Օրվա լրահոսը

Բելառուսն ու Ղազախստանը մերժել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի առաջարկը. ТСН

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանը Ղազախստանին և Բելառուսին առաջարկել է ընդհանուր բանաձև ընդունել, որով պետք է սահմանափակվեր ուկրաինական ապրանքի ներմուծումը, սակայն առաջարկը մերժվել է, հայտնում է «ТСН» հեռուստակայանը: Նման սահմանափակումներ մտցնելու համար հիմք է հանդիսացել Ուկրաինայի և Եվրամիության միջև Ասոցացման պայմանագրի տնտեսական մասի ստորագրումը: Բելառուսի փոխվարչապետ Սերգեյ Ռումասը հայտնել է, որ իր երկիրը

Այս տարվա ծրագրով ասֆալտապատման աշխատանքների մեծ մասը ծայրամասային վարչական շրջաններում է իրականացվում

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են ասֆալտապատման, այդ թվում բակային տարածքների, փողոցների, և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները: Մասնավորապես ընթացիկ նորոգման ենթակա 400 փողոցներից 300-ում աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են: 30 հազար քմ ծավալով մայթերի ասֆալտապատման աշխատանքները նույնպես ավարտված են: Ընթացքի մեջ են նաև բակային տարածքների ասֆալտապատման և փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Այս

Վոլոդյա Ավետիսյանին առաջադրում են 6,5 տարվա ազատազրկում

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրող Հենրիկ Պապիկյանը քիչ առաջ միջնորդեց՝ 6,5 տարվա ազատազրկում եւ գործարքների արդյունքում ձեռք բերված 2000 դոլարը, որպես կաշառքի առարկա, բռնագանձել: «Պատրաստ եմ նստել տասը տարի, միայն թե հայոց պետությունը պետություն դառնա, չդառնա Նախիջեւան, ցեղասպանություն, չդառնա Արցախ, որը ժամանակին հայ դավաճանները հանձնեցին, որ նոր դավաճանները այս երկիրը չհանձնեն չգիտեմ ում: Չեմ ընդունում

Իլհամ Ալիեւը Բաքվում հայտարարել է` «Հայաստանը կազմավորվել է ադրբեջանական տարածքի վրա»

Մեր պատվիրակներն Իլհամ Ալիեւին հակադարձելու ուղղակի հնարավորություն չեն ունեցել

Պետական մարմինները կտուգանվեն հայերեն թարգմանություն չապահովելու դեպքում. «Ազատություն» ռադիոկայան

Հայաստանի պետական մարմինները կտուգանվեն, եթե հրապարակային միջոցառումների ժամանակ շարունակեն չապահովել այլ լեզուներին զուգահեռ հայերեն թարգմանություն, ինչպես օրենքն է պահանջում, «Ազատության» հետ զրույցում հայտնեց Կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը: «Անկասկած, ես կարծում եմ, որ մենք առաջիկայում կգնանք այդ քայլերին, եթե այդ խախտումները պարբերական բնույթ կրեն և տիրապետող դառնան։ Այսինքն այն պատրաստակամությունը,

«Հայրենիքում լինելը միայն սովորական ոգևորություն չէ». Մանուկ Մկրտչյան

2014 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (ՀՀ ԿԳՆ) շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում և այլ կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Եվ այսօր Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում տեղի ունեցավ մեկամսյա ծրագրի բացման պաշտոնական արարողությունը: Այս տարվա ծրագրին մասնակցում են 49 ուսուցիչներ 12 երկրներից (ՌԴ, Վրաստան, ԱՄՆ, Ֆրանսիա,

Վարդենիսում իրավիճակը շարունակում է լարված մնալ. մարդիկ սպառնում են գիշերել ավտոճանապարհին. Armlur.am

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչները խուճապի մեջ են` կապված երեկ` հունիսի 29-ին, տեղի ունեցած արտակարգ դեպքի հետ: Մարդիկ փակել են Վարդենիս մտնող ճանապարհը և պահանջում են, որ կառավարության անդամները գան և իրենց օգնություն ցուցաբերեն: Ինչպես Վարդենիսից տեղեկացնում է Armlur.am-ի թղթակիցը, ոստիկանության աշխատակիցները փորձում են տուժած վարդենիսցիներին համոզել բացել ճանապարհը` ասելով, թե վարչապետը կմոտենա իրենց, սակայն

Սեմինարներ՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի քիմիայի և կենսաբանության ուսուցիչների համար

Տավուշի մարզի սահմանամերձ 15 գյուղերի քիմիայի և կենսաբանության 25 ուսուցիչներ հունիսի 27-ից հուլիսի 1-ը Ծաղկաձորում քննարկում են դպրոց-գիտություն կապի ամրապնդմանն առնչվող հարցեր։ Նախաձեռնությունը «Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանն է։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Ծրագրի համակարգող Արսեն Սահակյանը տեղեկացնում է, որ սեմինարներին մասնակցության համար

Զարուհի Փոստանջյանի շնորհավորական բացիկը Սերժ Սարգսյանին

Հարգելի պարոն Սերժ Սարգսյան, Այսօր լրանում է Ձեր ծննդյան 60-րդ տարեդարձը, որի շուրջ 7 տարիներին, բռնազավթելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իշխանությունը, Դուք հանդես եք եկել նրանց անունից և գործել ընդդեմ հայ ժողովրդի ազգային շահի։ Իհարկե, ցանկալի է, որ մարդիկ իրենց տարեդարձի օրը արժանանան բարի գնահատականի, սակայն Ձեր դեպքում բարին կամ մահացել է կամ բախվելով հավատի կորստին՝

Մարդու իրավունքների պաշտպանության միջոցառումների ծրագրի մեկնարկի վերաբերյալ համատեղ հայտարարություն

Մենք, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական միության պատվիրակության, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության եւ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները, ցանկանում ենք մեր գոհունակությունն արտահայտել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Մարդու իրավունքների պաշտպանության միջոցառումների ծրագրի ընդունման եւ Հայաստանի ողջ ժողովրդի համար մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար կարեւորության վերահաստատման կապակցությամբ։ Միջոցառումների ծրագիրը հանդիսանում է կարեւոր հանգրվան եւ պետական կառույցների կողմից համակարգված գործողությունների

Թուրքագետ. «Եթե Բան Կի Մունն էլ ընտրվի Թուրքիայի նախագահ, Հայաստանի հանդեպ այդ պետության դիրքորոշումը նույնն է մնալու»

Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ Թուրքիան իր պատմության մեջ շատ հետաքրքիր փուլ է ապրում

Վիկտոր Սողոմոնյանի արձագանքը Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին. zham.am

«Դատելով իր արտահայտություններից ու դեմքի արտահայտությունից, ժողովրդի լեզվով ասած՝ կարելի է ենթադրել, որ իրեն դատ ու դատաստան չի հասնում, դրա համար միակ բանը, որ կարող եմ անել, կարող եմ կարեկցել իր հարազատներին, ուրիշ ոչ մի բան»,- Zham. am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը Նյութի մանրամասները կարդացեք  zham.am -ի կայքում  

Դատարանը վարույթ չի ընդունել Աֆրիկյանների հայցադիմումը. «Ա1+»

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հունիսի 20-ին դիմել էր վարչական դատարան՝ խնդրելով առ ոչինչ ճանաչել Երևանի քաղաքապետի և կառավարության որոշումները։ Այդ փաստաթղթերով Աֆրիկյանների շենքի տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Ադրբեջանցի զինվորը սպանել է ծառայակցին. «Ազատություն» ռադիոկայան

Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում զինվորը սպանել է ծառայակցին, հաղորդում է APA-ն: Ադրբեջանական գործակալության փոխանցմամբ՝ վեճի ժամանակ Յաշար Աղազադեն երկաթի կտորով խփել է Իլքին Մուստաֆաևի գլխին, վերջինս հարվածից մահացել է: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Ազատամարտիկները բոյկոտեցին

Քիչ առաջ ազատամարտիկները բոյկոտեցին Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը ու հեռացան դահլիճից: Նրանք հեռացան՝ «Դեռ պատասխան կտաք: Վոլոդյա լավ է լինելու», ասելով: Ազատամարտիկները բոյկոտեցին նիստը այն բանից հետո, երբ դատախազ Հենրիկ Պապիկյանը միջնորդեց դատաքննությունը վերսկսել՝ պնդելով, որ քրեական գործում կան որոշ փաստաթղթեր, որոնք

Վարորդը ներկայացրեց իրողությունը` ծառից վայր չէր ընկել

Հունիսի 28-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Բաբկեն Ն.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Սևան-Երևան մայրուղու մոտ` ծառից վայր ընկնելու հետևանքով: Ավելի ուշ նա բացատրությամբ նշել է, որ վնասվածքներն ստացել է ոչ թե վայր ընկնելու, այլ հունիսի

Քաղաքապետարանի հետ հույս կապող չկա՞

Այս փոստարկղերը ժամանակին դրվեցին Երեւանի տարբեր հատվածներում, որ քաղաքացին ուղղակի կապ ունենա քաղաքապետարանի հետ, մասնակցի ավելի լավ Երեւանի կառուցմանը: Դատելով փոստարկղերում առաջարկների բացակայությունից` երեւանցին առաջարկ չունի: Պասի՞վ է: Կայքերի մեկնաբանությունների առատությունը հակառակն է վկայում: Հավանական է, որ երեւանցին քաղաքային իշխանության հետ հույսեր չի կապում: Իսկ քաղաքապետարանը չի հրապարակել, թե այս փոստարկղերով քանի առաջարկ է ստացվել,

«Գաղտնի վկայի» պատճառով դատարանը լքել են երեք պաշտպանները. ամբաստանյալն էլ դատարանի «խցից» դուրս չի եկել

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանին բացարկ են հայտնել սպանության մեջ մեղադրվող գյումրեցի Գոռ Պոլեյանի պաշտպանները՝ Թ.Ալեքսանյանը, Ա.Ումրշատյանն ու Գ.Սուքիասյանը:

Քեթրին Լիչը ողջունեց ԲՀԿ անդամակցումը Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների մեծ ընտանիքին

Հունիսի 30-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչի հետ: Դեսպանին հետաքրքրում էր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման օրակարգը, թե ինչ խնդիրներ է տեսնում հայկական կողմը, որոնք կարող են հիմք հանդիսանալ Հայաստան-ԵՄ երկխոսությունը շարունակելու համար: Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝

Ո՞վ է պատասխան տալու 2008-ի «մարտի մեկի» եւ տասը զոհերի համար

«Թե ինչպես Հայաստանի հիմնադիր նախագահը, որն իր ոխերիմ թշնամին էր համարում ՀՀ երկրորդ նախագահին, հանկարծ դարձավ նրա դաշնակիցը» ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ, հասարակական գործիչ Լարիսա Ալավերդյանը հայաստանյան իրավիճակում ոչինչ չի բացառում: Համենայնդեպս, տիկին Ալավերդյանն այդպես արձագանքեց «Առավոտի» հարցին` հնարավոր համարո՞ւմ եք Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահների համագործակցությունը ոչ իշխանական խորհրդարանական չորս ուժերի՝ քառյակի ֆորմատում:

Մետաքսի ճանապարհի փոխարեն՝ խորտակվող «Տիտանիկ». Արվեստագետները` Հայաստանի ընտրության մասին. Medialab.am

Մինչեւ աշխարհը շարունակում է զարգանալ, Հայաստանը փակուղում է գտնվում: «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով հունիսի 27-ին Ուկրաինայի Վրաստանի ու Մոլդովայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, նման կարծիք է հայտնում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Տիգրան Խզմալյանը Ռուսաստանը համեմատում է խորտակվող «Տիտանիկի» հետ եւ նշում , որ Մաքսային Միությունը հակադրված է քաղաքակիրթ աշխարհի զարգացման տրամաբանությանը: «Մեր փոքրիկ Նոյյան տապանը կապել

Ռոբերտ Քոչարյանն իրեն դնում է «Աքիլլես» Հ/Կ նախագահի տեղը

Ըստ Ազատ Արշակյանի՝ երկրորդ նախագահն իր հարցազրույցում պետք է ավելի ծանրակշիռ թեմաներից խոսեր, ոչ թե խլեր «Աքիլլես» Հ/Կ-ի գործը «Շատ լավ է, որ Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին խոսում է երկրորդ նախագահը: Էքսնախագահը պետք է լինի փորձառու, ծանրակշիռ խոսք ասող քաղաքացի: Նրա խոսքի հետ հարկավոր է հաշվի նստել եւ շատ կոռեկտ արձագանքել: Բայց կարծում եմ՝ Ռոբերտ

«Հասկացեք, Հայաստանը մեր դաշնակիցն է». Ալեքսեյ Պուշկով. Haqqin.az

Ռուսաստանը չի կարող Ղարաբաղյան հակամարտությունում կողմերից մեկին աջակցել, քանի որ Հայաստանն իրենց դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը՝ ընկերը, «Հաքքին.ազ»-ի հետ հարցազրույցում ասել է ռուս պատգամավոր, Պետդումայի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, որը Բաքվում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի ռուսական պատվիրակության ղեկավարն է: Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, որ շատերի կարծիքով, եթե Ռուսաստանը ցանկանար, Ղարաբաղի հակամարտությունը վաղուց

Կանխվել է թմրամիջոցի ապօրինի արտահանման խոշոր խմբաքանակ

Շուրջ 4.5կգ թմրամիջոց՝ փոստային ծանրոցներում Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների օպերատիվության շնորհիվ շարունակվում են թմրանյութի ապօրինի տեղափոխման խոշոր խմբաքանակներ բացահայտվել: Վերջին տարիների վիճակագրությունը փաստում է, որ բարձրանում է մաքսային իրավախախտումների բացահայտման մակարդակը: 2014 թվականի հունվար-հունիս ամիսներին արձանագրված մաքսային կանոնների խախտման 42 դեպքերից 14-ը թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի ապօրինի տեղափոխման փորձերն են: Ըստ ՆՀՎ վարչության

Ռեստորանների մեծ մասն ուսանողների ավարտական միջոցառումների համար զեղչեր չի անի

«Առավոտի» հարցումը՝ ուսանողների ավարտական երեկոների մասին «Առաջին իսկ կուրսից երազել եմ դիպլոմ ստանալու, դրա հետ լուսանկարվելու եւ մի լավ քեֆ անելու մասին: Հաճելի է, երբ ուրախությունդ կիսում ես կուրսընկերներիդ (նրանցից ոմանք դառնում եմ քո իսկական ընկերները), չարախոսների եւ նրանց հետ, որոնց այս 4 տարիների ընթացքում միայն բարեւել ես: Կարեւորն այն է, որ բոլորդ միմյանց հետ

Ծովափնյա հանգիստը հակացուցվա՞ծ է, թե՞ անհրաժեշտություն՝ հղի կանանց համար (Տեսանյութ) 

Ուղեւորության, հանգստի եւ ամռան տապին դիմանալու ճիշտ կանոնները հղիներին մեկնաբանում է բժիշկը Ուղեւորության մեկնելու այս թեժ ու շոգ սեզոնին շատ հղիներ զգուշանում են մեկնել արտերկիր, հատկապես` ծովափնյա: Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին վստահեցնում է` ուղեւորության մեկնելը ոչ թե վտանգավոր է, այլ` օգտակար: Այսօր «Անալիտիկ» ակումբում բժիշկ Սոցկին ասաց, որ ցանկալի է ուղեւորության մեկնել մինչեւ 7 ամսական հղիությունը,

Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողին տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 27 շենքի մոտից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Ալբերտ Գ.-ն, որը հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով (Կողոպուտը, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն

Մեր դատարաններն էլ որբերի համար չեն

Աննա Մարգարյանը 1 տարեկանում կորցրել է մորը: Նրա խնամքը ստանձնում է մորաքրոջ աղջիկը: 2004-ին մահանում է եւ նա, իսկ Աննան հայտնվում է դրսում, քանի որ մորաքրոջ թոռը վաճառում է բնակարանը: Մեր դատարաններն էլ որբերի համար չեն: Ստորեւ տպագրում ենք «Առավոտին» դիմած Աննա Մարգարյանի նամակից մի հատված, որն ուղղվել է իրավապահ եւ արդարադատության մարմիններին: 2004թ. սեպտեմբեր

«Լոռվա օրրանն» արդեն Փամբակում է

Միջոցառումն իրականություն դարձավ «Սոսե» բարեգործական հ/կ-ի ջանքերով եւ ԵՄ ֆինանսավորմամբ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031