Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Հասունացել է նաև երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը»

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մեր երկրի Մայր օրենքն արտահայտիչն է մեր ժողովրդի ընտրած ուղու՝ ազատ, ժողովրդավարական հասարակություն և սոցիալական ու իրավական պետություն կառուցելու ճանապարհի: Անկախության ձեռքբերումից ի վեր կատարվել է հսկայական աշխատանք, մենք հասունացել ենք որպես հասարակություն, ամրացել որպես պետություն: Երկրի քաղաքական կյանքում

ՖԻՖԱ-ն Նիգերիայի հավաքականին կարող է որակազրկել

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիային կարող է պատժել՝ նրա գործերին պետության միջամտելու պատճառով: Նիգերիայի սպորտի նախարար Տեմի Դանագոգոն հեռացրել է ֆեդերացիայի գործկոմի անդամներին եւ կազմակերպության միակ կառավարիչ նշանակել Լոուրենս Կատիկենին: Ուժային այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Նիգերիան աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում 0:2 հաշվով զիջել է Ֆրանսիային: Եվ դա այն դեպքում,

Արգիշտի Կիվիրյանի գործով տաքսու վարորդ է հարցաքննվել

Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով, այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց տաքսու վարորդ, գործով վկա Վահրամ Մնացականյանը: Նրա պատմելով, ինքը պատահաբար անցնելիս է տեսել Կոմիտաս 5- ի դեպքերը. «Ես ուղղակի իմ մեքենայով կանգնած էի, երբ չորս մետրից տեսա, որ մի ոստիկան Արգիշտի Կիվիրյանին փորի հատվածում բռնել

ՖԻՖԱ-ն Մարադոնային արգելել է մտնել VIP օթյակներ

ՖԻՖԱ-ի հասցեին հնչեցրած խիստ քննադատություններից հետո Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային արգելում է աշխարհի առաջնության հանդիպումներին հետեւել VIP օթյակներից: Folha de Sao Paulo-ի տեղեկություններով, Մարադոնան Իրանի եւ Նիգերիայի հետ արգենտինացիների հանդիպումներին գնացել է ՖԻՖԱ-ի հրավիրած հյուրերի համար ամրագրված տոմսերով եւ ՖԻՖԱ-ն այլեւս չի ցանկանում, որպեսզի նա տեղ

Պահնորդական ոլորտ է՞լ են մենաշնորհելու

Այսուհետ գործատուն ոչ թե ինքն է որոշելու, որ հաղթանդամ տեսքով, սափրած գլխով կամ մարդ ծեծելու «շնորհով օժտված» մեկը պետք է լինի իր թիկնապահը կամ օբյեկտի անվտանգության աշխատակիցը, այլ օրենքը պարտադրում է, որ նրանց թիկնապահի կամ պահնորդի ծառայություններ մատուցվեն միմիայն մասնավոր լիցենզավորված կազմակերպությունների միջոցով, որոնք կառաջարկեն հատուկ պատրաստություն անցած անձանց: Առաջին հայացքից նման օրենք ունենալը ողջունելի

Մրցեցին հանուն հավասար հնարավորությունների

Այսօր Սահմանադրության օրվա առիթով «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն արեւելք» կազմակերպությունները Դանիայի արտաքին գործերի նախարարության (DANIDA) աջակցությամբ «No Problem» ժամանցի կենտրոնում կազմակերպել էին «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» խորագրով դարտսի 6-րդ մրցաշարը, որին հավասար իրավունքներով մասնակցեցին հաշմանդամություն ունեցող անձինք եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Վերջին տարիներին գործնական սերտ համագործակցություն է հաստատվել «Հույսի կամուրջի» եւ լրատվամիջոցների միջեւ: Նրանք ոչ միայն

Ստեփան Վերանյանը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող դերասանի մասին. «Կա՛մ կատակել է, կա՛մ հոգեբանական պրոբլեմներ ունի»

Դերասան Սեպուհ Ապիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է , թե հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից, վրդովմունքի պատճառն էլ  ճանապարհային ոստիկանությունից 200 000 դրամի չափով  ստացված տուգանքն է: Ճանաչված արվեստագետ, նկարիչ Ստեփան Վերանյանը (լուսանկարում) պատասխանելով Aravot.am-ի հարցին, ինչպես է վերաբերվում դերասանի արարքին, արդյոք ինքը նման քայլի կդիմե՞ր, նշեց. «Չեմ կարծում, թե նման բաները կարող են ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու

«Ինձ չի հետաքրքրում՝ Առաքելական եկեղեցու հետևորդները շատանո՞ւմ են, թե՞ քչանում». Վահան Իշխանյան

Ավագ դպրոցականների հոգևոր դաստիարակության առանձնահատկություններին նվիրված ատենախոսությունը տապալվել է հեղինակի՝ Արմինե Դավթյանի կրոնական համոզմունքների պատճառով: Նախորդ տարվա սկզբին Մանկավարժական համալսարանում ձևավորված գիտխորհրդի մեծ մասը դեմ է քվեարկել Ա. Դավթյանի ատենախոսությանը՝ մերժելով գիտական աստիճան շնորհել: Ավելի վաղ նրան հեռացրել էին աշխատանքից՝ պատճառաբանելով ամբիոնի վերակազմավորումը, մինչդեռ կինը պնդում է, թե իրական պատճառն այն է, որ իրեն համարում

Ահաբեկչություն նշանակում է ազատություն, մերժեք խաղաղությունը. ԻԼԻՊ-ի առաջնորդ. Minval.az

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդը Ռամադանի ամսվա հետ կապված հայտարարություն է արել՝ մահմեդականներին կոչ անելով հրաժարվել ժողովրդավարություն, խաղաղություն և այլ արևմտյան հասկացություններից: Հայտնում է «Մինվալ.ազ»-ը՝ հղում անելով «ԱՆՍ ՊՐԵՍ» լրատվականին: Աբու Բաքր ալ-Բաղդադին, որը նաև Սիրիայի և Իրաքի տարածքներում ինքնահռչակ «Մահմեդական պետության» խալիֆն է հռչակվել, համացանցում տարածած ձայնահաղորդագրության մեջ գովաբանում է ահաբեկչությունը,

Գրողների միության հիմնադրման 80-ամյակի առթիվ մի խումբ գրողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակցել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) հիմնադրման 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: ՀԳՄ անդամներին ուղղված շնորհավորական ուղերձում հանրապետության վարչապետը, մասնավորապես, նշել է. «Միության հոբելյանը նշանակալից իրադարձություն է Հայաստանի հասարակական և մշակութային կյանքում։ Այն անգնահատելի դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի հոգևոր զարգացման, ազգային ավանդույթների պահպանման, հայրենասիրական

Մկո. «Հիմա առաջվա մոծակները չեն»

Կառավարության երեկվա որոշումը՝ հերթական անգամ 4.5 մլն դրամ տրամադրել Ջերմուկում մոծակների դեմ պայքարի համար շատերը հումորի դաշտին էին վերագրել: Այդ իսկ պատճառով Aravot.am-ը դերասան Մկրտիչ Արզումանյանից՝ Մկոյից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանի կառավարության այդ որոշումը: Մկոն ծիծաղեց. «Որոշել են, թող անեն, ինչ ասեմ»: Մեր հարցին՝ ըստ Ձեզ, մոծակները շա՞տ կխանգարեն տուրիստներին՝ Մկոն պատասխանեց. «Նայած ինչ մոծակներ են:

«Իշխանությանը մոտ կանգնած անձանցից մեկը նեղվել է մոծակի կծածից». Վահագն Խաչատրյան

Կառավարությունը երեկ որոշում էր ընդունել, որ այս տարվա պետբյուջեի պահուստային ֆոնդից 4.5 մլն դրամ  հատկացնեն Ջերմուկում մոծակների եւ այլ խայթող միջատների դեմ պայքարի համար: Կառավարությունը հիմնավորել էր, թե տուրիզմի զարգացումը Ջերմուկում գերակա ուղղություն է, իսկ տուրիզմի զարգացման համար անվիճելի գործոններից են` մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը: «Դա Տիգրան Սարգսյանի նախաձեռնությունների շարունակությունն է: Արդեն անլրջության տպավորություն

Հոլանդացի լրագրողը փորձում է պարզել մահացած անհայտ հայուհու ինքնությունը

Հոլանդացի լրագրող Մարայկը Քանը մահացած անհայտ մարդկանց մասին ոստիկանության հետ համատեղ իրականացվող հեռուստանախագծի շրջանակներում հանդիպել է մի հայուհու դեպքի, որի շիրիմն անանուն է: Հայտնի է, որ այդ կնոջը գտել են Հոլանդիայում 2006թ. հունվարի 1-ին: Նա հիվանդ էր և հյուծված: Երկու շաբաթ անց նա մահացել է: Կնոջը թաղել են, բայց շիրմաքարին անունը չկա, քանի որ ոչ

«Եթե ԱԱԾ-ի աշխատակից է, անթույլատրելի մեթոդ է կիրառել, նման հավաքագրում չեն անում». Գուրգեն Եղիազարյան

Ըստ ԱԱԾ պետի նախկին տեղակալի, Հուդայի հավաքագրումից մինչեւ այսօր հավաքագրման տեխնոլոգիաների մեջ շատ քիչ բան է փոխվել:

Շանթ Հարությունյան. «Եթե ընկերներս ինձ չպաշտպանեին, կասեի` թքեմ ձեր երեսին»

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը այսօր դատարանում հայտարարեց, որ նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում իր «բ…զ» արտահայտությունը հայհոյանք չէր: Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետազոտվում էին նրանց` նոյեմբերի 5-ի  կատարած գործողությունները արձանագրած տեսանյութերը: «Ասում են  Շանթը հայհոյել է, ես դա որպես հայհոյանք չեմ օգտագործել: Ռուսական կալանավորական կյանքի մշակույթի մեջ

Նաիրա Հովհաննիսյան. «Արամ Աբրահամյանի մաղթանքն էր, որ ամուսնությունս չստացվի»

«Տոները, իրադարձությունները միշտ միասին էինք նշում: Դժվար պահերին միշտ իրար աջակից էինք: Պատահական չէր երեւի, որ ամուսնուս՝ ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Ռուբիկի հետ հենց խմբագրությունում հանդիպեցի:  Երբ արդեն որոշել էինք, որ  պետք է ամուսնանանք, ու ես պետք է ԱՄՆ մեկնեմ  մշտական բնակության, Արամ Աբրահամյանի մաղթանքն էր, որ ամուսնությունս չստացվի ու հետ վերադառնամ «Առավոտ»: Ինձ շատ զգացված

Ֆերմեր. Եթե Էռնեկյանի պես հազար հայ ունենայինք, ֆերմերային տնտեսությունը կզարգանար

Եթե ֆերմերները նույն կերպ աշխատեն, գյուղատնտեսային ապրանքների ինքնարժեքն ավելի կբարձրանա

«Դրոշը դիզայն չէ, որ գեղեցիկ լինի». «Մենք» հիմնադրամի տնօրեն

ՀՀ պետական խորհրդանշանների հանրահռչակման ծրագրերով զբաղվող «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամն այս տարի ևս կկազմակերպի պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական ավանդական քայլերթը, որը կմեկնարկի վաղը՝ հուլիսի 5-ին՝ ժամը 19:00-ին՝ Ազատության հրապարակից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը: Քայլերթը, որն արդեն չորրորդ տարին

ԱԺ նախագահն ևս կժամանի Գյումրի

Քիչ հետո Գյումրու Վարդանանց հրապարակում  հանդիսավոր տոնակատարությամբ կնշվի գյումրեցի  մեծ բանաստեղծ  Հովհաննես Շիրազի 100-ամյակը: Ի դեպ, նշենք, որ այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է, և փոքր – ինչ տարօրինակ է, որ  տոնական երեկոն նվիրված չէ նաև գյումրեցի  հանճարեղ դերասանին: Aravot.am-ի տեղեկություններով, տոնակատարությանը  կմասնակցեն ոչ միայն հանրապետության  հայտի երգիչները`Լեյլա Սարիբեկյանը, Սոֆի Մխեյանը, Ռազմիկ Ամյանը և այլք,

«5 տարի հետո Սերժն ավելին է ստանալու, եթե դիմանա». սպառնալիքներ ՀՀ նախագահի հասցեին

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ իր տղայի նկատմամբ հարուցված քրեական գործը միտումնավոր է ու իրեն ոչնչացնելու համար է արվում: «Բայց ես չեմ կոտրվի, ինչպես որ իմ հերն իմ դատերին չի կոտրվել, այնպես էլ ես իմ տղու դատից չեմ կոտրվի: Իրենք դա են ուզում,

Վալերի Պողոսյան. «Ես դեմ եմ սահմանադրական ցանկացած փոփոխության»

«Ես փուլը չգիտեմ, դա քաղաքական գործիչներին վերաբերվող հարց է: Ես 2000 թվականին գրված հոդված ունեմ, որտեղ գրել եմ, որ ես դեմ եմ սահմանադրական ցանկացած փոփոխության»,- Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ այս փուլում ճի՞շտ է սահմանադրական բարեփոխումներ իրականացնելն, ասաց ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը: Նա հավելեց, որ իբրեւ ՍԴ անդամ, ինքը պետք է պաշտպանի գործող Սահմանադրությունը. «Կփոխեն՝

Դոլարի փակման գինը կազմել է 408 դրամ

Հուլիսի 4-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408 դրամ: NASDAQ OMX Armenia

Քերված փողոցներ: Ո՞ւր են կարմիր գծերը

Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը այսօր նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ խնդրով. «Կրկին քերվում են Երևանի այն փողոցները, որոնք հիմնանորոգվել են վերջին 1-4 տարիների ընթացքում: Օրինակ՝ անցյալ տարի հիմնանորոգված Արշակունյաց փողոցը, որի ծայրամասն այս պահին  կրկին նորոգվում է, արդեն 20 օր է, ինչ Զաքյան փողոցն ամբողջովին քերվել է: Բացի վարորդներին պատճառած

Գագիկ Հարությունյանը շրջանցեց հարցը (Տեսանյութ, ֆոտոշարք)

ՀՀ-ում առկա խնդիրներն արդյոք սահմանադրական բարեփոխումներո՞վ են պայմանավորված

«Ժառանգությունը» դատապարտում է Հրայր Մանուկյանի նկատմամբ գործողություններն ու սպառնալիքները

Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը՝ պետական այլ պաշտոնյայի միջնորդությամբ, հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր անդամ Հրայր Մանուկյանին եւ առաջարկել է համագործակցություն հիշյալ կառույցի հետ: Հրայր Մանուկյանից ստանալով բացասական պատասխան՝ ԱԱԾ ներկայացուցիչը բացահայտ սպառնացել է, որ չհամագործակցելու դեպքում խնդիրներ կունենան ինչպես Հրայր Մանուկյանը, այնպես էլ՝ հարազատները: Ի դեպ, վերջին օրերին սա «Ժառանգության» նորընտիր վարչության

Դավիթ Խաչատրյանը դատապարտվեց 17 տարի ազատազրկման. (Տեսանյութ)

Մեղադրողը պահանջել էր 18 տարվա ազատազրկում

Վարդան Պետրոսյան.«Ես հանցագործ չեմ, մարդասպան եմ, միայն թե հանգստացեք». (Տեսանյութ)

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը այսօր Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով մի քանի անգամ ստիպված էր զգուշացնել, նախազգուշացնել կողմերի փաստաբաններին, իսկ տուժող Արթուր Հակոբյանի նկատմամբ էլ սանկցիա չկիրառեց, քանի որ նա ցուցմունք էր տալիս: Դատական նիստերի դահլիճից իր պահվածքի համար հեռացվեց տուժողներից Հայկ Հակոբյանը, որը տեղից նախ սպառնաց ձեռքի ջրի շիշը նետել փաստաբան

Արտաշատցիներից շատերը «դեմ են» սահմանադրական բարեփոխումներին. (Տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլում քննարկումներ են տեղի ունեցել Աշտարակ և Արտաշատ քաղաքներում: Արտաշատում ԱԺ աշխատակազմի ղեկավար, ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը վստահեցրեց, որ սահմանադրական բարեփոխումների հարյուր տոկոս անհրաժեշտություն կա: Ի հակադրումն այս պնդման` Aravot.am-ի հարցումը արտաշատցիներից շրջանում ցույց տվեց, որ նրանցից

Տիգրան Սարգսյանը փակել է հորերը, Հովիկ Աբրահամյանը` բացում է դրանք

Նախկին վարչապետի կառավարությունը 107 միլիոն էր հատկացրել հորելը փակելու համար, իսկ ներկա վարչապետինը` 660 միլիոնով բացում է դրանք

Իրավաբան Նարեկ Ալոյանը հորդորում է Գագիկ Ծառուկյանին ինքնակամ ներկայանալ դատարան

Բաց նամակ Գագիկ Ծառուկյանին Հարգելի, պարոն Ծառուկյան, Ս/թ հունիսի 30-ին ես միջնորդություն եմ ներկայացրել դատարան Նարեկ Ալոյանն ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դատական գործով Ձեզ որպես վկա դատարան հրավիրելու վերաբերյալ։ Հուսով եմ, որ Դուք որպես կուսակցության առաջնորդ, որպես հայ տղամարդ չեք խուսափի անձնական պատասխանատվությունից և կներկայանաք դատարան։ Ցավում եմ, որ ԲՀԿ-ի շարքերում չգտնվեց գեթ մեկ անձ,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031