Օրվա լրահոսը

Գյումրիում Գագիկ Ծառուկյանի հետ ավելի մեծ հույսեր են կապում, քան Յուրի Վարդանյանի (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Քիչ առաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ընդունելով ու պարգևատրելով Եվրոպայի առաջնություններում հաղթած մարզիկներին, հպարտ-հպարտ հայտարարեց. «Ես Գյումրու պատահական քաղաքապետ չեմ` մեր Արթուրը մի միավոր անգամ չզիջեց թուրքին, հալալ է գյումրեցիներին, հալալ է, հենց ձեզանով ոչ միայն Գյումրին, այլ ամբողջ Հայաստանը կարող է բարձր տեղ ունենալ աշխարհում»: Քաղաքապետը երախտապարտ եղավ Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում 5:0 հաշվով թուրք

«Արմենիա» ՀԸ շենքում բռնկված հրդեհը մարվել է

Ապրիլի 23-ին, ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղի թիվ 1 շենքի 6-րդ հարկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, ՃԿԿ օպերատիվ և արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.20-ին, մարվել 16.33-ին: Այրվել է շենքի 4-րդ հարկի չշահագործվող սենյակներից մեկի պատերի և առաստաղի ներքին երեսպատումը և ջերմամեկուսիչ շերտը

Ադնան Գենջ. «Եթե թուրքական կառավարությունը բացի դռները`հասարակությունը կընդունի»

Իսլամացված համշենահայ Ադնան Գենջը գտնում է, որ Թուրքիայում գործող քաղաքական կուսակցությունները խոսելով նախորդ դարասկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին`պետք է նաեւ հասարակությանը իրականությունը ներկայացնեն: Թուրքիայի կանաչների միության անդամը Երեւանում է գտնվում «Արեւմտահայոց Ազգային Համագումարի» եւ «Արեւմտահայոց ժառանգների Միության» կազմակերպած «Արդարության հեռանկարներ Արեւմտահայոց համար» խորագրով կլոր սեղանին մասնակցելու նպատակով: Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայոց հարցի լուծման

«Միայն ապրիլի 24-ին ենք հիշում մեր ազգի ցավը». Ջիվան Գասպարյան

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում այսօր կայացավ կրտսեր Ջիվան Գասպարյանի նոր ստեղծագործության շնորհանդեսը, որը հեղինակը նվիրում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Լինելով հայ երիտասարդ սերնդի ներկայացուցիչ՝ ես ինձ պարտավորված էի զգում անել մի բան, որն ինչ-որ չափով կնպաստի մեր ազգային ողբերգության առավել հանրայնացմանը: Եվ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ պիտի օգտագործի Հայոց ցեղասպանությունն աշխարհին ներկայացնելու,

Ազատամարտիկները վաղվանից «մկան փողն» են հավաքելու. (Տեսանյութ)

ՀՀԿ գրասենյակի դիմաց այսօր ազատամարտիկներն անցկացրին իրենց ժողովը՝ իշխանություններին սպառնալով, որ եթե մինչեւ մայիսի ինը ազատ չարձակվեն իրենց ընկերներ Շանթ Հարությունյանը, Վոլոդյա Ավետիսյանը ու մյուս քաղբանտարկյալները, իրենք կդիմեն ծայրահեղ միջոցների: Նրանք նաեւ սպառնացին, որ իրենց դահլիճ տրամադրելու հարցում ցանկացած խոչընդոտ լուրջ հակահարվածի է արժանանալու, փակելու են փողոցները, կաթվածահար են անելու Երեւանը: Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն ասաց,

Էդուարդ Շարմազանովն ընդունեց Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 23-ին ընդունեց Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յոուզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ արձանագրեց, որ վերջին տարիներին նշանակալից առաջընթաց է արձանագրվել Հայաստան-Լիտվա հարաբերություններում, և հույս

Աղվան Վարդանյանը համաձայն չէ Սերժ Սարգսյանի որոշ դիտարկումների հետ

«Դեռեւս 2013 թվականի հունվարին է հանրապետության նախագահն ասել, որ մեր ժամկետն անսահման չի, եւ որոշակի խելամիտ ժամկետից հետո, եթե Թուրքիան իր պարտավորությունը չկատարեց, մենք կարող ենք ետ կանչել մեր ստորագրությունը»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ՊՆ կատարած այցելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող հայտարարություններին՝ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը: Նախագահը նկատել էր,

Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն հավանություն է տվել Արթուր Բաղդասարյանին՝ որպես Հայաստանում ՀԱՊԿ Ակադեմիայի նախագահի

Ի թիվս քննարկված հարցերի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն հավանություն է տվել նաև Հայաստանում ՀԱՊԿ Ակադեմիայի գործունեությանը, և Արթուր Բաղդասարյանի` որպես Ակադեմիայի նախագահ, ղեկավարելու ՀԱՊԿ զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ հաստատությունը:

Ազատամարտիկների` Քեսաբ գնալը արգելելու մասին. «Չեմ կարծում, որ խնդիրը լուծվում է շոուներով ու հայտարարություններով»

Վերջին երկու օրերին մի խումբ ազատամարտիկներ դժգոհում են, թե ցանկանում են մեկնել Քեսաբ` օգնելու մեր հայրենակիցներին, սակայն ԱԱԾ-ն իրենց թույլ չի տալիս մեկնել Բեյրութ: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ազատամարտիկների հինգ հոգուց բաղկացած առաջին խումբը փորձեց Երևանի օդանավակայանից մեկնել Բեյրութ, որտեղից պետք է ուղևորվեր Լաթաքիայում ապաստանած քեսաբահայության մոտ: Սակայն նրանց ընթացքը կասեցվել է: Անվտանգության ծառայության աշխատակիցները

Կաթոլիկ ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մի խումբ կաթոլիկ ուխտավորների` գլխավորությամբ Միլանի Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդարանի իսլամի հետ երկխոսության հարցերով պատասխանատու Դոն Ջիամպիերո Ալբերտիի: Հանդիպման սկզբում Դոն Ջիամպիերո Ալբերտին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ուխտագնացության նպատակը` ավելի լավ ճանաչել հայ ժողովրդին և նրա ազգային-հոգևոր մշակույթը: Կաթոլիկ քահանան

Դոլարի գինը՝ 413 դրամ

Ապրիլի 23-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413 դրամ: NASDAQ OMX Armenia

Թուրք մտավորականն իր երկրի արտգործնախարարին կփոխանցի հայերի պահանջները

Թուրքիայում`որոշ պողոտաներին Էնվերի եւ Թալեաթի անունները տալը, թուրք մտավորական, Կանաչների կուսակցության հիմնադիր Ուֆուք Ուրասը համարում է, որ մեծ նշանակություն ունի հայ-թուրքական հարաբերությունների հարցում, քանզի դա մտածելակերպ է: Թուրք մտավորականն այսօր Երեւանում`«Արեւմտահայոց Ազգային Համագումարի» եւ «Արեւմտահայոց ժառանգների Միության» կազմակերպած «Արդարության հեռանկարներ Արեւմտահայոց համար» խորագրով կլոր սեղանի ժամանակ ներկայացնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իր պատկերացումներն ու տեսլականը`եզրահանգեց. «Ներելու

«Պետք չէ թշնամանքով տալ Հասմիկ Պողոսյանի անունը». Աբգար Ափինյան

«Վաչե Ամարյանի այլանդակ երաժշտության փոխարեն մեջտեղ դրե՛ք Գուսան Հայկազունու երգը եւ տեսեք ազգն ինչպե՞ս է ոտքի կանգնում»,- այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Նրա խոսքերով՝ պետք է ժողովրդի մեջ հայրենասիրական ոգին արթնացվի, եւ պետք է քարոզի միջոցով ներկայացնել այնպիսի երաժիշտներին, ինչպիսին է Տիգրան Մանսուրյանը. «Ոչ թե Նունե

Ապրիլի 24-ի համերգից ստացած հասույթը կտրամադրվի Քեսաբի հայ համայնքին

Ապրիլի 24-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ հրավիրյալ դիրիժոր Լիոր Շամբադալի ղեկավարությամբ, հանդես կգա համերգով՝ նվիրված 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Նախորդ տարիներին տեղի ունեցած համերգները բացառապես անվճար էին եւ մուտքը ազատ, սակայն այս տարի համերգի մուտքը կլինի տոմսերով, իսկ համերգից ստացված հասույթը ուղղված կլինի Քեսաբի հայ համայնքի օգնությանը: Համերգի ժամանակ հնչելու է Մոցարտի Ռեքվիեմը,

Hurriyet. Էրդողանը ցավակցել է 20-րդ դարասկզբի զոհված հայերի սերունդներին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր «ցավն է կիսել» 1915թ. հայերի հետ տեղի ունեցած դեպքերի համար: Ապրիլի 23-ին նա ցավակցություն է հայտնել հայ սերունդներին, որոնց նախնիներն իրենց կյանքն են կորցրել «20-րդ դարասկզբին»: «Հուրիեթ»-ի փոխանցմամբ, վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ապրիլի 24-ը «շատ կարևոր նշանակություն ունի մեր հայ քաղաքացիների և ամբողջ աշխարհի հայերի համար»:

«Արայ». «Թյուրիմացություն է, մենք դատի չենք տվել ՏՄՊՊՀ-ին»

Օրերս «Փաստինֆո» լրատվական կայքը տեղեկություն էր տարածել, որ «Արայ» ընկերությունը դիմել է վարչական դատարան` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ 2013թ. հուլիսի 30-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Ընդ որում, ըստ «Փաստինֆոյի» հանձնաժողովը անբարեխիղճ մրցակցության եւ սպառողներին մոլորեցնելու համար ընկերությանը տուգանել է, ինչի համար էլ «Արայը» դիմել է դատարան: Aravot.am-ը «Արայ» ընկերությունից փորձեց պարզել, թե ինչո՞ւ ՏՄՊՊՀ-ի

Նախագահին զայրացրեց ակադեմիկոսի հայտարարությունը. azatutyun.am

Ռուբեն Ջրբաշյանը Ակադեմիային կոչ էր անում արգելել Սևանի ջրի բացթողումը:

ԵՊՀ-ի եւ Գյումրու «Ֆոտոն վարժարան»-ի մեկական լսարաններ կկահավորվեն արդի սարքավորումներով. Արմեն Աշոտյան

Մինչեւ այս տարվա հոկտեմբերի մեկը Երեւանի պետական համալսարանի եւ Գյումրու «Ֆոտոն վարժարան»-ի մեկական լսարաններ կահավորված կլինեն արդի սարքավորումներով: Այսօր Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Samsung Electronics» ընկերության Կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանը եւ «Նոր սերնդի դպրոց» հ/կ-ի նախագահ Սուրեն Ալոյանը ստորագրեցին կրթական համագործակցության զարգացման մասին հուշագիր, որը թույլ կտա Հայաստանի երկու ուսումնական հաստատություններում

«Հայոց ցեղասպանությունը և արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց»

Ապրիլի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունը և արցախյան գոյապայքարը. քաղված դասեր տասնամյակներ անց» թեմայով հավաք-քննարկում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Հավաք-քննարկմանը մասնակցում էին բուհի պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմը, ՀՀ ԶՈւ սպաներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Կարևորելով միջոցառման խորագիրը՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն իր ելույթում ընդգծեց այն մեծ դերակատարությունը, որ

«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը հայ-թուրքական հարաբերությունների վերջնակետը չէ»

«Հայ-թուրքական հարաբերությունների համար Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը վերջնակետ չի: Դա առիթ է Թուրքիայի համար, որպեսզի ճանաչի Ցեղասպանությունն`այդ կերպ իր քաղաքացիների համար զարգացման եւ առաջընթացի խնդիր լուծի»,- այսօր կարծիք հայտնեց Արեւմտահայոց Ազգային Համագումարի ներկայացուցիչ Կարեն Միքայելյանը`«Արեւմտահայոց Ազգային Համագումարի» եւ «Արեւմտահայոց ժառանգների Միության» կազմակերպած «Արդարության հեռանկարներ Արեւմտահայոց համար» խորագրով կլոր սեղանի ժամանակ։ Բանախոսը համոզված է, որ առանց

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարարին

Սա նրանց առաջին հանդիպումը չէ: Առաջին նախագահի և Լիտվայի պաշտպանության նախարարի ծանոթությունը սկսվել է դեռ 1989 թվականից, երբ պարոն Օլեկասը, Անդրեյ Սախարովի և Գալինա Ստարավոյտովայի հետ միասին պայքարում էր ձերբակալված «Ղարաբաղ» կոմիտեի ազատության համար

«Անհասկանալի է պախկված տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը». Հրայր Թովմասյանը՝ Քոչարյանի մասին. galatv.am

«Որպես քաղաքական երևույթ՝ անհասկանալի է պախկված տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը, եթե քաղաքական հայտ կա ներկայացնելու, քաղաքական պրոցեսներին մասնակցելու, պետք է դա անել բացահայտ, մենք անցել ենք այն ժամանակները, երբ դու կարող էս քողարկված տեսքով ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան ասել: Եթե քաղաքական պրոցեսները քեզ չեն հետաքրքրում, ապա նրանց էլ պետք չէ անդրադարձ

Կարեն Կարապետյան. «Պետք է ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե բացառենք պարտադիր բաղադիչը»

Այսօր մեր հասարակության զգալի հատվածին հուզող կարևորագույն խնդիրներից մեկը այսպես կոչված կենսաթոշակային բարեփոխումներն են ու դրանց շուրջ ստեղծված կացությունը: Լինելով Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ՝ անհրաժեշտ  եմ համարում ներկայացնել նաև իմ տեսակետն այս հարցի առնչությամբ, քանի որ ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ որևէ կուսակցության մեջ բազմակարծության բացակայությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Առավել ևս, որ իմ

Նախախորհրդարանի հայտարարությունը Մեծ Եղեռնի 99-ամյա տարելիցի առթիվ

Թշնամին, օգտվելով առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից, նպատակ ուներ Ցեղասպանությամբ ավարտին հասցնելու հայությանը ուծացնելու, ֆիզիկապես ոչնչացնելու, արտագաղթեցնելու և հայկական հոգևոր-մշակութային ու նյութական ժառանգությանը տիրանալու միջոցով մեզ հայրենազրկելու և մեր Հայրենիքը յուրացնելու` դարեր առաջ սկսած գործընթացը: Ցեղասպանության հիմնական պատճառը պետականության կորուստն էր ու գաղութացված վիճակը: Իսկ դրա իրականացման համար խիստ նպաստավոր եղավ այն հանգամանքը, որ հայությունը

ԱՊՀ երկրները համագործակցում են հումանիտար ականազերծման բնագավառում

Գործադիրը համաձայնություն է տվել հումանիտար ականազերծման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթի ստորագրումը թույլ կտա ձևավորել հումանիտար ականազերծման իրականացման բազմակողմ համագործակցության նորմատիվ իրավական բազա, մշակել կազմակերպական և տեխնիկական հարցերի, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի կողմից ականազերծման համաձայնեցված համատեղ գործողությունների համադրման ընդհանուր մոտեցումներ: ՀՀ կառավարությունը

 «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» միացել է գլխավոր դատախազին ուղղված հանցագործության մասին հաղորդմանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում կատարվող անօրինությունների վերաբերյալ քրեական գործ հարուցելու և նախաքննությունը ՀՔԾ-ին հանձնարարելու խնդրանքով փաստաբան Տիգրան Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Հաղորդմանը միացել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներ Լիլիթ Պետրոսյանը, Տաթև Վարդապետյանը, Գայանե Մելքոմ

Պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Շ. Ա.-ի հաղորդման հիման վրա`ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ կալանավորի հաղորդման` 2013թ. փետրվարին ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Տաշիրի և Ստեփանավանի բաժիններ, որտեղ Լոռու մարզային վարչության պետի տեղակալը, հիշյալ բաժինների պետերը և օպերլիազորները ստիպել

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով տրվել է համապատասխան հանձնարարական

Երևանի քաղաքապետի 2014 թվականին «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2014թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով. • թ.1 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի

Աբգար Ափինյան. «Ուզո՞ւմ ենք եղեռնը ընդունի աշխարհը, դադարեցնենք արտագաղթը» (Տեսանյութ)

«Միակ խնդիրը, որ տեսնում ենք առաջիկայում, դա կազմակերպված աշխատանքն է. առ այսօր մենք չենք կարող հպարտանալ նրանով, որ հայությունը անցած հարյուր տարիներին գործել է իբրեւ կազմակերպված ուժ»,- այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Նրա խոսքերով՝ պետականություն ունենալու պայմաններում չկա մի կոորդինացնող օղակ, որ կկարողանա համախմբել բոլոր ջանքերը

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031