Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանին առաջարկում են էներգակիրների վնասները փակել

Այս պահին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում էլեկտրաէներգիայի թանկացման հարցի քննարկում է: Նիստին ներկա Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Միքայել Մելքումյանն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանձնաժողովին առաջարկեցին հապշտապ որոշում չկայացնել եւ հետաձգել, ու բազմակողմանի քննարկել խնդիրը հ/կ-ների եւ պատգամավորների հետ միասին: Հանձնաժողովից վստահեցրեցին, որ համակարգն ամսական կրում է 1.5 միլիարդ դրամի վնաս: Սա լսելուց հետո ԱԺ

Քամին պոկել է տների տանիքները՝ պետք է անմիջապես փակել ճանապարհը. «Չորրորդ իշխանություն»

Նրանք հասկանում են, որ փոթորկի համար կառավարությունը մեղավոր չէ, բայց գիտեն նաեւ, որ եթե ճանապարհը չփակեն՝ ոչ մի օզնություն չեն ստանա։

Տուժողն առերեսման էր ներկայացել աչքի տակը կապտած

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների ծառայության աշխատակիցներ Ալեքսանդր Խաչատրյանի եւ Սահակ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով դատական քննությունը: Հունիսի 3-ին նշանակվել է հերթական դատական նիստը: Ամբաստանյալների պաշտպաններն են ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Ինեսա Պետրոսյանն ու Գիվի Հովհաննիսյանը, որոնք այսօր ՀՀ փաստաբանների պալատում հրավիրել էին մամուլի ասուլիս: Փաստաբան Ինեսա Պետրոսյանն

Կարինե Խոդիկյան. «Աֆրիկյանների տունը պարզապես շենք չէ, արդեն գաղափարախոսություն է» «Իրատես de facto»

Ակտիվ քաղաքացիական զանգվածը արտագաղթով կրճատելուց բացի, պետք է քաղաքը ոչնչացնել, երբ քաղաքի ոգին է ոչնչացվում, տակը ի՞նչ է մնում։

Երեք մատի կոմբինացիա Ռոբերտ Նազարյանին. «Առը հա ձեզ հանրության կողմից» (Տեսանյութ) 

Այս պահին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընթանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը: Նիստին թույլ տվեցին մասնակցել դրսում ակցիայի մասնակիցներից երկու քաղաքացու: Մոտ 10 րոպե քաղաքացիներից մեկը ներկա գտնվելով եւ լսելով քննարկումը, տեղից պոռթկաց եւ ասաց՝ «Ես չեմ վճարելու այդ չորս դրամը, դուք իրավունք չունեք իմ փոխարեն որոշել: Հետո էլ մեդալ եք ստացել»: Ապա երիտասարդը երեք մատի

Սեյրան Օհանյան. «Չեմ կարծում, որ իրավիճակն այնպիսին է, որ պետք է դիմենք ՀԱՊԿ-ին» (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք,  «Գոլդեն փելես» հյուրանոցում ընթանում է «ՄԱԿ-ի սկզբունքների եւ ստանդարտների հիման վրա ազգային եւ տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումը, որին մասնակցում է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ֆորումի ընդմիջմանը, պատասխանելով լրագրողների հարցերին սահմանում իրավիճակի մասին, նախարարն ասաց. «ՀՀ սահմաններում եւ ԼՂ շփման գոտում իրավիճակը

Բժիշկները Յուրա Մովսիսյանին վերականգնելու համար մոտավորապես երկու ամիս ժամանակ են տալիս

Այսօր Հռոմի կլինիկաներից մեկում Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ծնկահոդի վնասվածքի աթերոսկոպիկ զննում է անցել, տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: Բարեբախտաբար, եզրակացությունն այնքան էլ սարսափելի չէ, ինչպես ավելի վաղ գրում էին լրատվամիջոցները՝ գուշակելով, որ ֆուտբոլիստը խաղադաշտ չի կարողանա վերադառնալ առնվազն կես տարի: Բժիշկների կարծիքով Մովսիսյանի վերականգմնան համար կպահանջվի մոտավորապես

Արամ Մանուկյան. «Հայաստանը լինելով ինքնաբավ, Վրաստանից էլեկտրաէներգիա է ներկրում»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը

Սեյրան Օհանյանը համաձայն չէ «ԹԻ» գնահատականի հետ. «Այդ տվյալները ճիշտ չեն» (Տեսանյութ)

Այսօր «Առավոտը» ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին խնդրեց մեկնաբանել երեկ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացրած «Հայաստանի պաշտպանության հաստատություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատումը», համաձայն որի՝ Հայաստանն իր արդյունքներով հայտնվել է «D-» խմբում, ինչը նշանակում է, որ կոռուպցիոն ռիսկերը բարձր են: Պաշտպանության նախարարը կտրականապես համաձայն չէր այդ գնահատականի հետ: Նա ասաց. «Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Հայաստանի զինված ուժերի

Բաց թողնված շների պատճառով գողությունն ավարտին չի հասցրել

Օրերս ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ֆրունզեի փողոցում գտնվող ավագ դպրոցի տարածք է ներխուժել մի տղամարդ և փորձել գողություն կատարել: Նույն օրը, ժամը 18.50-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Մարատ Մ.-ին: Նա խոստովանել է, որ դպրոցի պարսպի վրայից մուտք գործելով` փորձել է էլեկտրական ենթակայանից պղնձյա մալուխներ գողանալ,

Ռոբերտ Նազարյանին հինգ րոպե ժամանակ են տվել. Սպառնալիքներ հանձնաժողովի դիմաց (Տեսանյութ)

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի առջեւ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների միջեւ տարաձայնություններ են սկսվել: Քիչ առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ կրկին կբանակցի հանձնաժողովի աշխատակազմի հետ գոնե տասը քաղաքացու ներս թողնել՝ քննարկմանը մասնակցելու, բայց բանակցություններից հետո նրան չհաջողվեց խոստումն իրագործել: Վերադարձավ ու առաջարկեց երկուական քաղաքացի հինգ րոպեով ու հերթափոխով մեկը մյուսին

«Դ!եմ եմ»-ի ակտիվիստը արտագաղթել է, և իր հեռացումը համարում է պարտություն, ֆիասկո. «Առաջին լրատվական»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանից արտագաղթած «Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստ, ՏՏ ոլորտի մասնագետ Տիգրան Տերտերյանը, որը աշխատանքի հրավեր է ստացել և այժմ աշխատում է Jibe Mobile ընկերությունում (Գերմանիա, Դյուսելդորֆ): -Տիգրան, Դուք «Դեմ եմ» շարժման ակտիվ մասնակիցներից էիք, իսկ հիմա ընտանիքով մեկնել եք Գերմանիա: Ի՞նչն էր Հայաստանից Ձեր հեռանալու պատճառը. արդյոք հենց Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին

Գեւորգ Դանիելյան. «Նախապատվությունը տրվելու է համամասնական ընտրակարգին». 168 ժամ

Սակայն այս համակարգը եւս ունի բազմաթիվ տարբերակները,

Լեւոն Զուրաբյանի եւ Վ. Օսիպյանի միջեւ թեժ զրույց է (Տեսանյութ)

Զուրաբյանը փոխոստիկանապետին հորդորում է ուժ չկիրառել:

Հետախուզվողը Հայաստան տեղափոխվեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

Հունիսի 27-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1985 թ. ծնված Արեն Ծ.-ն, որը 2013 թ. հուլիսի 19-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 345 հոդվածի (Արգելանքի տակ

Հայաստանն այսօր միայնակ է մնացել ԼՂ խնդրում. «Ժողովուրդ»

Ի՞նչ է վաստակել Հայաստանը ՌԴ-ի հանդեպ իր «անմնացորդ նվիրվածությամբ», պարզվում է՝ ոչինչ։ Հակառակը՝ Եվրասիական տնտեսական միությանն օր առաջ անդամակցելու ջանքերին ու Սերժ Սարգսյանի թախանձագին խնդրանքներին մի շարք խնդիրներ դեռ մնում են անլուծելի, հետեւաբար՝ հետաձգվում է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը։ Ասել է թե՝ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը չի համաձայնվել գնալ զիջումների։ Հայաստանն այսօր միայնակ է մնացել նաեւ ԼՂ

Ժամկետը մեռավ, կեցցե՛ ժամկետը. «Ժամանակ»

Այսօր հուլիսի 1-ն է, ժամկետ, որը մեկ ամիս առաջ սահմանվել էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Եվրասիական տնտեսական միության հիմնադիր ժողովի ժամանակ՝ Հայաստանի անդամակցության պայմանագիրը պատրաստելու համար: Այդ ժամկետը սահմանվեց այն բանից հետո, երբ Աստանայում Ղազախստանի նախագահ Նազարբաևը հայտարարեց Ալիևի պահանջի մասին՝ Հայաստանին ընդունել ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով: Դրանից հետո Պուտինը հայտարարեց այդ խնդիրները լուծելու համար մեկ ամիս

ԵՊՀ-ն հյուրընկալել է միջազգային ամառային դպրոց

ԵՊՀ-ում հունիսի 30-ին մեկնարկել է «Սահմանադրական զարգացումների առանձնահատկությունները ժամանակակից աշխարհում» խորագրով միջազգային ամառային դպրոցը: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնած և ՀՀ Սահմանադրական դատարանի աջակցությամբ անցկացվող ամառային դպրոցը տևելու է հունիսի 30-ից հուլիսի 5-ը: Հիմնական նպատակն է ժամանակակից աշխարհում ընթացող սահմանադրական զարգացումների առանձնահատկությունների բացահայտումը, ոլորտի հիմնախնդիրներն ուսումնասիրող ուսանողների որակյալ վերապատրաստումը, նրանց տեսական ու պրակտիկ գիտելիքների մակարդակի բարձրացումը,

Մամիկոնիչի միտքը երեկ զարգացրել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը. «Ժողովուրդ»

Հայաստանը չի ընդդիմանալու Ադրբեջանի անդամակցությանը:

ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրեց կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաջյանին: Բարձր գնահատելով հայազգի քանդակագործի ներդրումը հայապահպանության, հայ մշակույթն աշխարհին ներկայացնելու գործում՝ նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևատրեց նրան «Արշիլ Գորկի» մեդալով: Նախարարը մասնավորապես նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել արվեստի մեծագույն վարպետներից մեկին՝ քանդակագործ Արտո Չաքմաքչյանին, ով կյանքի մի մասն ապրել է Հայաստանում, մյուս մասը՝ Կանադայում,

Աշխարհի առաջնության ամենահուզական մարզիչները (ֆոտոշարք)

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը հուզմունքի բազմաթիվ պահեր է պարգեւում թե ֆուտբոլիստներին, թե ֆուտբոլասերներին: Խաղադաշտերում ծավալվող դրամատիկ իրադարձությունների ֆոնի վրա հաճախ ուշադրությունից դուրս են մնում մարզիչները, որոնց ապրումները, թերեւս, ամենախորն են: Championat.com-ը «որսացել է» Միգել Էրրերային (Մեքսիկա), Լուիս ֆելիպե Սկոլարիին (Բրազիլիա), Խոսե Սամպաոլիին (Չիլի), Իոահիմ Լյովին (Գերմանիա), Յուրգեն Կլինսմանին (ԱՄՆ) եւ Մարկ Վիլմոտսին (Բելգիա):

Հետաձգում են պահանջում, սպառնում բոլորով ներս մտնել (Տեսանյութ)

Այս պահին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ գոռում են «ճանապարհ» եւ պահանջում են իրենց ներս թողնել՝ մասնակցելու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի քննարկմանը: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ առաջարկեց խումբ կազմել ու ինքը կմիջնորդի այդ խմբին ներս մտնել՝ պնդելով, որ ներսում տեղերը սահմանափակ են ու բոլորը չեն տեղավորվի: Հավաքված քաղաքացիները գոռում

Գեղամյանը «փայլում» է Բաքվում. «Հայկական ժամանակ»

Ադրբեջանական APA պարբերականի փոխանցմամբ, երբ երեկ ԵԱՀԿ ԽՎ-ում Միացյալ Նահանգների պատվիրակության կողմից առաջարկվել է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ բանաձեւ, որով կառույցը պետք է դատապարտի Ռուսաստանին Ղրիմի միացումն ու պաշտպանի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ Բաքուն կմիանա բանաձեւին, եթե Վաշինգտոնը այնտեղ ներառի նաեւ ԼՂ խնդրի վերաբերյալ ադրբեջանամետ մոտեցումները։ Հայկական պատվիրակության ղեկավարն էլ հայտարարել

«Երե 1»-ը գրաքննել են. «Հայկական ժամանակ»

«Երե 1»-ի 10-րդ եթերաշրջանի վերջին սերիաներից մեկը նախորդ շաբաթ եթեր է հեռարձակվել օրիգինալից մոնտաժված տարբերակով։ Ըստ ֆիլմի սցենարի, «Երե 1»-ի պերսոնաժներից Շահեն Վիպոյանը (կերպարը մարմնավորում է Մենչը՝ Արմեն Պետրոսյանը), ով պատրաստվում է իր թեկնածությունն աոաջադրել 2018 թ. նախագահական ընտրություններում, Ֆեյսբուքի մի օգտատերից հաղորդագրություն է ստանում հետեւյալ բովանդակությամբ. «Երկրի նախագահ ես կոչվում, գործազրկության դեմ մի բան

Հռոմի պապից ավելի կաթոլիկ են ձեւանում ռուսերենին իրենց նվիրվածության մեջ. «Հրապարակ»

Երեւի հասկացաք, որ խոսքն Իգոր Մուրադյանի, Ալեքսանդր Իսկանդարյանի եւ էլի մի քանիսի մասին է։

100 տոկոսով մտացածին խնդիր

Խորհրդարանական ընտրությունների ընտրակարգը (համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական) Հայաստանում այն թեստն է, որով հնարավոր է տարբերել իշխանությունն ընդդիմությունից: Իշխանությունը մշտապես պայքարում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի դեմ` պատճառաբանելով, որ հասարակությունը, կուսակցությունները դեռեւս չեն հասունացել նրա համար, որ ընտրությունները լինեն բացառապես համամասնական, որ այդ դեպքում Երեւանից դուրս ապրող մեր քաղաքացիների մասնակցությունը քաղաքական կյանքին սահմանափակ կլինի, եւ որ քաղաքական

Բաքվում անցկացվող ԵԱՀԿ նստաշրջանում հայ պատվիրակները անվախի տպավորություն են թողել (Տեսանյութ)

«Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը նիստերի ընդմիջմանը առանց վախի ու անվստահության շփվում է ադրբեջանցիների հետ. նրա խոսքով` սա ապացուցում է այն, որ որքան էլ տարաձայնությունները խորը լինեն, այնուամենայնիվ հանդուրժողականություն որոշ խմբերի միջև հնարավոր է»,-ԵԱՀԿ պաշտոնական կայքում այսպիսի անդրադարձ  կա Բաքվում հունիսի 28-հուլիսի 2-ը անցկացվող` ԵԱՀԿ 23-րդ տարեկան նստաշրջանում հայկական պատվիրակության գործունեությանը: Հիշեցնենք` նստաշրջանում Հայաստանը Քաղաքական

DASARAN.AM-ը հանդես եկավ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում` որպես հայկական առաջադեմ կրթական պլատֆորմ

DASARAN.AM-ը ս.թ. հունիսի 21-ից 26-ը ընկած ժամանակահատվածում Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում մասնակցեց «EuroScience2014 (ESOF 2014)» համաժողով-փառատոնին՝ արժանանալով «Լավագույն նորահայտ ընկերություն» մրցանակին: Եվրոպայի ամենամեծ և հեղինակավոր գիտական համաժողովներից մեկը հանդիսացող այս միջոցառումն անցկացվում է երկու տարին մեկ անգամ և իր տանիքի ներքո ժողովում է տեխնոլոգիայի և կրթության ոլորտների բոլոր ռահվիրա ընկերություններին: Այս տարվա ESOF 2014-ին իրենց

Ուրուգվայի նախագահ. «ՖԻՖԱ-ն ծեր շան որդիների խմբավորում է»

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան Լուիս Սուարեսի համար սահմանված պատժաչափերի առիթով ծայրահեղ կտրուկ է արտահայտվել ՖԻՖԱ-ի հասցեին: Նա Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության ղեկավարությանն անվանել է «ծեր շան որդիներ» (բնագրում օգտագործվել է una manga de viejos hiijos de puta արտահայտությունը): Մուխիկայի հետ հարցազրույցը վարել է տեղի լրագրողներից մեկը, որը Ուրուգվայի հավաքականի՝ աշխարհի առաջնությունից դուրս մնալուց անմիջապես հետո

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031