Օրվա լրահոսը
Վոլոդյա Ավետիսյան. «Ինձ զգուշացրել են, որ գլխիս սարքելու են»
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը քիչ առաջ հրաժարվեց Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալ: Նա հրաժարվել է ցուցմունք տալ նաեւ նախաքննության ժամանակ: Դատավոր Լեւոն Ավետիսյանի հարցին, թե նախորդ դատական նիստի ժամանակ հետազոտված տեսանյութերում դուք ձեզ ճանաչեցի՞ք, պարոն Ավետիսյանն ասաց՝ ոչ, իսկ իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ասաց.«Ինձ մեղավոր չեմ ճանաչում, ամեն ինչ
Ցմահները մտադիր են ինքնավնասել իրենց
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի քսանինը ցմահ ազատազրկման դատապարտված սկսել է հացադուլ: Հացադուլի շարժառիթը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն է, որը չի պատասխանել իրենց նամակին: Հացադուլին ընթացք չտալուց հետո ցմահները մտադիր են դիմել ծայրահեղ քայլի. զանգվածային ինքնավնասման: Մեր փորձերը կապվել ցմահների հետ ապարդյուն անցան: Մեր աղբյուրի համաձայն, նրանք գտնվում են խիստ վերահսկողության տակ, հեռախոսներն անջատված են:
Երգչուհի Լիլի Ալենը երգով անպատվել է Զեպ Բլատերին
Անգլիացի երգչուհի Լիլի Ալենը Գլանսթոնբերիի փառատոնում կատարել է «Fuck you» երգը, որը նվիրել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին: «Ես շատ էի մտածում, որ իմ ելույթը կհամընկնի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում Անգլիայի հավաքականի խաղին: Սակայն դա տեղի չունեցավ: Բայց ոչ միայն այն պատճառով, որ մենք քարի կոշտուկ դուրս եկանք: Կարծում եմ՝ այստեղ կոռուպցիայի մատն էլ է խառը:
Արամայիս Գրիգորյանն այցելել է «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հունիսի 30-ին այցելել է ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հունիսի 30-ին այցելել է ՀՀ Բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերության աշխատանքների ընթացքին, ինչպես նաև շնորհավորել աշխատակազմին՝ սույն թվականի հունիսի 16-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի
ՀԱՊԿ պաշտոնյան՝ սահմանային կրակոցների և զոհերի մասին. «Մեզ Հայաստանից պաշտոնապես չեն դիմել»
«Ձեր հարցին կպատասխանեմ այնպես, ինչպես ՀՀ ԱԳ նախարարն էր մի առիթով նշել՝ ասելով, որ ՀԱՊԿ-ը չպետք է արձագանքի սահմանային ամեն մի միջադեպի»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ-ը անդամ երկիր Հայաստանի անվտանգության ապահովման համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում սահմանային կրակոցներից մի շարք հայ զինծառայողներ են զոհվել, այսպես պատասխանեց ՀԱՊԿ-ի Գիտավերլուծական ասոցիացիայի ղեկավար,
Նախախորհրդարանը ամեն ինչ անելու է դավադրությունը խափանելու համար
Գործակալական և շահադիտական տևական քաղաքականությամբ երկիրը թե’ ներքին և թե’ արտաքին ոլորտներում սնանկության եզրին հասցրած վարչախումբն իր պարագլուխ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ամբողջովին վերածվել է ռուս-թյուրքական շահերն սպասարկող դավաճանական կազմակերպության: Այս ազգուրաց բանդան ջանք չի խնայում օր առաջ ռուս-թյուրքական շահերին զոհաբերելու Հայաստանի ինքնիշխանությունը և թշնամուն հանձնելու Արցախը, որի նպատակով Սերժ Սարգսյանի բերանով նախապես հրաժարվում է նրանից՝
Պարգևներ՝ Իսակով-Լենինգրադյան ավտոմայրուղու կառուցման գործում ունեցած ավանդի համար
Հունիսի 14-ին մայրաքաղաքում հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց Ծովակալ Իսակովի պողոտայից Լենինգրադյան փողոց ձգվող քաղաքային նոր ավտոմայրուղին: Մայրաքաղաքի համար երկար սպասված այս ճանապարհի գոյությունն իրականություն դարձավ շուրջ 700 օր տևած եռահերթ աշխատակարգի արդյունքում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր ավտոմայրուղու կառուցման աշխատանքներն իրականացնելու և ներդրած ավանդի համար«Երևան քաղաքի պատվավոր շինարար» հուշամեդալով է պարգևատրել «Սահակյանշին» ՓԲԸ-ի տնօրեն Սուրեն Սահակյանին:
Պարզաբանում Քրեակատարողական վարչությունից
30.06.2014թ. լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, որի համաձայն ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Համլետ Ղազարյանը սպառնում է ինքնասպան լինել, եթե բժշկական հանձնաժողովը և ՀՀ արդարադատության նախարարը իրեն չայցելեն: Դատապարտյալի խոսքով՝ ինքը 20 օրից ավելի է կուլ է տվել մեխեր, ասեղներ, սակայն իրեն չեն տեղափոխում հիվանդանոց: Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ, նախկինում
Պանարինը՝ Կիսելյովի ոգով. «Ինչո՞ւ Հայաստանում փողոցների անունները ռուսերեն գրված չեն». (Տեսանյութ)
«Օրինակ՝ Երևանում Պուշկինի փողոցի ցուցանակը գրված է հայերեն և անգլերեն, բայց Ալմաթիում նույն այդ փողոցի անունը գրված է ռուսերեն և ղազախերեն, նույնիսկ, երբեմն, միայն ռուսերեն»,-Դմիտրի Կիսելյովի հայտարարությունների վերաբերյալ հարցին այսպես պատասխանեց ՀԱՊԿ-ի Գիտավերլուծական ասոցիացիայի հակամարգող, քաղաքական գիտությունների դոկտոր Իգոր Պանարինը՝ ՀԱՊԿ-ի հայաստանյան ներկայացուցչության և Մարդկային զարգացման միջազգային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Երիտասարդ դիվանագիտություն 2014» գիտագործնական դպրոցի
Վարչապետն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յագուբյանին։ Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր, կրթական և մշակութային զարգացմանը նպաստելու գործում և պատրաստակամություն հայտնել աջակցելու հայապահպանության ևմայր հայրենիքիհզորացման ուղղությամբև´ Հայաստանում, և´ սփյուռքում իրականացվող բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին։ ՀԲԸՄ-ի նախագահ
«Ես հայոց պետությունը, իմ երկիրը, իմ ժողովուրը ավելի բարձր եմ դասում, քան իմ ընտանիքը» Վոլոդյա Ավետիսյան
Հունիսի 30-ին արցախյան ազատամարտի մասնակից, Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու Վոլոդյա Ավետիսյանի գործով հերթական դատական նիստի ընթացքում Վ. Ավետիսյանը հանդես եկավ հայտարարությամբ: Տեսագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. «Ես հայոց պետությունը, իմ երկիրը, իմ ժողովուրը ավելի բարձր եմ դասում, քան իմ ընտանիքը»,- Վոլոդյա Ավետիսյան Նախախորհրդարան
Զարուհի Փոստանջյա՞նն է ստվեր գցում քառյակի վրա
«Ժառանգությանը փլուզում չի սպառնում, Ժառանգությունն ազատ է ցանկացած պահին մեր պատգամավորին հետ կանչել քառյակից»,- վստահեցնում է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը:
Դոլարի փակման գինը՝ 407.5 դրամ
Հունիսի 30-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 6,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.5 դրամ: NASDAQ OMX Armenia
Աջափնյակում ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 2-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Մարգարյան, Ֆուչիկի փողոցների և նրբանցքների, Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 178, 180, 182, 184, 186 համարների և նրբանցքի, Հալաբյան փող. 41-65 համարների և հարակից տարածքները ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը
Շարունակվում է զինվորների ընտանիքներին աջակցելու ծրագիրը. «Մենք մեր զինվորի կողքին ենք»
Այսօր Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքում «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական ծրագրով դրամական աջակցություն ստացավ զինվորների 25 ընտանիք: ԱՀԹ Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանը զինվորների ընտանիքներին փոխանցեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնության ու երախտիքի խոսքերը, մանրամասն ներկայացրեց ծրագիրը: Տեր հայրը կառուցվող եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ հոգեհանգստի կարգ կատարեց զոհված
Թուրքիայի հայերի համար կարևոր է թուրք-քրդական հաշտության հաջողությունը. Արամ Աթեշյան. Daily Sabah.
Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել է, որ թուրք-քրդական հաշտությունը կարևոր է Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնությունների համար, փոխանցում է «Դեյլի Սաբահ» թերթը: «Հաշտության գործընթացը միայն թուրքերի և քրդերի համար չէ էական», – ասել է Աթեշյանը Դիյարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում, – «Մեկի խաղաղությունը բոլորիս խաղաղությունն է, իսկ մեկի ցավը բոլորիս է տառապանք
«Մեդիա կենտրոն». Երեխաների պաշտպանության ոլորտի խնդիրները (Տեսանյութ)
«Մեդիա կենտրոն», հունիսի 30, 2014 թ.: Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, ըստ ոլորտի մասնագետների՝ դրանց արդյունքում երեխաները հատուկ խնամքի հաստատություններում մեծանալու փոխարեն ընտանեկան կամ դրան հնարավորինս մոտ միջավայրում ապրելու հնարավորություն կունենան: Երեխաների պաշտպանության ոլորտի հիմնախնդիրներին, Կառավարության՝ դրանց լուծմանն ուղղված քայլերին, ինչպես նաև համապատասխան առաջարկություններին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Միասին՝ հանուն երեխաների» խորագրով
Ադրբեջանական կրակից վիրավորված 12-ամյա տղայի վիրահատությունը բարեհաջող է անցել
Բեկորները հեռացվել են
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հանցաշխարհի կնքահայր Սվո Ռաֆի հետ նստած «Ուդիի» գործն է
Ռուդոլֆ Սաֆրազբեկյանի գանգատը քսանվեց էջից է բաղկացած, եւ գանգատաբեր կողմի փաստաբանն էլ ճանաչված փաստաբան Վահե Հովհաննիսյանն է: Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը (լուսանկարում), որին հաճախ է ներկայացրել «Առավոտ» օրաթերթը, հայտնի է «Ուդի» մականվամբ: Ուդիի տեղեկացմամբ, օրեր առաջ ՄԻԵԴ քարտուղարության գրությամբ տեղեկացրել են իրեն, որ գանգատը ստացել են: 80-ն անց քաղաքացին հիսուն եւ ավելի տարիներ իր կյանքն անցկացրել է
«ԹԻ». Հայաստանի պաշտպանական համակարգը բարձր կոռուպցիոն ռիսկեր ունի (Տեսանյութ)
«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը կատարել է ՀՀ պաշտպանության հաստատություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատում, արդյունքում Հայաստանը 99 միավոր է ստացել եւ բարձ կոռուպցիոն ռիսկեր ունեցող երկրների հետ D- խմբում է գտնվում: Այսօր հետազոտությունը ներկայացվում էր «Կոնգրես» հյուրանոցում: Ներկայացումը բավականին հետաքրքիր քննարկումների առիթ տվեց: Մանրամասները՝ քիչ ուշ: Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ուղևորափոխադրումներ իրականացնող 12 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք
Քաղաքացիների պատշաճ և անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները: Հունիսի 30-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 12 ուղևորատար տրանսպորտային միջոց: ՀՀ ոստիկանություն
Ցմահ ազատազրկված 29 դատապարտյալ հացադուլ է հայտարարել. «Ազատություն» ռադիոկայան
Ցմահ ազատազրկվածները պահանջում են հնարավորություն ընձեռել պայմանական վաղաժամկետ ազատման համար: Այսօր առավոտից Նուբարաշենի մեկուսարանում գտնվող ցմահ ազատազրկման դատապարտված 29 դատապարտյալներ հացադուլ են հայտարարել: Մինչ այդ դատապարտյալները նամակով դիմել էին արդարադատության նախարարին, սակայն որևէ պատասխան չեն ստացել: Հացադուլ հայտարարած դատապարտյալները պահանջում են հնարավորություն ընձեռել պայմանական վաղաժամկետ ազատման համար: Ցմահ ազատազրկվածների հարազատները, փոխանցելով հացադուլ հայտարարած անձանց դժգոհությունները,
Վալերի Օսիպյանը դեռ շարունակում է պաշտոնավարել. «Փաստինֆո»
Չնայած իր նկատմամբ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործին, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շարունակում է պաշտոնավարել: «Նրա ծառայողական պարտականություններն այս պահի դրությամբ դադարեցված չեն»,- «Փաստինֆո»-ին ասացին ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի պատասխան այն հարցի, թե հարուցված քրեական գործի քննությանը չխոչընդոտելու նպատակով հնարավո՞ր է, որ ժամանակավորապես դադարեցվեն Վալերի Օսիպյանի ծառայողական և պաշտոնեական պարտականությունները: Ինչպես
«Մեր իշխանությունները նպատակ են դրել, որ Գյումրին 50 հազարից ավելի բնակչություն չունենա». ազգագրագետ (Տեսանյութ)
Գյումրիում «Մեդիա» կենտրոնի կողմից կազմակերպած «Զբաղվածությունը, միգրացիան և երիտասարդության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հնչեցրեց ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը: Ըստ նրա, միգրացիայի վրա ազդող գլխավոր գործոնը տնտեսական և քաղաքական գործոնն է: «Գլխավոր հիմքը հասարակարգի փոփոխությունն է, կա երկու օրենք` կապիտալիստական և սոցիալիստական, կապիտալիզմը ասում է` ես եկամուտ ունեցա, ուրեմն աշխատանքային ռեսուրսների պահանջարկը շատ է, եկամուտ
Լավագույն մարզական ընտանիքները որոշում են Ծաղկաձորում կայանալիք եզրափակիչ փուլի մասնակիցներին
Այսօր «Հրազդան» մարզադաշտում մեկնարկեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի երկրորդ փուլը: Առաջին փուլի չորս տարիքային խմբերում անցկացված վեց մարզաձեւերի մրցումներում 1-ից 3-րդ տեղերը զբաղեցրած ընտանիքները երեքօրյա պայքարում որոշելու են հուլիսի 21-ից 27-ը Ծաղկաձորում կայանալիք եզրափակիչ փուլի մասնակիցներին: «Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի
Արտեմ Հարությունյան. «Հարգելի՛ Դավութօղլու, Ձեր աղվեսային խաղերը հայտնի են»
Արտեմ Հարությունյանի կարծիքով՝ պետք է Դավութօղլուին մի լավ պատասխան տանք «Հոդվածի հեղինակն ամեն ինչի մասին խոսում է՝ բացի 1915 թվի մասին»,- այսօր՝ հունիսի 30-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հոդվածին, հայտարարեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Նրա կարծիքով՝ Թուրքիայի արտգործնախարարը շատ քնքուշ հոդված է գրել, որն ամբողջովին հիմնված է
Բելառուսն ու Ղազախստանը մերժել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի առաջարկը. ТСН
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանը Ղազախստանին և Բելառուսին առաջարկել է ընդհանուր բանաձև ընդունել, որով պետք է սահմանափակվեր ուկրաինական ապրանքի ներմուծումը, սակայն առաջարկը մերժվել է, հայտնում է «ТСН» հեռուստակայանը: Նման սահմանափակումներ մտցնելու համար հիմք է հանդիսացել Ուկրաինայի և Եվրամիության միջև Ասոցացման պայմանագրի տնտեսական մասի ստորագրումը: Բելառուսի փոխվարչապետ Սերգեյ Ռումասը հայտնել է, որ իր երկիրը
Այս տարվա ծրագրով ասֆալտապատման աշխատանքների մեծ մասը ծայրամասային վարչական շրջաններում է իրականացվում
Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են ասֆալտապատման, այդ թվում բակային տարածքների, փողոցների, և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները: Մասնավորապես ընթացիկ նորոգման ենթակա 400 փողոցներից 300-ում աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են: 30 հազար քմ ծավալով մայթերի ասֆալտապատման աշխատանքները նույնպես ավարտված են: Ընթացքի մեջ են նաև բակային տարածքների ասֆալտապատման և փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Այս
Վոլոդյա Ավետիսյանին առաջադրում են 6,5 տարվա ազատազրկում
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրող Հենրիկ Պապիկյանը քիչ առաջ միջնորդեց՝ 6,5 տարվա ազատազրկում եւ գործարքների արդյունքում ձեռք բերված 2000 դոլարը, որպես կաշառքի առարկա, բռնագանձել: «Պատրաստ եմ նստել տասը տարի, միայն թե հայոց պետությունը պետություն դառնա, չդառնա Նախիջեւան, ցեղասպանություն, չդառնա Արցախ, որը ժամանակին հայ դավաճանները հանձնեցին, որ նոր դավաճանները այս երկիրը չհանձնեն չգիտեմ ում: Չեմ ընդունում
Իլհամ Ալիեւը Բաքվում հայտարարել է` «Հայաստանը կազմավորվել է ադրբեջանական տարածքի վրա»
Մեր պատվիրակներն Իլհամ Ալիեւին հակադարձելու ուղղակի հնարավորություն չեն ունեցել


















































