտպանների նկատմամբ բռնությունների, քաղաքացիական ակտիվիստների եւ լրագրողների նկատմամբ խոշտանգումների, ոտնձգությունների մասին գնահատականներ կան: Զեկույցում, մասնավորապես նշվում է, որ աճել է քաղաքական ակտիվիստների եւ իրավապաշտպանների դեմ բռնությունների, ինչպես նաեւ խաղաղ ցուցարարների նկատմամբ ոտնձգությունների եւ չափից ավելի ճնշումների  վերաբերյալ արձանագրությունների թիվը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը

«Կխնդրեի մեղադրականները մի կողմ դնել». Գագիկ Հարությունյանը նկատողություն արեց Հակոբ Հակոբյանին

«Երբ դուք մեզ մեղադրում են սեփականազրկման մասին, չէ՞ որ դա քաղաքացու  վաստակն է, ինչպե՞ս չտանք հետը տանի»,-այսօր ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության դատաքննության ժամանակ իր եզրափակիչ ելույթում այսպես արտահայտվեց ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Խոսելով հաճախ հնչող հարցի մասին, թե որոնք են այն երաշխիքները,

Մաքրման աշխատանքներ են կատարվում նաև բակային տարածքներում

Մարտի 30-ին անսպասելիորեն տեղացած առատ ձյան հետևանքները մեղմելուն, ապաև վերացնելուն ուղղված Երևանի քաղաքապետարանի՝ կոմունալ տնտեսության, կանաչապատող ընկերությունների կատարած աշխատանքներին զուգահեռ, Երևանի բոլոր վարչական շրջաններում համատիրությունների աշխատակիցների ջանքերով և երևանցիների աջակցությամբ, վաղ առավոտից սկսած ձյունից մաքրվում են նաև բակային տարածքներն ու աստիճանահարթակները: Մաքրման աշխատանքներ են կատարվում նաև կանգառասրահների հարակից տարածքներում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի

«Եթե Թուրքիայի քիթը հիմա չտրորվի, մի քանի տարի հետո այն անկառավարելի երկիր կդառնա». Հաղթանակ Շահումյան

«Բոլորս էլ տագնապով ենք լսում Քեսաբին վերաբերող լուրերը, և ահավորն այն է, որ, փաստորեն, գործնական օգնություն չենք կարող ցույց տալ մեր ժողովրդին: Ճիշտ է, միջազգային հանրությունը հանդես է եկել հայտարարություններով, բայց հայտարարությունը թուրքի համար ի՞նչ է: Ոչինչ»: «Հայելի» ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն այսպես արտահայտեց ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը: Նկարիչը գտնում

«Թուրքիան շատ ուղղակի ներգրավված է Սիրիայի իրադարձությունների մեջ». Սարգիս Հացպանյան

«Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա շատ բացահայտ Թուրքիային աջակցում է հենց Սիրիայի քաղաքականության մեջ»,- այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց տարածաշրջանային փորձագետ, հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Միացյալ Նահանգների՝ Թուրքիայի քննադատությունը փորձագետը ընդամենը դիվանագիտական խաղ է համարում, քանի որ կարծում է, ԱՄՆ-ի ցանկության դեպքում՝ Թուրքիան ոչ մի շարժ չի կարող անել: «Իրանին ընդհանրապես մեկուսացնելու համար այդտեղ

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 31-ին՝ ժամը  17:30–ի  դրությամբ, բքի և  անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և  Բերդ – Ճամբարակ  ճանապարհահատվածը փակ են: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սևանի, Մարտունու, Ճամբարակի և Ապարանի ավտոճանապարհներին: տեղ- տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մաքրման  և

Chron. Թուրքիան օտարերկրյա զորք է ուղարկում Լաթաքիա. Սիրիայի ՏՆ

Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ալ-Զուբին Թուրքիային մեղադրել է Սիրիայի սահման օտարերկրյա գրոհայիններ ուղարկելու մեջ: Հայտնում է «Քրոն» լրատվականը՝ հղում անելով «Ասոշիեյթիդ Փրես»-ին: Սիրիայի հանրային հեռուստատեսության եթերում մարտի 30-ին ալ-Զուբին հայտնել է, որ Թուրքիան օգնում է «մինչև ատամները սրված օտարերկյա խմբավորումներին» մուտք գործել Լաթաքիա նահանգ: Ապստամբների կողմից Քեսաբի գրավումից հետո, որի մեջ նույնպես մեղադրում են Թուրքիային

ՀՀՇ-ն խստորեն դատապարտում է Հայաստանի իշխանությունների գործելաոճը

Մարտի 27-ին Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության և մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեի վերաբերյալ բանաձևին՝ հայտնվելով միևնույն շարքում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Բելառուսը, Բոլիվիան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Կուբան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան, Զիմբաբվեն: Ի վիճակի չլինելով չեզոք դիրքորոշում հայտնել միջազգային հարաբերություններում՝ Հայաստանը ոչ միայն վերջնականապես զրկվեց ինքնիշխանությունից, այլև հավասարվեց աշխարհի

Օմբուդսմենը` Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության մասին

     Ոլորտում  առկա թերություններն ու խնդիրները Մարզերում բնակվող մի շարք երիտասարդների ու երիտասարդ ընտանիքնե­րի չի տրամադրվել բավարար սոցիալական աջակցություն, ինչի հետևանքով այդ մարդիկ գտնվում են աղքատության եզրին: Նախարարությունն ընդամենը մեկ միջոցառում է իրականացրել  երիտասարդներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ, ինչի հետևանքով բազմաթիվ երիտասարդներ շարունակում են գործազուրկ մնալ: Առանձին դեպքերում ստացվել են բողոքներ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան»

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. վնասների մասին խոսելը վաղաժամ է

Երեկվա ցրտահարությունից հետո մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանությունների կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ վնասների չափի մասին խոսելը դեռևս վաղաժամ է: Ներկայումս նախարարության կողմից ստեղծված մասնագիտական խմբերն ուսումնասիրում են և առաջիկայում կներկայացնեն պաշտոնական տեղեկատվություն  վնասի նախնական չափերի մասին: Մանավանդ, որ առաջիկա երկու գիշերների ընթացքում   ցրտահարության վտանգը  դեռևս պահպանվում  է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կրկին հորդորում

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն իրեն համարում է քաղհալածյալ

Քրեական վերաքննիչ դատարանում մարտի 31-ին սկսվեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի բողոքի քննությունը: Նրա բողոքը ներկայացրեց այս դատարանում ներգրավված պաշտպանը՝ նախկինում դատախազ, փաստաբան Սերգեյ Աբրահամյանը: Բողոքաբեր կողմը վիճարկում է այս տարվա հունվարի 21-ի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Համաձայն դատավճռի, Հմայակ Հովհաննիսյանը դատապարտվել է 100 000 դրամի տուգանքի, Համաներմամբ ազատվել

РИА Новости. Մեդվեդևը Ղրիմ է այցելել. Ուկրաինան նոտա է հղել

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մարտի 31-ին Ղրիմ է այցելել: Աշխատանքային այցի ժամանակ որոշում է կայացվել Ղրիմի հարցերով նախարարություն ստեղծել: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Մեդվեդևի այցի կապակցությամբ բողոքի նոտա է հղել ռուսական կողմին, երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը: «Մեդվեդևի Ղրիմ կատարած այցը Ուկրաինայի ԱԳՆ-ի

Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում պահպանել է 2-րդ հորիզոնականը

Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հրապարակեց ապրիլի 1-ի դրությամբ շախմատիստների վարկանիշային դասակարգման ցուցակը: Չնայած Խանտի-Մանսիյսկում անցկացված հավակնորդների մրցաշարում անհաջող հանդես գալուն, Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը պահպանել է երկրորդ հորիզոնականը: Նա զիջում է միայն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Առաջատարների եռյակը եզրափակում է հավակնորդների մրցաշարի հաղթող, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը: Աշխարհի 100 լավագույնների մեջ են նաեւ

Արայիկ Բաղդադյան. «Մրցագորգն ամեն ինչ ցույց կտա»

Ազատ ըմբշամարտի Հայաստանի հավաքականն արդեն Ֆինլանդիայում է: Վաղը Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ Ստայկիում ավարտել է վերջին ուսումնամարզական հավաքը եւ արդեն մրցավայրում է: Գլխավոր մարզիչը Aravot.am-ին փոխանցեց, որ գոհ է հավաքի ընթացքից եւ տղաների մարզավիճակից: «Վնասվածք ունեցողներ չկան եւ տղաները տրամադրված են

Բնապահպանության նախարարությունը մերժել է տրամադրել շրջակա միջավայրի հարցերին վերաբերող տեղեկատվությունը

Մինչև ս.թ. մարտի 26-ը ՀՀ բնապահպանության նախարարությունը առանց որևէ խնդրի տրամադրում էր իր կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունների պատճենները՝ պաշտոնական հարցումներ ստանալու դեպքում: Սակայն, զարմանալիորեն, Համահայկական բնապահպանական ճակատի՝ մարտի 12-ի պաշտոնական նմանատիպ հարցմանն ի պատասխան նախարարությունը հայտնել է, որ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ, «Լեռ-Էքս» ՍՊ, «Մեգաէներջի» ՍՊ, «ԳԱՀԱ էներջի» ՍՊ ընկերությունների ջրօգտագործման թույլտվությունների պատճեները տրամադրվել չեն կարող

Հայազգի արվեստագետը Ֆաբերժեի շքանշաններ ստացավ

Կրասնոդարցի ոսկերիչ Ռաֆայել Քոչարյանը վերջերս դարձել է Կարլ Ֆաբերժեի շքանշանների ասպետ, նրան նաեւ շնորհվել է գլխավոր վարպետի կոչում: Ռաֆայել Քոչարյանը հեղինակություն է Ռուսաստանի նկարիչների ու ոսկերիչների շրջանում, սակայն Հայաստանում նրա մասին քչերը գիտեն: Նա Հայաստանի ժողովրդական վարպետ է, Ռուսաստանի նկարիչների միության անդամ, ՌԴ վաստակավոր ոսկերիչ , ՅՈՒՆԵՍԿՕ-ի արվեստի գործիչների միջազգային ֆեդերացիայի եւ ՌԴ գեղարվեստական զինագործության

Ինչպես է հեշթեգը կեղծ լուրեր տարածելու գործիք դառնում. #SaveKessab-ի դեպքը. media.am

media.am. «Կեղծ տեղեկատվությունը, լուսանկարները եւ տեսանյութերը արագ են տարածվում, քանի օգտատերերն ուղղակի ժամանակ չեն ծախսում դրանք ստուգելու համար: Անգամ խմբագրություններն են սխալվում եւ առանց փաստերը ստուգելու օգտագործում սոցիալական մեդիայով տարածվող կեղծ բովանդակությունը » #SaveKessab անունով տեղեկատվական արշավը աշխարհին պատմում է թուրք-սիրիական սահմանին գտնվող Քեսաբ շրջանի հայության խնդիրների մասին: Մարտի 21-ի առավոտյան Սիրիայի ապստամբները ներխուժել էին Քեսաբ,

ՍԴ-ն ավարտեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության գործով դատաքննությունը. (Տեսանյութ)

Քիչ առաջ ՍԴ-ում ավարտվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության դատաքննությունը: Կողմերի ամփոփիչ ելույթներից հետո դատարանն անցավ խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու: ՍԴ նախագահ Գագիկ Հսրությունյանը հայտարարեց, թե  «լուրջ չի լինի ասել, թե վճիռն այսօր պարզ կլինի»: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ի՞նչ է սպասվում փողոցային բարիկադի գլխին կանգնողին՝ ըստ Կարեն Ավագյանի

Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում ԲՀԿ-ականների կողմից հնչող՝ մասնավորապես բարիկադներից խուսափելու մասին սպառնալիքներին: Պատգամավորը պատասխանեց. «Բարիկադների մասին մեծ-մեծ խոսողներին ու բարիկադներով սպառնացողներին, վախենամ, հիասթափություն է սպասվում։ Հայաստանում չկա բարիկադների հասարակական պահանջ։ Նման պահանջ չկա անգամ բարիկադներով սպառնացողների հարազատ կուսակցությունում։ Իսկ այնտեղ եթե բարիկադների մասին էլ խոսում են, ապա թերևս միայն

Հայկական փորձը Թուրքմենստանի համար կարող է լինել օգտակար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրբաննազար Նազարովին: Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են հայ-թուքմենական կրթական համագործակցության հեռանկարներին վերաբերող խնդիրներ: ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգի զարգացման հիմնական ուղղությունները՝ նշելով, որ այս ոլորտում բարեփոխումների հետևողական քաղաքականություն է իրականացվում: Ընդգծելով, որ

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կոչը ֆեյքերի մասին. «Ա1+»

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը խիստ անհանգստացած է Հայաստանի խորհրդարանում քննարկվող, Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում փոփոխություններ ենթադրող օրինագծով։ Այս մասին նշված է կազմակերպության կայքում Ըստ օրինագծի՝ լրատվամիջոցները պետք է պատասխանատվություն կրեն իրենց կայքերում տեղադրված մեկնաբանությունների, ինչպես նաև համացանցի այլ էջերից վերարտադրած բովանդակության համար։ Օրինագիծը մշակած խորհրդարանականները նշում են, որ իրենց նպատակն է պայքարել զրպարտող և վիրավորական

«Էրդողանը իրավիճակի տերն է, այդտեղ չկա երկրորդ կարծիք». Սարգիս Հացպանյան

«Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն աննախադեպ էին՝ մասնակցության առումով»,- այսօր՝ մարտի 31-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց տարածաշրջանային փորձագետ, հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Փորձագետը ընտրությունների մասնակիցների թվից բացի նաեւ աննախադեպ է համարում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության քվեների եւ այդ օրը տեղի ունեցած հանցագործությունների քանակը. Ընտրությունների օրը Թուրքիայում սպանվել էր 9-12 մարդ եւ եղել են ծանր

Ռուսաստանը կրճատել է իր զորքերի թիվը ռուս-ուկրաինական սահմանին. «Ազատություն» ռադիոկայան

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանը կրճատել է իր զորքերի քանակը ուկրաինական սահմանին: Պաշտպանության նախարարության խոսնակը AFP-ին փոխանցել է, որ վերջին օրերին «ռուսական ուժերը աստիճանաբար հեռանում են սահմանից»: Պաշտոնյան ասել է, որ Ուկրաինան պաշտոնապես չի տեղեկացվել ռուսական զորքերի հետքաշման մասին: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Մենք կռիվ ենք տալիս մեր հողի վրա մեր տեղը հաստատելու համար. «Ա1+»

«Հայաստանում տեղական արտադրողների համար պայմաններ չկան։ Մենք կռիվ ենք տալիս մեր հողի վրա մեր տեղը հաստատելու համար»,- այսպես է կարծում «Արմենո կարպետ» ՓԲԸ արտադրամասի պետ Աշոտ Թորոսյանը։ «Արմենո կարպետ»-ը գորգերի արտադրամաս է։ Գորգերն արտադրվում են մեքենագործ տարբերակով. «Ձեռագործ տարբերակները բավական թանկ արժեն, այդ պատճառով այսօր մենք թեկուզ և մեքենագործ տարբերակով արտադրում ենք հայկական ավանդական Նուբար

Կալանավորվել է ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի պետական հատուկ ծառայություն իրականացնող Նարեկ Մամիկոնյանը

ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ)-ից ստացված և նախապատրաստված նյութերով` խոշոր չափերով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, իրացնելու փորձ կատարելու, ձեռք բերելուն օժանդակելու, անհայտ անձի կողմից կաշառք տալու, ՔԿՀ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 38-268-րդ

«Եթե ռազմական գործողությունները շարունակվեն, Հայաստանի իշխանությունները պիտի դիմեն միջազգային հանրությանը». քաղաքագետ

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը համարժեք չի համարում միջազգային հանրության արձագանքը Քեսաբի դեպքերին: Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց քաղաքագետը: «Ընդհանրապես, նմանատիպ ռազմաքաղաքական զարգացումների դեպքում համարժեք արձագանքը պետք է լինի կամ ուժային, կամ քաղաքական մակարդակով, այլ ոչ թե հայտարարությունների ձևով,- ընդգծեց Ս. Մինասյանը և հավելեց,-  թեև Ռուսաստանի դիրքորոշումից շատ բան է

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031