Օրվա լրահոսը
Արտեմ Ասատրյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Հուլիսի 18-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մոհամմադ Ռեիսիին: 2011թ. դեկտեմբերի 23-ին Երևանում ստորագրվել էր «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, որը մշակվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
ԱՄՆ-ի պրեսբիտերական եկեղեցին պաշտոնապես ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը
Եկեղեցին կոչ է անում ԱՄՆ նախագահ Օբամային, Կոնգրեսին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը Վաշինգտոն- Անցած ամիս Դետրոյթում (Միչիգան) տեղի ունեցած ԱՄՆ-ի պրեսբիտերական եկեղեցին (ԱՄՆ) ամենամյա ընդհանուր համագումարի ընթացքում ընդունվել է մի բանաձև, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը,- հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար): Բանաձևում նաև կոչ է արվում պրեսբիտերական համայնքներին հարգանքի տուրք մատուցել Հայոց
ՄԻՊ-ը Հմայակ Հովհաննիսյանին խոստովանե՞լ է, որ ինքը Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանելու հնարավորություն չունի
Ի՞նչ ընթացք պետք է ունենա վերեւից պատվիրված եւ իմ պատգամավորության թեկնածու եղած ժամակաշրջանից առ այսօր շարունակվող քաղաքական հալածանքը մեր թշվառ եւ անտեր երկրում: Պետք է անցնի դատական մամլիչի երեք ատյաններով եւ մտնի Եվրոդատարան: Մի երկրում, որտեղ դատական համակարգը կարող է բացահայտորեն օգտագործվել քաղաքացուն ունեզրկելու, քաղաքացու օրինական սեփականությունը զավթելու գործիքի դերում, մի երկրում, որտեղ տուժողը, եթե
Ուկրաինայում ինքնաթիռի կործանման մեջ Սահակաշվիլին մեղադրել է Եվրոպային. Грузия Онлайн
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին անդրադարձել է երեկ Ուկրաինայում կործանված «Բոինգ-777» օդանավի դեպքին և քննադատել Եվրոպային, որ Ռուսաստանի դեմ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկում, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը: «Երեկ Եվրամիությունը կրկին չկարողացավ պայմանավորվել լուրջ, այսինքն՝ ճյուղային պատժամիջոցների հարցում: Երեկ ողջ-ողջ մարդկանցով ինքնաթիռն ընկավ երկնքից: Սակայն այս ողբերգությունը երկնքից չի ընկել, այն երկար ժամանակ էր պատրաստվում: Եվրոպայի
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի տեսլականը և հետագա աշխատանքների հեռանկարները
2014թ. հուլիսի 18-ին ԵՄ խորհրդատվական խումբը (ԵՄԽԽ), ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ, ՀՀ ազգային ժողովում կազմակերպել է հանձնաժողովի հանդիպում: Հանդիպումը նվիրված էր ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի տեսլականին և հետագա աշխատանքների հեռանկարներին: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Նաիրա Զոհրաբյանը և Հայաստանում
«Ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պիտի միասնական դրվի աշխարհի սեղանին»
Էդվարդ Միլիտոնյանի կարծիքով` պետք չէ մտածել, որ Ադրբեջանը Հայաստանին հանգիստ է տալու
Ֆելիքս Ահարոնյանը, Իգոր Կարաչենցևը և Բրենթ Թալին ճանաչվել են Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014թ. հաղթողներ
Հուլիսի 18-ին հայտնի դարձան Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014թ. հաղթողների անունները: Մրցանակի հաղթողներն են` Ֆելիքս Ահարոնյանը, ով առաջադրվել է Լինչեի ազգային ակադեմիայի (Իտալիա) կողմից «Բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկհամակարգի մշակման մեջ առաջատար դերի համար» (Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտ, Իռլանդիա և Մաքս Պլանկի անվ. միջուկային ֆիզիկայի
Ադրբեջանի փոխվարչապետը սպառնացել է Կարմիր խաչին վտարել երկրից. АПА
Եթե կարճ ժամանակում Քարվաճառում գերի ընկած ադրբեջանցիների հետ հանդիպում չկայանա, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ադրբեջանի ներկայացուցչությունը հնարավոր է վտարվի երկրից, ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը, փոխանցում է «ԱՊԱ»-ն: «ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ես նրանց լուրջ նախազգուշացում եմ արել, որ եթե նրանք չկարողանան հասնել դրան, ապա ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության դեմ լուրջ
Բուժհաստատություններում կխստացվի հսկողությունը
«Ավան» հոգեկան առողջության կենտրոն, «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն, «Նորք» հոգեբուժական կենտրոն, «Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց» Փակ բաժնետիրական ընկերություններում դեղերի ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովը մեկշաբաթյա ժամկետում նշված հոգեբուժական կենտրոններում կիրականացնի ուսումնասիրություններ, ուսումնասիրությունների արդյունքները և համապատասխան առաջարկությունները կներկայացնի ՀՀ առողջապահության նախարարին: ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական
Տիգրան Բալայան. Մենք ցնցված ենք տեղի ունեցած ողբերգությամբ
Ավիավթարի պատճառների վրա լույս կարող է սփռել միայն միջադեպի համապարփակ քննությունը։
Նախագահը ցավակցական հեռագրեր է հղել Բոինգ-777 ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագրեր է հղել Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեին և Մալայզիայի Սուլթան Տուանկու Աբդուլ Հալիմին՝ Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող Մալայզիայի ավիաուղիների Բոինգ-777 ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Նիդերլանդների Թագավորին, վարչապետին ու Մալայզիայի Սուլթանին, զոհվածների հարազատներին
Կոմունիստական նոստալժի` որակի նշանով
Որակյալ սնունդը դեֆիցիտ է դարձել: Մարդիկ այլեւս թերահավատությամբ են վերաբերվում հայրենական բրենդային արտադրանքին: Իսկ փոքր բիզնեսով զբաղվողները հաճախորդներին հրապուրում են անցյալի՝ ընդհուպ մինչեւ կոմունիստական դարաշրջանի հիշողություններով` չմոռանալով նաեւ այն տարիների հայտնի որակի նշանը: Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 17.07.2014
Շանթ Հարությունյանը` ադրբեջանցի դիվերսանտների մասին. «Իրական դիվերսանտներից ուշադրությունը ապակողմնորոշելու խնդիր էին լուծում» (Տեսանյութ)
«Ռուսաստանը Ադրբեջանին վաճառում է ոչ թե զենք, այլ հենց Ղարաբաղը: Իսկ ՀՀ դավաճան իշխանություններն իրենց բողոքն են հայտնում ընդամենը զենք վաճառելու համար»,-այսօր՝ հուլիս 18-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Շանթ և ընկերներ» գործով դատական նիստին այսպիսի հայտարարություն արեց Շանթ Հարությունյանը: Այնուհետև շարունակեց, թե իրականում ՌԴ-ն Արցախը հանձնելու գործարք է կնքել Ադրբեջանի հետ:
Մեսրոպագիր. Աբսուրդի հասցված անվտանգության կանոններ
Ո՞ւմ են ումից պաշտպանում Հուլիսի 14-ին, ժամը 17-ից հետո, «Մոսկվա» կինոթատրոնի շրջակայքում եւ շենքում հայտնվողին կարող էր թվալ, թե ադրբեջանցի դիվերսանտները Քարվաճառից արդեն հասել են Երեւան եւ պատրաստվում են ահաբեկչություններ անել. ամբողջ Ազնավուրի հրապարակը, կինոթատրոնի միջանցքները լիքն էին կոստյումավոր տղերքով, Կարմիր դահլիճին առանց հրավիրատոմսի հնարավոր չէր մոտենալ ավելի քան 20 մետր, իսկ ֆիլմ նայել ցանկացողն
Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը Ավան վարչական շրջանի բնակիչների բողոքի վերաբերյալ (Տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ավան վարչական շրջանի ղեկավարը նույն օրը երեկոյան հանդիպել է այդ երեք բնակիչների հետ:
Աշնանը Սերժ Սարգսյանը հրաժարական կտա՞
ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ իրադարձությունների վերլուծությունն ու տրամաբանությունը դա են հուշում Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն ընդդիմադիր դաշտի թերեւս առաջին ուժն էր, որը դրական արձագանքեց նախագահ Սերժ Սարգսյանի` անցյալ տարի սեպտեմբերի երեքին կայացրած որոշմանը՝ Հայաստանի` Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու առիթով: Մոտ մեկ տարի ձգձգումից հետո՝ այսօր դեռ պարզ չէ` ընդհանրապես
Լեւոն Բարսեղյանը չի սիրում շփվել պաշտոնյաների հետ, բայց պատրաստ էր «հանուն հայրենիքի» առաջարկություններ անել
Բաց կառավարման գործընկերության գործողությունների երկրորդ ծրագրի նախագիծը զուգադիպեց ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման հետ: Ուստի սահմանված ժամանակացույցից փոքր-ինչ շեղումով էր պայմանավորված այս նախագծի հաստատելու եւ ներկայացնելու հանգամանքը: ՀՀ կառավարության հաշվետվությունը եւ գործողությունների ծրագրի նախագիծը 2014-16թթ. համար ներկայացրին ՀՀ կառավարության ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Ռոզա Վարդանյանը, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկները
Ինչպես են ադրբեջանցիները մտել Քարվաճառ
Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը եւ հրապարակախոս, նախկին ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը: Արամ Աբրահամյան.- Մոտ 10 օր առաջ Ադրբեջանի զինված քաղաքացիները ներխուժել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառի շրջան եւ կատարել հանցագործություններ: Այս անգամ որոշել եմ սկսել օգտատերերի հարցերից: Հովիկ Աֆյանը հարցնում է՝ եթե ադրբեջանցիները ձերբակալվել են արդեն
ՀՀ-ում Իրանի դեսպան. «Եթե ստեղծվի համապատասխան տրամաչափի խողովակաշար, որեւէ խնդիր չկա Հայաստանի միջոցով գազ տարանցելու»
Ուկրաինական զարգացումների համատեքստում՝ պատասխանելով Հայաստանը դեպի Եվրոպա էներգակիրների տարանցիկ ճանապարհ դարձնելուն վերաբերվող հարցին, այսօր Մամուլի ազգային ակումբում ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին ասաց, որ Հայաստանի տարածքով էներգակիրների տարանցման համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածք: «Մենք ՌԴ-ի հետ ունենք լավ հարաբերություններ: Երկու երկրներ ենք, որոնք կարող են էներգակիրների, հատկապես գազի ոլորտում լավ
Հովիկ Աբրահամյանը «սրբագրում է» Տիգրան Սարգսյանի գործարքները
«Կոնտինենտ տեքստ»-ի աշխատակիցներին աշխատավարձի պարտքերը կվճարվե՞ն «Կոնտինենտ տեքստ» ՓԲԸ-ի հարցով լուծարային հանձնաժողովը երեկվա նիստում որոշում է կայացրել դիմել կառավարությանը, որպեսզի հնարավորություններ գտնեն ՓԲԸ-ի գույքի վրայից կալանքը թեկուզ ժամանակավորապես հանելու: Դա հնարավորություն կտա վաճառել գույքի թեկուզ մի մասը եւ մարել ընկերության աշխատակիցների մոտ 25 միլիոն դրամի պարտքը: Աշխատավարձի պարտքի մի մասը` 10 միլիոնը, լուծարային հանձնաժողովն ինչ-ինչ
Հաշմանդամություն ունեցող երեխաները նույնպես պետք է սովորեն հանրակրթական դպրոցներում
Հայաստանում շուրջ 8000 հաշմանդամություն ունեցող երեխա կա
Վարչապետի՝ ստվերի դեմ պայքարն այս անգամ էլ փոքր ու միջին բիզնեսի գլխին կոտրվեց
«Սմբո»-ն հարկայինից 8 միլիոն դրամ պետք է թաքցներ, «ԴԻՄԻՏՐԻ»-ին՝ 5 միլիոն 535 հազար դրամ, «ԷԿՈՖՈՒԴ» ընկերությունը՝ 4 միլիոն 266 հազար, «ԱԽՈՒՐՅԱՆԻ ԿՈՈՊՇԻՆ»-ն էլ՝ 6 միլիոն 719 հազար, եթե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր նշանակման առաջին օրերին չհավաքեր խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին եւ չհորդորեր, որ մինչեւ այս տարվա հուլիսի մեկը պետք է ինքնակամ ստվերից դուրս գան: Անցյալ
Տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվեցին վարչատարածքային բարեփոխումներից բխող օրենսդրական նախագծեր
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեցին «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը: Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններն իրականացվելիք վարչատարածքային բարեփոխումների համատեքստում են: Նախագծերն արդեն ներկայացվել են Եվրախորհրդի փորձաքննությանը, եւ ակնկալվում է, որ փորձագիտական կարծիքը կստացվի սեպտեմբերին: Նիստը
Հաշմանդամություն ունեցող երեխաները պատմում են իրենց հաջողությունների մասին (Տեսանյութ)
Հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է հնարավորություն ունենան ապրելու ընտանիքներում, իրենց ծնողների կողքին
«Որոշ դեպքերում գրեթե անհնար է դառնում պացիենտների իրավունքների պաշտպանության հարցը»
Ասում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Առողջապահական իրավունքի խմբի վարիչ, դասախոս Մելիք Սողոմոնյանը: – Պարոն Սողոմոնյան, այսօր շատ է խոսվում առողջապահության իրավունքի մասին: Ձեր կողմից ղեկավարվող կառույցի առաքելությունը նույնն է: Կներկայացնե՞ք այն: – Պետական բժշկական համալսարանում իրավագիտություն առարկան դասավանդվել է դեռեւս 1977 թվականից: 2012 թվականին բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի որոշմամբ ստեղծվեց
Անձնագրայինից հաստատեցին, որ միայն հաշվառումը չի կարող լինել քաղաքացիության ձեռքբերման պայման
Նախկինում փախստական Վալերիկ Հարությունյանին կտրամադրեն քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական: Այդ մասին «Առավոտին» հայտնեցին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից (ԱՎՎ): Վալերիկը դարձել էր օրենքի չարաշահման «զոհ», քանի որ դադարեցվել էր նրա փախստականի կարգավիճակը ՀՀ-ում, իսկ այդուհետեւ՝ չէին տրամադրում կացության վկայական: Իսկ կացության վկայական տրվում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք դա գործածում են
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում է
Ուկրաինայում վերջին իրադարձությունների, Սիրիայի դեպքերի, Հայաստան-Ադրբեջան սահմանին գրեթե ամեն օր զոհվող մարդկանց ֆոնին աշխարհում խաղաղ հարաբերությունների հաստատումն ու պահպանումը ավանդապես թշնամի, առնվազն ոչ բարեկամ երկրների միջեւ ավելի քան հրատապ է: Ապրել մշտական թշնամության, սառեցված հակամարտության պայմաններո՞ւմ, թե՞ գտնել ուղիներ՝ հարաբերությունների նորմալացման համար: Այս հարցի պատասխանը թերեւս միանշանակ է՝ պատերազմ ոչ ոքի պետք չէ: Ու այս
«Փարաջանովն ասաց՝ կոտրատված հայելին իմ ճակատագիրն է»
Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հնչյունային ռեժիսոր Գարի Կունցեւի այրու հիշողությունները Հանրահայտ հնչյունային ռեժիսոր, կոմպոզիտոր, դրամատուրգ Գարի Կունցեւը Փարաջանովի «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ», «Խոստովանություն» ֆիլմերի հնչյունային ռեժիսորն է: Նրա անունը կապվում է Փարաջանովի անվան հետ ոչ միայն ֆիլմերի առումով. Կունցեւը ընտանիքով Փարաջանովի հետ մտերիմ է եղել: Օրերս Կունցեւի «Կար-չկար՝ մի Փարաջանով» հուշապատում-վիպակի հայերեն թարգմանության առիթով (գիրքը
«Կարող ենք միասին» կարգախոսի ներքո իրականացվող արշավը մեկնարկեց
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ այսօր Պողոսյան պարտեզներում մեկնարկեց hաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանն ուղղված հանրային արշավը: «Կարող ենք միասին» կարգախոսի ներքո իրականացվող արշավի նպատակն է խթանել ներառման և «կրթություն բոլոր երեխաների համար» գաղափարների տարածումը Հայաստանում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների` որպես հասարակության լիարժեք անդամների ընդունումը և նրանց դերի կարևորումը երկրի
Ֆիլհարմոնիկը 2014-2015թթ. համերգաշրջանը կմեկնարկի Իտալիայում
Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հուլիսի 11-ին կայացած Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարումը կոլեկտիվի վերջին բեմելն էր 2013-14թթ. համերգաշրջանում: Սակայն նվագախմբի ամենօրյա փորձերը չեն դադարում: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ՀՊՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը (լուսանկարում) դա բացատրեց օգոստոսին Իտալիայում նվագախմբի կայանալիք հյուրախաղով: Մանրամասնելով՝ ասաց. «Նվագախումբը Թոփչյանի ղեկավարությամբ օգոստոսի 26-30-ը ելույթներ կունենա Ռիմինի, Չիտտա


















































