Օրվա լրահոսը
Համաշխարհային բանկը օժանդակում է Հայաստանում համալիր սոցիալական ծառայությունների տրամադրմանը
Դեպի առավել համապարփակ սոցիալական ապահովության համակարգ ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 մարտի, 2014թ.Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը Հայաստանում Սոցիալական ապահովության ոլորտի կառավարման II–րդ ծրագրի համար (ՍՊԱԾ) այսօր հաստատեց 21.2 միլիոն ԱՄՆ դոլար վարկը: Ծրագիրն օժանդակելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը սոցիալական ապահովության ծառայությունների տրամադրման բարելավմանը և սոցիալական պաշտպանության նպաստներ ու ծառայություններ մատուցող կառույցների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթների
Երևանի քաղաքապետը կարող է երևանցիների շահերը պաշտպանել «Գազպրոմ-Հայաստան» ընկերության առջև և բացատրություններ պահանջել նրանից
Մարտի 24-ին հետևյալ նամակն է ուղարկվել Երևանի քաղաքապետին: Հարգելի պարոն Մարգարյան, Երևանի ավագանու մարտի 19-ի նիստում «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Ձեզ հարց ուղղեց գազ սպառող երևանցիների շահերը «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ենթադրյալ մեքենայություններից պաշտպանելու մասին: Խնդրին ավելի հանգամանորեն ծանոթանալու համար Դուք պարոն Սաֆարյանին հորդորեցիք այն ուղղել գրավոր, ինչը և անում ենք այժմ, սակայն արդեն՝ խմբակցության
Հանրապետության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Անգամ եվրոհոռետեսներն են Էստոնիայում դարձել եվրոլավատեսներ
Եվ եթե հաշվենք այն բոլոր միլիարդները, որոնք մենք ստացել ենք կրթության, ինովացիայի, ճանապարհների շինարարության, գյուղատնտեսության…
Ղրիմը ոչ թե ինքնորոշվել է, այլ բռնազավթվել. Էստոնական տեսակետ
Արեւելյան գործընկերության էստոնական կենտրոնի եւ Երեւանում Եվրոպական միության կենտրոնի համատեղ նախաձեռնության շնորհիվ Էստոնիա ժամանած հայ լրագրողների հետ զրույցներում շատ պաշտոնյաներ էին մտավախություն հայտնում, որ եթե Ղրիմի հետ կատարվածը մնա անհետեւանք, Ռուսաստանը զգա, թե կարող է անպատիժ զորքեր մտցնել՝ այս ամենը կարող է շարունակվել, ու գուցե ՌԴ-ն անգամ ցանկանա վերադարձնել Մերձբալթիկան: Այս առնչությամբ Էստոնիայում Եվրոպական հանձնաժողովի
Արևելագետը` Քեսաբում հայերի վրա կատարված զինված հարձակումների մասին
Aravot.am-ի հետ զրույցում արևելագետ Արտակ Ավետիսյանը, վերլուծելով Թուրքիայի տարածքից Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջան կատարած զինված հարձակումների մասին, հետևյալ կարծիքը հայտնեց. «Թուրքի դիվանագիտությունը միշտ պղտոր ջրում ձուկ որսալն է, միշտ էլ խառը իրավիճակներում թուրքերը սիրել են օգտվել: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ամբողջ ռազմաճակատում Թուրքիան կնահանջներ, երբ որ ռազմաքաղաքական ղեկավարությունը նստած կապիտուլյացիա կստորագրեր, արևելյան ճակատում, օգտվելով բարենպաստ
Ալեքսանդր Միսկիրտչյանը հավակնում է IBF չեմպիոնի տիտղոսին
Թբիլիսահայ բռնցքամարտիկ Ալեքսանդր Միսկիրտչյանը, որը բնակվում եւ մարզվում է Բելգիայում, ամենայն հավանականությամբ մայիսի 31-ին Մակաոյում կիսամիջին քաշային կարգում IBF տիտղոսի համար կմենամարտի ռուսաստանցի աշխարհի չեմպիոն Եվգենի Գրադովիչի հետ: Այս մասին հայտարարել է Գրադովիչի մենեջեր Էգիս Կլիմասը, նշելով, որ Միսկիրտչյանը գոտու պարտադիր հավակնորդն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ purepeople.com-ի
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին՝ 1976-1981թթ. Իսպանիայի կառավարության նախագահ Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը հայ ժողովրդի և անձամբ իր անունից անկեղծ ցավակցություն և զորակցություն է հայտնել Խուան Կառլոս Առաջինին, Իսպանիայի բարեկամ ժողովրդին և Ադոլֆո Սուարես Գոնզալեսի ընտանիքի անդամներին ու մերձավորներին: ՀՀ նախագահի աշխատակազմ
Նոր մանրամասներ Սուրիկ Խաչատրյանի մարտական անցյալից
Գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մարտական անցյալից նոր դրվագներ է Aravot.am-ին պատմում: Նրա պատմելով՝ ինքը Սուրիկ Խաչատրյանին հետ ռազմի դաշտում առաջին անգամ հանդիպել է 1991 թվականին, երբ թեժ մարտեր էին ընթանում Գորիսի սահմաններում, իսկ 1992 թվականի ապրիլ- մայիս ամիսներին նրան հանդիպել է Կոռնիձորի դիրքերում: «Հենց առաջնագծում՝ սահմանի վրա, երկու-երեք գիշեր միասին անցկացրել
Հայկ Շահնազարյանը կմենամարտի WBO Եվրոպայի չեմպիոնի կոչման համար
Ապրիլի 18-ին Կրասնոդարում կայանալու է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի շրջանակներում Ռուսաստանը ներկայացնող 20-ամյա Հայկ Շահնազարյանը WBO վարկածով առաջին կիսամիջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի գոտու համար մենամարտելու է տիտղոսակիր, դոմինիկացի Ֆելիքս Լորայի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ինչպե՞ս էին ապրում հայերը Սիրիայի Քեսաբ ամառանոցում. արևելագետի տպավորությունները
Aravot.am-ի հետ զրույցում արևելագետ Արտակ Ավետիսյանը, որը մի քանի անգամ առիթ ունեցել է լինել Սիրիայի Քեսաբ գյուղում, նկարագրելով այս տեղանքն ու հայերի ապրելակերպն` ասաց, որ այն ֆանտաստիկ բնակլիմայական պայմաններ ունեցող պայծառ ու խաղաղ վայր է, որտեղ մեքենայի ազդանշանի ձայն անգամ չէր լսվում: Նրա բնութագրմամբ, այս տեղանքը Սիրիայի մեջ անկախ պետություն էր` միմիայն հայկական օրենքներով շարժվող,
Հայրիկյանը բացահայտում է արել էպոսագետի կնոջ ու ՊՆ նախկին պաշտոնյայի զրույցից
Համացանցում տարածված էպոսագետ Վարդան Սեդրակյանի կնոջ եւ ՊՆ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալեքսանդր Աբրահամյանի զրույցը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համար բացահայտում է արել: Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում հայտնված այդ ձայնագրությունում նախկին պաշտոնյան՝ Աբրահամյանը Վարդան Սեդրակյանի կնոջից պահանջում ՝ իր տված գումարները: «Գործում կար $ 100.000 –ի խոսակցություն, եւ ես դատարանում պահանջել եմ քննել՝ ինչու
Մահացած 2 տարեկան երեխայի գործով բուժքույրը վկայություն տվեց
Այսօր՝ մարտի 24-ին՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած մանկահասակ Լիա Միսակյանի գործով դատական նիստը: Հիշեցնենք՝ այս գործում մեղադրվում էին «Արաբկիր» բժշկական կենտրոնի բոքսային բաժանմունքի վարիչ Լիլիթ Վարդանյանը եւ նույն կենտրոնի 1-ին մանկաբուժական բաժանմունքի մանկաբույժ Զարինե Այվազյանը ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական
«Արաբկիր» ԲԿ-ի աշխատակիցները վկայություն տվեցին
Այսօր՝ մարտի 24-ին՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, շարունակվում էր «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած մանկահասակ Լիա Միսակյանի գործով դատական նիստը: Հիշեցնենք՝ այս գործում մեղադրվում էին «Արաբկիր» բժշկական կենտրոնի բոքսային բաժանմունքի վարիչ Լիլիթ Վարդանյանը եւ նույն կենտրոնի 1-ին մանկաբուժական բաժանմունքի մանկաբույժ Զարինե Այվազյանը ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական
BBC. Մեծ ութնյակի գագաթնաժողովը Ռուսաստանում չի անցկացվի
Մեծ ութնյակի երկրները հերթական գագաթնաժողովը չեն անցկացնի Ռուսաստանում, Հաագայի միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովում հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Փոխանցում է «Բի Բի Սի»-ն: «Մենք պետք է պարզ արտահայտվենք, Մեծ ութնյակի գագաթնաժողով այս տարի Ռուսաստանում չի լինի», – ասել է Քեմերոնը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը պետք է փոխի իր ուղղությունը: Ավելի վաղ Ղրիմում ստեղծված իրավիճակի
«Դանդի փրեշս մեթալս Կապան» ընկերությունը 1 հարկանի բժշկական կենտրոն է կառուցել իր աշխատակիցների համար
Կապանում գործող «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունում գրանցված արտակարգ պատահարների դեպքում, եթե մինչեւ օրս աշխատակիցներին հիմնականում տեղափոխում էին Կապանի բժշկական կենտրոն, ապա այսուհետ ընկերությունն ի վիճակի կլինի իր աշխատողներին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել տեղում՝ ընկերության տարածքում կառուցած 1 հարկանի նոր բժշկական կենտրոնում: Այս մասին հավաստիացնում են ընկերությունից ու միաժամանակ ցանկանում, որ լուրջ պատահարներ ընկերությունում չլինեն եւ
Վաղը Անդրանիկ Մարգարյանի մահվան օրն է
Վաղը` մարտի 25-ին, ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է: Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ ամփոփված է, նրա աճյունը, նախկին վարչապետի հիշատակին նվիրված հարգանքի տուրք կմատուցվի: Անդրանիկ Մարգարյանը հայ հասարակական-քաղաքական գործիչ էր, 2000-2007 թվականներին զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը: Առավոտ
Մեկնարկել է ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը
ՀՀ ԶՈւ պատրաստության պլանի համաձայն` ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 24-ին մեկնարկել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: Հավաքի նպատակներն են` բարձրացնել և կատարելագործել օպերատիվ շտաբերի սպաների գիտելիքներն ու ունակությունները ռազմավարության, օպերատիվ արվեստի բնագավառներում, ՀՀ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների և նրանց կողմից ընթերցվող դասախոսությունների միջոցով ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմին ծանոթացնել ՀՀ արտաքին և
Վահե Էնֆիաջյան. «Զարմանալի չէ, որ մանր և միջին տրամաչափի գործիչները ծածուկ փորձում են հարձակվել ԲՀԿ-ի վրա»
Քիչ առաջ` Ազգային Ժողովում, Խորհրդարանական ամբիոնի հետևից փորձում էր ինքնակայանար կառավարության ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանը: Ով առանց տրամաբանելու և իրականության ցնորված պատկերացման պատճառով շահարկեց Բարգավաճ Հայաստան կուսակցության անունը: Զարմանալի չէ, որ թելադրանքով շարժվող մանր և միջին տրամաչափի գործիչները ծածուկ փորձում են հարձակվել ԲՀԿ-ի վրա: Ինչ վերաբերվում է այսօրվա մոնոներկայացմանն ապա՝ ակնհայտ է, որ այն մեծ ալիքը,
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ստյոպա Սաֆարյան-Ռուբեն Հակոբյան բանավեճի մասին. «Սահմանն անցել են»
Վերջին շրջանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի միջեւ հրապարակային բանավեճեր եւ փոխադարձ քննադատություններ են հնչում: Aravot.am-ը կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է մեկնաբանում երկու կուսակիցների միջեւ առկա տարաձայնությունները: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Չէ, տարաձայնություններ չկան: Բայց ես տարաձայնությունները համարում եմ բնականոն: Նորմալ են այդ տարաձայնությունները, բայց՝ չափի եւ
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 125 մլն դոլար
Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի առաքելության ղեկավար Մարկ Հորթոնն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց մարտի 7-ին ընդունված նոր 38 ամսով երկարաձգված ֆինանսավորման ծրագիրը: Պրն Հորթոնը նշեց, որ ծրագրի շրջանակներում 125 մլն դոլար է տրամադրվելու Հայաստանին՝ իշխանությունների հետագա ծրագրերը ի կատար ածելու նպատակով. «Հատկացումները կլինեն 7 հավասարաչափ բաշխումների տեսքով: Առաջինն արդեն հատկացված է: Ծրագրի հերթական ստուգումները
Մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող Գառնիկ Թորոսյանը
Մարտի 24-ին՝ ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Թորոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է տաքսիստների հետ. (Տեսանյութ)
Օրեր առաջ 120-ից ավելի անհատ տաքսու վարորդներ բաց նամակ էին գրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և, ի թիվս տարբեր խնդիրների, բարձրաձայնել հարյուրավոր հաշվիչներ ձեռք բերելու կարևորության մասին: Տաքսիստները նշել էին, որ բազմիցս են Գագիկ Ծառուկյանի աջակցությանն արժանացել ու խնդրել էին օգնության ձեռք մեկնել նաև այս անգամ: Նամակի հրապարակման հենց հաջորդ օրը Գագիկ Ծառուկյանն անձամբ հանդիպեց
Մանկական ստացիոնարներում նկատվում է շնչառական վարակների աշխուժացում
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` 2014 թվականի 11-րդ շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում դիտվում է գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիության նվազում: Նվազել են նաև լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքով դեպքերը: Իրականացված ամբուլատոր և ստացիոնար հետազոտությունները վկայում են, որ ներկայումս եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակը (H1N1 պանդեմիկ և H2N3 ենթատեսակներ): Տարածաշրջանի երկրներում՝
Սեռական հայհոյանքների համար դիմում է ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին եւ դատական դեպարտամենտին
Վերջերս Գավառի ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել դատական նիստից առաջ, իսկ դատական կարգադրիչներից որեւէ մեկը չի միջամտել: Aravot.am-ը մարտի 18-ին անդրադարձել էր այս խնդրին: Մեր հրապարակման մեջ նշել էինք, որ ամբաստանյալը, շատ ազատ, հայհոյանքներ է հնչեցրել հայցվորի ու վերջինիս կողմնակիցների հասցեին, իսկ դատական կարգադրիչները չեն միջամտել, քանի որ տեղում
Անհետացած ինքնաթիռը վթարվել է, իսկ ուղևորները՝ զոհվել. Tert.am
Malaysia Airlines ավիաընկերությունը հայտնում է, որ անհետացած Boeing օդանավն ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում։ Ինչպես հաղորդում է Business Insider-ը՝ NBC News-ին հղումով, Malaysia Airlines ավիաընկերությունը հաղորդագրություն է ուղարկել անհետացած ինքնաթիռում եղած 239 մարդկանց հարազատներին, որում ասվում է. «Մենք ստիպված ենք ենթադրել, որ MH370 չվերթի ինքնաթիռն անկասկած վթարվել է, և ինքնաթիռում թռչողներից որևէ մեկը ողջ
Կարլ Բիլդտ. Հայաստանն այլևս «ուրիշ լիգայից է». «Ազատություն»
Բրյուսելյան տարեկան ֆորումը, որին մասնակցում են եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչներ, փորձագետներ ու դեսպաններ, այս տարի բավականին թեժ անցավ: Ինչպես և սպասվում էր, Ուկրաինան ու Ղրիմը բանավեճերի հիմնական թեմաներն էին: Սակայն որպես ռուսական կայսերական քաղաքականության օրինակ՝ հիշատակվեց նաև Հայաստանը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի հետ նույնպես չի կարող ստորագրվել Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը,
«Հին Էրիվանի» բողոքով դատական նիստ
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ սկսվեց «Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի բողոքի քննությունը: Սեփականատերը բողոքարկում է քրեական գործ չհարուցելու մասին հետաքննիչի որոշումը: Ինչպես տեղեկացրել ենք, Վճռաբեկ դատարանը «Հին Էրիվանը» սնանկ է ճանաչել: Մանվել Տեր-Առաքելյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը դատարանին հայտնեց, որ նախորդ տարվա սեպտեմբերի 25-ին Մ.Առաքելյանը դիմել


















































