Օրվա լրահոսը

Ով կլինի Հայաստանի հաջորդ նախագահը

Անցած անգամ խոսեցինք Ռոբերտ Քոչարյանի մասին, բայց չկարողացանք սպառիչ ու համոզիչ բացատրություններ տալ: Որովհետև Քոչարյանի ֆենոմենն ինչքան որ պարզ, նույնքան էլ բարդ է: Պարզն այն է, որ Հայաստանի երկրորդ նախագահը, ի տարբերություն առաջինի, առանձնապես դեմ չէ իշխանության վերադառնալ: Բոլոր պատճառներն ու հանգամանքները կան, որպեսզի դեմ չլինի: Պատճառ առաջին. եթե Հայաստանը Մաքսային միության լիիրավ անդամ է

Արցախում նկարահանել են «Happy» երգի տեսահոլովակը

Ֆարել Ուիլիամսի հանրահայտ «Happy» երգի հիման վրա նկարահանված «Մենք երջանիկ ենք Ղարաբաղից» տեսահոլովակը երեկ հրապարակվել է յութուբում: Այն պատրաստել են Արեգ Բալայանը և Արսեն Բեգլարյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Հրապարակման պահից ի վեր շուրջ 18 ժամվա մեջ այն ունեցել է ավելի քան 35,000 դիտում: Տեսահոլովակը պարունակում է 70 էպիզոդ՝ շուրջ 120 մարդու մասնակցությամբ: Իր մասնակցությունն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ

Մեծարգո պարոն Նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն: Ձեր հոբելյանի մեջ յուրովի խտացված են Հայաստանի անկախության և Արցախի ինքնիշխանության հռչակման գործընթացները, հաղթանակներն ու ձեռքբերումները մարտի դաշտում և պետական շինարարության մեջ: Ձեր կյանքը և գործունեությունը Դուք ի սպաս եք դրել Հայրենիքի կերտման և հզորացման, հայ ժողովրդի բարօրության ապահովման

Բազմաթիվ միայնակ տարեցներ ծերերի տուն-ինտերնատի անունն անգամ լսել չեն ցանկանում. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)

«Շիրակ կենտրոնի» դիտարկումներով Գյումրու վագոն-տնակներում պատսպարված բազմաթիվ միայնակ տարեցներ մեկուսացած կյանքն ու անօգնական վիճակը գերադասում են ծերերի տուն-ինտերնատից: Անկեղծ ասած` այս երևույթը անգամ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս համար մնում է անհասկանալի: Կարծում ենք խոնավ ու ցուրտ վագոն-տնակներից փոքրիշատե տանելի պայմաններ ունեցող ծերերի տուն-ինտերնատ, միայնակ տասնյակ տարեցների տեղափոխվելու հարցի լուծումը այլևս անհետաձգելի է դարձել, որում առաջին հերթին

Բարաք Օբաման եկող շաբաթ ուղեւորվելու է Եվրոպա. «Ամերիկայի Ձայն»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եկող շաբաթ ուղեւորվելու է Եվրոպա, որտեղ անցկացվելիք հանդիպումները կենտրոնանալու են Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունների վրա։ Ճամփորդությունը նախագահը սկսելու է Լեհաստան կատարելիք այցով։ Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում  

Փոթորիկը տակնուվրա է արել ողջ Վարդենիսը. 1000-ից ավելի բնակիչներ հայտնվել են փողոցում. shamshyan.com

Հունիսի 29-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վարդենիս քաղաքում: Ժամը 16:00-16:30-ի սահմաններում Վարդենիսում բարձրացած փոթորիկը, կարելի է ասել, հիմնովին պոկել ու կոտրել է Վարդենիս քաղաքի Սախարով, Երևանյան, Սպենդիարյան փողոցների գրեթե բոլոր բնակելի տների տանիքները, պատուհանները: Անգամ արմատախիլ է արել հաստաբուն ծառերը: Ըստ shamshyan.com – ի, ողջ Վարդենիսում անջատված էր էլեկտրականությունն ու դադարեցված ել էր գազամատակարարումը, քանի

Շենքում ծուխ է նկատվում

Հունիսի 30-ին, ժամը 09.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի 18ա շենքի 9-րդ հարկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: ՀՀ ԱԻՆ  

Աբդուլլահ Գյուլը չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններին. Tert.am

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաստատել է, որ չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններին, հայտնում է Hurriyet-ը: Նախագահական ընտրությունները Թուրքիայում կկայանան օգոստոսին: Գյուլի պաշտոնավարման շրջանը կավարտվի օգոստոսի 28-ին:   Մանրամասները կարող եք կարդալ` Tert.am-ի կայքում

Կապանում հավատով սպասում են անհայտ կորած ազատամարտիկների վերադարձին. (Տեսանյութ)

Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը նշվեց նաեւ Կապանում: Ղարաբաղյան հակամարտության տարիներին Կապանի տարածաշրջանից 18 ազատամարտիկ է անհայտ կորել, այդ թվում նաեւ ազատամարտիկներ` Շիկահողի գումարտակից: Կապանցի Արշավիր Գրիգորյանն արդեն 20 տարի է սպասում է պատերազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած իր որդուն` Սուրիկ Գրիգորյանին: «34 տարեկան էր Սուրիկը,  նոր էր ամուսնացել, երբ մեկնեց ռազմի դաշտ:  Զանգիլանի, Սրաշենի,

Հունաստանի հավաքականը պարգեվավճարի փոխարեն ֆուտբոլային մարզաբազա է ուզում

Հակառակ աշխարհի առաջնությունում աֆրիկյան թիմերի, որոնք պարգեւավճարների համար պատրաստ էին անգամ բոյկոտել իրենց խաղերը, Հունաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները հրաժարվել են իրենց խոստացված գումարներից եւ արդեն պաշտոնական նամակ ուղարկել երկրի վարչապետին: Սակայն հույն ֆուտբոլիստները նրանից այլ ակնկալիք ունեն: «Մեզ լրացուցիչ բոնուսներն ու գումարները հարկավոր չեն: Մենք խաղում ենք Հունաստանի եւ հույն ժողովրդի համար: Բայց մենք ակնկալում

Հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

Հունիսի 29-ին, ժամը 11.09-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 1953 թ. ծնված Ա. Մ.-ը ս.թ. հունիսի 28-ին, ժամը 09.30-ի սահմաններում գնացել է Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում գտնվող «Օբիկի ձոր» կոչվող հանդամաս և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Դիլիջան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են

«Այաչո» ակումբի երկրպագուն Մեքսիկայի դարպասապահի համար վաճառում է առանձնատունն ու ընտանիքի անդամներին

Կորսիկացի այդ ֆուտբոլասերը ակումբի ու Մեքսիկայի ազգային հավաքականի դարպասապահ Գիլյերմո Օչոայի (նկարում) հետ նոր պայմանագրի համար աճուրդով վաճառքի է հանել իր առանձնատունը եւ դրա բնակիչներին կնոջը եւ երեխաներին, տեղեկացնում է PurelyFootball-ը: Ֆուտբոլային ֆանատը հույս ունի այդպես վաստակել առնվազն 10 միլիոն եվրո եւ «Այաչո» ակումբին օգնել պահելու դարպասապահին, որով աշխարհի առաջնությունում սկսել են հետաքրքրվել ուժեղագույն ակումբներ:

Հաղթանակ թաղամասում օձ է հայտնաբերվել

Հունիսի 29-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի խորդանոցում օձ է նկատվել. անհաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:Հրշեջ-փրկարարաներն առանձնատանը հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:   ԱԻՆ

Ինքնասպանության փորձը կանխվել է

Հունիսի 29-ին, ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Ավան-Նոր Նորք ավտոճանապարհի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները կանխել են 1974 թ. ծնված Օ. Ա.-ի ինքնասպանության փորձը:   ԱԻՆ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Հեֆֆերնը հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությանը

«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայության հարցազրույցը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի հետ: Տեսանյութն ամբողջությամբ կարող եք դիտել` այստեղ  

Արտակարգ դեպք՝ Վարդենիսում. armlur.am

Քիչ առաջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Armlur.am-ին հայտնեցին, որ ուժեղ փոթորկի պատճառով քաղաքի մոտ 10 տուն փլվել է: Բացի տներից արմատախիլ են արվել մի քանի ծառեր:   Մանրամասները կարող եք կարդալ` armlur.am-ի կայքում

Նյու Յորքի փողոցներից մեկը կկոչվի Սերգեյ Դովլաթովի անունով. «Ազատություն»

Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանության է արժանացրել ռուս գրող Սերգեյ Դովլաթովի անունով քաղաքի փողոցներից մեկն անվանակոչելու նախաձեռնությունը, որը գրողի երկրպագուները քաղաքապետարան էին ներկայացրել անցած տարեվերջին: Անցած շաբաթ կայացած քվեարկության ժամանակ 26 ձայնով որոշվել է Դովլաթովի անվամբ կոչել Քուինս թաղամասի փողոցներից մեկը, որտեղ 1979 թվականից, երբ արտագաղթել էր ԽՍՀՄ-ից, մինչև իր մահը` 1990 թվականը, ապրել էր

Փիփո Միփո

Այս վերնագիրը ներկայացվող պատմության համար չգիտեմ ինչպես հայտնվեց գլխումս, որը անիմաստ և նրա բովանդակության հետ ոչ մի  կապ չունեցող արտահայտություն է: Սակայն, դա կարևոր չէ, դրան ուշադրություն մի դարձրեք, գլխավորը եղելության հետաքրքրական ընթացքն է: Անդոյի (անձնագրային անունը` Անդրանիկ Վարդանյան) տրամադրությունը շատ էր ընկել: Կնոջ քույրերը և մինուճար եղբայրը,  ընտանիքներով հանդերձ, «դեսանտ» էին իջեցրել, խրախճանք սարքել

Սոչի մեկնող ուղղաթիռը վթարի է ենթարկվել. հայազգի գործարարը, դուստրն ու որդին զոհվել են. NEWS.am

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում «Robinson» ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Այդ մասին հաղորդում է ՌԴ Հարավային տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունը: Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, հունիսի 28-ին ժամը 20-ի սահմաններում Կրասնոդարի երկրամասի Գուլկեւիչ քաղաքից Սոչի մեկնող ուղղաթիռը Ռուսկի բնակավայրից 500 մետր եւ Ապշերոնի շրջանի Տեմնոլեսկայա գյուղից 1.5 կմ հեռավորության վրա վթարի է

Աղվան Վարդանյան. Ադրբեջանը սրում է կոնֆլիկտային իրավիճակը. yerkir.am

Բաքվում անցկացվող ԵԱՀԿ 23-րդ տարեկան նստաշրջանում այսօրվանից մեկնարկել են ԵԱՀԿ 3 հիմնական կոմիտեների նիստերը, որոնք անցկացվում են լիագումար նիստերին զուգահեռ: Այդ հիմնական կոմիտեներն են քաղաքական եւ անվտանգության հարցերի կոմիտեն, որտեղ Հայաստանը ներկայացնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր եւ այս նստաշրջանում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, երկրորդը` տնտեսության, շրջակա միջավայրի եւ տոխնոլոգիաների հարցերով կոմիտեն է, որում

Հայերի առանձնահատկությունները

«Այդ երկրում բոլորը՝ նախագահից սկսած,  խոսում են ինչ-որ տարօրինակ ձեւով աճած բանջարաբոստանային մշակաբույսի մասին  ու, երեւի պատահական չէ, որ կառավարությունը դարձել է հմուտ դիվանագետներ աճեցնելու դարբնոց»: Լատինաամերիկյան մասնագետի տպավորությունները Հայաստանի մասին «Առավոտ» թերթի երեքշաբթի օրվա համարում ամփոփել է Արմեն Դուլյանը:  

Քաղաքացին բարձրացել է սարը և չի կարողանում իջնել

Հունիսի 29-ին, ժամը 11.40-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի մոտակա սարը, վնասել ոտքը, ինչի հետևանքով չի կարողանում իջնել սարից:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Կտրվի լրացուցիչ տեղեկություն:   ԱԻՆ

Արցախյան ազատամարտի հրամանատար Սամվել Գեւորգյանի զինվորներն ապրում են ու … մրցում (ֆոտոշարք)

Անցկացվեց Արցախյան ազատամարտի հրամանատար, «Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշանի» ասպետ, «Սասունցի Դավիթ» եւ «Սասնա Ծռեր» ջոկատների հրամանատար, հեծանվորդ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Խորհրդային Միության եւ միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող ու մրցանակակիր Սամվել Գեւորգյանի անվան ավանդական՝ 14-րդ հուշամրցաշարը: Սամվել Գեւորգյանը անհավասար մարտում զոհվել է 1992 թվականի հունիսի 2-ին: Նա զոհվել է, որ իր զինվորն ապրի: Շուրջ 50

Դավիթ Բաբայան. «Գերտերությունների համար առնվազն այս ժամանակահատվածում ձեռնտու չի լինելու պատերազմական գործողությունների վերսկսումը». Tert.am

Տարիներ շարունակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն քաղաքական մուղամն է երգում, ինչով էլ ցույց է տալիս իր ու իր երկրի դեմքը: Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն այսպես բնութագրեց ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարությունները: -Պարո՛ն Բաբայան, ի՞նչ գնահատական կտաք ԵԽԽՎ-ում Ալիևի պահվածքին. նա խոսեց «օկուպացված տարածքների», ադրբեջանական փախստականների

Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

Հունիսի 29-ին, ժամը 01.56-ին ահազանգ է ստացվել, որ Մ-14 միջպետական ավտոճանապարհի Վարդենիս-Փոքր Մասրիկ 11-րդ կմ-ում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ն. Գ.-ի «ՈՒԱԶ» մակնիշի 35lo071 պետհամարանիշով ավտոմեքենան:   ԱԻՆ

Սեյրան Օհանյան. Պատերազմի նախանշաններ չկան, բայց լարվածություն կա սահմաններում. News.am

Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի կարծում, որ այսօր պատերազմի նախանշաններ կան: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, Եռաբլուրում, Անհայտ կորած զինվորի միջազգային օրվան նվիրված միջոցառումից հետո NEWS.am-ի թղթակից հարցին ի պատասխան նշեց ինքը՝ Սեյրան Օհանյանը: «Չեմ կարծում, որ այսօր պատերազմի նախանշաններ կան, բայց կա լարվածություն սահմանամերձ շրջաններում, ԼՂՀ-ի հետ շփման գծում եւ Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմաններում:

Զարդուշտ Ալիզադե. «Հիմարի պատասխանը լռությունն է»

Ադրբեջանի «Քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները հայ-ադրբեջանական հանդիպումներից գռմռում են

Դիլիջանում ԶՈՒ գլխավոր շտաբի խմբի պետը վթարի է ենթարկվել. shamshyan.com

Երեկ` հունիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի բնակիչ 51-ամյա Դավիթ Օթարյանը, իր կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 92-րդ կմ. հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հարևանությամբ գտնվող սեփական տան բակում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հունիսի 28-29-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի թիվ 4 շենքի մոտակայքում այրվել է 400 քմ խոտածածկ տարածք, «Հաղթանակ» զբոսայգում` 1 հա բուսածածկ տարածք և կոճղեր, Երևան – Սևան 20-րդ կմ-ի մոտակայքում` 500 քմ խոտածածկ տարածք, Սյունիքի

Ճանապարհային ոստիկանությունը կրկին պատասխանել է Ռոբերտ Քոչարյանին. NEWS.am

Հայաստանի 2-րդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի`  երթեւեկության  տուգանքների  չափերի վերաբերյալ քննադատություններին շարունակում է արձագանքել ոստիկանությունը: Այս անգամ 2-րդ նախագահին պատասխանել է Ճանապարհային  ոստիկանությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ  նախկին նախագահի քննադատություններին NEWS.am-ի հետ զրույցում արձագանքել էր փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, որին  դարձյալ արձագանքեց Քոչարյանի գրասենյակը` նշելով, որ  փոխոստիկանապետ Հովհաննիսյանի բացատրությունները, ըստ էության, ոչ միայն չտվեցին նշված խնդիրների պատասխանները,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031