Օրվա լրահոսը
Ստեփանավանում և Տաշիրում փամփուշտներ են հանձնել
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 25-ին, ժամը 08.30-ին, 1963 թ. ծնված Կարեն Չ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 39 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 25-ին, ժամը 16.30-ին, 1964 թ. ծնված Վահան Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 99 և
Հովիկ Աբրահամյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. «Հանրությունն է, որ ձեր կարկառուն մտքերին դիմանում է»
«Երեկ այստեղ խոսվեց խիստ կոնկրետ քաղաքական ուժին կցված ուսանողների պահվածքի մասին եւ ակնհայտ խուլիգանությունը որակվեց տաքարյունություն: Ես իհարկե հասկանում եմ, որ տվյալ քաղաքական ուժի համար լկտիությունը տաքարյունության հոմանիշն է, ցինիզմը եւ դատարկաբանությւոնը՝ ինտելեկտի հոմանիշը, տափակախոսությւոնը՝ կրեատիվ լինելու հոմանիշը»,- այսօր ԱԺ-ում այսպիսի հայտարարություն արեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական
Եվրոպական հայկական կազմակերպությունները պահանջում են ապահովել Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությունը
ԵՀՄՖ Նախագահի դիմումը ՀՀ գլխավոր հրամանատարին Եվրոպական բազմաթիվ հայկական կազմակերպությունների և անհատների անունից դիմում եմ ՀՀ Գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին հետևյալ պահանջով` անհապաղ միջոցներ ձեռք առնել Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությունը ապահովելու ուղղությամբ: Չնայած ՀՀ արտգործնախարարության վախվորած արտաքին քաղաքականությանն, առկա է Սիրիայի նախագահի և քաղաքական ղեկավարության բարի կամքի` մեր երկու ժողովուրդների անվտանգության ապահովման դաշնակցային հարաբերությունների դրսևորումը, հետևաբար
Հաստատվել է մատնադրոշմային քարտադարանի գործունեության կարգը
Կհամալրվեն ոստիկանության կրտսեր խմբի թափուր պաշտոնները ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը, որով կանոնակարգվում են վերցված մատնադրոշմը և դեպքի վայրից վերցված ձեռքի հետքը մատնադրոշմային քարտարան մուտքագրելու, հաշվառելու, մատնադրոշմային տեղեկություն տրամադրելու, պահպանելու, հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները: Մատնադրոշմային քարտադարանը ոստիկանության կողմից վարվող տվյալների պահոց է, որտեղ հավաքվում, ծածկագրվում,
Սոցիալական փաթեթի շահառուներին կմատուցվի ավելի որակյալ և մատչելի բուժօգնություն
Գործադիրը ձեռնարկում է քաղավիացիայի գլխավոր վարչության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու միջոցներ
Տնօրենը չարաշահել էր պաշտոնեական դիրքը, յուրացումներ կատարել և «վերադասին» կաշառք տվել. ոստիկանության հերթական բացահայտումը (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանություն
Համապատասխանեցվում է Հայաստանի և Մաքսային միության օրենսդրական դաշտը
ՀԱԷԿ գործող էներգաբլոկը հոսանք կտա մինչև 2016թ. սեպտեմբեր Բելառուսական գյուղտեխնիկան կշարունակի աշխատել Հայաստանում Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է Մաքսային միությանն անդամակցելու պետական քաղաքականություն, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ագրոարդյունաբերության ոլորտի օրենսդրական դաշտը համապատասխանեցնել Մաքսային միության օրենսդրությանը: Այսօրվա նիստում գործադիրը ուժը կորցրած է ճանաչել այդ խնդրին վերաբերող իր նախկին որոշումը: Մաքսային միության տարածքում գործում են 2013 թվականին
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ
Թատերարվեստի հարգարժան գործիչներ, Ամեն տարի այս օրը՝ մարտի 27-ին, աշխարհի տարբեր ծայրերում հանդիսավորապես նշվում է Թատրոնի միջազգային օրը՝ որպես թատրոնի մշակների ու գործիչների մասնագիտական տոն: Տոն, որը մեկ անգամ ևս առիթ է՝ ամփոփելու և արժևորելու Ձեզ, Ձեր կատարած աշխատանքը, թատրոնի երախտավորներին ու նրանց թողած ավանդները: Այս օրը մեր մշակութային կյանքում սիրված ու սպասված տոներից է
Կնվազի փոխադրամիջոցի գույքահարկի գումարի կորուստը
«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը տրանսպորտային միջոցներ է ստանում
Լեւոն Արոնյանը կհասցնի՞ «ճեղքում» կատարել
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի ավարտին մնում է ընդամենը երեք տուր: Երեկ կայացած 11-րդ տուրը միակը եղավ, որում բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հետեւաբար, մրցաշարային աղյուսակում տեղերի վերադասավորություն չարձանագրվեց: 1. Վիշվանաթան Անանդ՝ 7,0 2. Լեւոն Արոնյան՝ 6,0 3. Պյոտր Սվիդլեր՝ 5,5 4. Շախրիյար Մամեդյարով՝ 5,5 5. Սերգեյ Կարյակին՝ 5,5 6. Վլադիմիր Կրամնիկ՝ 5,0 7.
Վարչապետը կուսումնասիրի որքանով են ճանապարհատրանսպորտային խախտումների համար կիրառվող տուգանքները արդարացի
Ճանապարհատրանսպորտային խախտումների համար կիրառվող տուգանքների հարցով աշխատանքային խումբ կստեղծվի: Այսօր Կառավարության նիստի սկզբում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, ճանապարհատրանսպորտային խախտումների տուգանքների խնդիրը վարորդների շրջանում դժգոհության նոր առիթ է դարձել, այդ պատճառով, պետք է պարզել, թե որքանո՞վ են այդ տուգանքներն արդարացի, օրենսդրությունում կա՞ն բացեր, ինչպիսի՞ն է միջազգային պրակտիկան եւ արդյոք միջազգային պրակտիկայից կարո՞ղ ենք այնպիսի
Փորձություններ ԵԽ ԽՎ նստաշրջանում. «168 ժամ»
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ ապրիլի 7-ին մեկնարկող գարնանային նստաշրջանում քվեարկության է դրվելու եվրոպացի պատգամավորների կողմից ներկայացված բանաձև, որով առաջարկվում է Ռուսաստանի Դաշնության ազգային պատվիրակությանը զրկել քվեարկության, ձայնի իրավունքից և կասեցնել պատվիրակության լիազորությունները։ ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկատվությունը՝ նշելով, որ Ռուսաստանի պատվիրակության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին առաջարկն արվել է
Գործադիրը հավանություն է տվել երկրի հեռանկարային զարգացման ծրագրին Յուրաքանչյուր քաղաքացու մեջ ամրապնդվելու է հայրենիքում ապրելու նախընտրելիությունը
ՀՀ կառավարությունն իր ս.թ. մարտի 27-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրին: Գործադիրը վերանայել է 2008թ. ընդունված «Կայուն զարգացման ծրագիրը» հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված միտումներն ու նոր իրողությունները: Վերանայված ծրագիրը նպատակ ունի հետճգնաժամային ռազմավարական համակարգված շրջանակ ապահովել կառավարության քաղաքականության ուղղությունների ձևավորման համար: Ծրագիրը կառավարությանը հնարավորություն է ընձեռելու միավորելու
Ուկրաինայի հայ համայնքը՝ Ղրիմի մասին. «Ժողովուրդ»
Ուկրաինայի հայ համայնքի նախագահի տեղակալ Մերի Հակոբյանը հստակ չի կարող ասել, որ Ղրիմի բոլոր հայերը քվեարկել են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օգտին։ Ավելին, ըստ նրա՝ իրենք Ղրիմի անկախացումից հետո Ուկրաինայի այլ համայնքների միջեւ հնարավոր պառակտման վտանգ չեն տեսնում։ – Տիկին Հակոբյան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղրիմի հայ համայնքը հանրաքվեի արդյունքում որոշեց Ռուսաստանի կազմի մեջ
99 տոկոսով անվստահության նախաձեռնությունը կտապալվի. «168 ժամ»
Ապրիլի 28-ին խորհրդարանի ոչ իշխանական քառյակը մտադիր է քննարկման ներկայացնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Քառյակը այս հարցը քննարկում է դեռևս նախորդ տարեվերջից, և պարզ է, որ այն հաջողության որևէ լուրջ հեռանկար չունի, նկատի ունենալով խորհրդարանում ՀՀԿ-ի ունեցած որակյալ մեծամասնությունը։ Այդ դեպքում ո՞րն է նման հարց բարձրացնելու և քննարկելու իմաստը, երբ նախապես պարզ է նախաձեռնության ձախողումը։
Արամ Հարությունյանը չի զղջում իր արածի համար. «Ժողովուրդ»
Նախօրեին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, հանքարդյունաբերության վերաբերյալ կառավարության կազմակերպած միջազգային գիտաժողովի ժամանակ վիրավորել է մի ակտիվիստի ու սպառնացել «կտրել ականջները»։ – Պարոն Հարությունյան, ինչո՞ւ վիրավորեցիք ակտիվիստներին, որոնք ընդամենն իրենց մտահոգություններն էին բարձրաձայնում։ – Ձեր հարցին չեմ պատասխանում, որովհետեւ կողմնակալ եք հարցերը մեկնաբանում: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան – Պարոն Թովմասյան, ինչպիսի՞ն է
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն առաջարկում են ԱԺ նիստերը գումարել երկու շաբաթը մեկ անգամ
Կառավարությունը պատրաստ է քննարկել ընդդիմության առաջարկը ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննության է առել «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են անցնել երկու շաբաթը մեկ գումարվող եռօրյա նիստերին: Օրինագիծը, ըստ հեղինակների, միտված է օրենսդիր մարմնի աշխատանքին ավելի դինամիկ ընթացք հաղորդելուն: Ի
Նախագահը ստորագրել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
‹‹Էյ Թի Փի›› ԲՀ-ը տոնում է Հայաստանը կանաչապատելու 20-ամյակը
Բարերար Քարոլին Մուգարը 22 տարի առաջ Հայաստանում ականատեսը դարձավ, թե ինչպես են հազարավոր ծառեր այրվում և կտրվում, որպեսզի ընտանիքները կարողանան գոյատևել: Ճգնաժամի պատճառը Գյումրու երկրաշարժի և հարևան Ադրբեջանի միջև հակամարտության արդյունքում երկրում ստեղծված ծանր տնտեսական պայմաններն էին: Քարոլին Մուգարը և իր հանգուցյալ ամուսին Ջոն Օ’ Քոնորը հետագա անապատացման գործընթացը կանխելու նպատակով որոշեցին հստակ քայլեր ձեռնարկել
Պատգամավորները Քեսաբ են մեկնել իրենց նախաձեռնությամբ. «Ժողովուրդ»
Նախօրեին Ազգային ժողովը պաշտոնապես տեղեկություն տարածեց, որ մարտի 24-ի երեկոյան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Կարապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մեկնել են Սիրիա՝ տեղում ծանոթանալու Քեսաբ քաղաքում եւ հարակից բնակավայրերում ծավալվող վերջին իրադարձություններին։ Վերադառնալուց հետո նրանք Ազգային ժողովին կներկայացնեն իրավիճակը։ Այս տեղեկությունը ԱԺ
Եկեք մի ասեք երբեք. «Հայկական ժամանակ»
Մինչ խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց են իրականացնում՝ հայտարարելով, թե թեկնածուի հարց դեռ չեն քննարկել, այդ ուժերից մեկի՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար խոսում են Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետ դառնալու հավանականության մասին։ Միայն նախորդ մի քանի օրերի ընթացքում արդեն երկու ԲՀԿ-ական են այդ մասին խոսել, անցյալ շաբաթ նման մի հայտարարություն արեց ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր
«Թևան․ լեգենդ և իրականություն» Ֆիլմը՝ Ազգային կինո
«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել «Թևան․ լեգենդ և իրականություն» վավերագրական ֆիլմին՝ մեծ հայորդու կյանքը լավագույնս ներկայացնելու, նրա անունը մոռացությունից փրկելու և միֆերն իրականությունից զատելու համար: «Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոն
Հայաստանցի բոուլերի նոր հաջողությունը
Երեկ երեկոյան կայացավ ինտերնետ բոուլինգի «Direct stroke» Հաուսբոլի առաջնության 5-րդ փուլը: Մասնակցում էին վեց քաղաքների` Մոսկվայի «Չերեպախա» եւ «Գալակտիկա», Իժեւսկի, Սամարայի, Կուրսկի եւ Երեւանի թիմերի 22 բոուլերներ: Հայաստանը ներկայացնում էր «Արարատ» ակումբի անդամ Հայկ Անտոնյանը: Ընտրական փուլից հետո պայքարի մեջ մնացին 14 մասնակիցներ՝ կազմելով 7 զույգ, որոնց հաղթողները հետագա պայքարը շարունակելու իրավունք ստացան: Այստեղ էլ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Վաշինգտոն նահանգի հյուսիս-արևելյան շրջաններում տեղի ունեցած ավերիչ սողանքի հետևանքով երկու տասնյակից ավելի մարդկային կորուստների, հարյուրից ավելի անհայտ կորածների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել Նախագահ Օբամային և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին: «Մենք հետևում ենք ԱՄՆ-ի կառավարության կողմից ձեռնարկված փրկարարական մեծածավալ
Միլիարդանոց տապալումներ. «Հայկական ժամանակ»
65 ամիս առաջ՝ 2008 թվականի հոկտեմբերի 2-ին, Սերժ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե «առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»։ Սա «Նոր ատոմակայանի» մասին Սերժ Սարգսյանի միակ ուշագրավ հայտարարությունը չէ։ Մի քանի մեջբերումներ Սերժ Սարգսյանի՝ տարբեր երկրներում գործարարների հետ հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներից։ «Երկկողմ համագործակցության մեծ հորիզոններ են բացվում նաեւ Հայաստանում ներկայումս արագ
Այն, ինչ կարելի է Ուկրաինային, չի կարելի Հայաստանին
Ուկրաինայի հետ Եվրոպական միության ասոցացման համաձայնագրի մասնակի ստորագրումը կարո՞ղ է նախադեպ դառնալ ԵՄ մյուս գործընկեր երկրների հետ նմանատիպ համաձայնագրերի կնքման համար: Այս հարցը տարբեր ձեւակերպումներով հնչում էր Արեւելյան գործընկերության էստոնական կենտրոնի եւ Երեւանում Եվրոպական միության կենտրոնի համատեղ նախաձեռնության շնորհիվ Էստոնիա ժամանած հայ լրագրողների գրեթե բոլոր քաղաքական հանդիպումների ընթացքում՝ այն համատեքստում, թե միասնական մոտեցում չի ցուցաբերվում Արեւելյան
Երևան – Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ճանապարհին տեղի է ունեցել հողային պաստառի փլուզում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը` ժամը 04:00-ի սահմաններում, Երևան – Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 70կմ–ում տեղի է ունեցել հողային պաստառի շեպի փլուզում: Կատարվում են մաքրման աշխատանքներ: Երթևեկությունը երկկողմանի բաց է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն


















































