Օրվա լրահոսը

Բռնցքամարտիկները մեկնել են Ծաղկաձոր

Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Արցախից վերադառնալուց հետո առանց ժամանակ կորցնելու երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի է մեկնել Ծաղկաձոր, որտեղ նրանց հետ են նաեւ կանանց ընտրանու չորս աղջիկներ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հավաքին ընդհանուր առմամբ մասնակցում է 24 բռնցքամարտիկ: Գլխավոր մարզիչ Դավիթ Թորոնյանը եւ մարզիչներ Մանվել Գաբրիելյանն ու Արտյոմ Սիմոնյանը օրական երկու անգամյա մարզումների

Ֆեյսբուքից ջնջվելու չորս  պատճառ

 Ittrend.am-ը հրապարակել է չորս  կարեւոր պատճառ, թե ինչու պետք է սոցցանցից օգտվողները ջնջեն իրենց հաշիվը: Ըստ լրատվական կայքի՝ ջնջելով ձեր հաշիվը. 1.Դուք կվերադարձնեք ձեզ ձեր գաղտնիությունը: Ֆեյսբուքում գաղտնիության պահպանման կարգավորումներն այնպես են արված, որ հնարավոր չի լինում հասկանալ՝ իսկապե՞ս այն սահմանափակ լսարան ունի: Երբեմն հանրային է դառնում այն, ինչը նախատեսված չէ բոլորի համար, երբեմն էլ

Մեկնարկեց կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը

Քիչ հետո Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում  կմեկնարկի կանանց շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնությունը: 26 երկրների 116 շախմատիստուհիներ պայքարում են ոչ միայն մեդալների, այլեւ աշխարհի գավաթի հաջորդ խաղարկության 14 ուղեգրերի համար: Վիճակահանությամբ առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը խաղում է շվեդ Իննա Ագրեստի, Լիլիթ Մկրտչյանը՝ ադրբեջանցի Նարմին Խալաֆովայի, Շուշաննա Սարգսյանը՝ գերմանացի Զոյա Շլեյնինգի, Մարիա Կուրսովան՝ ադրբեջանցի Նարմին

Ուսանողը փայտով մուտք էր գործել լսարան և դասախոսին ուսանողների ներկայությամբ «արա» ասելով հրավիրել էր հաշիվ պարզելու

Ամբիոնի վարիչի նկատմամբ ռեկտորի կողմից թույլ տված մեկ կարգապահական խախտման համար նշանակել էր երկու կարգապահական տույժ Կենտրոն եւ Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Ափինյանը բավարարել էր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեմ բերված հայցը, անվավեր էր ճանաչվել ռեկտոր Դերենիկ Դումանյանի 21.10.2011 թվականի թիվ 669/ԿԲ հրամանը: Երևանի Մ. Հերացու անվան

Ահազանգ, թե պաշտպանության նախարարի սենյակում պայթուցիկ կա

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հուլիսի 6-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարքեր են տեղադրված Երևանի «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում և ՀՀ ՊՆ շենքում՝ նախարարի սենյակում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ

«Կարիճին» էլ բաց ռեժիմի «գաղութ» դուրս բերին

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում, բացի վաղաժամկետ պայմանական ազատման հետ կապված հարցից, երկրորդ, դատապարտյալների շրջանում քննարկվող հարցը նաեւ բաց ռեժիմի` «բաց գաղութի»-ն է: Օրենքը նախատեսում է, որ կալանավորները, որոնք կրել են իրենց պատիժը 1/3-ով, կարող են վաղաժամկետ պայմանական ազատման համար դիմել վարչակազմին , անկախ հանձնաժողովին: Գաղտնիք չէ, որ դրանք հիմնականում մերժվում են, հաճախ առանց պատճառաբանությունների, կամայական,

Չար կատակը խառնաշփոթ էր ստեղծել Գյումրու կենտրոնում, կաթվածահարել երթևեկությունը

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր ահազանգ էր ստացվել այն մասին, որ «Գյումրու հացատանը», որը պատկանում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդուն` Գառնիկ Գրիգորյանին և Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի նախկին պետ Հրայր Կարապետյանի որդուն` Հրաչ Կարապետյանին, պայթուցիկ է տեղադրված: Տեղում աշխատող Գյումրու թիվ 40 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Կիրակոսյանը որոշակի մանրամասներ հաղորդեց այս թեմայի

Կենտրոնանալ սեփական խաղի վրա

Ֆեյսբուքը լցված է մեկնաբանություններով, որոնց իմաստը հետեւյալն է. աշխարհի ֆուտբոլի առաջնությունում X թիմն ավելի արժանի էր հաղթանակի, բայց հաղթել է եւ հաջորդ փուլ է դուրս եկել Y թիմը: Ենթատեքստն ավանդական է մեր մենթալիտետի համար՝ վայ, էս ի՜նչ անարդար աշխարհ է: Ինչպե՞ս է հայաստանցի ֆուտբոլասերը այս առաջնությունում որոշում՝ թիմը արժանի՞ է հաղթանակի, թե՞ արժանի չէ: Իր

Կեղծ ահազանգ` Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի ու ԱԺ պատգամավորի բարեկամի հացատանը պայթուցիկ տեղադրելու մասին

Այսօր առավոտյան ժամը 10.30 սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել այն մասին, որ քաղաքի կենտրոնում գտնվող սպասարկման օբյեկտներից մեկում` «Գյումրու հացատանը», որը պատկանում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր տղային` Գառնիկ Գրիգորյանին և Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պաշտոնազրկված երկարամյա պետ Հրայր Կարապետյանի որդուն` Հրաչ Կարապետյանին, պայթուցիկ է տեղադրված: Մինչ ոստիկանությունը շրջափակել է տարածքը ու

Բալով փխրուն կարկանդակ

Բալով պատրաստված այս կարկանդակը այնքան համեղ է, որ ուղղակի հալվում է բերանում: Քանի դեռ բալի սեզոնը չի ավարտվել, պատրաստեք, եւ դրանից հետո միշտ անհամբեր սպասելու եք հունիսին, որ կրկին ու կրկին պատրաստեք այս համեղ թխվածքը: Անհրաժեշտ մթերքները Թարմ բալ- 1 կգ Կարագ կամ յուղ- 200 գրամ Շաքարավազ- 200 գրամ Ձվի դեղնուց- 3 հատ Ալյուր-2-3 բաժակ

Հմայիչ արտաքին ունեցողներն ավելի առողջ են

Գիտնականների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ որքան հմայիչ եւ գեղեցիկ է մարդը, այնքան քիչ է հավանականությունը, որ նա կդառնա զոհ մի շարք հիվանդությունների՝ դեպրեսիայից մինչեւ ճնշման բարձրացում: Մարդկանց գեղեցիկ տեսակը ավելի քիչ է հակված բողոքելու առողջությունից եւ ավելի քիչ է լինում հիվանդանոցներում: Բացի այդ` կյանքի ընթացքում նրանց մոտ ավելի քիչ են լինում ֆիզիկական կամ հոգեբանական

Շրջանառվում է մի գրքույկ, որը գենդերի դեմ է

Արդեն մի քանի օր է, ինչ մամուլի տան աշխատակիցներին, ուսանողներին է բաժանվում բանաստեղծ Սուրեն Պողոսյանի «Եվրածառի սյուռեալիստական պտուղները» գրքույկը: Գրքույկում կան մի քանի հրապարակումներ` «Երբ խաթարվում է բնականոնը, դրան հաջորդում է պատուհասը», «Ազատությունը մարդու համար մարդկային լավագույնս իրագործելու պայմանն է», «Զգուշանանք գառան մորթի հագած գայլերից», «Մեր անցակապատ, անդուռ տունը» խորագրերով: Գրքույկում նշված չէ, թե որտեղ

«Խաչակիրներ» կազմակերպության նախագահի ցմահ ազատազրկումը մնաց անփոփոխ

«Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագրի եւ նրա ամուսնու սպանության գործը կբողոքարկվի երրորդ ատյան: Այդ մասին այսօր Aravot.am-ին ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, պաշտպան Նարինե Ռշտունին: Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որը բողոքարկել էին ցմահ ազատազրկման դատապարտված Վաղարշակ Աբաջյանն ու նրա որդին, պաշտպաններ Ռուբեն եւ Նարինե

ԱՄՆ-ի եւ Գերմանիայի միջեւ հարաբերություններին նոր փորձություն է սպասվում

Գերմանական խորհրդարականները վրդովված են՝ գերմանական հետախուզության աշխատակցի կողմից ամերիկացիների համար հնարավոր հետախուզության մասին լուրը լսելով եւ պահանջում են մանրակրկիտ հետաքննություն: Գրում է Ria-ru-ն՝ վկայակոչելով Deutsche Welle-ն: ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության ներքին քաղաքականության փորձագետ Շտեֆան Մայերը հայտարարել է, որ եթե երկակի գործող լրտեսի մասին տեղեկատվությունը հաստատվի, երկու երկրների միջեւ եղած հավատարմությունը լրջորեն կխաթարվի: «Իրադրությունն առանց այդ էլ շատ

Եռագույնը՝ երկնքում (ֆոտոշարք)

Այսօր կայացավ պետական խորհրդանիշներով երթը, որը կազմակերպվել էր «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կառույցի ջանքերով:

Հովիկ Աբրահամյանը՝ գյուղացուն. «Դու իմ վզի վրա հույս դիր». (Տեսանյութ) 1in.am

Տավուշի մարզի Մովսես գյուղ կատարած այցելության ժամանակ գյուղացիների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ մեկ մլն դրամ իր հիմնադրամից փոխանցել գյուղացիների գազի տարեկան սպասարկման վարձը փակելու համար: «Ես իմ ֆոնդից մեկ միլիոն դրամ կփոխանցեմ գյուղապետարանին, որ գյուղապետը փակի գազի տարեկան սպասարկման վարձերը»,- ասաց նա: Գյուղացիներից մեկը այդ պահին դիմեց գյուղապետին՝ ասելով. «Եթե դուք վիզ

Ահազանգ է ստացվել, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում ռումբ է տեղադրված

Կատարվել է տարահանում, որը ժամը 20.57-ին դադարեցվել է, քանի որ պարզվել է, որ ահազանգը կեղծ է:

Մայր Աթոռում կատարվեց Հին Վեհարանի վերաբացման արարողությունը

Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հին Վեհարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Պատմական կառույցը հիմնանորոգվել ու բարեկարգվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանի և տիկին Վերա Սեդրակյանի ազնիվ բարերարությամբ: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Առողջապահության նախարար

«Արատտա» երիտասարդական ակումբ. «Սահմանադրությունը կատարյալ չէ»

Երիտասարդական ակումբը ցանկանում է ստեղծել այնպիսի սահմանադրություն, որը կբխի Հայաստանի Հանրապետության շահերից

Կառավարությունն առաջիկայում կքննարկի սահմանամերձ համայնքների բնակիչներին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդներն առաջնահերթ կերպով հատկացնելու հնարավորության հարցը

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել սահմանամերձ գոտու բնակիչներին՝ հակառակորդի կրակից տուժած բնակարանների վերանորոգման հարցում:

«Եթե ուզում ես զարգանալ, չես կարող որպես հենք ունենալ այն, ինչ ժամանակավրեպ է, անգամ եթե լավ է». Սամվել Կարաբեկյան

Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (ՀՈւԱԱ) այսօր «Քննարկելով Բոլոնիայի գործընթացը» թեմայով սեմինար էր կազմակերպել Հայաստանում Եվրոպական միության կենտրոնում: Սեմինարի կազմակերպման հիմնական նպատակներից մեկը ուսանողների իրազեկվածության աստիճանի բարձրացումն է: Ինչպես Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի (ՀՈւԱԱ) փոխնախագահ Սարգիս Ասատրյանցն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, ուսանողներից շատ քչերը բավարար չափով գիտելիքներ ունեն Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ. «Պատկերացումները, ընդհանուր առմամբ, շատ աղոտ

Հայաստանին երաշտ է սպառնում. a1plus.am

Կլիմայի փոփոխության հետ կապված Հայաստանում կանխատեսվում է ջրի պակաս։ Կլիմայի փոփոխությամբ կնկատվի հողի խոնավության նվազում, վնասատու միջատների ավելացում, արոտավայրերի կրճատում։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիայի փորձագետ Արամ Գաբրիելյանը։ Մասնագետի խոսքով` կլիմայի փոփոխությունից ամենաշատը կտուժի գյուղատնտեսությունը. «Հայաստանում կանխատեսվում է չորայնության աճ, որը բնականաբար անդրադառնալու է էկոհամակարգի վրա և տնտեսության մի

Հովհաննես Շիրազի 100–ամյակին նվիրված տոնակատարություն` առանց հուշերի, բանաստեղծությունների (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում նշվեց Հովհաննես Շիրազի 100-ամյակը: Այս տոնակատարությանը ներկա էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը`Ռոզա Ծառուկյանը, որը գլխավորում էր ԲՀԿ-ական պաշտոնյաների ու պատգամավորների խումբը, Սասուն Պասկևիչյանը, Տիգրան Մանսուրյանը: Գյումրեցի բանաստեղծի ծնունդը հարազատ քաղաքում նշելու գաղափարը, բնականաբար, շատ էր ոգևորել այս քաղաքի բնակիչներին, սակայն, այդ նույն մարդկանցից շատերի տպավորությամբ, միջոցառումը

Վահրամ Բաղդասարյանն էլ է դժգոհ ԱԺ-ում լրագրողների աշխատանքից

Վահրամ Բաղդասարյանը համարում է, որ Ազգային ժողովը պրակտիկայի տեղ չէ:

Հայ հեթանոսների ծեսը՝ Նեմրութ լեռան վրա. Daily Sabah

Հայ հեթանոսները կրոնական արարողություն են իրականացրել Նեմրութ լեռան վրա: 34 հոգանոց խումբը Թուրքիայի Կահտա քաղաքից բարձրացել է լեռան գագաթը (2606 մ), որտեղ քրմի առաջնորդությամբ ծեսը սկսվել է՝ հատուկ տարայի մեջ դանակներ տաքացնելով: Գրում է «Դեյլի Սաբահ»-ը: Ծեսը տևել է մեկուկես ժամ, ինչից հետո մասնակիցները ճաշակել են հայկական ավանդական խոհանոցի ուտեստներ: Մասնակիցներից Գագիկ Հայրապետյանն ասել է,

Վահրամ Բաղդասարյան. ՀՀԿ-ն էլեկտրաէներգիայի թանկացման առաջին ընդդիմախոսներից է եղել

Եթե ՀՀԿ-ն կարծեր, թե պետք չէ էլեկտրաէներգիայի թանկացումը, նրա անդամներն առաջինը կմասնակցեին էլեկտրականությունն անջատելու ակցիային

«Մենք Ադրբեջանին ոչինչ չունենք տալու, դեռ ունենք վերցնելու». արձագանք Ջոն Հեֆֆերնի հայտարարությանը

«Թող բոլորը բարի լինեն իրենց դիվանագիտական ու միջազգային օրենքներով հանդերձ մարդու, ապագա պետության իրավունքները եւ գալիք ժողովրդի անվտանգության իրավունքները ապահովել եւ ոչ թե մեզ մատնանշել, թե այս կամ այն պետությունը ոնց դուդուկ նվագի, եւ մենք որի տակ լամբադա պարենք, որի տակ՝ չառլեստոն: Մեր պարը բերդ պարն է, իսկ մեր պարը պարել ենք եւ արդյունքը իրենց

Պորոշենկոն կարգադրել է Ուկրաինայի դրոշը բարձրացնել Սլավյանսկում. Интерфакс-Украина

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հուլիսի 5-ին կարգադրել է Ուկրաինայի դրոշը բարձրացնել Սլավյանսկի քաղաքապետարանի վրա, այն բանից հետո, երբ հաղորդվել է շրջանի անջատականներին պարտության մատնելու մասին, հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: Ուկրաինայի գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն նախագահ Պյոտր Պորոշենկոյին զեկուցել է, որ այսօր գիշերը Սլավյանսկի անջատականները փորձել են առաջ շարժվել և ընկել են գնդացրային կրակահերթի տակ

Մոլդովան դադարեցրեց «Ռոսիա-24»-ի արտոնագիրը. «Ազատություն» ռ/կ

Մոլդովայի հեռուստատեսության և ռադիոյի խորհուրդը դադարեցրել է «Ռոսիա-24» հեռուստաընկերության արտոնագիրը, ինչպես նաև պատժամիջոցներ է սահմանել մոլդովական չորս հեռարձակող ընկերությունների նկատմամբ: Խորհուրդը նրանց քննադատել է լուրերի թողարկումներում բազմակարծություն չներկայացնելու համար: Խորհրդի անդամ Դինու Քոկանը ասել է, որ «Ռոսիա-24»-ի վերլուծական ծրագրերը վատթարագույնն են, ուկրաինական իրադարձությունները ներկայացնում են միակողմանի: «Այդպիսի հեռուստաալիք Մոլդովայում չպետք է հեռարձակվի», – հայտարարել է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031