Օրվա լրահոսը
Հաստիքային մեկնաբանողները
Ի՞նչ է նշանակում փորձը: Այն, ինչ ես հիմա զգում եմ եւ գրում եմ, կարող է 5, 10 տարի հետո խակ եւ միամիտ թվալ: Ամեն տարի, ամեն ամիս, ամեն օր բացահայտվում է նոր բան թե՛ մասնագիտական, թե՛ ոչ մասնագիտական ոլորտներում: Իմ նոր բացահայտումներից մեկի մասին ուզում եմ պատմել: Ռուսաստանյան inosmi.ru կայքում (ի դեպ, շատ օգտակար, որովհետեւ
Հարգանքի տուրք Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին
Պաշտոնական այցով ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Ստեփանակերտի գործընկերոջ հետ միասին Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաև Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների շիրիմներին: Մինչ հարգանքի տուրք մատուցելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը
Օմբուդսմենի և Մշակույթի նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում բնակիչների խնդիրը լուծվեց
Երևանի Աբովյան 29 շենքի բնակիչները դիմել են Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով միջնորդել, որ Մշակույթի նախարարությունն իրենց տրամադրի շինարարության ավարտական ակտերը: Դիմումատուները հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանից ստացել են մանսարդային հարկի վերակառուցման շինարարության թույլտվություն: Շինաշխատանքներն ավարտվելուց հետո բնակիչները դիմել են Մշակույթի նախարարություն՝ շինարարության ավարտական ակտը վավերացնելու նպատակով, սակայն մերժում են ստացել: Բնակիչներն ապրիլի 17-ին կրկին դիմել
Լիլիթ Մկրտչյանը պարտվեց եւ նահանջեց 10-րդ հորիզոնական
Պլովդիվում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության հինգերորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւերով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեին եւ 3,5 միավորով նահանջեց 10-րդ հորիզոնական: Նույնքան միավոր ունի 18-րդ տեղ բարձրացած Էլինա Դանիելյանը: Հաղթանակ տարան Լիլիթ Գալոյանն (նկարում) ու Մարիա Կուրսովան, որոնք 3,0-ական միավորով որոշակիորեն բարելավեցին դիրքերը մրցաշարային աղյուսակում: Իսկ Երիտասարդ շախմատիստուհի Շուշաննա Սարգսյանը իր անվան
Սերժ Սարգսյանը երե՞կ է միայն գլխի ընկել, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին. «Հրապարակ»
Երեկ Սերժ Սարգսյանը ցեղասպանության մասին հայտնի անեկդոտի հերոսին էր հիշեցնում, ով, տասնամյակներ անց իմանալով թուրքերի գործած ոճիրի մասին, նստում է տաքսի ու վրդովված հրահանգում քշել Թուրքիա։ Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը երեկ է միայն գլխի ընկել, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ դա հայ ժողովրդին մտահոգում է։ Մինչդեռ մեկ տարուց ավելի է, ինչ հայաստանյան քաղաքական
Հայկական թիմերը դուրս մնացին Եվրոպայի լիգայի խաղարկությունից. ffa.am
Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ երեկ տեղի ունեցան Եվրոպայի լիգայի 2014/2015 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները. «Աստանա» (Ղազախստան) -«Փյունիկ»՝ 2:0 (առաջին հանդիպումը՝ 4:1 ) «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)-«Շիրակ»՝ 4:0 (առաջին հանդիպումը՝ 2:1) «Միկա»-«Սպլիտ» (Խորվաթիա)՝ 1:1 (առաջին հանդիպումը՝0:2) Այսպիսով, հայկական բոլոր թիմերը դուրս մնացին Եվրոպայի լիգայի խաղարկությունից:
Հովիկ Աբրահամյանի այլընտրանքը Մոսկվայում. «Ժամանակ»
Այսօր Հովիկ Աբրահամյանը Սոչիում հանդիպելու է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Սա, ըստ էության, Հովիկ Աբրահամյանի անդրանիկ այցն է Ռուսաստան՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի, այսպես ասած, «խմբագրատուն»: Հովիկ Աբրահամյանը Սոչի է գնում, մեղմ ասած, բավական անմխիթար իրավիճակում: Խնդիրն այն է, որ նրա կառավարությունը մեկուկես ամիսների ընթացքում, ըստ էության, խոստումներից բացի` ոչինչ չի արել, փոխարենը իրական հարթությունում
ԼՂՀ ՊՆ-ն ներկայացրել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբից խլված զենքերը
ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել, որոնք ապացուցում են ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը: Տարածված հաղորդագրությունում մեջ ասվում է. «Քանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի եւ խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ լուսանկարներ, որոնք վկայում են խմբի եւ մասնավորապես գերեվարված զինծառայողների
Սերժ Սարգսյանը հանդիպել է ուրուգվայահայ համայնքի ներկայացուցիչների հետ
Պետական այցով Ուրուգվայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանի ողջույնի խոսքից հետո Սերժ Սարգսյանը դիմելով եկեղեցում հավաքված ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչներին, նշել է, թե ուրախ և հպարտ է հեռավոր Ուրուգվայում տեսնելու այսպիսի ազդեցիկ և կազմակերպված համայնք: «Հպարտ եմ, որ դուք կարողացել
Տարոն Մարգարյան. «Կարծում եմ, շուտով SMS-ների միջոցով վճարումների քանակը կտրուկ կնվազի»
Երեւանի քաղաքապետը «Առավոտին» տված հարցազրույցում պարզաբանումներ է ներկայացրել կարմիր գծանշումների եւ վճարովի կայանատեղիների մասին: Մասնավորապես՝ պատասխանելով այն հարցին, որ կայանատեղի համար անդորրագիր չի տրամադրվում եւ սա հակասում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետին. «Ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր»՝ քաղաքապետն ասաց. «Քայլ առ
Հորդառատ անձրեւից տուժած Մեղրիում բարեկարգման աշխատանքները շարունակվում են եւ շուտով կավարտվեն
Մեղրի քաղաքում փողոցների բարեկարգման, ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները շուտով ավարտին կհասցվեն: Այս մասին այսօր մեզ տեղեկացրեց Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Մեղրիում բարեկարգման աշխատանքներ էին մեկնարկել հունիսի 16-ին տեղացած հորդառատ տեղումներից հետո, երբ հողմախառն անձրեւը հեղեղել էր Մեղրի քաղաքի փողոցները, քանդել հենապատերը, վնասել միջհամայնքային ճանապարհները, ջրով ողողել բազմաբնակարան շենքերի առաջին հարկերը եւ այլն: Բնակիչների հողատարածքներին
«Օսկարից» հրաժարված ռեժիսորի ֆիլմը Երեւան կգա
Ժան Լյուկ-Գոդարի «Հրաժեշտ լեզվին» ֆիլմով կփակվի «Ոսկե ծիրանը»:
Սամվել Ալեքսանյանի օղուց չի խմում, բայց նոր արտադրանքից կփորձի
«Ես անշնորհք սպառող չեմ, միշտ բարձր որակի օղի եմ խմում». պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերության արտադրանքի մասին է ասում Վարդան Բոստանջյանը
«ԱրմենՏել»-ի նախկին տնօրենը հետախուզվում է ՀՀ իրավապահների կողմից. pastinfo.am
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նա կասկածվում է մի քանի մլրդ դրամի ֆինանսական չարաշահումների մեջ: Մեր ունեցած տեղեկություններով, խոսքը 10-15 մլրդ ՀՀ դրամի մասին է: Ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայությունից հաստատեցին «Փաստինֆո»-ի տեղեկությունները, որ «ԱրմենՏել» -ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործ է քննվում ԱԱԾ վարույթում, սակայն,
Ամենադաժան արարքներն իրականացնում են քաղաքակրթված դահիճները
Երվանդ Ջանիկյանի եւ Անջելա Ռիչի Լուկիի «Բարբարոս երկիրը» կցուցադրվի «Ոսկե ծիրանին»:
Ուկրաինայի հակամարտության գոտում 478 քաղաքացիական է զոհվել, այդ թվում՝ 7 երեխա. Интерфакс-Украина
Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ 478 քաղաքացիական անձիք են զոհվել, վիրավորվել՝ 1392, հայտնել են Ուկրաինայի առողջապահության նախարարությունից, փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Կարող եմ ասել, որ 1392 հոգի վիրավորվել է, որոնցից 104-ը կին և 14-ը երեխա», – ասել է Ուկրաինայի առողջապահության փոխնախարար Վասիլի Լազորիշինեցը հուլիսի 10-ին Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ ավելի շատ քաղաքացիականներ են
Անահիտ Բախշյան. «Հովիկ Աբրահամյանը շատ լավ գիտի, թե ինչ մախինացիաներ են եղել, բայց մեկի պոչը մյուսի տակ է»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ Գյումրիում արտագաղթի մասին խոսելիս անկեղծացել էր, որ մարդկանց մոտ հավատի, վստահության պակաս կա, քանի որ ինչ-որ չինովնիկներ գնացել, խոստում են տվել, սակայն չեն իրականացրել, այդ պատճառով էլ անջրպետ է առաջացել ժողովրդի եւ իշխանության միջեւ: «Շատ ճիշտ է ասել: Շատ ճիշտ ախտորոշում է տվել»,- «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանն Aravot.am-ի հետ
Արթուր Սաքունց. «Սահմանադրական բարեփոխումների մասին քննարկումները ժողովրդավարական չեն»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր ընթանում էր «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովը: Հարցուպատասխանի ժամանակ իրավապաշտպան Արթուր Սաքունցը դիմելով բանախոսներին շնորհակալություն հայտնեց քննարկումն անցկացնելու համար, սակայն արձանագրեց. « Նման ֆորմատի քննարկումն արդեն իսկ ապացուցում է, որ ժողովրդավարական ճանապարհով չի գնում քննարկումը, որովհետեւ մենք փակ, ակումբային ռեզերվացիաներում ենք անում»: Նա ավելացրեց, որ Հանրային հեռուստաընկերությունը,
Սասունի հայկական եկեղեցու փլատակներում հնադարյա արձանագրություն է հայտնաբերվել. Hurriyet
Սասունի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու փլատակներում հայտնաբերվել է քարե հնադարյա արձանագրություն և այլ հնանմուշներ, հայտնում է «Հուրիեթ» թերթը: Արձանագրությունը և նմուշները տեղափոխել են Բաթման նահանգի թանգարան: Հայկական եկեղեցու փլատակների մաքրման աշխատանքները կատարել են Ստամբուլում հիմնված Սասունի հայկական միության նախագահ Ազիզ Դաղջըն 10 հոգու հետ: Նրանք պատմական նմուշները հայտնաբերվել են մաքրման աշխատանքների ժամանակ: «Երբ մենք տեղափոխում
Բացահայտում. ՀՀԿ պատգամավորը Սուրիկ Խաչատրյանի դեմ է դուրս եկել՝ մարզպետ դառնալու համար
«Արմեն Կարապետյանն արդեն թիմ է հավաքում՝ մարզպետ դառնալու համար եւ քար է նետում Սուրիկ Խաչատրյանի վրա: Դա անբարոյականություն է»,- վստահեցնում է սիսիանցի գնդապետը:
Մաթեւոս Մարկոսյան. «Գյուղացին հող մշակելու համար վարկ չպետք է վերցնի»
Ապահովագրական ընկերությունները գյուղացիների հետ պայմանագրեր չենք կնքում
Կարկուտ է տեղացել
Հուլիսի 10-ին, ժամը 16.05-ին տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 9-ին ժամը 19.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում տեղացել է կարկուտ և հորդառատ անձրև, ինչից վնասվել են 7 պտղատու, 6 դեկորատիվ ծառ և ջրահեղձվել` Հ. Մ.-ին պատկանող 7 գոջի: Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն: Նշված տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿԻ կողմից
«ԱՐԱՐԱՏ-ՊԱՆԻՐ» ԲԲԸ – ի աշխատակիցներին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի 2014թ. հուլիսի 10-ի որոշմամբ «ԱՐԱՐԱՏ-ՊԱՆԻՐ» ԲԲԸ-ի 2 աշխատակիցներին, սկսած 2014 թվականի հուլիսի 10-ից, չի թույլատրվել աշխատանքի ներկայանալ՝ մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ
Աշոտ Խուրշուդյան. Իրավական նորմեր հաստատելով չէ, որ մենք կտեսնենք ժողովրդավարություն
«Սահմանադրությունների միջին տարիքը տասներկու տարի է: Եվ, ըստ էության, մեր Սահմանադրությունը կարող է փոխվել»,- Երևանում մեկնարկած «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարեց քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մարկարովը: Նա քննարկմանը ներկայացրեց Հայաստանյան Սահմանադրության պատմությունը եւ այն զարգացումները տարբեր շրջաններում, որոնք տարբեր ինստիտուտներում կատարված փոփոխությունների արդյունքում են եղել: Նույն խնդիրները, որ դրված են
Բուքինգհեմյան պալատում Ադրբեջանի հետ կապված հարցեր են քննարկում. Daily Mail
Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն, որը սերտ կապեր ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, թագավորական պալատ է հրավիրել «Բրիթիշ փեթրոլիում» նավթային ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Դադլիին՝ քննարկելու Ադրբեջանի հետ կապված հարցեր, հայտնում է «Դեյլի Մեյլ»-ը: Հանդիպումը կայացել է հուլիսի 8-ին փակ դռների հետևում, սակայն արքայազնի խոսնակը հրաժարվել է ասել, թե կոնկրետ ինչ է քննարկվել. «Մենք չենք
Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Նախագահ Խոսե Մուխիկայի հանդիպման արդյունքներով
Հայաստանի Հանրապետության Նախագահը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Նախագահը՝ – վերահաստատելով երկու երկրների միջև փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների և սերտ համագործակցության բարձր մակարդակը, – առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և միջազգային իրավունքում արձանագրված հիմնարար սկզբունքներով, գաղափարներով և նպատակներով, – ընդունելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ազատ տնտեսության արժեքները, սկզբունքներն ու նորմերը,
Վարչապետն ընդունելու է սպանված զինվորների ծնողներին (Տեսանյութ)
Ծնողները հույս ունեն, որ իրենց որդիներին սպանողները կպատժվեն
Արթուր Սաքունց. «Հայեցակարգի նախագծի մեջ պիտի գրել, որ ՀՀ ղեկավար ուժը ՀՀԿ-ն է և վերջ» (Տեսանյութ)
«Գագիկ Հարությունյանն իր ելույթում ընդամենը դասագրքային ճշմարտություններ էր վերարտադրում, կամ դրույթներ, որոնք միջազգային փաստաթղթերում ուղղակի ամրագրված են»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանում մեկնարկած «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը հնչած` Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Գագիկ Հարությունյանի ելույթին, այսպիսի կարծիք հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Ըստ նրա` իրենք ակնկալում էին լսել, թե
Գեներալ Մանվելի կարծիքը ՀՀ արտաքին քաղաքականության հիմք է դարձել
ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը չի կարծում, թե Ադրբեջանը ուռճացնում է Ռուսաստանից գնած զենքի քանակը: «Չեմ կարծում, դժվար ուռճացնեն, որովհետեւ հակառակ կողմը եւս տրամադրում է տվյալներ»,- մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասաց պարոն Մկրտչյանը: Հարցին, թե Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայ գործընկերոջը ներկայացնո՞ւմ է` ինչ ծավալի ու քանակի զինտեխնիկա է


















































