Օրվա լրահոսը

Ժիրինովսկի. «Չի կարելի Մոսկվայից ասել. «Եկեք Ղարաբաղը մի տեղ տեղադրենք». Galatv.am

Ռուս քաղաքական գործիչ, ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին բացառիկ հարցազրույց է տվել ԳԱԼԱ-ին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա մշտական լարվածության, ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմաներով: – Պարոն Ժիրինովսկի. Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ դուք հայտարարեցիք, որ Ղարաբաղը պետք է Ռուսաստանի կազմում ընդգրկվի: Այդ հայտարարությունը հանրության շրջանում դժգոհություն  առաջացրեց, եւ շատերը քննադատեցին ձեր դիրքորոշումը: Ինչո՞վ էր

Գագիկ Բաղդասարյան. «ՕԵԿ բարձրաստիճան ղեկավարները բավականին լուրջ միլիարդների տերեր դարձան». «Ժողովուրդ»

Այ, եթե ՕԵԿ-ը հնարավորություն ունենար պատմությունը հետ բերեր 2008 թվականին, մինչեւ ընտրությունները, ապա այդ ժամանակ էլի ես այդ բարիկադների մոտ կանգնած կլինեի։

Չնայած թուրք-ադրբեջանական վայնասունին՝ Ալմելոյում բացվեց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը

Ալմելո հայաշատ քաղաքում Ապրիլի 24-ին բացվեց Եվրոպայում իր տեսակի մեջ եզակի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը: Այն կառուցվել է հայկական եկեղեցիների սխեմայով` տասնվեց սյուների վրա: Համալիրի հիմքը հանդիսացող տասնվեց տուֆից խաչքարերը պատրաստվել են Հայաստանում: Բազմաթիվ հայեր Նիդերլանդների հեռավոր վայրերից, նաև հարևան երկրներից ժամանել էին հարգանքի իրենց տուրքը մատուցելու բարերար Քրիստիան Գելիջիի նախաձեռնությամբ հիմք դրված նահատակների հուշահամալիրին:

«Դեմ առ դեմ». Գառնիկ Իսագուլյան եւ Ստեփան Սաֆարյան

Ապրիլի 25-ին, ժամը 17.15-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի եւ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի միջեւ բանավեճը: Թեման՝ արդյոք նոր կառավարությունը վարելո՞ւ է նոր քաղաքականություն: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք

Համաշխարհային հայկական կառույցների ստեղծում. Հայոց ցեղասպանության լավագույն պատասխանը՝ ըստ Վազգեն Մանուկյանի. Ankakh.am

Ցեղասպանության տարելիցի առթիվ «Անկախը» զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: – Պարո՛ն Մանուկյան, մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Ի՞նչ ձեռքբերումներ կարող ենք արձանագրել Հայ դատի ոլորտում այս տարելիցի նախաշեմին: – Նախ հիշենք, թե ինչ տեղի ունեցավ ցեղասպանությունից անմիջապես հետո: 1915-16 թթ. եվրոպական, ամերիկյան ողջ մամուլը, անգամ գրականությունը ողողված էր այդ սարսափելի

Թուրքիան Հայաստանի համար խոշոր առեւտրային գործընկեր է. «Հայկական ժամանակ»

Թուրքիան Հայաստանի համար ամենախոշոր առեւտրային գործընկերների մեջ 9-րդ հորիզոնականում է։

Նաիրի Հունանյանը վերջին տարիներին կմախքի կերպարանք է ստացել եւ խելագարի վարքագիծ է դրսեւորում. «Հրապարակ»

Փորձագիտական մակարդակով «27»-ին տիրապետողների համոզմամբ՝ արժե, որ Հունանյաններից ոչ պակաս իր կյանքի անվտանգության համար մտահոգ լինի Էդիկ Գրիգորյանը։

Վարդան Ղուկասյանից միայն սատանեքն են վախենում. «Հայկական ժամանակ»

Հատված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարցազրույցից: – Պարոն Ղուկասյան, դուք երեւի գիտեք, որ Սամվել Բալասանյանը զրահապատ մեքենա է գնել… – Ըդիկ ո՞վ է, ո՞վ է ըդիկ, էդ Սամվել Բալասանյանը: Չեմ ճանաչում դրան: Մարդ կա՞ տենց: – Ասում են, իր կյանքի համար ձեզնից է վախենում, դրա համար է գնել այդ զրահապատը: – Ինձնից մենակ սատանեքն

Նարեկ Սարգսյան. վերջին 15 տարիներին քաղաքաշինության նախարարությունը մասնագետներ չեն ղեկավարել. news.am

Շատ դեպքերում դա պայմանավորված է ճղճիմ անձնական հարաբերություններով, որին ես չեմ պատասխանել եւ չեմ էլ պատասխանելու, պարզապես չեմ իջնում մարդկանց հետ հարաբերություններ պարզելու հարթություն»,- նշեց նախարարը:

ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՄԻՋՈՑՈՎ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ հիսուներորդ

Ծիծեռնակաբերդում աղբամանների կողքին ահռելի քանակությամբ աղբ էր կուտակվել. «Հրապարակ»

Հուշահամալիր տանող ճանապարհի սկզբից մինչեւ վերջ աղբամաններ են տեղադրված, չենք կարող ասել, թե դրանք չկան, բայց ամեն տարի այդ աղբամանների կողքին ահռելի քանակությամբ աղբ է կուտակվում, եւ մինչեւ| կեսօր Ծիծեռնակաբերդ այցելողների համար տարածքը դառնում է, մեղմ ասած, «տհաճ»։ Քայլում էի Գերմանիայից եկած երկու ընկերներիս հետ. եկել էին թանգարանն ու հուշահամալիրը տեսնելու, որոշել էին հենց այս

«Սպեկուլյացիոն աճ», «սպեկուլյատիվ բնույթ». Տիգրան Սարգսյանը՝ Կարեն Ճշմարիտյանի աշխատանքի մասին. «Ժամանակ»

Ոչ վաղ անցյալում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ տնտեսագիտական վերլուծությամբ, որը նվիրված էր Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիների «շինարարական բումին» և տնտեսական աճին: Ինչպես հայտնի է, էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանը համակարգել է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման գրեթե ողջ ընթացքում՝ 1999-2007 թվականներին: Ասել է թե՝ Տիգրան Սարգսյանի գնահատականները անուղղակիորեն վերաբերում են նաև նախարար

ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱ

Գնա, արի, ման արի, Գիշերները տուն արի, Որ ցերեկները նորից Պառկես, Վարդգես Գասպարի:

Արթուր Գեւորգյան. «Սրանից հետո այս օրը հայ ժողովուրդը միայն հաղթանակներ պիտի ունենա»

Այսօր բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ավարտից հետո, որտեղ մեր միակ աղջիկը՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, գեղեցիկ հաղթանակով նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, Aravot.am-ը հեռախոսազրույց ունեցավ Սոֆիայում գտնվող Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի հետ: – Շնորհավորում ենք Անուշիկի հաղթանակը: Նա աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց խորհրդանշական այս օրը՝ ապրիլի 24-ին: Բուլղարիայում Հայաստանն ունեցավ մեկական

Երբ ամբոխահաճությունը մակընթացության մեջ է (Տեսանյութ)

Երեկ Ազգային ժողովում կայացած խորհրդարանական լսումների ժամանակ՝ նվիրված ճանապարհային երթեւեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներ-արագաչափերին եւ ավտոկայանատեղիների կազմակերպմանը, քանիցս ականատես եղանք, թե ինչպես են պատգամավորները, իրենց խոսքը՝ ժողովրդին թալանելու, կաշիները քերթելու, կեղեքելու եւ այլնի վերաբերյալ, ավելի համոզիչ եւ շքեղ դարձնելու համար պարզապես աղավաղում ինչ-ինչ փաստեր, խեղաթյուրում իրականությունը, թվերի հետ մանիպուլյացիաներ անում… Ասենք, պատգամավորներից մեկը, խոսելով տեսանկարահանող սարքերի

Ե՞րբ է կուտակել Խոսրով Հարությունյանը այդքան ունեցվածք՝ ընդհուպ մինչեւ Վառնայում բնակարան

«159.9 քմ տարածքով բնակարան՝ Հյուսիսային պողոտայում, 74.5 քմ տարածք՝ Հյուսիսային պողոտայում, ավտոհանգրվան՝   Հյուսիսային պողոտայում: 1 բնակարան էլ` 87.45 քմ մակերեսով՝ Բուլղարիայի Վառնա քաղաքում: 108 քմ մակերեսով 1 հանգստի սենյակ Սևանում:  1 ավտոմեքենա` Մերսեդես 420, 22 հազ. ԱՄՆ դոլար դրամական եկամուտ….»,- այս հարստությունները, ընդ որում, ըստ պաշտոնական հայտարարագրի, պատկանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին: Aravot.am-ը

Կյանքից հեռացել է ամերիակահայ դաշնակահար Լյուսի Իշխանյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքի 80-րդ տարում վախճանվել է ամերիկահայ անվանի դաշնակահար, խաչատրյանագետ Լյուսի Իշխանյանը։ Լյուսի Իշխանյանը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահն էր,  «Սթեյնվեյ արթիսթ» գործակալության անդամ։ Դաշնակահարը սովորել է «Ջուլիարդում» /ԱՄՆ/՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի գիտական աստիճան, ապա ուսումը շարունակել Կոլումբիայի համալսարանում: Լյուսի Իշխանյանը եղել է հայ

Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին

Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով Չեխիայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգը՝ անդրադառնալով քաղաքական երկխոսությանը, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության ներկայիս մակարդակին և զարգացման հնարավորություններին, նախանշել միջպետական կապերի ամրապնդման հեռանկարները: Հայաստանի և

Ռոբերտ Քոչարյանն այցելել է Ծիծեռնակաբերդ. 1in.am. (Տեսանյութ)

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Ծիծեռնակաբերդ էր այցելել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընտանյոք։   Մանրամասները` 1in.am-ի կայքում

Րաֆֆի Հովհաննիսյանը Ստամբուլում այցելել է ապրիլի 24-ին ծառայակցի կողմից սպանված Սեւակի գերեզման. News.am

Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում (Սասուն-խմբ) 2011-ի ապրիլի 24-ին զինծառայակցի կողմից սպանված Սեւակ Շահին Բալըքչըի ծնողները, ընկերներն ու Ստամբուլում գտնվող մի շարք հյուրեր Սեւակի մահվան տարելիցին այցելել են գերեզման։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, ապրիլի 24-ին, Սեւակ Շահին Բալըքչըի գերեզմանի մոտ տեղի է ունեցել նրա հիշատակի փոքրիկ միջոցառում, որին ներկա են եղել նաեւ «Ժառանգություն»

Թատրոնի տոմսեր մեծանուն արվեստագետներին`Վահագն Հովնանյանի հաշվին (Ֆոտոշարք)

Քիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ներկայացվեց Ռ.Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» դրաման, որը բեմադրել էր ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը: Նշենք, որ այն երեկ ցուցադրվել է մայրաքաղաքում` Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնում ու ականատեսների պատմելով,  հանդիսատեսը երկար ժամանակ ուշքի չի կարողացել գալ, դահլիճը ծափահարություններից թնդացել է: Ի դեպ, Գյումրու թատրոնի մենեջեր Տիգրան

«ԲՀԿ-ն սպասում է, ակնկալիքներ ունեն». ՀԱԿ անդամ

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը չի տեսնում:

Ի հիշատակ Ցեղասպանության զոհերի` Նուբարաշենում կառուցվում է եկեղեցի. (Տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր այցելեց Նուբարաշեն վարչական շրջան: ԲՀԿ նախագահը նախ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեց Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, ապա այցելեց Նուբարաշենում կառուցվող եկեղեցի, ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին: Եկեղեցին կառուցվում է Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ՝ ի հիշատակ 1915թ-ի Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի: Եկեղեցու բացումը նախատեսվում է

ՀՀԿ-ական պատգամավորը կիսում է ընդդիմադիրների մտահոգությունները` արտագաղթը կմեծանա

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի նախնական վերլուծություններն էլ բերել են այն եզրակացության, որ ամեն դեպքում ազատ տեղաշարժի հնարավորությունը եւ ՌԴ-ի քաղաքացիության կարգի դյուրացումը կարող են խթանել Հայաստանում արտագաղթը: Այսօր այդ առիթով իր մտահոգությունները նա կիսեց`պատասխանելով Aravot.am-ի հարցերին: Նման մտավախություններ ունեն նաեւ ընդդիմադիր գործիչները: Հիշեցնենք`ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս ռուսական քաղաքացիության տրամադրումը հեշտացնելու մասին

«Ցեղասպանությունից հետո ցանկացած ներողության խոսք արժեքազուրկ է». Գարեգին Չուգասզյան. (Տեսանյութ)

Մի խումբ քաղաքացիներ, այսօր Կոնսերվատորիայի հարակից այգում՝ Կոմիտասի արձանի դիմաց, մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Ներկաների շարքում էր նաեւ նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը: Aravot.am-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում  ապրիլի 23 –ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարածած ցավակցական խոսքերին, պրն Չուգասզյանն ասաց, որ պետք է

«Մարտի 1-ի քաղաքական միակ դերակատարը Ռոբերտ Քոչարյանը չէր». Խոսրով Հարությունյան

«Կներեք, Մարտի 1-ի քաղաքական միակ դերակատարը Ռոբերտ Քոչարյանը չէր»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Aravot.am-ի հետ զրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ կապված պարոն Հարությունյանը վստահեցրել էր, որ նա միշտ էլ քաղաքականության մեջ է եղել, երբեք չի գնացել, որ հիմա էլ հետ վերադառնա: Ըստ

«Քոչարյանը ճիշտ էր. Սերժ Սարգսյանը ինչ-որ խնդիրներ է իր համար ուզում լուծել»

«Այստեղ էականն այն չէ, թե ի՞նչ են փոխում, այլ էականն այն է, թե ով է փոխում»,-Aravot.am-ի հետ զրույցում Սահմանադրական բարեփոխումների մասին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Անդրադառնալով  մերայն դիտարկմանը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս բարեփոխումների վերաբերյալ դրական էր արտահայտվել, նաեւ նշել, որ թե որեւէ մեկը չպետք է իրավունք ունենա նախագահ ընտրվել 2 ժամկետից ավելի, Սահմանադրական

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վիետնամում

Ապրիլի 24-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ զետեղեցին Հո Շի Մինի դամբարանին կից գտնվող անմար կրակի մոտ: Այնուհետև ելույթով հանդես եկավ ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը: Ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման դերը ապագայում նմանատիպ ոճիրների կանխարգելման համար՝ ՀՀ դեսպանը կարևորեց քաղաքակիրթ մարդկության վճռականությունն ու

Խոսրով Հարությունյանը հակադարձում է Ռոբերտ Քոչարյանին

Օրերս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2-rd.am-ի հետ զրույցում Սահմանադրական բարեփոխումների հետ կապված ասել էր, որ «Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը և առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ»: Նա նաեւ նշել էր, թե «Սահմանադրական փոփոխությունների հասունացած սպասում հասարակական տրամադրությունների մեջ հաստատ չկա»,

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բրյուսելում

Ապրիլի 24-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի: Հոգևոր արարողությանը հաջորդեց բազմամարդ երթ դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը, որտեղ հոգևոր հայրերը մատուցեցին ոգեկոչման արարողություն: Ներկաներին իրենց խոսքը հղեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Բենելուքսի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյանը և Բելգիայի հայ

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031