Օրվա լրահոսը

Հայաստանը ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում 41-րդ երկիրն է

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը հրապարակեց աշխարհի առաջնության ավարտից հետո հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային նոր ցուցակը: Հայաստանը նախորդի հետ համեմատած նահանջել է ընդամենը երեք աստիճան՝ հանգրվանելով 41-րդ հորիզոնականում: Ինչպես գրել էր Aravot.am-ը, առաջատարների տասնյակում ուժեղագույն հավաքականների էական վերադասավորում է կատարվել՝ Գերմանիա, Արգենտինա, Նիդերլանդներ,  Կոլումբիա, Բելգիա, Ուրուգվայ, Բրազիլիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀԿ-ն անթույլատրելի է համարում Ադրբեջանի պահվածքը

Էդուարդ Շարմազանովը համարում է՝ քանի դեռ Լեւոն Հայրապետյանի գործը գտնվում է իրավական տիրույթում հայտարարություններ անելը կխանգարի արդար քննությանը

Հայաստանի բանակային ձյուդոիստները բոլորից շատ ոսկե մեդալ նվաճեցին

ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում ավարտվեց ձյուդոյի ԱՊՀ երկրների զինված ուժերի առաջնությունը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի 31 բանակային մարզիկներ: Այսօր կայացած եզրափակիչ գոտեմարտերին ներկա էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով մասնակիցներին՝ նախարարը կարեւորեց սպորտի դերը բանակում, նման մրցումների կազմակերպումը, որը բարեկամ երկրների զինվորներին օգնում է ոչ միայն պայքարել

Ջոն Հեֆերն. «Մենք տարբերակներ կձեւավորենք Հայաստանի համար». Lragir.am

Հարցազրույց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ – Համակարգային փոփոխությունների առումով ինչպիսի հեռանկար կարող է սպասել Հայաստանին Եվրասիական տնտեսական միությունում, եթե անդամակցի: Որովհետեւ այդ միության անդամներ են այնպիսի երկրներ, որոնք աչքի են ընկնում հենց համակարգային խնդիրներով՝ կոռուպցիա, անազատ տնտեսություն, քաղաքական մրցակցության բացակայություն: Երբ Հայաստանն անդամակցում է այդ ընկերախմբին, արդյոք դա կարող է դրական հեռանկար խոստանալ

Հայ-վրացական նոր նախագիծ, որը կխթանի մշակութային կյանքը

«Cinema Express. Հայաստան-Վրաստան» նոր նախագծի շրջանակներում հայկական և վրացական երեքական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ախալցխայում և Թբիլիսիում: Նոր նախագիծը նախաձեռնել է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը՝ Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի հետ համատեղ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը՝ հավելելով, որ նախագիծն իրականացվում

Ո՞վ է սպանել բնակիչների պահած շանը

Արյունոտ պատկերը կարող էր վատ ազդել երեխաների վրա

Հրայր Թովմասյանի պատմությունը` Ազգային ժողովի կիսամերկ աշխատակցուհու մասին

Այսօր լրագրողները Շիրակի մարզպետարանի դահլիճում  տեղի պաշտոնյաների ու բժիշկների համար Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը ներկայացնող Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցին խորհրդարանական լրագրողների ու նաև աշխատակիցների համար նախատեսված դրես-կոդի մասին, որին ի պատասխան վերջինս մի պատմություն ներկայացրեց երջանակահիշատակ Կարեն Դեմիրճյանի  նախագահած խորհրդարանից. «Երջանակահիշատակ Կարեն Դեմիրճյանը, երբ ընտրվեց ԱԺ նախագահ, զանգեց Վլադիմիր Նազարյանին ու ասեց `

Վարչապետ. «Կարող է Լեւոնին բռնեն, հաջորդ օրը Բարխուդարին ի՞նչ կապ ունի ինձ հետ». (Տեսանյութ)

«Շնորհակալ ենք բոլոր բարերարներից, բայց եթե նրանք օրենք են խախտում, մենք ի՞նչ անենք»

«Ոսկե Ծիրան». վրացի ռեժիսորը ժամանեց Հայաստան

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին ընդառաջ շարունակվում են  «ֆիլմային հանդիպումները»: Այս անգամ կենտրոնը հյուրընկալեց  Լևան  Կոգուաշվիլին, որը Հայաստան ժամանելուց անմիջապես հետո «հայտնվեց»   «Թումոյի»  կինոսրահում: Չնայած  հոգնածությանը, վրացի ռեժիսորը սիրով  շփվեց հյուրերի հետ: Ըստ Լևանի,  լավ ֆիլմ ստանալու համար պետք է   հետաքրքիր թեմա ու խնդիր գտնել. « Մեր երկրները՝ Վրաստանն ու Հայաստանը լի են

Վլադիմիր Հայրապետյան. «Ես եղբորս ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար եմ համարում»

Artsakh Today մամուլի կենտրոնը ներկայացնում է նախօրեին Մոսկվայում ձերբակալված հայազգի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի եղբոր՝ Վլադիմիր Հայրապետյանի մեկնաբանությունը: «Ես եղբորս ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար եմ համարում: Տարիներ շարունակ կառավարելով նրան պատկանող բիզնեսները, վստահ եմ՝ ռուսական լրատվամիջոցներում Լևոնին վերագրված բոլոր մեղադրանքները սուտ են: Լևոն Հայրապետյանից որևէ տեղեկություն չկա, քանի որ չի հաջողվում կապ հաստատել անձամբ իր հետ:

Դոնեցկում «Մալազիական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռը կործանվել է «երկիր-երկինք» տիպի հրթիռի հարվածից. «Ազատություն»

Քիչ առաջ ռուս-ուկրաինական սահմանին վթարի է ենթարկվել «Մալազիական ավիաուղիներին» պատկանող մարդատար ինքնաթիռը։ Վթարը Տեղի է ունեցել Դոնեցկի շրջանում, որտեղ այս պահին թեժ մարտեր են ընթանում: Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող ինքնաթիռում եղել է 280 մարդ, ևս 15-ը սպասարկող անձնակազմի անդամ են եղել։ Reuters-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը ասել է, որ ինքնաթիռը կործանվել է «երկիր-երկինք»

Սասուն Միքայելյան. «Ծիծաղելի չի, է՜, ցավալի է, ողբալի է, նողկալի է, զզվո՜ւմ եմ»

«Լավ ա Վոլոդյա Ավետիսյանին 15 տարի չեն տվել: Կեցցե մեր արդար դատարանը»,- ասում է Սասուն Միքայելյանը

Գործում է թեժ գիծ ՀՀ արդարադատության նախարարությունում

Հարգելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և այլ վարչական իրավախախտումների հետևանքով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված վարչական տույժերի գանձման հիմքով հարուցված կատարողական վարույթներով, մասնավորապես բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ քաղաքացիների ահազանգերին և դիմումներին օպերատիվ կերպով պատասխանելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավված են ՀՀ արդարադատության նախարարության, այդ թվում նաև ԴԱՀԿ ծառայության, Ոստիկանության

Կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանը

Հուլիսի 17-ին, 80 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Արամի Մամյանը: Հենրիկ Մամյանը ծնվել է 1934 թվականի ապրիլի 24-ին Երևանում: Ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը (1953 թ.), այնուհետև` Երևանի թատերական ինստիտուտը (1959 թ.): Հենրիկ Մամյանը ճանաչված և սիրված արվեստագետ էր, մանկավարժական աշխատանքի մեծ փորձ ունեցող հմուտ մասնագետ: 1960 թ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական, գեղարվեստաթատերական

Քաղաքացիները վախենո՞ւմ են ոստիկանների հետ մենակ մնալ

Այսօր՝ հուլիսի 17-ին, ՀՀ վարչական դատարանում կայացավ ՀՀ ոստիկանության հայցն՝ ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Հասմիկ Գրիգորյանի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: Նշենք, որ Հասմիկ Գրիգորյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հանդես է եկել հակընդդեմ հայցով՝ իր վստահորդի իրավունքների պաշտպանության պահանջով, ոչ իրավաչափ պահանջել ոստիկանության գործողությունները: Նիստի սկզբում կողմերը հանդես եկան բացման խոսքերով, որից հետո հարցեր հղեցին միմյանց: Արտակ

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի փոխդեսպանին

Հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության փոխդեսպան Գեորգիոս Պապակոստասին և Հունաստանի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Քրիստոս Դովասին` ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց Հունաստանի ռազմական կցորդին եռամյա առաքելության ընթացքում իրականացված մեծածավալ աշխատանքի համար: Կողմերը փաստեցին, որ վերջին տարիների ընթացքում հայ-հունական ռազմական համագործակցությանը ծավալը շեշտակի

Պետդումայում առաջարկում են վերադառնալ կայսերական դրոշին. Известия

Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության գերագույն խորհրդի անդամ Միխայիլ Դեգտյարևը դաշնության սահմանադրության մեջ «ՌԴ պետական դրոշի» օրենքի փոփոխության նախագիծ է պատրաստել, հայտնում է «Իզվեստիա»-ն: Ըստ օրենքի փոփոխության, նախատեսվում է Ռուսաստանի ներկայիս սպիտակ-կապույտ-կարմիր եռագույնը փոխել կայսերական ժամանակաշրջանի դրոշներից մեկով՝ սև-դեղին-սպիտակով: Դեգտյարևի կարծիքով Ղրիմի միակցումը, Մաքսային միության ստեղծումը և երկրում հայրենասիրական զգացումների աճը պետք է ուղեկցվեն ռուսական

«Երբ ինչ-որ տեղ ես գնում, պիտի հիշես, որ վերադառնալիս արտասահմանում ես հայտնվելու». Օթար Իոսելիանի

Վրաստանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր, կինոդրամատուրգ Օթար Իոսելիանին 80 տարեկան է: Եվ ի պատիվ ռեժիսորի՝ «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնն իր «Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակներում կցուցադրի նրա «Տերևաթափ», «Ապրում էր մի երգող կեռնեխ», «Հովվերգություն» և «Խաժամուժ» ֆիլմերը: «Կինոն ինձ համար երկրորդական բան է, մի քանի անհրաժեշտ բաներից մեկը: Բայց, ցավոք, ես այլ բան չեմ կարողանում անել»,-

Ժիրայր Սեֆիլյանը՝ Վոլոդյա Ավետիսյանի դատավճռի մասին. «Ռեկորդ սահմանեցին». (Տեսանյութ)

Ըստ «Նախախորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի՝ այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին վեց տարով ազատազրկելու մասին, աննախադեպ է. «Այսպիսի հոդվածով այսպիսի պատժաչափ քսան տարվա ընթացքում տեղի չի ունեցել, նոր ռեկորդ սահմանեցինք: Այդ մարտահրավերը մենք ընդունում ենք, նրանք շարունակում են իրենց ցինիկաբար իրենց օկուպացիոն գործելաոճը, իսկ մենք

Հրայր Թովմասյան. Սահմանադրության գլխավոր հերոսը պետք է լինի ոչ թե պաշտոնյան, այլ` հասարակ մարդը

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումների մարզային փուլն այսօր շարունակվել է Գյումրի քաղաքում: Հայեցակարգային դրույթները ներկայացրել են ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն ու հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը: Քննարկմանը ներկա են եղել նաև Շիրակի մարզպետ և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Գագիկ Հարությունյանը վերստին կարևորել է սահմանադրական բարեփոխումների հրատապությունը` հասարակական-քաղաքական

Վոլոդյա Ավետիսյանին դատապարտեցին վեց տարի ազատազրկման. (Տեսանյութ)

Հենց նոր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը կարդաց պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը, ըստ որի՝ ազատամարտիկը դատապարտվեց վեց տարի ազատազրկման: Դատավորի վճիռը ներկաների կողմից ընդունվեց բուռն դժգոհությամբ, ցասումով, սկսեցին տեղալ հայհոյանքներ եւ անեծքներ: Դատավճիռը, ըստ ամենայնի, կբողոքարկվի:   Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր օգնությունն է առաջարկում ԴԱՀԿ աշխատակիցների բռնություններից տուժած քաղաքացուն

Այսօր՝ հուլիսի 17-ին, lorinews.am կայքով տարածվեց մի հրապարակում, որում մասնավորապես նշվում էր, ու հուլիսի 16-ին՝ երեկոյան, Վանաձորի Հուշարձանի խաչմերուկում ԴԱՀԿ ծառայության համազգեստով մի խումբ անձիք դաժան ծեծի են ենթարկել մի քաղաքացու: Վերջինիս շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իր պատրաստակամությունն է հայտնում իրավաբանական անվճար աջակցություն չցուցաբերել ԴԱՀԿ աշխատակիցների կողմից ծեծի

Բախշյան. «Որքան էլ ինձ ասեն, որ Քոչարյանը կապ չունի քառյակի հետ, հոգուս անկյունում այդ վախն ունեմ»

Aravot.am-ը «Ժառանգության» վարչության անդամ Անահիտ Բախշյանից հետաքրքրվեց՝ Դուք է՞լ եք Զարուհի Փոստանջյանի նման գտնում, որ քառյակը գոյություն չունի, դա փոքր համագործակցություն է, որն արդյունավետ չի գործում եւ չի սպասարկում հայ ժողովրդի քաղաքական շահը: Տիկին Բախշյանը պատասխանեց. «Դա խորհրդարանական ուժերի համագործակցություն է, որն ընդամենը 12 հարց է բարձրացրել եւ այդ տեսակետից նորմալ է: Բայց Րաֆֆիի ասած՝

Լևոն Հայրապետյանը կալանավորվեց. «Ազատություն» ռադիոկայան

Այսօր մոսկովյան դատարանը որոշել է կալանավորել հայազգի խոշոր գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին, ովձերբակալվել է հուլիսի 15-ին՝ փողերի լվացման և յուրացման կասկածանքով: Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատարանը համարել է, որ Հայրապետյանը, հանդիսանալով «Սոբեսեդնիկ» հրատարակչության ղեկավարներից մեկը, կարող է զանգվածային լրատվամիջոցների միջոցով ճնշում գործադրել նախաքննության վրա և վարկաբեկել օպերատիվ-քննչական խմբի գործողությունները: Էլինա Չիլինգարյան Նյութի

Ո՞վ է խաբում`ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատո՞ւնը, քաղաքապետարա՞նը, թե՞ կադաստրը. (Տեսանյութ)

2013 թվականին «Հայաստանի սովետական սպաների միությունը» եւ Եվրասիական ժողովրդական նախաձեռնությունը հարցում էին ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը`դեսպան Ջոն Հեֆերնին հորդորելով ներկայացնել, թե ի՞նչ պայմաններով է ԱՄՆ դեսպանատան նոր համալիրի կառուցման համար տրամադրվել այդ հսկայական տարածքը: Մինչ դեսպանին դիմելը, կազմակերպության անդամները ավելի վաղ դիմել են եւ ՀՀ վարչապետին, եւ Հայաստանի ճարտարապետների միությանը եւ քաղաքապետարան: Տարբեր կառույցներից, տարբեր

«Սահմանադրության գլխավոր հերոսը պիտի լինի ոչ թե նախագահը, այլ սովորական մարդը». Հրայր Թովմասյան. (Տեսանյութ)

ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, որն այսօր Սահմանադրական դատարանի նախագահի հետ այցելել էր Շիրակի մարզ` սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը շիրակցիներին բացատրելու, իր ասելիքը բավական գեղարվեստորեն ներկայացրեց` նույնիսկ չինական ասացվածքից մեջբերումներ անելով: «Եթե Սահմանադրությունը նայենք ոչ թե որպես իրավական փաստաթուղթ, այլ դիտարկենք որպես արձակ մի ստեղծագործություն, ապա վստահորեն պիտի ասենք, որ դրա գլխավոր

Լսվեց Վոլոդյա Ավետիսյանի վերջին խոսքը. (Տեսանյութ)

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին տեղ ու դադար չկա, ընթանում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունը: Ներկա են Վ.Ավետիսյանի մարտական ընկերները, հարազատները, «Նախախորհրդարանի» անդամներ՝ Ժիրայր Սեֆիլյանի հետ միասին: Դատավոր Լեւոն Ավետիսյանը տեղեկացրեց, որ դատաքննության փուլն ավարտվել է, եւ Վոլոդյա Ավետիսյանին տվեց վերջին խոսքի իրավունք: Վոլոդյա Ավետիսյանին դատարանում ներկաները ողջունեցին «հերոս», «ազատություն»

Բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Արմեն Հ-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց ոստիկանության աշխատակիցն իրեն ենթարկել է բռնության` բռունցքով հարվածել է կրծքավանդականին, պատճառելով ուժեղ ցավ: Քաղաքացի Արմեն Հ-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է

Ոստիկանության ներկայացուցիչը չկարողացավ ներկայացնել, թե ինչու են դատի տվել քաղաքացուն

Այսօր ՀՀ վարչական դատարանում կայացավ ՀՀ ոստիկանությունն՝ ընդդեմ «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանի գործով հերթական դատական նիստը (նախագահող դատավոր Ա. Միրզոյան): ՀՀ ոստիկանությունը դատարանում պահանջում է Վարդան Հակոբյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: Հիշեցնենք, որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժումը 2013-ի հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիա էր իրականացնում Ամիրյան 24 հասցեում և պահանջում դադարեցնել «Ֆլեշ»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031