Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյան. «Ես մարդ թունավորո՞ղ եմ, ես մարդու սպանություն կազմակերպո՞ղ եմ» (News.am)

Մարտ 22,2014 10:17

Հայաստանի նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը հերքում  է փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը պատվիրելու մասին լուրերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ալիկ Սարգսյանը:

«Ես քանի՞ տարի եմ պարտավոր ամեն տեսակի ապուշության եւ զրպարտանքի պատասխանեմ, սա սովորական ծերունական զառանցանք է, չգիտեմ ի՞նչ է սա նշանակում: Ինչ-որ մեկին ձեռ է տալիս անընդհատ իմ անունը շոշափելը, բայց դրանք այն ծերունիները չեն, որոնք խոսում են, այն տարիքով մարդիկ չեն, ինչ էլ անեն, միեւնույն է, ինձ բոլորը ճանաչում են, նրանք գիտեն, որ ես այդ մարդը չեմ»,-ասաց նախկին ոստիկանապետը:

Նա տարակուսանք հայտնեց, թե ինչու է Գեւորգ Մհերյանի հայրը այդքան սպառնում, թե ունի սենսացիոն տեսաձայնագրություն, սակայն այդպես էլ այն չի հրապարակում, «եթե ունի նման բան, ինչի՞ չի բացահայտում, ինչի՞ է պահել եւ ո՞ւմ համար, չի՞ ուզում, որ տղու գործը բացահայտվի, ինչի՞ չի ներկայացնում քննությանը»:

Ալիկ Սարգսյանը վստահ է, որ վերջին շրջանում իր մասին տարածվող տեղեկությունների (Մհերյանի սպանությունը «օրենքով գողին» պատվիրելը, «բանդայի» գործով  մեղադրյալ Արտուշ Հակոբյանին թունավորելը եւ այլն) հետեւում կանգնած է պատվիրատու, որին հանգիստ չի տալիս իր անձը: «Ո՞նց կարելի է անմեղ մարդու մասին նման բաներ գրել, ես մարդ թունավորո՞ղ եմ, ես մարդու սպանություն կազմակերպո՞ղ եմ, էն էլ ինչ-որ հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ եւ այլն: Ամոթ չի՞ բա, թող գետինը մտնեն՝ պատվիրատուն էլ, պատվերն անողն է, այդ խեղաթյուրված մտքերի հեղինակներն էլ, բոլորը այլասերված ժողովուրդ են:

Ես ընդհանրապես կապ չունեմ այս ամեն ինչի հետ: Ես արդեն հոգնել եմ եւ թքած ունեմ սուտ զրպարտության վրա, բոլորը սուտ, օդի մեջի խոսակցություններ են, ես կապ չունեմ այդ ամենի հետ, սրանք զառանցանքներ են, ուրիշ ոչ մի բան: Չգիտեմ պատվիրատուն ե՞րբ է հոգնելու, արդեն մտածում եմ՝ էս մարդը ինչքան վառված է, ինչքան է ինձնով ապրում, որ չի հոգնում»,-ասաց նախկին ոստիկանապետը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31