Օրվա լրահոսը

Ժամկետը մեռավ, կեցցե՛ ժամկետը. «Ժամանակ»

Այսօր հուլիսի 1-ն է, ժամկետ, որը մեկ ամիս առաջ սահմանվել էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Եվրասիական տնտեսական միության հիմնադիր ժողովի ժամանակ՝ Հայաստանի անդամակցության պայմանագիրը պատրաստելու համար: Այդ ժամկետը սահմանվեց այն բանից հետո, երբ Աստանայում Ղազախստանի նախագահ Նազարբաևը հայտարարեց Ալիևի պահանջի մասին՝ Հայաստանին ընդունել ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով: Դրանից հետո Պուտինը հայտարարեց այդ խնդիրները լուծելու համար մեկ ամիս

ԵՊՀ-ն հյուրընկալել է միջազգային ամառային դպրոց

ԵՊՀ-ում հունիսի 30-ին մեկնարկել է «Սահմանադրական զարգացումների առանձնահատկությունները ժամանակակից աշխարհում» խորագրով միջազգային ամառային դպրոցը: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնած և ՀՀ Սահմանադրական դատարանի աջակցությամբ անցկացվող ամառային դպրոցը տևելու է հունիսի 30-ից հուլիսի 5-ը: Հիմնական նպատակն է ժամանակակից աշխարհում ընթացող սահմանադրական զարգացումների առանձնահատկությունների բացահայտումը, ոլորտի հիմնախնդիրներն ուսումնասիրող ուսանողների որակյալ վերապատրաստումը, նրանց տեսական ու պրակտիկ գիտելիքների մակարդակի բարձրացումը,

Մամիկոնիչի միտքը երեկ զարգացրել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը. «Ժողովուրդ»

Հայաստանը չի ընդդիմանալու Ադրբեջանի անդամակցությանը:

ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրեց կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաջյանին: Բարձր գնահատելով հայազգի քանդակագործի ներդրումը հայապահպանության, հայ մշակույթն աշխարհին ներկայացնելու գործում՝ նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևատրեց նրան «Արշիլ Գորկի» մեդալով: Նախարարը մասնավորապես նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել արվեստի մեծագույն վարպետներից մեկին՝ քանդակագործ Արտո Չաքմաքչյանին, ով կյանքի մի մասն ապրել է Հայաստանում, մյուս մասը՝ Կանադայում,

Աշխարհի առաջնության ամենահուզական մարզիչները (ֆոտոշարք)

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը հուզմունքի բազմաթիվ պահեր է պարգեւում թե ֆուտբոլիստներին, թե ֆուտբոլասերներին: Խաղադաշտերում ծավալվող դրամատիկ իրադարձությունների ֆոնի վրա հաճախ ուշադրությունից դուրս են մնում մարզիչները, որոնց ապրումները, թերեւս, ամենախորն են: Championat.com-ը «որսացել է» Միգել Էրրերային (Մեքսիկա), Լուիս ֆելիպե Սկոլարիին (Բրազիլիա), Խոսե Սամպաոլիին (Չիլի), Իոահիմ Լյովին (Գերմանիա), Յուրգեն Կլինսմանին (ԱՄՆ) եւ Մարկ Վիլմոտսին (Բելգիա):

Հետաձգում են պահանջում, սպառնում բոլորով ներս մտնել (Տեսանյութ)

Այս պահին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ գոռում են «ճանապարհ» եւ պահանջում են իրենց ներս թողնել՝ մասնակցելու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի քննարկմանը: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ առաջարկեց խումբ կազմել ու ինքը կմիջնորդի այդ խմբին ներս մտնել՝ պնդելով, որ ներսում տեղերը սահմանափակ են ու բոլորը չեն տեղավորվի: Հավաքված քաղաքացիները գոռում

Գեղամյանը «փայլում» է Բաքվում. «Հայկական ժամանակ»

Ադրբեջանական APA պարբերականի փոխանցմամբ, երբ երեկ ԵԱՀԿ ԽՎ-ում Միացյալ Նահանգների պատվիրակության կողմից առաջարկվել է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ բանաձեւ, որով կառույցը պետք է դատապարտի Ռուսաստանին Ղրիմի միացումն ու պաշտպանի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ Բաքուն կմիանա բանաձեւին, եթե Վաշինգտոնը այնտեղ ներառի նաեւ ԼՂ խնդրի վերաբերյալ ադրբեջանամետ մոտեցումները։ Հայկական պատվիրակության ղեկավարն էլ հայտարարել

«Երե 1»-ը գրաքննել են. «Հայկական ժամանակ»

«Երե 1»-ի 10-րդ եթերաշրջանի վերջին սերիաներից մեկը նախորդ շաբաթ եթեր է հեռարձակվել օրիգինալից մոնտաժված տարբերակով։ Ըստ ֆիլմի սցենարի, «Երե 1»-ի պերսոնաժներից Շահեն Վիպոյանը (կերպարը մարմնավորում է Մենչը՝ Արմեն Պետրոսյանը), ով պատրաստվում է իր թեկնածությունն աոաջադրել 2018 թ. նախագահական ընտրություններում, Ֆեյսբուքի մի օգտատերից հաղորդագրություն է ստանում հետեւյալ բովանդակությամբ. «Երկրի նախագահ ես կոչվում, գործազրկության դեմ մի բան

Հռոմի պապից ավելի կաթոլիկ են ձեւանում ռուսերենին իրենց նվիրվածության մեջ. «Հրապարակ»

Երեւի հասկացաք, որ խոսքն Իգոր Մուրադյանի, Ալեքսանդր Իսկանդարյանի եւ էլի մի քանիսի մասին է։

100 տոկոսով մտացածին խնդիր

Խորհրդարանական ընտրությունների ընտրակարգը (համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական) Հայաստանում այն թեստն է, որով հնարավոր է տարբերել իշխանությունն ընդդիմությունից: Իշխանությունը մշտապես պայքարում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի դեմ` պատճառաբանելով, որ հասարակությունը, կուսակցությունները դեռեւս չեն հասունացել նրա համար, որ ընտրությունները լինեն բացառապես համամասնական, որ այդ դեպքում Երեւանից դուրս ապրող մեր քաղաքացիների մասնակցությունը քաղաքական կյանքին սահմանափակ կլինի, եւ որ քաղաքական

Բաքվում անցկացվող ԵԱՀԿ նստաշրջանում հայ պատվիրակները անվախի տպավորություն են թողել (Տեսանյութ)

«Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը նիստերի ընդմիջմանը առանց վախի ու անվստահության շփվում է ադրբեջանցիների հետ. նրա խոսքով` սա ապացուցում է այն, որ որքան էլ տարաձայնությունները խորը լինեն, այնուամենայնիվ հանդուրժողականություն որոշ խմբերի միջև հնարավոր է»,-ԵԱՀԿ պաշտոնական կայքում այսպիսի անդրադարձ  կա Բաքվում հունիսի 28-հուլիսի 2-ը անցկացվող` ԵԱՀԿ 23-րդ տարեկան նստաշրջանում հայկական պատվիրակության գործունեությանը: Հիշեցնենք` նստաշրջանում Հայաստանը Քաղաքական

DASARAN.AM-ը հանդես եկավ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում` որպես հայկական առաջադեմ կրթական պլատֆորմ

DASARAN.AM-ը ս.թ. հունիսի 21-ից 26-ը ընկած ժամանակահատվածում Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում մասնակցեց «EuroScience2014 (ESOF 2014)» համաժողով-փառատոնին՝ արժանանալով «Լավագույն նորահայտ ընկերություն» մրցանակին: Եվրոպայի ամենամեծ և հեղինակավոր գիտական համաժողովներից մեկը հանդիսացող այս միջոցառումն անցկացվում է երկու տարին մեկ անգամ և իր տանիքի ներքո ժողովում է տեխնոլոգիայի և կրթության ոլորտների բոլոր ռահվիրա ընկերություններին: Այս տարվա ESOF 2014-ին իրենց

Ուրուգվայի նախագահ. «ՖԻՖԱ-ն ծեր շան որդիների խմբավորում է»

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան Լուիս Սուարեսի համար սահմանված պատժաչափերի առիթով ծայրահեղ կտրուկ է արտահայտվել ՖԻՖԱ-ի հասցեին: Նա Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության ղեկավարությանն անվանել է «ծեր շան որդիներ» (բնագրում օգտագործվել է una manga de viejos hiijos de puta արտահայտությունը): Մուխիկայի հետ հարցազրույցը վարել է տեղի լրագրողներից մեկը, որը Ուրուգվայի հավաքականի՝ աշխարհի առաջնությունից դուրս մնալուց անմիջապես հետո

Օմբուդսմենը բացահայտել է, որ Գլխավոր դատախազությունը խախտել է Հմայակ Հովհաննիսյանի իրավունքը

Գլխավոր դատախազությունը թերի և ոչ բարեխիղճ գործողությունների կատարման արդյունքում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին զրկել է իրավական պաշտպանության բոլոր հնարավորություններից: Հովհաննիսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն, որն էլ հաղորդումն ուղարկել էր հետաքննության մարմնին: Սակայն քննիչը քրեական գործ չէր հարուցել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Խնդիրը ծագել է այն բանից, որ շենքի համասեփականատերը քանդել է

Հիմա մենք ձեր գրամի՞ն, թե՞ մեր աչքերին հավատանք. «Հրապարակ»

Եվ սրա արդյունքում չէ՞, արդյոք, որ ստացվել է սպառողական գների աճի 4%-անոց «հանդարտիկ» պատկերը՝ ստեղծելով տպավորություն, թե աշխատավարձերի աճը գերազանցել է գնաճը։

Ռուս-ադրբեջանական գործարք՝ հայ մասնակիցներով. «168 ժամ»

Երբ անցած շաբաթ Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ հայկական պատվիրակության անդամներն առանձնակի հանդուրժողականություն ցուցաբերեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ելույթում տեղ գտած հակահայկական հայտարարությունների վերաբերյալ, Հայաստանում շատերը դա բացատրեցին ու պայմանավորեցին հայ խորհրդարանականների ոչ պրոֆեսիոնալությամբ, սեռով, տգիտությամբ, և այլն: Բացատրեցին ու պայմանավորեցին՝ մոռանալով, որ այդ նույն խորհրդարանականները հարկ եղած դեպքում ադրբեջանցիներին նույն Ստրասբուրգում առանձնակի դաժանությամբ

 ԱՍԵԿՈՍԵ

Ոչ մի երկրում չեն ընտրում այդ երկրի ամենաազնիվին ու ամենախելոքին: ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՍԴՀԿ-ն Անկարայում հայտարարում է. «Այսօր հայ ժողովդի մեծագույն հարցը մնում է Ցեղասպանության ճանաչումը եւ փոխհատուցումը»

Կիրակի 29 Յունիս 2014-ին Անգարայի մէջ տեղի ունեցաւ Ընկերվարական Վերակազմեալ Կուսակցութեան (Ժ.Դ.Կ.-HDP) առաջին համագումարը: Համագումարին եկած էին Եւրոպայէն Անոնց շարքին էր նաեւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը: Այս առթիւ Ս.Դ.Հ.Կ. Կեդրոնական Վարչութեան անունով Համագումարին ողջոյնի ուղերձը փոխանցեց կուսակցութեան Լիբանանի շրջանի Վարիչ Մարմնի ատենապետ Ընկ. Ալեքսան Քէօշկէրեան: Կեդրոնական վարչութեան խօսքը արժանացաւ ներկաներուն բարձր գնահատանքին: Ժողովականները քանի մը

Հացադուլը դադարեցրել են

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հորդորով ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հունիսի 30-ին հայտարարած հացադուլը: Հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հետամուտ է ցմահ ազատազրկվածների խնդիրներին, դրանք ուսումնասիրման և քարտեզագրման փուլում են: Սեղմ ժամկետներում խնդիրները կամփոփվեն և հետագա անելիքները կներկայացվեն հանրությանը:  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Վարդգես Գասպարի. «Ամենից շատ տուժում է միակ 12 տարեկան որդիս»

Նախագահ  Սերժ Սարգսյանի տան դիմաց բողոքի ակցիա անելուց հետո քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի տան դիմաց արդեն քանի օր է՝ գոմաղբ են լցրել: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Գասպարին հենց այդ ակցիայի հետ կապեց իր տան դիմաց թափած գոմաղբը. «Երեքշաբթի առավոտ էր, որ տեսանք լցրել են: Նախորդ օրը ակցիա էի արել Սերժ Սարգսյանի տան դիմաց, դրա հետ

Պաշտպանության ոլորտի ծախսերը նույնպես պետք է թափանցիկ լինեն (Տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Թրանսփարանսի ինթերնեյշնլ» կազմակերպությունը ներկայացրեց «Հայաստանի պաշտպանության հաստատություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատումը»: Նման ուսումնասիրություն իրականացվել է աշխարհի 82 երկրներում: Պաշտպանության հաստատությունների օրինավորության համաթիվը գնահատում է պաշտպանության եւ անվտանգության համակարգի հիմնական հինգ ռիսկային ոլորտները՝ քաղաքական, ֆինանսական, անձնակազմի, գործողությունները եւ գնումները: Ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը գնահատող հարցաշարի պատասխանների հիման վրա երկիրը դասվում է A-ից F

Գյումրեցիները Տաթևիկ Հովհաննիսյանին չէին թողնում հեռանալ բեմից. (Տեսանյութ)

Քիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում համերգով հանդես եկավ ԱՄՆ-ում բնակվող հանրաճանաչ ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը: Նրա հայաստանյան կատարումները սկսվեցին Գյումրիից. նա նախքան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես գալը՝ ելույթ ունեցավ Գյումրիում: Երգչուհուն Գյումրի էր հրավիրել «Մանուկյան պրոդաքշն» ընկերության հիմնադիր Մկրտիչ Մանուկյանը, որը և սովորաբար կազմակերպում է հանրաճանաչ ջազ

«ՀՀ իշխանությունները ժողովրդին վերաբերում են կթու կովերի նման»

Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի համոզմամբ, իշխանությունները հերթական գրպանահատությունն են սկսել՝ էլեկտրաէներգիայի սակագինը 32 դրամից դարձնելով  42 դրամ: «Ոչ մի լուրջ հիմնավորում չի բերվում՝ ինչից ելնելով են 4 դրամով թանկացնում: «Ցանկացած նմանատիպ քայլի մեջ երեւում է իշխանությունների գրպանահատության փորձը, չի հիմնավորվում՝ որտեղից առաջացավ 20 միլիարդ դրամի տարբերությունը, պարտքը: Գազի գնի հետ կապված նույնպես հայտարարեցին,

Սյունիքում ուսուցանել են ապօրինի ծառահատումները GPS նավիգացիոն համակարգի օգնությամբ գրանցել

Կապանում եւ Գորիսում հասարակական, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ տեղացիների մասնակցությամբ` անտառի ապօրինի գործողությունների  բացահայտման  եւ տվյալների գրանցման վերաբերյալ երկօրյա դասընթացներ են կազմակերպվել: Դասընթացների շրջանակներում բացի տեսական պարապմունքներից` դաշտային պարապմունքների ժամանակ  մասնակիցներին ուսուցանվել է, թե ինչպես կարելի է  GPS  նավիգացիոն համակարգի օգնությամբ անտառում եւ տեղանքում կողմնորոշվել, բացահայտված ապօրինի ծառահատումը համապատասխան սարքի օգնությամբ  գրանցել, տվյալները հավաքագրել եւ

Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրը

Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: «Մեծարգո պարոն Նախագահ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ձեր պաշտոնավարման տարիների ընթացքում Հայաստանը շարունակում է արձանագրել նորանոր ձեռքբերումներ, ամրապնդվում է մեր Հայրենիքի դերը միջազգային ասպարեզում, հայ ժողովրդի համար կենսական հարցերը ներկայացվում և արժանի լուծում են

Արտո Չաքմաքչյան. «Հայաստանում 5-ից 3-ը տաղանդավոր է, 3-ից 2-ը՝ գյումրեցի»

Ռիտա Շառոյանը վավերագրել էր «քայլող մարդու» խոսքը

Արմեն Մարտիրոսյանը պաշտպանում է ԲՀԿ-ին. «Էական չի, թե ովքեր են կանգնած ԲՀԿ-ի ակունքներում»

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, պետք չի ԲՀԿ-ին քննադատել Քոչարյանի հետ կապի համար:

Գարեգին Չուգասզյան. «Գիտակրթական ժառանգությունը վերջին տարիներին հալվում է աչքներիս առաջ». (Տեսանյութ)

Նախախորհրդարանը նոր որակի պետության գիտակրթական ծրագրերն է մշակում

Էլինա Դանիելյանը հաղթեց ու բարձրացավ 3-րդ տեղ

Վրաստանի Լոպոտա առողջարանում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ում այսօր կայացան նախավերջին՝ 10-րդ, տուրի հանդիպումները: Հայաստանի լավագույն կին շախմատիստ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով կարեւոր հաղթանակ տարավ Չինաստանի ներկայացուցիչ Չժաո Սյուի նկատմամբ եւ 6,5 միավորով բարձրացավ «մաքուր» 3-րդ հորիզոնական: Իսկ մրցաշարային աղյուսակը 8,5 միավորով գլխավորում է Հոու Յիֆանը, որը գործնականում անհասանելի է դարձել մրցակիցների համար: Վաղը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031