Օրվա լրահոսը

Ջոն Հեֆերն. 1994թ. ստորագրված հրադադարի խախտումները բոլոր համանախագահների համար լուրջ մտահոգություն են.1in.am

«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: – Հայաստանում Ձեր ռուս գործընկերը, ով նույնպես Մինսկի խմբի անդամ երկիր է ներկայացնում, մեր լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, թե ինքը տեղյակ չէ Նախիջևանի կրակահերթերից, որոնց հետևանքով մենք զինվորներ ենք կորցրել, և որոնք կարծես չեն դադարում, մինչդեռ Դուք Ձեր անհանգստությունն էիք

Վերջին 12 տարում Ադրբեջանը գնել է մոտ 1000 հրետանային համակարգ. 168.am

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 12 տարում Ադրբեջանն արտերկրից գնել է մոտ 1000 հրետանային համակարգ: Այս մասին են վկայել գործակալության իրականացրած մոնիթորինգի արդյունքները, որոնք հենված են ՄԱԿ-ի՝ սովորական սպառազինությունների ռեգիստրի և արտադրող տարեր ընկերությունների տեղեկությունների վրա: Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանն հրետանային սարքերն ամենաշատը պատվիրել է Ռուսաստանում: Խոսքը գնում է տարբեր տրամաչափի ավելի քան 500 հրետանային

Երևանում մեկնարկել է «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ միասին ներկա է գտնվել «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը: Երկրի վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունել էփառատոնի բոլոր մասնակիցներին,

Ղարաբաղը` սակարկության առարկա. «Ռուսաստանն ուղղակի գործարքի կգնա Ադրբեջանի հետ` ի հաշիվ Հայաստանի շահի». «Մեդիալաբ»

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձում են վիժեցնել ամերիկյան կարգավորման փորձը եւ Փարիզում Ալիեւ-Սարգսյան հնարավոր հանդիպումը: Հանդիպման ընթացքում ենթադրաբար քննարկվելու է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ  Ուորլիքի ծրագիրը, ինչը, ըստ վերլուծաբանի ձեռնտու չէ ոչ Ռուսաստանին, ոչ Ալիեւի ռեժիմին, որը իր  երկրում կարող էր մեղմ ասած, բախվել չհասկացվածության ` իր

Աշխատանքային տեսուչները կրթվել են եւ գործից ազատվել. (Տեսանյութ)

Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության ու աշխատանքի տեսչության միավորման արդյունքում կառույցն իր բուն գործառույթը չի կատարում

ԱՄՆ Հավայի նահանգի սենատորը ՀՀ ոստիկանությունում

Հուլիսի 1–ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց ԱՄՆ Հավայի նահանգի սենատոր Սյուզան Չան Օկլենդին: Հանդիպման ընթացքում Հ. Պողոսյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում կատարված աշխատանքները՝ ուղղված անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելմանը, ներկայացրեց վիճակագրությունը, հատկապես դրականորեն առանձնացնելով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արձանագրված անչափահասների կողմից կատարված հանցագործության դեպքերի նվազման

«Իսկական արժեքները չեն վաճառվում». «Ռեինկարնացիա» խմբի նոր ձայնասկավառակը վաճառքի համար չէ

«Ռեինկարնացիա» խմբի նոր՝ «Սպիտակ» ձայնասկավառակն արդեն ունեն խմբի այն երկրպագուները, որոնք ներկա էին սկավառակի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ այսօր: Ձայնասկավառակները ներկաներին բաժանվեցին ինքնագրով և բոլորովին անվճար. «Մեր ալբոմները վաճառքի համար չեն, որովհետև իսկական արժեքները չեն վաճառվում,- ասում է խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը,- ժամանակին եղել են այդպիսի սխալներ, բայց հիմա, փառք Աստծո, մեր լավ ընկերների, հովանավորների

Պայմանագրային զինծառայողը դիտավորյալ կրակել է իր ոտքին

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

Գործարար. «Այսօրվանից արդեն կերեւա, որ բոլորն անխտիր մտել են հարկային դաշտ»

«Այսօրվանից արդեն կերեւա, որ բոլորն անխտիր մտել են հարկային դաշտ: Բայց պետք է 1-2 ամիս հետո արդյունքը երեւա, որ կարողանանք բան ասել: Բայց որ հիմա կա էական փոփոխություն՝ դրանում ոչ մի խոսք»,- Aravot.am-ի հետ զրույցում «Մանչո գրուպ» ընկերության սեփականատեր Վանիկ Մոսոյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո այս 1.5 ամսվա

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման առիթով. «Ժողովուրդն այս իշխանություններին ուղղակի պիտի վռնդի»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր` հուլիսի 1-ին, որոշեց բարձրացնել  էլեկտրաէներգիայի սակագինը։ Օգոստոսի 1-ից սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը սահմանվեց 32,85 դրամ 1 կվտ-ժամ-ի դիմաց։ Գիշերային սակագինը՝ 28,85 դրամ է։ Փաստորեն էլեկտրաներգիայի սակագինը 1 կվտ-ժամ-ի դիմաց 4 դրամով թանկացավ: Արդյոք սա հերթական հարվա՞ծն էր քաղաքացու գրպանին, Aravot.am-ի հետ զրուցած տարբեր ոլորտների ներկայացուցիչները չողջունեցին սակագնի թանկացման փաստն ու

Խաչիկ Մանուկյանը Հովիկ Աբրահամյան-գործարարներ հավաքից հետո «ինքնամաքրվել» է

Այսօր գործարարներին ստվերից դուրս գալու համար Հովիկ Աբրահամյանի տված ժամկետը լրացել է:

Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային հանդիպում ունեցավ ՀՀ-ում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ

Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի նախաձեռնությամբ հուլիսի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերի Հայաստան կատարած այցելության արդյունքները, քննարկվեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերը, անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ տարածաշրջանում և անմիջական հարևանությամբ տեղի ունեցող զարգացումներին: Արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացիներ Սարգիս Գ.-ի և Անի Գ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քաղաքացիներ Սարգիս Գ.-ն և Անի Գ.-ն հաղորդումներ են տվել այն մասին, որ 2014-ի հունիսի 23-ին` տեղեկանալով Երևանի Սարյան փողոցի թիվ 22-րդ հասցեում իրականացված

Հայաստանում աշխարհի առաջնությանը նվիրված դրամ է արտադրվել

Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել արծաթե հուշադրամ` նվիրված Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությանը: Դրամի երեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ հակառակ երեսին` աշխարհի առաջնությանը մասնակցող 32 երկրների անունները եւ դրոշները: Արտադրվել է ընդամենը հինգ հազար հատ հուշադրամ, յուրաքանչյուրը 100 դրամ անվանական արժեքով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ    

Կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը աշխարհում և Հայաստանում

Ընդհանրություններ և տարբերություններ Կենսաթոշակային բարեփոխումները համարվում են աշխարհի ամենաբարդ բարեփոխումներից մեկը և դա ունի իր օբյեկտիվ պատճառները: Այդ բարեփոխումները բազմաշերտ են, ընդգրկուն, և ենթադրում են տվյալ հասարակության սոցիալական վարքագծի արմատական փոփոխություն, իսկ ցանկացած արմատական փոփոխության դեպքում հասարակական արձագանքը լինում է ոչ միանշանակ: Հասարակության մի մասը կարծում է, որ ապագայի խնդիրը այսօրվա հաշվին լուծելը ճիշտ ճանապարհ

«Այնքան անլուրջ եմ վերաբերվում Գալուստ Սահակյանին, նրա խոսքերը որեւէ արժեք չունեն». «Դեմ եմ»-ի անդամ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն օրերս լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Կուտակային կենսաթոշակի մասին արդեն նոր ընդունված օրենքին եւ «Դեմ եմ» շարժմանը: Tert.am-ի հաղորդմամբ՝ նա ասել էր՝ «Այնպես չի, որ հասարակությունը միանշանակ ընդունում է «Դեմ եմ» շարժումը եւ նրա կոչերը։ Կարելի է դժգոհել, կարելի է բողոքել, կարելի է առաջարկություններ անել, բայց այն պիտակները, որ կպցնում են,

Արգելվել է Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» արտադրամասի «Սոֆյա» ապրանքանիշի «Կաթնաշոռ» և «Մածուն» արտադրատեսակների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 1-ի որոշումով արգելվել է Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» արտադրամասի «Սոֆյա» ապրանքանիշի «Կաթնաշոռ» և «Մածուն» արտադրատեսակների արտադրությունը: Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» արտադրամասի կողմից արտադրված «Սոֆյա» ապրանքանիշի «Կաթնաշոռ» արտադրատեսակը՝

«Կարիք չկար դեռ չկառուցված էլիտար շենքում բնակարան վարձակալություն տալու»

Վանաձորի ավագանու անդամը դեմ է կայացված որոշմանը:

էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը մեղմելու քայլ. ավելացվելու է ընտանեկան նպաստի չափը

Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ: Նախագիծը պետք է ներկայացվի ս.թ. հուլիսի 3-ին կառավարության նիստում քննարկելու

«Եթե գողը տնից լինի». Արշակ Սադոյանը` էլեկտրաէներգիայի գնի թանկացման մասին (Տեսանյութ)

Հանրային խորհրդի Ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանն այսօր էլեկտրաէներգիայի գնի թանկացման քննարկումից հեռացավ տպավորությամբ, որ քաղաքացիներին խաբում են ու թանկացման անհրաժեշտություն չկա: «Բերված փաստարկների 90 տոկոսն անիմաստ էին»,- Aravot.am-ին ասաց պարոն Սադոյանը: Նրա պատմելով, Էլեկտրացանցեր ընկերությունից գոհացուցիչ պատասխան չեն տվել նաեւ իրենց այն հարցին, թե պարտքերը փակելուց հետո, եթե ճեղքվածքը վերանա,

Ռոբերտ Նազարյանն էլ է դեմ էլեկտրաէներգիայի թանկացմանը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին պատգամավորները համոզում էին էլեկտրաէներգիայի թանկացման մասին հարցը հետաձգել

Մարդկությանը Լենինի տված վնասները

Մարդկությանը Լենինի տված վնասները դեռ ոչ ոք չի հաշվել ճշգրիտ: Դրանք այնքա՜ն շատ են և այնքա՜ն մեծ: Մարդկության ամբողջ պատմության մեջ ոչ մի մարդ այնքան վնասներ չի տվել մարդկությանը, որքան տվել է Լենինը: Նա մարդկության ամենավնասատու մարդն է եղել, համաշխարհային չափումով վնասատու, որն ազդել է ամբողջ մարդկության ճակատագրի վրա, վատթարացնելով այն: Նա բաժանեց միասնական ապրող

Լրագրող. «Կենտրոն» Հ/Ը-ին սպառնալիքները՝ կանացի իմպրովիզ

Տաթեւիկ Գալստյանի խոսքերով՝ հաղորդումն ընդամենը հետաձգվել է. հեռուստաընկերությունը ցանկացել է այլ տուժողների ներգրավվել

«Գերեզմանոց փորելը տիպիկ թուրքական ձեռագիր է». Րաֆֆի Քորթոշյան

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈւ) հիմնադրամի աջակցությամբ լույս է տեսել Րաֆֆի Քորթոշյանի «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները» գիրքը, որը ներկայացնում է 2006, 2008 և 2010 թթ. Քեսաբի շրջանում պատմական հուշարձանների ուսումնասիրության նպատակով իրականացված գիտարշավների, ինչպես նաև նյութին առնչվող գրավոր աղբյուրների համալիր (պատմություն, ճարտարապետություն և վիմագրություն) ուսումնասիրությունը: Գիրքը նվիրված է բոլոր նրանց, որոնք Քեսաբի՝ 2014 թվականի մարտյան իրադարձությունների

ԿԳ նախարարություն դիմած բողոքողները չեն օգտվել օրենքով սահմանված բողոքարկման կարգից

Հունիսի 29-ից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) «Դիզայն» և «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտության գծով որոշ դիմորդների բողոքները: Հիմնականում նրանք բողոքում են, որ քննությունները վիճակահանությամբ չի իրականացվել այլ տոմսերը բաժանվել են դիմորդներին, որ հարցերը ուղեցույցից չեն եղել, որ նրանց չի տրամադրվել իրենց գծագրերի պատճեն, և որ աշխատանքների վրա տպագրված չի

Ֆեյսբուքյան գրառման պատճառով դերասանին դատի է տվել ողնաշարաբանը

Վլադիմիր Ավագյանի անվան բուժհաստատության լազերային վիրաբուժության բաժնի վարիչ, օրթոպեդ-ողնաշարաբան Ենոք Աբրահամյանը դատի է տվել դերասան Աշոտ Մելոյանին (լուսանկարում): Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Կուբանյանի վարույթում է գտնվում նշյալ՝ պատվի եւ արժանապատվության հայցը: Նախնական դատական նիստը նշանակվել է հուլիսի 4-ին: Հայցվոր ողնաշարաբանը հայցադիմումում նշում է, որ դերասանը մարտի 31-ին, իր ֆեյսբուքյան էջում տեղադրել

Հանդիսավոր նիստ ՀՀ դատախազության աշխատողի օրվա առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 96-րդ տարեդարձին: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՔԾ

ՀՔԾ-ն Սարյան փողոցում բողոքի ակցիայի առնչությամբ հարուցել է քրգործ

Մի խումբ քաղաքացիների հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Մի խումբ քաղաքացիներ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2014 թվականի հունիսի 23-ին Երևանի Սարյան փողոցի թիվ 22-րդ հասցեում մասնակցել են բողոքի ակցիային, որի ժամանակ նշված վայրում ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների

Սենատորի հետ քննարկվել են արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը հուլիսի 1-ին ընդունել է Հավայի նահանգի սենատոր Սյուզան Չուն Օքլանդին: Կողմերը քննարկել են ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու զարգացմանն ուղղված հեռանկարները: Արման Թաթոյանը անդրադարձել է մասնավորապես Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին, դրանով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կիրառմանը, որի համար աշխատանքային խմբի անդամներն ուսումնասիրել են նաև միջազգային փորձը՝ հասկանալու համար՝

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031