Օրվա լրահոսը
Այն, ինչ հնարավոր է, որ սպասում է առջևում. «Ժամանակ»
Ընթացիկ ապրիլի 24-ն էլ կարծես անցնում է առանց հայ-թուրքական զեղումների, եթե չհաշվենք Էրդողանի երեկվա կոչ-հայտարարությունն ու դրա վերաբերյալ հայկական կողմի քննադատությունն ու միջազգային հանրության հրճվանքը: Հայ-թուրքական արձանագրությունները, միաժամանակ, շարունակում են մնալ երկու երկրների օրակարգում, ու թեև սառեցված են, այդուհանդերձ քանի դեռ կան, պետք է ենթադրել, որ դրանք կարող են մի գեղեցիկ օր կրակել՝ ինչպես պատից
Ազգն առանց երազանքի չի լինում. Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Կարծում եմ` հնարավոր է 100-րդ տարելիցի շրջանակներում ստեղծել ևս մեկ պաշտոնական (կամ ոչ պաշտոնական) հանձնաժողով, որը գոնե կուրվագծի այդ պահանջները, որպեսզի Ցեղասպանության հետևանքները վերացնելու մանրամասները քննարկելու համար վաղ թե ուշ տեղի ունենալիք հայ-թուրքական բանակցությունների ժամանակ մեր ներկայացուցիչների ձեռքին պատրաստի փաթեթ լինի:
Արամ Սարգսյան. «Այսօր իշխանության, պաշտոնների նշանակում են նրանց, ովքեր հարուստ են». «Հրապարակ»
Ով էլ լինի վարչապետ, եթե նա լինելու է Մաքսային միության շրջանակներում, ապա նրա ծրագիրը, նրա գործունեությունը, առավոտից գիշեր աշխատելը կամ չաշխատելը զրոյական արժեք ունեն։
Նախարար Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Ապրիլի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Էլլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լուս Ֆրենկելը։ Նախարար Նալբանդյանը ողջունեց Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամների այցելությունը Հայաստան և կարևորեց նրանց հետևողական ջանքերը Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամական գործընկերության զարգացման գործում: Հայաստանի արտաքին
ՆՈՐ ԴԱՍԱԳՐՔԻՑ
Կարդա, այ իմ խելոք Լյովիկ, Որ մեծանաս, Լեւոն դառնաս: Դու էլ կարդա, Հովհաննես, Որ մեծանաս, Հովիկ դառնաս:
ԱՄՆ-ի պետդեպը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարության շուրջ. amerikayidzayn.com
«Հավատացած ենք, որ սա դրական նշան է այն բանի, որ հնարավոր է հասնել այն փաստերի ամբողջական, անկեղծ և արդարացի ճանաչման, որոնք, հուսով ենք, առաջ են մղելու թուրք և հայ ժողովրդի միջև հարաբերությունների բարելավման գործը». Ջեն Փսաքի
Ո՞ւմ էին պետք կարմիր գծանշումները, եթե առանց դրանց էլ վատ չէր (Տեսանյութ)
Արդեն տեղեկացրել ենք ապրիլի 23-ին Ազգային ժողովում կայացած «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը եւ ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» խորհրդարանական լսումների մասին: Լսումների երկրորդ մասը նվիրված էր «կարմիր գծանշաններին»՝ վճարովի ավտոկայանատեղիներին: Այս թեմայով էլ բավականին հետաքրքիր քննարկում ծավալվեց, պատգամավորները հասցրեցին իրենց խորը մտահոգությունը հայտնել ժողովրդին թալանելու վերաբերյալ: Որպես հիմնական զեկուցող
Ջահերով երթից մինչև ՀՀ նախագահին տրված բաց նամակ և «վատ խորհուրդ»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատության հրապարակից մեկնարկել է ավանդական դարձած Ջահերով երթը: Հազարավոր երիտասարդներ ՀՀ-ից և Սփյուռքից, հոգևորականներ և պարզապես քաղաքացիներ շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ՝ ճանապարհին երգելով ազգային-ազատագրական երգեր: ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Ազատության հրապարակում նշեց. «Մենք պահանջատեր ենք և մինչև վերջ պայքարելու ենք արդարության համար: Մենք մեր հայրենիքի բռնագրավված
Հռչակավոր օդաչուի տնից շուրջ 30 հազարի դոլարի գողություն են կատարել
Գողոնը մեծամասամբ հայտնաբերվել է
Դումանյանը հիվանդների առողջության հաշվին է միլիոններ տնտեսում
Շաքարախտով հիվանդների առողջությունը ռիսկի տակ դնելով՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը պետբյուջեի համար միլիոնների խնայողություններ արեց` հիվանդների «Դիաբետոն» դեղամիջոցը փոխարինելով 50-60 դրամով էժան հնդկական արտադրության «Դիազոն ՄՌ» դեղահաբերով: Երբ Դերենիկ Դումանյանը նոր էր նշանակվել նախարար, ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողական տեսչությունը հայտնաբերել էր, որ մինչ Դումանյանի գալը, այս նախարարությունը պետպատվերով որոշ դեղեր բավականին թանկ գներով է
Արմեն Մուրադյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Արմեն ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար: ՀՀ Նախագահի աշխատակազմ
Հրանուշ Հակոբյանը նշանակվեց ՀՀ սփյուռքի նախարար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար: ՀՀ Նախագահի աշխատակազմ
Նարեկ Սարգսյանը նշանակվեց ՀՀ քաղաքաշինության նախարար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար: ՀՀ նախագահի աշխատակազմ
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը արձագանքել է Էրդողանի ուղերձին
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձին` ապրիլի 24-ին ընդառաջ, որում Էրդողանը ցավակցում է հայերին: «Ավելի հաճախ է Անկարան` միջազգային մեկուսացման պայմաններում, տարբեր ձեւակերպումներով հերքում Հայոց ցեղասպանությունը: Իր այսօրվա ելույթում վարչապետ Էրդողանը զուր փորձեր է անում` խուսափելու Հայոց Ցեղասպանության պատասխանատվությունից` դեռեւս անպատիժ մնացած միջազգային մասշտաբի
Սերժ Սարգսյան. «2015 թվականի խորհուրդը լրջորե՛ն պետք է ընկալվի Թուրքիայում»
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք խնկարկում ենք Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Մեկուկես միլիոն հայորդիներ զոհ դարձան մի այնպիսի հանցագործության, որն այն ժամանակ դեռ անուն չուներ: Մարդկային որևէ լեզու դեռ չէր հորինել նման արտահայտություն կամ բառեզր: Նրանք զոհվեցին պարզապես նրա համար, որ հայ էին: Նախօրոք և
Պահանջում են հետ կանչել ՀՀ ստորագրությունը 2009թ. հայ-թուրքական արձանագրություններից
Բաց նամակ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Մեծարգո պարոն Նախագահ, – Հաշվի առնելով, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը շարունակվում է, իսկ հայ-թուրքական արձանագրությունների տակ դեռեւս առկա է Հայաստանի Հանրապետության ստորագրությունը, – Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ թուրքական կողմը հրաժարվել է առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից, հայ-թուրքական
Սենատոր Բոքսերը պարտավորվել է շարունակել Հայոց ցեղասպանությունն ամբողջովին ճանաչելու ուղղությամբ տարվող աշխատանքը. «Ամերիկայի ձայն»
«Հպարտ եմ, որ համահեղինակել եմ թիվ 410 բանաձևը, որը Օսմանյան կայսրության գործողությունների հետևանքով 1915-ից մինչև 1923 թվականներն ընկած ժամանակահատվածում 1,5 միլիոն հայերի զոհվելու փաստն անվանում է իր իրական անունով՝ ցեղասպանություն»: ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից ընտրված սենատոր Բարբարա Բոսքերը պարտավորվել է շարունակել Հայոց ցեղասպանության ամբողջովին ճանաչելու ուղղությամբ տարվող իր աշխատանքը: Այս մասին հայտարարություն է հրապարակվել սենատորի պաշտոնական
«Քոչարյանը նախապատրաստվում է առաջիկա ընտրություններին, դա շատ պարզ է». Խոսրով Հարությունյան
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2-rd.am-ին տված վերջին հարցազրույցից հետո շատ վերլուծաբաններ գտնում են, որ նա վերադառնում է: Այսօր Aravot.am-ը Հայաստանի Քրիստոնեա-դմեկրատական կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեց՝ Դուք տեսնո՞ւմ եք այսօր դրա հավանականությունը: Նա պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանը երբեք չի թաքցրել, որ չի պատրաստվում գնալ թոշակի: Ամենատարբեր ինտենսիվությամբ, բայց մեծ քաղաքականությամբ զբաղվել է եւ
Ջահերով երթը միավորեց հայ երիտասարդությանը
Ապրիլի 23-ի երեկոյան Ազատության հրապարկից մեկնարկեց ավանդական դարձած ջահերով երթը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կոչով բազմաթիվ ուսանողական, երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ միացել էին ՀՅԴ երիտասարդական ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ արդեն երկրորդ տարին է ՀԵՀ-ը կոչ է անում բոլոր երիտասարդական, ուսանողական կառույցներին
Կարեն Ավագյան. «Չեմ կարծում, թե հայ-թուրքական արձանագրությունները մեզ խանգարել են, եթե չասեմ հակառակը»
«Վստահ եմ, որ Թուրքիային հեշտ տարի չի սպասվում, եթե, իհարկե, նրանք չսթափվեն»,- Aravot.am-ի հարցին` արդյոք ՀՀ-ն բավարար նախապատրաստվե՞լ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, դեպի Ծիծեռնակաբերդ Ջահերով երթի ընթացքում այսպես պատասխանեց ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: Նշենք, որ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական
РИА Новости. Վոլոչկովային Ռուսաստանում մեղադրում են մարմնավաճառության մեջ
Ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովայի նկատմամբ վարչական գործ է հարուցվել՝ «մարմնավաճառությամբ զբաղվելու» մեղադրանքով, հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Ժորինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փաստաբանը նշել է, որ գործ հարուցելու հիմք է ընդունվել Վոլոչկովայի հեռախոսազրույցը, որտեղ նա, իբրև թե, սեռական ծառայություններ է առաջարկել: «Կարծում եմ՝ սա կատակ է, որից բացի նրա թշնամիներն այլ բան անելու ունակ չեն»,
Մեկնարկեց Ջահերով երթը. երիտասարդներն այրեցին Թուրքիայի դրոշը. (Տեսանյութ)
Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած ջահերով ավանդական երթը, որին միացել է նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: «Ճանաչում, դատապարտում հատուցում» կարգախոսներով երիտասարդներն ու քաղաքական գործիչները Թուրքիայից և ողջ աշխարհից պահանջեցին ճանաչում և հատուցում: Երիտասարդ Դաշնակցականները կոչ արեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին 2009-ի
«Սեքյուրիթի դրիմի» հարցը՝ Ազգային ժողովում (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում կայացան խորհրդարանական լսումներ՝ «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը եւ ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» երկարաշունչ վերնագրով: Լսումները նույնքան երկարաշունչ էին: Երկուսուկես ժամ պատգամավորները խոսում էին արագաչափերի եւ տեսախցիկների մասին, երկուսուկես ժամ էլ՝ Երեւանում ավտոկայանատեղիների մասին: Ինչպես հայտնի է, ԱԺ ոչ իշխանական քառյակը նախաձեռնել
Դումանյանը պաշտոնը կզիջի հանուն որդո՞ւ
Aravot.am-ի տեղեկություններով առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանն այսօր աշխատանքային օրվա ավարտին հրաժեշտ է տվել իր տեղակալներին, ոչ թե վաղը նորից նախարարությունում հանդիպելու ակնկալիքով, այլ պաշտոնը լքելու համար: Մեզ հասած տեղեկություններով` Դերենիկ Դումանյանի որդուն` Գուրգեն Դումանյանին, որը Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարն է, Հովիկ Աբրահամյանը տանում է կառավարություն` որպես կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալ: Գուրգեն Դումանյանը
Ըստ Աշոտյանի` «Կրթության մասին» ՀՀ օրենքի՝ բուհ ընդունված ուսանողների հրամանագրման սահմանված ժամկետը չի համապատասխանում ուսանողների հրամանագրման իրական ժամկետին
Ապրիլի 23-ին գումարվեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արտակ Դավթյանի նախագահությամբ: «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ համաձայն «Կրթության մասին»
Ազգայնականները դատապարտել են, հիմնական ընդդիմադիրները ողջունել Էրդողանի՝ հայերին ուղղված ցավակցական ուղերձը. Hurriyet
Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին դատապարտել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 1915թ. դեպքերի հետ կապված հայերին ուղղված ցավակցական ուղերձը, իսկ հիմնական ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը ողջունել է այն, հայտնում է «Հուրիեթ» թերթը: «Ոչ մի գնահատական հնարավոր չէ տալ [ուղերձին]: Սա մեծ հարված է այս ժողովրդի համար», – ասել է Բահչելին: ԺՀԿ-ի փոխնախագահ Ֆարուք Լողողլուն
Նորածնային բաժանմունքի բուժքրոջ ոչ ճիշտ ներարկման հետեւանքով վնասվել է հիվանդի նյարդը. pastinfo.am
Նորածնային բաժանմունքի բուժքույրն այսօր մեղավոր ճանաչվեց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ինչի հետեւանքով հիվանդին պատճառվել է միջին ծանրության վնաս եւ դատապարտվեց տուգանքի՝ 100 000 ՀՀ դրամի չափով: Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի նորածնային բաժանմունքի բուժքույր Մարինեն (անունը փոխված է) ԲԿ ընդունված Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակչուհի Տաթևիկի նկատմամբ ոչ պատշաճ կերպով է իրականացրել մասնագիտական
Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործը գրավոր ապացույցների հետազոտման փուլում է
Այսօր դատարանը հրապարակեց դատական նիստերին չներկայացած վկաների նախաքննական ցուցմունքները: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը: Այսօրվա դատական նիստի ընթացքում ընթերցվեցին դատակոչված, բայց ՀՀ-ից բացակայելու պատճառով դատական նիստերին չներկայացած վկաներ Տիգրան Խլղաթյանի, Ազատ
Բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանի եւ խցակիցների միջեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վեճ է տեղի ունեցել. pastinfo.am
Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու, բռնաբարելու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանի դեմ գործով այսօր հարցաքննվեց ոստիկանություն հաղորդում տված վկան: Ըստ վկա Գևորգ Ավագյանի, ով Ջրվեժում պարսպապատ հողամաս ունի, «առավոտ կանուխ» տեսել է տուժողին՝ դստեր հետ, ովքեր տնային շորերով էին, այլայլված ու լաց եղած: Տուժողը պատմել է, որ իրենց
«Քոչարյանը քննադատում է Սերժ Սարգսյանին որ ի՞նչ, ինքն այդ իրավունքը չի վաստակել». Անահիտ Բախշյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2rd.am-ին տված հարցազրույցը շատերի կողմից գնահատվում է որպես հերթական մեսիջ հասարակությանը, որ ինքը վերադառնում է: Այս առնչությամբ ապրիլի 23-ին Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը նկատեց. «Ռոբերտ Քոչարյանը շատ կուզեր վերադառնար, որովհետեւ ինքն է ասել, որ չի պատրաստվում լինել ամենաերիտասարդ թոշակառուն Հայաստանի: Բայց հասարակության կողմից իր անունը


















































