Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյան. «Ես մարդ թունավորո՞ղ եմ, ես մարդու սպանություն կազմակերպո՞ղ եմ» (News.am)

Հայաստանի նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը հերքում  է փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը պատվիրելու մասին լուրերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ալիկ Սարգսյանը: «Ես քանի՞ տարի եմ պարտավոր ամեն տեսակի ապուշության եւ զրպարտանքի պատասխանեմ, սա սովորական ծերունական զառանցանք է, չգիտեմ ի՞նչ է սա նշանակում: Ինչ-որ մեկին ձեռ է տալիս անընդհատ իմ անունը

«Թող մեզ չմեղադրեն, որ 3-4-րդ դասարաններում մաթեմատիկայի դասերին չենք մասնակցել». «168 ժամ»

Հարցազրույցն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի հետ – Նախօրեին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով մեր հարցին` հավաստիացրել է, թե Կառավարությանն անվստահություն հայտնելու ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը ՀՀԿ–ական պատգամավորները կողմ չեն քվեարկելու: Դիմելով քառյակին` նա ասել է. «Եթե տեսականորեն իրենք երեք, չորս կամ տասը պատգամավորի հույս ունեն, մենք էլ նույն կերպ կարող ենք

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Դու էլ թռար, տիկին Արուս, Մի տարի ա՝ ինչ Լոս ես: Էս ի՞նչ կյանք ա. դու՝ էնտեղ, Իսկ քո Արտաշը հոս է:

Աշոտ Աղաբաբյան. «Ղարաբաղը ընդամենը կարող է մտնել Հայաստանի մեջ». (Տեսանյութ)

Երեկ Արցախյան պատերազմի հերոս, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ «Առաջին լրատվական»-ին ասել էր,  որ Ղարաբաղը, ինչպես նաեւ Հայաստանը պետք է միանան ՌԴ-ին , քանի որ ռուսական տարածք է, իսկ գեներալ Մանվել Գրիգորյանն էլ հայտարարել էր, որ ավելի լավ է Ռուսաստանը միանա Հայաստանին: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի նման

Ո՞վ էր կողոպտել Գյումրու թատրոնի նոճիները` ոստիկանության անհեթեթ պատասխանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից հետո Գյումրիում արձանագրվեց  Հայաստանի հանրապետության պատմության մեջ թերևս ամենախայտառակ փաստը.  նոճիները, որոնք տնկել էին Վլադիմիր Վլադիմիրովիչի այցից ժամեր առաջ, գիշերով  թատրոնի շենքին գեղեցիկ տեսք տալու ու ՌԴ նախագահին ակնահաճո երևելու համար, նրա այցի հաջորդ օրը հանեցին ու տարան: Սա դարձավ միջազգային քննարկման թեմա. թե համացանցում, թե Գյումրիում  հասնողը թուքումուր  էր

ԱՄՆ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով վկա, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը. 1in.am

Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով վկա, 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ նա մահացել է քաղցկեղից, բայց… Ի՞նչ գիտեր Տիգրան Նազարյանը Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ, ինչո՞ւ էր վախենում Հայաստան վերադառնալ, ինչո՞ւ էր կարծում, որ իրեն աքսորել են Հայաստանից: «Առաջին լրատվականը» զրուցել է «Ժառանգություն»

Րաֆֆի Հովհաննիսյանը Տեր-Պետրոսյանին խորհուրդ է տալիս ուղղել իր հիշողության մեջ այդ վակուումը

Մարտի 1-ի հանրահավաքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե  1999-ից հետո առաջին անգամ է, որ խորհրդարանում լուրջ քաղաքական քննարկումներ ու բանավեճեր են լինում, առաջին անգամ ընդդիմությունը հիմնավոր ու փաստարկված է քննադատում: Մարտի 21-ին Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ համաձա՞յն եք Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ գնահատականի հետ՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Իհարկե, համաձայն չեմ: Կարծում

Բուդաղյանների գործով քննիչն ընդունել է, որ քրեական դատավարության օրենսգրքի ընթացակարգ է խախտվել

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը՝ Արաբկիր Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից  իր  բողոքների քննությունը կասեցնելու որոշման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Արաբկիր Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կասեցնելու որոշում էր ընդունել՝ պատճառաբանելով, որ քրեական գործի նյութերը դատարան չներկայացնելու քննիչի որոշումը բողոքների քննության համար անհաղթահարելի ուժ է: Վերաքննիչ

Ուկրաինան անջատել է Ղրիմի գազը եւ էլեկտրաէներգիան

Այդ մասին հայտնում է Սիմֆերոպոլում ապրող մեր հայրենակիցը

«Կոստյում-գալստուկով ու մի երկու գիրք կարդալով` ճակնդեղ չես արտադրի». ճակնդեղագործի թոռ

Երեկ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի  առանձնասենյակում  գործարարների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` Ախուրյանում կառուցած շաքարի գործարանի մասին, կարծիք էր հնչել, թե Մաքսային միությանն անդամակցելու դեպքում հնարավոր է  շաքարավազի գինը բարձրանա, քանի որ հումքը ներկրվում է դրսից, մաքսազերծումը կթանկանա, հետևաբար և անհրաժեշտ է մտածել տեղում հումքը արտադրելու մասին: Aravot.am-ի հետ զրույցում Ազատանի ավագանու

ԵՄ-ն արագացնում է Մոլդովայի և Վրաստանի ասոցացման պայմանագրերի ստորագրումը. «Ազատություն»

Եվրամիության գագաթաժողովի ընթացքում այսօր Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակելու է ակտիվորեն ամրացնել կապերը Մոլդովայի և Վրաստանի հետ և որոշվել է նրանց հետ ասոցացման համաձայնագրերի վերջնական ստորագրման ժամկետները առաջ բերել մինչև հունիս: Տաթեւիկ Լազարյան «Ազատություն» ռ/կ

24-ամյա աղջիկը Շրջանայինում ատրճանակից կրակել է իր հետ վիճող տղայի ուղղությամբ. NEWS.am

Երեւանի Աբովյան փողոցում (Շրջանայինում) գտնվող մանկական հիվանդանոցի մոտ, մարտի 20-ին, վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Այս դեպքը ուշագրավ է նրանով, որ կրակողը աղջիկ է եղել: Ականատեսը NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ վիճաբանությունը սկսվել է երկու երիտասարդի ու մի աղջկա միջեւ: Նրանք սկզբում վիճել են, որի ընթացքում տղաներից մեկը բռունցքներով հարվածներ է

ԵՄ-ն փորձում է նվազեցնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից. «Ազատություն»

Եվրամիության գագաթաժողովի ընթացքում գլխավոր հարցերից մեկն է եղել Եվրոպայի Էներգետիկ անվտանգությունը: Եվրոպայի գործադիր մարմնին հանձնարարվել է մշակել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը թուլացնելու ծրագիր, այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը` մասնավորեցնելով, որ պետք է ակտիվացնել Ռուսաստանը շրջանցող հարավային միջանցք ստեղծելու ջանքերը, որը կասպյան տարածաշրջանից էներգակիրները կհասցնի Եվրոպա: «Մենք մտադիր ենք Եվրամիությունը դարձնել նոր

«Հայաստանը կանգնեց Հյուսիսային Կորեայի եւ Բաշար Ասադի շարքերում»

«Հայաստանում Ուկրաինայի դեսպանի հետկանչումը դա զգալի հարված է Հայաստանի միջազգային վարքին, Հայաստանի դիրքերին միջազգային հարաբերությունների թատերաբեմում»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն անդրադառնալով Ուկրաինայի արտգործնախարարության  այն հայտարարությանը, որ Ուկրաինան հետ է կանչել Հայաստանում իր արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտային: Դեսպանի հետկանչումը, ըստ պարոն Մեհրաբյանի, խիստ վտանգավոր  է այն առումով, որ պարզապես Հայաստան-Ուկրաինա

Սամվել Ալեքսանյանը շիրակցիներից խռովե՞լ է

Երեկ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի առանձնասենյակում  Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի նախաձեռնությամբ քննարկում էր կազմակերպվել շիրակցի գործարարների հետ՝ Մաքսային միությանն անդամակցելու թեմայով: Այստեղ խոսք ընկավ նաև Ախուրյանում կառուցված շաքարի գործարանի մասին, որը թեև աշխատում է, սակայն հումքը ներկրում է դրսից: Վազգեն Սաֆարյանը նկատեց, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում դրսից ներկրված հումքի մաքսատուրքը կավելանա,

Արոնյանը հաղթեց Կարյակինին ու հավասարվեց Անանդին

Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը հերթական հաղթանակը տարավ: Հայաստանի լավագույն գրոսմայստերը սեւ խաղաքարերով պարտության մատնեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին եւ վաստակած միավորներով՝ 4,5, հավասարվեց մեկնարկային տուրից միանձնյա առաջատարի դերն ստանձնած Վիշվանաթան Անանդին: Լավագույն եռյակը 4,0 միավորով եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chess.com-ի

Սյունիքի Խնձորեսկ գյուղում մտադիր են չեխական գարեջրատուն հիմնել

Հայ-չեխական համատեղ ծրագրեր կիրականացվեն Սյունիքում

Շավարշ Քոչարյանն ընդունել է Ուկրաինայի դեսպանին

Մարտի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային` վերջինիս խնդրանքով: Հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է: Արտգործնախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամ ժողովուրդների դարավոր հարաբերությունները կազմում են այն ամուր հենքը, որի վրա

Պատանիների չեմպիոնները որոշվեցին

«Դինամո» մարզադահլիճում այսօր որոշվեցին բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնության մեդալակիրները: Ըստ քաշային կարգերի չեմպիոնի կոչումը նվաճեցին: 46 կգ՝ Ժիրայրն Սարգսյան 48 կգ՝ Վահե Բադալյան 50 կգ՝ Արման Անտոնյան 52 կգ՝ Մնացական Հարությունյան 54 կգ՝ Սարգիս Մարգարյան 57 կգ՝ Գեւորգ Հարությունյան 60 կգ՝ Արման Սիմոնյան 63 կգ՝ Արտուշ Հովհաննիսյան 66 կգ՝ Գուրգեն Մադոյան 70 կգ՝ Արթուր-Էրիկ Սիմոնյան

Շեքսպիրի 450 ամյակը նշվեց գիտելիքների մրցույթով. (Ֆոտոշարք)

«Իմ Շեքսպիրը» մրցույթը կազմակերպել ենք դրամատուրգի 450 ամյակին ընդառաջ, չնայած այն լրանալու է 1 ամիս հետո, մի փոքր շտապել ենք: Միջոցառումն ընդգրկում է 7 հանրակրթական դպրոց. 6-ը Երևանից, մեկը՝ մարզից: Միջոցառման ընթացքում մասնակիցները մրցելու են իրար հետ Շեքսպիրին վերաբերող տարբեր փաստերի, տեղեկատվության վերաբերյալ, իսկ երկրորդ մասում ցուցադրելու են Շեքսպիրի պիեսներից մի հատված և փորձելու են

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արա Շիրազի հոգեհանգստի արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել անվանի քանդակագործ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արա Շիրազի հոգեհանգստի արարողությանը:   ՀՀ Նախագահի աշխատակազմ

Ուկրաինան հետ է կանչել Հայաստանում իր դեսպանին

Ուկրաինան հետ է կանչել Հայաստանում իր արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտային: Այս մասին հաղորդում է Интерфакс-Украина պարբերականը՝ հղում կատարելով Ուկրաինայի արտգործնախարարության տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսին: ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Կիևն ակնկալում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Ռուսաստանի կողմից Ղրիմի անեկսիայի կապակցությամբ:   Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

«Լեւոն Բարսեղյանը պետք է դիմեր ՀՌԱՀ-ին կամ իրավապահ մարմիններին». Գեղամ Մանուկյան

Այսօր՝ մարտի 21-ին, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ներկայացրեց 6 հեռուստառադիոընկերությունների հաղորդումների գովազդային ծավալների եւ գովազդի զետեղման՝ օրենսդրությանը համապատասխան մոնիտորինգի երկրորդ հաշվետվությունը: Հիշեցնենք՝ այդ 6 հեռուստաընկերություններն էին Հանրային Հ1 հեռուստաալիքը, Հայաստանի Երկրորդ հեռուստաընկերությունը, «Արմենիան», «Շանթը», «Երկիր Մեդիան» եւ «Կենտրոնը»: Հետազոտությունները կատարվել են 2013 թվականի դեկտեմբերի 27-31-ը եւ հունվարի 1-2-ը: Aravot.am-ի հետ զրույցում «Երկիր

Ծառուկյանն ու Դեմիրճյանը վերահաստատել են կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը. ilur.am. (Տեսանյութ)

ԲՀԿ նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի ժողովրդական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ հանդիպում, որին մասնակցել են, մասնավորապես, կուսակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանը եւ Ստեփան Դեմիրճյանը: Կողմերը նշել են, որ երկրում կուտակված խնդիրների լուծումը կարելի է գտնել միայն միասնական աշխատանքի արդյունքում: Մանրամասները` ilur.am-ի կայքում

ԵՊԲՀ դասախոսների հետ քննարկվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը

Մարտի 21-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոսական կազմը կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող իրեն հուզող հարցերի պատասխանները ստացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանից։ Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի առաջարկով։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ

Սերժ Սարգսյան. «Ուկրաինացիները մեր եղբայրներն են»

Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակներ

Արամ Սիմոնյան. «Գիտությամբ զբաղվելը էլիտար զբաղմունք է»

Այսօր՝ մարտի 21-ին տեղի ունեցավ «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցման ծրագիր-2013» մրցույթի հաղթողներին դրամաշնորհների վկայագրերի հանձնման արարողությունը: Ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Պրն Հարությունյանը ներկայացրեց թվային վիճակագրությունը: Մրցույթին

Վազգեն Մանուկյան. «Ինչ-որ մեկի կողքը կանգնելն ուղղակի իմաստ չունի Հայաստանի համար»

«Ես կարծում եմ, որ այստեղ ուսումնասիրության հարց կա: Դա իսկապես, պետական ուսումնասիրության լուրջ հարց է: Հայաստանը, հայերս, աշխարհի ցանկացած կետում, որտեղ տեղի են ունենում ինքնորոշմանը վերաբերվող գործընթացներ, մենք արագ դա տեսնում ենք, իբրեւ նախադեպ`ԼՂՀ հարցի համար եւ անկեղծ գտնում ենք, որ հանրաքվեն արտահայտում է ժողովդի կարծիքը եւ ամեն ինչ պետք է արտահայտվի այդ կերպ: Ինչ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031