Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյան. «Պատգամավոր լինելն ինձ իրոք օգնում է ծրագրերիս իրականացման հարցում». «Հայոց աշխարհ»

Եղել է, որ գումար են առաջարկել, ասել եմ՝ չէ, գումար չեմ ուզում, ինձ այս, այս իրերը, նյութերը, սարքավորումներն են հարկավոր:

Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակից

2014 թվականի մարտից աշխարհում դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների աստիճանաբար ակտիվացում: Մի շարք երկրներում` Վրաստանում, Մոլդովայում, Ղրղզստանում և այլուր գրանցվել են բռնկումներ: Մարտից ի վեր Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտի 90 դեպք։ Հիվանդության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ բուժաշխատողների զգոնությունը բարձրացնելու, ինչպես նաև հայտնաբերված հիվանդների բուժումը պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության

«Դեմ առ դեմ». Արա Ղազարյան եւ Մեսրոպ Հարությունյան

Այսօր ժամը 17.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանի եւ մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանի հետ: Թեման՝ որ դեպքերում է լրատվամիջոցը բացահայտել իր աղբյուրը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ

Սրբապատկերներում իրենց անմահացնելը մոդայիկ էր միջնադարում. «168 ժամ»

Մարզպանական Հայաստանի ժամանակաշրջանից առաջ չեն անցել։ Ոչ աշխարհընկալման, ոչ բարքերի տեսանկյունից։ Լրիվ Միջնադար։

15 վարորդից 11-ը` անսթափ

Հուլիսի 9-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 15 ավտոմեքենա. 11 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 4-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: ՀՀ ոստիկանություն

Պլովդիվում շարունակվում է կանանց շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող է հանդես գալիս Լիլիթ Մկրտչյանը, որը չորս տուրում տարել է երեք հաղթանակ, մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի եւ 3,5 միավորով եւս հինգ շախմատիստուհիների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի լավագույն շախմատիստուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 2,5 միավորով առայժմ 31-րդն է: Մեր մյուս աղջիկները միջին դիրքեր են զբաղեցնում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ en.chessbase.com-ի

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է զինվորական մեքենան եւ Չինարին

Ջարդվել է զինվորական մեքենայի դիմապակին

Տիգրան Սարգսյանի ստորագրությունը հերիք էր, ի՞նչ կարիք կար Կճոյանին նույնպես խառնել. «Չորրորդ իշխանություն»

Օֆշորային սկանդալում ներգրավված Աշոտ Սուքիասյանը խոստովանել է, որ ինքն է կեղծել Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի ստորագրությունները, որպեսզի հանկարծ իր բիզնեսը չխլեն, համ էլ՝ որպեսզի հետագայում «սյուրպրիզ անի» նրանց։ Ինչ վերաբերում է այն պատճառաբանությանը, թե ստորագրությունները կեղծել է, որպեսզի հանկարծ բիզնեսը չխլեն, ապա այդ վարկածը որեւէ փորձության չի դիմանում։ Եթե նպատակը դա էր՝ Տիգրան Սարգսյանի

Խանութի սեփականատերն ու հարկայինի աշխատակիցը հարվածել են միմյանց

Քաղաքացիներ Արայիկ Հ.-ի և Կարեն Ս.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 316-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ նախապատրաստված նյութերի` 2014 թվականի հունիսի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարության Գավառի տարածքային հարկային տեսչության աշխատակիցների կողմից Գեղարքունիքի մարզում գործող խանութում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտությունը ստուգելու նպատակով

ՀՀ բնապահպանության նախարարը ծանոթացել է տարածաշրջանային էկոլոգիական-հայրենագիտական ճամբարի առօրյային

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է «Զիկատար» բնապահպանական կենտրոն, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին և հյուրընկալվել նախարարության աջակցությամբ անցկացվող Էկոլոգիական-հայրենագիտական ուսումնահետազոտական ճամբարին, որտեղ իրենց ակտիվ հանգիստն են անցկացնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմակերպած «Էկոտուր 2014» ամենամյա չորրորդ բաց ստուգատեսի մրցանակակիրները՝ Արցախի, Թբիլիսիի, Երևանի, Հայաստանի մյուս մարզերի և կրթահամալիրի մի քանի

Գագիկ Ղազինյանը՝ դատական երկաստիճան համակարգի անցնելու մասին. «168 ժամ»

Եթե քննարկումների արդյունքում պարզ դառնա, որ նույնիսկ այդ բարեփոխումների պարագայում հնարավոր չէ ամբողջությամբ լուծել վերը նշված խնդիրները, նոր միայն կարող է քննարկվել հարցի լուծման այլընտրանքային տարբերակը։

«Ովքեր չեն պահանջում Ս. Սարգսյանի հրաժարականը, ինձ համար ընդդիմություն չեն». «Առաջին լրատվական»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը: – Պարոն Հարությունյան, որոշ տեղեկությունների համաձայն` հայտնի է դարձել, որ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը համագործակցության առաջարկով հանդիպել է ՀԺԿ ղեկավարության հետ: Ի՞նչ հարցեր են քննարկվել: – Ես տեղյակ չեմ այդ մասին, բայց հանդիպումների մեջ որևէ բացասական բան չեմ տեսնում: Այդուհանդերձ, իմ կարծիքով, «Օրինաց երկիր» կուսակցությունն

«Ոչ բավարար պրոակտիվություն» և «իմպլանտացիայի» փորձ. սահմանադրական բարեփոխումների քննարկումներ

Առաջին անգամ է, որ հայ իրականության մեջ կարևորագույն նշանակության խնդիրը՝ ընդհուպ մինչև որոշման եզրին հասնելը, հանրային այսպիսի քննարկումների է ենթարկվում: Սա կատարվում է՝ նկատի ունենալով, որ լուծումները պայմանավորված չպիտի լինեն այս կամ այն անձի, անգամ կոնկրետ քաղաքական ուժի նկրտումներով, այլ վերաբերում են յուրաքանչյուրին, ոչ միայն այսօրվա, այլև ապագա սերունդներին»,-այսօր Երևանում մեկնարկած «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման

Աջափնյակում աղբահանում չի իրականացվել. «Ժողովուրդ»

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին ահազանգել Աջափնյակ վարչական շրջանի մի խումբ բնակիչներ եւ հայտնել, որ տեւական ժամանակ է, ինչ մի շարք շենքերում աղբահանում չի իրականացվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աջափնյակ վարչական շրջանի աշխատակիցներն ասացին, որ վարչական շրջանում մեքենաների անսարքության խնդիր է եղել: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում  

Վարչապետը՝ «Նաիրիիտի» աշխատակիցներին. «Մենք ուզում ենք ձեր հարցին լուծում տալ» (Տեսանյութ) 

Այսօր՝ հուլիսի 10-ին, «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ գործարանի մոտից երթով շարժվեցին դեպի ՀՀ կառավարություն: Աշխատակիցները պահանջում էին վերաբացել գործարանը եւ վճարել իրենց աշխատավարձերը: ՀՀ կառավարության շենքի դիմաց նրանք հանդիպեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, վերջինս լսեց նրանց բողոքները եւ առաջարկեց, որպեսզի հարցին լուծում տրվի՝ կառավարության նիստից հետո ցուցարարներից քսան հոգի բարձրանա իր մոտ. «Մենք ուզում

Ռուսաստանը պատրաստ է անել առավելագույնը՝ հասնելու Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայմանը. «Ժողովուրդ»

Երբ մայիսի 29-ին Աստանայի հայտնի նիստից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ կլինի ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը ստորագրել արդեն հունիսի 15-ին, սակայն չնայած դրան՝ ԵՏՄ հիմնադիր անդամների կողմից Հայաստանին տրվեց լրացուցիչ ժամանակ՝ մինչեւ հուլիսի 1-ը, շատ փորձագետներ կարծիք հայտնեցին, որ այդ ժամանակը տրվել է Սերժ Սարգսյանին՝ Ղարաբաղի հարցում նշանակալի փոխզիջման գնալու եւ անդամակցության խնդիրն այդկերպ

ԼՂՀ-ն է խոչընդոտում Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցմա՞նը. «Հայկական ժամանակ»

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով Լեպյոխինի այն մտքին, թե ԼՂՀ-ն խոչընդոտում է Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցմանը, ցանկացավ շեշտել, որ Արցախը անկախ պետություն է, եւ այս կամ այն կառույցին անդամակցում չի կարող լինել ի վնաս Հայաստանի եւ Արցախի։ «Եվրասիական տնտեսական միությանը անդամակցման հայտ ներկայացրել է միայն Հայաստանի Հանրապետությունը։ Չեմ կարծում, որ այս հարցը շահարկման

Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները Սերբիայում են

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Սերբիա՝ մասնակցելու «Նովի Սադ» միջազգային ներկայացուցչական մրցաշարին: Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը թիմում ընդգրկել է ինը մարզիկ, ներառյալ՝ աղջիկների աշխարհի երիտասարդների չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Սերբիայի ռինգում պայքարելու են. 49 կգ՝ Ալեն Դանիելյան, 52՝ Դավիթ Ասատրյան, 56՝ Սպարտակ Թամարյան, 64՝ Արմեն

Գյուղացու օրվա ուտելիքը չորանում է ջրի բացակայությունից. «Ա1+» (տեսանյութ)

Արարատի մարզի Այգեստան գյուղի գրեթե բոլոր այգիներն արդեն չորացել են։ Ոռոգման ջրի բացակայությունը գյուղացիների ողջ տարվա չարչարանքը ջուրն է գցում: Չորացած մարգերն ու արդեն դեղնած տերեւները ամառվա այս տապին՝ սովորական են բնակիչների համար։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Երկու-երեք տարի առաջ Արթուր Բաղդասարյանի նման հայտարարությունը Հայաստանում մեծ ալեկոծություն կառաջացներ. «Հայկական ժամանակ»

Պարզապես ոմանք արդեն երկար ժամանակ զբաղված են իշխանական մոնոլիտը փլուզելով եւ հանուն այդ նպատակի աջուձախ ինդուլգենցիաներ են բաժանում Մարտի 1-ի ոճրագործներին։

«Բա որ ես գիտնական չլինեմ, հո իմ սիրուն աչքերի համար չե՞ն տվել այդ պաշտոնները». Գրիգոր Բարսեղյանը Ռադիկ Մարտիրոսյանի մասին

«Հանուն հայրենիքի» շարժման երիտասարդական ճակատը «Հայկական սահմանադրության ձևավորման ժողովրդական գործառույթ»-ի շրջանակներում հուլիսի 9-ին հրավիրել էր իր չորրորդ նիստը՝ «Գիտությունը որպես համակարգաստեղծ գործոն» թեմայով: Սակայն բանախոսը՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր Գրիգոր Բարսեղյանը (Լոնդոն), որի հետ կապ հաստատվեց տեսազանգի միջոցով, նախընտրեց խոսել հատկապես գիտության արդի վիճակի մասին. «Լրագրողները գնում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին հարցնում են՝ Ռադիկ Մարտիրոսյան,

Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ աղբյուրի բացահայտման վերաբերյալ դատական որոշումը. «Հրապարակ»

Երեկ «Հրապարակ» օրաթերթը «ilur.am» կայքի հետ համատեղ վերաքննիչ բողոք ներկայացրեց, պահանջելով կասեցնել Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների դատավոր Գագիկ Խանդանյանի կայացրած որոշումը, որով ԶԼՄ-ները պարտավորվում են տեղեկատվության աղբյուր բացահայտել։ Աղբյուրի բացահայտման որոշումը կայացվել է առանց լրագրողների մասնակցության։ Նրանց փաստի առաջ են կանգնեցրել փոստային ծառայության միջոցով։ Անգամ փաստի առթիվ գործ հարուցելու մասին հրապարակավ չեն հայտնել։ Ի՞նչ հետեւանքներ

Ա՜Խ ՎԵՐՆԻՍԱԺ, Ա՜Խ ՎԵՐՆԻՍԱԺ

Ես չիմացա՝ թե ինչպես, Դու չիմացար՝ թե ինչու Կրակեցինք մեկմեկու։

Հայաստանի իշխանություններն են հանձնել ինքնորոշումը. «Ժամանակ»

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, որ ստատուս քվոն պահելը դառնում է ավելի վտանգավոր, հայտարարել է, թե միջնորդներն ավելի լավ կանեին իրավիճակը գնահատեին սթափ վերլուծությամբ և քայլեր ձեռնարկեին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը վերականգնելու համար: Սեյրան Օհանյանն առաջին հայացքից իրավացի է, սակայն միայն առաջին հայացքից:

Դիմադրության ուժը

«Ես դաստիարակության մասին երբեք չեմ գրել, որովհետեւ կարծում եմ, որ դաստիարակությունը հանգում է մի բանի` որ ինքդ լավ ապրես, այսինքն` ինքդ շարժվես, դաստիարակվես, միայն այդպես են մարդիկ ազդում այլոց վրա, դաստիարակում նրանց». այս չափազանց պարզ եւ նույնքան արդարացի միտքը պատկանում է ռուս մեծ գրող Լեւ Տոլստոյին: Այդ առիթով ես հիշեցի մի դեպք, որը տեղի է

Արթուր Գեւորգյան. «Վեց ամիսների կտրվածքով ամենաարդյունավետ մարզաձեւը բռնցքամարտն է»

Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց եւ աղջիկների հավաքականները Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում: Ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը երեկ մի խումբ լրագրողների հետ միասին այցելեց նրանց: Գլխավոր մարզիչ Դավիթ Թորոյանը, մարզիչներ Արտյոմ Սիմոնյանը եւ Մանվել Գաբրիելյանը բռնցքամարտիկների հետ զբաղված էին իրենց պարտականություններով: Մարզման ավարտին Արթուր Գեւորգյանը խոսեց ֆեդերացիայի կատարած եւ կատարելիք աշխատանքների մասին: «Աշխատանքը գնահատվում է

Դավիթ Հարությունյան. Ես համարում եմ, որ մենք կարող ենք գնալ խորհրդարանական մոդելի. «Հրապարակ»

Պայմանով, եթե ընտրական համակարգն ունենում է որոշակի առանձնահատկություններ, երբեւէ խնդիր չի դնում ապահովել կայուն մեծամասնություն

Կայացել են հայ-ուրուգվայական բարձր մակարդակի բանակցությունները

Հուլիսի 9-ին մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն: Մինչ Նախագահ Խոսե Մուխիկայի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանն այցելել է Անկախության հրապարակ, ծաղկեպսակ դրել գեներալ Խոսե Արտիգասի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել: Հայաստանի և Ուրուգվայի նախագահները քննարկել են միջպետական կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Երկու երկրների նախագահները ուրախությամբ են

Մրցանակակիր չինացի ռեժիսորը կգա Հայաստան

«Ոսկե ծիրանի» շրջանակում կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»-ակիր նրա ֆիլմը

Գյումրեցի լրագրողները վարչապետից ու քաղաքաշինության նախարարից հաշիվ պահանջեցին չլչլվող բնակարանաշինության համար. (Տեսանյութ)

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց նաև Ախուրյանի շինհրապարակ, որտեղ և ընթանում է բնակարանաշինություն: Այստեղ նրան էր սպասում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, որից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի վերջո ինչպե՞ս է լուծվելու Գյումրու դադարեցված բնակարանաշինության հարցը, ինչո՞ւ խոստացված, պլանավորած բնակարանները 430 ընտանիքի համար չեն կառուցում: Քաղաքաշինության նախարարն ասաց, որ ինքը պատրաստվում է կառավարությանը  առաջարկել բնակարանաշինության փոխարեն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031