Օրվա լրահոսը
Ռեստորանների մեծ մասն ուսանողների ավարտական միջոցառումների համար զեղչեր չի անի
«Առավոտի» հարցումը՝ ուսանողների ավարտական երեկոների մասին «Առաջին իսկ կուրսից երազել եմ դիպլոմ ստանալու, դրա հետ լուսանկարվելու եւ մի լավ քեֆ անելու մասին: Հաճելի է, երբ ուրախությունդ կիսում ես կուրսընկերներիդ (նրանցից ոմանք դառնում եմ քո իսկական ընկերները), չարախոսների եւ նրանց հետ, որոնց այս 4 տարիների ընթացքում միայն բարեւել ես: Կարեւորն այն է, որ բոլորդ միմյանց հետ
Ծովափնյա հանգիստը հակացուցվա՞ծ է, թե՞ անհրաժեշտություն՝ հղի կանանց համար (Տեսանյութ)
Ուղեւորության, հանգստի եւ ամռան տապին դիմանալու ճիշտ կանոնները հղիներին մեկնաբանում է բժիշկը Ուղեւորության մեկնելու այս թեժ ու շոգ սեզոնին շատ հղիներ զգուշանում են մեկնել արտերկիր, հատկապես` ծովափնյա: Մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին վստահեցնում է` ուղեւորության մեկնելը ոչ թե վտանգավոր է, այլ` օգտակար: Այսօր «Անալիտիկ» ակումբում բժիշկ Սոցկին ասաց, որ ցանկալի է ուղեւորության մեկնել մինչեւ 7 ամսական հղիությունը,
Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողին տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 27 շենքի մոտից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Ալբերտ Գ.-ն, որը հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով (Կողոպուտը, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն
Մեր դատարաններն էլ որբերի համար չեն
Աննա Մարգարյանը 1 տարեկանում կորցրել է մորը: Նրա խնամքը ստանձնում է մորաքրոջ աղջիկը: 2004-ին մահանում է եւ նա, իսկ Աննան հայտնվում է դրսում, քանի որ մորաքրոջ թոռը վաճառում է բնակարանը: Մեր դատարաններն էլ որբերի համար չեն: Ստորեւ տպագրում ենք «Առավոտին» դիմած Աննա Մարգարյանի նամակից մի հատված, որն ուղղվել է իրավապահ եւ արդարադատության մարմիններին: 2004թ. սեպտեմբեր
«Լոռվա օրրանն» արդեն Փամբակում է
Միջոցառումն իրականություն դարձավ «Սոսե» բարեգործական հ/կ-ի ջանքերով եւ ԵՄ ֆինանսավորմամբ:
Ակցիա Սեւանա լճում՝ դիաբետով հիվանդ երեխաների համար. «Ա1+» (տեսանյութ)
Շաքարային դիաբետով հիվանդ երեխաները ոճաբան Արամ Նիկոլյանի հետ հագուստի նոր հավաքածու են ստեղծել։ «Երազ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած «Իմ երազ» բարեգործական միջոցառման շրջանակներում երեխաները նկարներ են պատրաստել, որոնցից լավագույները ոճաբանը դարձրել է հագուստի նախշեր. «Տարբեր թեմաներով էին նկարել, հիմնականում ծաղիկներն էին գերակշռում։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Առավոտցիներ. «Ամենաշատը նեղանում էր Արարքցյանը, Վանոն նորմալ էր վերաբերվում»
Հիշում է երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանը՝ «ToTo»-ն Ամենշաբաթյա «Առավոտցիներ» շարքում այս անգամ անդրադառնալու ենք երգիծանկարիչ, նկարիչ, ռեժիսոր Սուքիաս Թորոսյանին (Toto) (լուսանկարում): Նա եղել է Երգիծանկարիչների միության նախագահ: Մինչ «Առավոտը»՝ աշխատել է «Ոզնի» երգիծական հանդեսում, հիմնադրել է «Ոզնի» թատրոնը, հետո՝ 1991 թվականից աշխատել է «Ազգ» թերթում: «Ազգից» անմիջապես հետո, նույնիսկ օր չեմ կորցրել, դուրս եկա, ու միանգամից
Բռունցքներ գործադրած վարորդին հայտնաբերեցին
Հունիսի 25-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել «ՎԱԶ-2121» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից 1990 թ. ծնված Զարուհի Թ.-ի գլխին բռունցքով 3 անգամ հարվածելու և վնասվածքներ պատճառելու մասին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ և նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրան ծեծի ենթարկած վարորդը 1991 թ. ծնված Կորյուն Ա.-ն է, որը ներկայացել է բաժին
«Առաջին դասերը Դուրգարյանն ինձնից է ստացել»
Ճանաչված դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը՝ հայաստանյան «խզման» ու վերստեղծված կապերի մասին Աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանի (լուսանկարում) ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգի հայտագրի երեւալուն պես տարաբնույթ խոսակցություններ ծավալվեցին մասնագետների եւ երաժշտասերների շրջանում: Թեման մեկն էր՝ ինչո՞ւ դիրիժորն իր 50-ամյա հոբելյանը տոնում է ոչ թե Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգով, այլ Կամերայինի հետ: Իսկ խոսակցությունների պատճառն
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Հունիսի 28-ին, ժամը 19.00-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 21 հասցեի դիմաց «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Գոհար Թովմասյանին և նրան տեղափոխել հիվանդանոց: Տուժողը, գիտակցության չգալով, ժամը 21.30-ին, մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Մշակութային օջախները, ռեստորանները, հյուրանոցները դեռեւս հարմարեցված չեն հաշմանդամ մարդկանց համար (Տեսանյութ)
«Չի կարելի ասել սայլակին գամված հաշմանդամ»
Շնորհավորանքներ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ
Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից: ՀՀ Նախագահին 60-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հնդկաստանի Հանրապետության Նախագահ
Աշխատավարձը կբարձրանա, բայց չե՞ն վայելի
Արտեմ Ասատրյանն ասում է, որ որոշ քաղաքացիների մտահոգությունները այն մասին, թե աշխատավարձը կբարձրանա, բայց իրենք դա չեն զգա՝ կարող է ճիշտ լինել
Արտեմ Ասատրյան. «Բավականին լուրջ խնդիր է, երբ քաղաքացին իր մասնագիտությանը համապատասխան աշխատանք չի գտնում»
Արտեմ Ասատրյանի խոսքերով՝ աշխատաշուկայում տեղի ունեցող փոփոխություններն ուղղակի պարտադրում են, որպեսզի քաղաքացիները կարիերայի ուղղորդման վերաբերյալ տեղեկություններ ստանան:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 27-ից 30-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 25-ը, խարդախության 14 դեպքից` 13-ը, խուլիգանության 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 16 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 37, մարմնական վնասվածք հասցնելու 7 և
Արմեն Մարտիրոսյան. «Կներեք, բայց ես չեմ կարող Ռոբերտ Քոչարյանին գնդակահարել»
Ո՞ւմ հետ են համագործակցում Ստեփան Սաֆարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը
Արտակ Զեյնալյան. «Այդ մարդիկ մարդու իրավունքներ պաշտպանող չեն»
«Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ միասնական փաստաթղթի շրջանակներում նախատեսվում են համակարգային տրամաբանական կապի մեջ գտնվող այնպիսի միջոցառումներ, որոնք վերաբերում են պետական ամենատարբեր ոլորտներին»,- այսօր ՄԱԿ-ում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ վարչապետը նկատեց, որ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների զարգացման տեսանկյունից կարևորագույն դերակատարություն ունեցավ 2012 թվականին
Վալերի Օսիպյանի եղբորորդուց տուժածի բուժման ծախսերը հոգացել են, որ չբողոքի
Այս շաբաթ Հատուկ քննչական ծառայությունում նախատեսված է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ քաղաքացի Սմբուլ Հովհաննիսյանի միջեւ առերեսումը, որը պետք է տեղի ունենար նախորդ շաբաթ: Տիկին Հովհաննիսյանին դեռ հայտնի չէ, թե այս շաբաթ որ օրն է առերեսման գնալու, նրան հայտնի չէ նաեւ անցած շաբաթ նախատեսված առերեսման հետաձգման պատճառները: Հիշեցնենք, որ Սմբուլ Հովհաննիսյանը Վալերի Օսիպյանի եղբորորդու ընկերոջ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ
«Մեծարգո պարոն Նախագահ, ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան կապակցությամբ: Որպես երկրի ղեկավար եւ փորձառու քաղաքական-պետական գործիչ, ցուցաբերելով հաստատակամություն, ճկունություն եւ սկզբունքայնություն ներքին ու արտաքին քաղաքականության մեջ, առաջնային համարելով երկրի ու ժողովրդի շահը, Ձեր գործունեությունը մշտապես նպատակաուղղել եք պետության առաջընթացին: Դուք մեկտեղել եք զինվորի ու նախագահի երդումը՝ գիտակցելով, որ երկրին անհրաժեշտ են իրական գործողություններ: Համոզված
Հասարակությունը դժգոհում է, հանձնաժողովը` գործում
Վանաձորցիները մտահոգ են էլեկտրաէներգիայի թանկացումից:
Սևանի հանրային լողափերը նախապատրաստվել են հանգստի շրջանի բացմանը
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և ԱԻՆ փրկարարական ծառայության պետի տեղակալ, գեներալ Վ. Գաբրիելյանի ուղեկցությամբ հունիսի 28-ին այցելել են «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափեր՝ հուլիսի 1-ին նախատեսված բացման նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու համար: Նրանք շրջայց են կատարել հանրային երեք լողափերով, ծանոթացել հանրային սպասարկման ծառայությունների մատուցման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Լողափերում
Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխված 107 ավտոմեքենաներից 40-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում
Հունիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 107 տրանսպորտային միջոց. 40 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 67-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթն աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական
Հովհաննես Մանուկյանը խուսափեց ոստիկանության գործողություններին հստակ գնահատական տալուց
«Ես դատախազ կամ դատավոր չեմ, որպեսզի գնահատական տամ»,-Aravot.am-ի հարցին` արդյոք ճի՞շտ վարվեցին ոստիկանները հունիսի 23-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի տարածքում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելով և նրանց բերման ենթարկելով, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի մեկնարկին այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Պարոն Մանուկյանը
Ինչ են կարծում փորձագետները սահմանադրական բարեփոխումների մասին. զեկույց
Հարցվածներից միայն մի քանի փորձագետ չի տեսնում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կամ դժվարանում է հստակ պատասխան տալ այն հարցին, թե արդյոք այդպիսի անհրաժեշտություն կա: Հարցվածների գերակշռող մասը կարծում է, որ երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները չեն կարող լուծվել սահմանադրական փոփոխությունների եղանակով:
Վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագիրը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մեկնարկին: Կառավարության ղեկավարը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, նշել է. «Այսօր դժվար է պատկերացնել որևէ պետության իրավական համակարգի կայացումն ու զարգացումը, կառավարման ինստիտուտների արդյունավետ գործունեությունն առանց ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ապահովման: Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների համակարգի
Բնապահպանության նախարարությունը բնապահպանական նորմերի խախտումների դեպքերի համար նշանակել է 1.43 մլն.դր. գումարի վարչական տուգանք
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 23-28.06.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.43մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 24 որոշում և հաշվարկվել է 1.54մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Կոտայքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության
Ավարտվել է «Հրազդան» ՔԿՀ աշխատակցի կողմից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Լեռնիկ Մելքոնյանի կողմից բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Լեռնիկ Մելքոնյանը 2013թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանը բացելու միջոցով ապօրինի
Հայտնաբերվել են օձեր
Հունիսի 30-ին, ժամը 00.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 48 շենքի մոտակա ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 29-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 7-րդ


















































