Օրվա լրահոսը
Շանթ Հարությունյանը՝ տուժողին. «Ինչու՞ եք շառ անում, ես չեմ ասել, թե գնում եմ Բաղրամյան»
Շանթ Հարությունյանը հայտարարեց, թե «հնարավոր չէ՞ Օսիպյանը սկզբից գա, մինչև Օսիպյանը չգա չի պարզվի»:
«Ես էլ եթե խոշոր գործարար լինեի, հավանաբար կդժգոհեի»
ՀՀԿ-ական պատգամավորը՝ հարկային դաշտ մտնելու առումով խոշոր գործարարների դժգոհությունների մասին «Ողջունում եմ կառավարության այդ քայլը եւ կարծում եմ, որ աշնանն արդեն ականատես կլինենք բավական լուրջ արդյունքների՝ բյուջեի հավաքագրումների եւ ստվերի կրճատման առումով: Կառավարությունում՝ ի դեմս վարչապետի, նման վճռականություն տեսնում եմ: Կարծում եմ՝ հասարակության վերաբերմունքն էլ դրական է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության
Արսեն Ավակովի դեմ մահափորձ է կատարվել. Укринформ
Ուկրաինայի ներքին գործերի նախարար, ազգությամբ հայ Արսեն Ավակովի դեմ մահափորձ են կատարել, այդ մասին «Ուկրինֆորմ» լրատվականին հայտնել են իրավապահ մարմիններից: «Դեռևս մանրամասներ չկան: Հայտնի է միայն, որ նախարարին փորձել են սպանել հակաահաբեկչական գործողություններ իրականացվող գոտում (Ուկրաինայի արևելքում)», – հայտնել է աղբյուրը: Ուկրաինայի ՆԳՆ-ից հայտնել էին, որ ավելի թարմ տեղեկություն կտրամադրվի այսօր նախատեսված ճեպազրույցի ժամանակ, սակայն
Դրանք ոչ թե ռազմավարական ծրագրեր են, այլ շարադրություններ
Տնտեսագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնում է մեր պետության՝ ռազմավարություն չունենալու, նոր սերնդի ՀԴՄ-ների եւ գյուղատնտեսության կրած 11 միլիարդ դրամ վնասի մասին: – Պարոն Մեսրոբյան, գյուղնախարարության պատասխանատուները հայտարարում են, որ մարտ-ապրիլ ամիսների ցրտահարությունն ու դրան հաջորդող պարբերաբար տեղացած կարկուտները 11 միլիարդ դրամից ավելի վնասներ են հասցրել գյուղատնտեսությանը: Եթե նախորդ տարի գնաճը զսպվեց
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց 33-ամյա Ռաֆայել Բարխուդարյանը
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու 33-ամյա Ռաֆայել Բարխուդարյանը: Հուլիսի 16-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը միաձայն քվեարկեց Ռաֆայել Բարխուդարյանի օգտին: 2012թ. մինչ այժմ նա եղել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարը: Ռաֆայել Բարխուդարյանը ծնվել է 1981թ. մայիսի 15-ին: Կրթությունը ստացել է ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետում եւ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: Ռաֆայել
Մաքսային միությունը կխանգարի կովկասյան բրենդի արտադրմանը
Մինչ կովկասյան տարբեր, այդ թվում նաեւ՝ հակամարտող երկրների` Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի գործարարները փորձում են միավորվել` ստեղծելով տարբեր բրենդներ, օրինակ` նրանք արդեն արտադրել են «Կովկասյան թեյ», «Կովկասյան մեղր», «Կովկասյան պանիր», «Կովկասյան փունջ» (գինի) եւ այլն, ՌԴ-ի կողմից Հայաստանին պարտադրվող Մաքսային միությունը խափանում է նաեւ տնտեսական այս ծրագիրը: Կովկասյան կենտրոնի տնօրեն Արտուշ Մկրտչյանը, որը կովկասցի պանրագործներին,
Վերաքննիչը մերժեց Պուտինի այցի օրը նախագահականի մոտից հեռացված ընտանիքի բողոքը. epress.am
ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր մերժել է Էջմիածնի բնակիչներ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի բողոքը, որով ամուսինները պահանջում էին չեղյալ համարել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Վերջինս, իր հերթին, մերժել էր Խուդոյանների պահանջը քրեական գործ հարուցել ոստիկանության դեմ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը․ իրենց Բաղրամյան փողոցից ապօրինի հեռացնելու և տնային կալանքի տակ
Արձակուրդային ակրոշկա
Ինչ ուզում եք՝ ասեք, բայց առաջ, երբ թմրամոլի նման երեւանյան արեւն էլ էիր հիացմունքով ընդունում, անձրեւն էլ, արձակուրդի հարցը շատ ավելի հեշտ էր լուծվում: Հենց շեֆդ Գոհարի հետ առանձնանում էր, հոպ՝ կոմպի մոտից կյանքի քանոնի եզրով թռչում էիր, Լենինգրադի մարզի Գատչինայի շրջանի Օրեդեժ գետի լողափի ավազին շորերդ արագ-արագ հանում էիր, նետվում ջուրը, այնտեղ տեսնում տասներորդ
Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ, որում ասված է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում՝ հուլիսի 15-ին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Կիսելով Ձեր վիշտը՝ խնդրում եմ անկեղծ զորակցության և կարեկցանքի խոսքեր փոխանցել
Բժշկական համալսարանի ամբիոնի վարիչի բողոքը մերժվել է
Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Մանուկյանի եւ համալսարանի միջեւ կնքվել է աշխատանքային պայմանագիր: Պայմանագիրը, սակայն, դադարեցվել է, գործել այն բանից հետո, երբ ուսանողի եւ դասախոսի միջեււ վեճ է եղել: Դասախոսը դիմել է դատարան, վերականգնվել է աշխատանքում, սակայն բողոքներն այս անգամ վճռի կատարմանն են վերաբերում: Աշխատանքային պայմանագրի համաձայն՝ Արմեն Մանուկյանը նշանակվել էր
Աննա Վարդապետյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, ԴՆԽ քարտուղար
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2014թ. հուլիսի 16-ի հրամանով Աննա Վարդապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար` ազատվելով Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնից: Աննա Վարդապետյանը ծնվել է 1986 թվականի փետրվարի 18-ին: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՀՀ վճռաբեկ դատարան Նախագահի խորհրդական (03/2013 – 07/2014) Քրեական պալատի նախագահի ավագ օգնական (02/2009 –
«Ամոթ է, որ Ուկրաինայում չկա Փարաջանովի թանգարան»
Ուկրաինացի ճանաչված կինոօպերատոր Յուրի Հարմաշը ցավում է, որ վրացիներն էլ չեն պահպանել Փարաջանովի տունը «Ոսկե ծիրանի» շրջանակներում բացված փարաջանովյան լուսանկարչական ցուցահանդեսի առիթով Երեւանում է Փարաջանովի արվեստի նվիրյալ, հայտնի կինոօպերատոր Յուրի Հարմաշը (լուսանկարում, որը վերցված է ֆեյսբուքյան էջից): Նա 1972 թվականից բեմադրող օպերատոր է Դովժենկոյի անվան կինոստուդիայում, նկարահանել է 20-ից ավելի խաղարկային եւ 30-ից ավելի հեռուստատեսային
Խիտ կառուցապատման պատճառով` քաղաքի կենտրոնական հատվածը ամենառիսկայինն է երկրաշարժերի համար (Տեսանյութ)
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանի խոսքով` եթե Գառնիում տեղի ունենա 7 մագնիտուդ ուժգնությամբ օջախային երկրաշարժ, ապա զոհերի թիվը կանցնի 100 հազարից Հայաստանը սեյսմավտանգ երկիր է, եւ այդ վտանգը բնական երեւույթ է, որը պայմանավորված է մեր տարածքի առանձնահատկություններով: Այս մասին այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում ասաց ՀՀ ԱԻՆ սեյսմիկ
«Հեղինակավոր մրցույթներում կարելի է գումար աշխատել»
Հավաստիացնում է ճանաչված կիթառահար Արտյոմ Դերվոյեդը Վերջերս «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կայացավ ռուս կիթառահար Արտյոմ Դերվոյեդի եւ Էդ. Միրզոյանի անվան լարայի քառյակի համերգը, որի ընթացքում կիթառահարն ու քառյակը հանդես եկան ինչպես սոլո համարներով, այնպես էլ համատեղ: Սա արվեստագետների երկրորդ հայաստանյան համագործակցությունն է: Առաջին համերգից հետո կիթառահարն ու քառյակը տեսահոլովակ էլ են նկարահանել: Նկատենք, որ դասական երաժշտության
Հայաստանի ծանրորդները վճռական են տրամադրված
Հուլիսի 10-ին «Առավոտին» տված հարցազրույցում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը տեղեկացրել էր, որ հանրապետության տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում` նախապատրաստվելով նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը: «Առավոտն» օրերս եղավ Ծաղկաձորում, ներկա գտնվեց ծանրորդների մարզումներին եւ զրուցեց նաեւ գլխավոր մարզիչների հետ: Արտաշես Ներսիսյան: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ: «Սա մինչեւ աշխարհի առաջնությունը ֆեդերացիայի
Մոսկվայում ձերբակալել են աշխարհի 10-րդ ամենահարուստ հային. Росбалт
Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են Լևոն Հայրապետյանին, որը աշխարհում ամենահարուստ հայերից է, հայտնում է «Ռոսբալտ»-ը: Հատուկ ծառայություններից հայտնել են, որ Լևոն Հայրապետյանին ԴԱԾ-ը ձերբակալել է հուլիսի 15-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ նա ժամանել էր Մոնակոյից: Գործարարին տարել են Հետաքննչական հանձնաժողով՝ հարցաքննության: Այնտեղ հայտարարել են նրան ձերբակալելու մասին և հայտնել, որ մոտ օրերս քննիչները
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Լատվիայի դեսպանի հետ
Հուլիսի 16-ին ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպեց ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը: Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց առաջիկայում Լատվիայի նախագահությունը Եվրոպական միությունում եւ հույս հայտնեց, որ այն նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ քաղաքական հարաբերություններին եւ Հայաստան-Լատվիա
Շանթ Հարությունյանը՝ Տարոն Մարգարյանին. «Հուսով եմ՝ Անդրանիկ Մարգարյանի արյունը ջուր չի դառնա քո երակներում» (Տեսանյութ)
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում մեկնարկեց «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական նիստը (նախագահող դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան): Նիստին ներկա ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Aravot.am-ի հետ զրույցում Շանթ Հարությունյանին համարեց քաղբանտարկյալ: Մեր հիշեցմանը, թե ՀՀ իշխանությունները հայտարարել են նույնիսկ միջազգային ամենաբարձր ատյաններում, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, Նիկոլ Փաշինյանը
Դեսպան Սարգսյանի հանդիպումներն ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարների հետ
Վաշինգտոնում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպումներ ունեցավ Վաշինգտոնում գործող ամերիկահայ առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի և Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ: Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի ներկայացուցիչ Կարո Արմենյանի, Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանի, Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի և Ամերիկայի հայկական համագումարի
Առայժմ` մեկական արծաթ եւ բրոնզ
Սլովակիայի Սնինա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականից մրցագորգ մտան Վահե Սարգսյանը` 50 կգ քաշային կարգ, Էդգար Թամազյանը` 54, Մալխաս Ամոյանը` 58, Արման Բաղդասարյանը` 63 եւ Դավիթ Հովասափյանը` 100 կգ: Էդգար Թամազյանը, տանելով չորս անընդմեջ հաղթանակ, հասավ եզրափակիչ եւ միայն վճռորոշ գոտեմարտում պարտվեց Ղազախստանի ներկայացուցիչ Ֆիդախմետով Յերնուրին` նվաճելով իր տարիքային
Լարիսա Ալավերդյան. «Ալիեւ-Սարգսյան հանդիպումները ծանրացրել են հակաիրավական փաթեթը» (Տեսանյութ)
ՀՀ նախագահին ոգեւորել է Անրի Ռենո՞ն
Գործարարը հերքում է, որ իր որդին դաժան ծեծի է ենթարկել նախկին քաղաքապետին. shamshyan.com
Այսօր հուլիսի 15-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Երեւանի բնակիչ, գործարար Մկրտիչ Մելքոնյանը հերքեց օրերս Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանի արած հայտարարությունները, ըստ որի, Մելքոնյանի որդին՝ 31-ամյա Վարդանը դաժան ծեծի է ենթարկել իրեն: Մելքոնյանը հերքեց նաեւ այն տեղեկությունը, որ ծեծը տեղի է ունեցել ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի դիմաց եւ այն տեւել է 10 րոպեից ավելի: Միջադեպից
Անահիտ Բախշյան. «Թամար Պողոսյանը շատ լավ քննադատում է, քեֆս բերում է, բայց հետո որ կողմ են քվեարկում…»
Այսօր Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամները ամփոփեցին իրենց մեկ տարվա աշխատանքը: Ավագանու անդամ Արթուր Գասպարյանն ասաց, որ հիմա քաղաքապետարանը չի կարողանում շատ խախտումներ անել, քանի որ այնտեղ են իրենք. «Առաջ 15 րոպեում 20 որոշում էին կայացնում: Հիմա կան ժանդարմներ, մեզ եմ ասում, որոնք ուշիուշով հետեւում են: Իմ կուսակցականները ասում են, որ գնացել եք ՀՀԿ-ականներին
Թուլությունը դարձնել ուժ
Ամեն մի հայ աշխարհում մեր՝ հայաստանցիներիս հարստությունն է Երբեմն մենք` Հայաստանում ապրողներս, թեժ վեճի ենք բռնվում արտերկրում ապրող մեր հայրենակիցների հետ: Նրանք ասում են՝ ձեր (մեր, այսինքն՝ ոչ թե նրանց) երկիրը երկիր չի, շուտ արեք` հետեւեք մեր օրինակին եւ փախեք այդտեղից: Կամ՝ ձեր իշխանությունն իշխանություն չի, շուտ արեք՝ հեղափոխություն արեք, լավ իշխանություն դրեք, լավ պետություն
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պատրաստվում է ողողել Վարչական դատարանը
Նախաձեռնությունը կոչ է անում վարորդներին չմուծել տուգանքները
Տարոն Մարգարյանը՝ Կենտրոնի թաղապետին. «Քեզ տրամվի տակ ընկած 3 էլ չեմ նշանակում, 2 եմ նշանակում»
Ըստ տիկին Բախշյանի, Տարոն Մարգարյանը իր սրտից է խոսում, բայց իր սրտով չի գործում:
Գողության մասին խանութի տնօրինությունը ոստիկանություն չէր հայտնել
Հուլիսի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել գողություններ կատարելու համար Ա. Ավագյանին բերման ենթարկելու մասին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ս/թ. հունիսին նա գողություն է կատարել նաև Գ. Նժդեհի փողոցում գտնվող մի խանութից: Գողության մասին խանութի տնօրինությունը ոստիկանություն չէր հայտնել: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն
Պաշտոնեական դիրքն օգտագործելով քննիչի գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Արման Ե-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Քաղաքացի Արման Ե-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ բաժնի քննիչներից մեկը,


















































