Օրվա լրահոսը

Ադրբեջանը շարունակում է ձախողել ԼՂ բանակցային գործընթացը. ԱԺ փոխնախագահ

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումից հաշված օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացում սահմանապահ բնակավայրի ուղղությամբ՝ քանիցս խախտելով հրադադարի ռեժիմը եւ համառորեն մերժելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կոչերն ու շարունակական ջանքերը»,-հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Վազաշեն գյուղի ուղղությամբ

Հայաստանի արտաքին գործերի և էներգետիկայի նախարարները ներկա գտնվեցին Վրաստանի նախագահի երդմնակալությանը

Նոյեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկա գտնվեցին Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը։ Հանդիսավոր արարողության ավարտից հետո, Գեորգի Մարգվելաշվիլին ընդունեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ու էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու

Սամվել Տեր-Սահակյանը միայն հաղթանակներ է տանում

Հնդկաստանի Չեննայ քաղաքում շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտին զուգահեռ ընթացող տղամարդկանց միջազգային մրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը կայացած չորս տուրերում միայն հաղթանակներ է տարել եւ 100%-անոց արդյունքով 118 մասնակիցների պայքարում ստանձնել է միանձնյա առաջատարի դերը: Նրանից մեկ միավոր պակաս են վաստակել Լեւոն Բաբուջյանը՝ 20-րդ տեղ եւ Տիգրան Ս. Պետրոսյանը՝ 24-րդ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Իշխանափոխություն» Աչաջրում

Ընտրությունների վերաբերյալ բողոքներ չկան

Կազանում ինքնաթիռի վթարից մահացել է ամբողջ անձնակազմը (Տեսանյութ)

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Կազանում վթարի է ենթարկվել Մոսկվայից չվերթ կատարած «Թաթարստան» ավիաընկերության  «Boeing 737-500» օդանավը: Հայտնում է ria.ru-ն:  Օդանավի բոլոր 44 ուղեւորները եւ 6 հոգանոց անձնակացմը մահացել են:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը՝ Սարգսյանի և Ալիևի կայանալիք հանդիպման մասին

amerikayidzayn.com . ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում անցկացված ամենշաբաթյա նիստի ընթացքում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ, դեսպան Դենիել Բայերը  ողջունել է նիստում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությունը: «Մենք վերահաստատում ենք մեր վճռական աջակցությունը համանախագահների և նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքին և գնահատում

Փլուզման վտանգ Ծերենցի փողոցում

ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ նոյեմբերի 17-ին, ժամը 15.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծերենցի փողոցի տներից մեկի շրջակայքում առկա է հողաշերտի նստվածք, իսկ տան պատին առաջացել են ճաքեր. առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Է. Ա.-ին պատկանող տան (կառուցված 1974 թ.,) ավտոտնակից մոտ 3 մ հեռավորության վրա տեղադրված

Երևան-Թբիլիսի ավտոճանապարհին լարված իրավիճակ է ստեղծվել

Այսօր` ժամը 18:30-ից սկսած, Մարց գյուղի բնակիչները և բնապահպան ակտիվիստները գյուղի մոտակայքով անցնող հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ավտոճանապարհը: Ճանապարհը փակողների և վարորդների միջև լարված իրավիճակ է ստեղծվել: Նրանք պահանջում են դադարեցնել Մարց գետի վրա ապօրինի կերպով կառուցվող Փոքր ՀԷԿ-ի շինարարությունը: Հիշեցնում ենք, որ գյուղի ամբողջ բնակչությունը դեմ է ՓՀԷԿ-ի կառուցմանը, քանի որ դրա պատճառով գյուղը

Շառլ Ազնավուրը կոչ է անում օգնել Վարդան Պետրոսյանին

  Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով կոչ է անում օնլայն միջնորդագիր ստորագրել՝ ի պաշտպանություն դերասան Վարդան Պետրոսյանի: Շանսոնյեն գրել է. «Սիրելի ընկերներ, օգնեք Վարդան Պետրոսյանին՝ ստորագրելով այս օնլայն միջնորդագիրը, որպեսզի նա կարողանա շտապ տեղափոխվել հիվանդանոց և ստանա իր կյանքի համար անհրաժեշտ խնամք: Նա մեզանից յուրաքանչյուրի կարիքն ունի: Շնորհակալություն»:  

«Սամվել Ալեքսանյան» բարեգործական հիմնադրամը տասը հազար ծառ կտնկի (ֆոտոշարք, տեսանյութեր)

Արդեն երկու օր է, ինչ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Եռաբլուրի» մատույցներում` նախկին «Փարոս» ռեստորանի հարակից տարածքում ծառատունկ է ընթանում: Տարածքում տասը հազար բերքատու ծառ պետք է տնկվի: Ծառատունկն իրականացվում է «Սամվել Ալեքսանյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Նախօրեին ծառատունկին մասնակցել են համայնքի բնակիչները, այսօր ծառատունկն իրականացնում էին «Նատալի ֆարմ», «Ալեքս գրիգ», «Երեւան սիթի» ընկերությունների աշխատակիցները: Ծառատունկին երկու

Tert.am.«Արցախի հարցը ներկա ռեժիմի օրոք բարձրաձայնել և ինչ-որ բան ակնկալելն անիմաստ է»

Tert.am. Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Նախախորհրդարանի նախագահության անդամ Ժիրայր Սեֆիլյանը գտնում է, որ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը երկրում այսօր իշխող քաղաքական ռեժիմի օրոք բարձրաձայնելն ու ինչ-որ բան ակնկալելն անիմաստ է: «Ես ներկայացնում եմ այն քաղաքական ուժը, որի դիրքորոշումն Արցախի հարցում շատ հստակ է, այն է` Արցախն այսօրվա փաստացի սահմաններով դե յուրե պետք է

Օգնել են փրկարարները

ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ նոյեմբերի 17-ին, ժամը 14.01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 18 շենքի բնակիչներից մեկին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 1923 թ. ծնված Ա. Ա.-ին իր բնակարանից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:    

Գեղեցկության մրցույթի հաղթողը հայուհի է

Սիմֆերոպոլում ընտրել են «Ղրիմի գեղեցկուհի 2013»-ին։ Մրցույթում հաղթել է 11-րդ դասարանի աշակերտուհի, հայուհի Արևիկ Ոսկանյանը. տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը։ Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Ղրիմի ուկրաինական  ակադեմիական երաժշտական թատրոնում։ Եզրափակչին մասնակցել են 16-25 տարեկան 18 գեղեցկուհիներ ներկայացնելով Ղրիմի 7 ազգերին՝ ուկրաինացիներ, ռուսներ, թաթարներ, գերմանացիներ, հույներ, չեխեր, հայեր և բուլղարացիներ։ Մասնակիցները ներկայացրել են

Civilnet.am. Հրաժարվել մանդատներից և դուրս գալ փողոց

ՍիվիլՆեթ. Խորհրդարանական ընդդիմությունը պետք է հրաժարվի մանդատներից: Ի սկզբանե էլ պարզ էր, որ նա որևէ քաղաքական հարց չի կարողանալու լուծել, բայց փողոցի ժողովուրդը, որը խորհրդարանական պայքարը չէր ընդունում, եթե այնտեղ ընդդիմությունը մեծամասնություն չունի, չորս ընդդիմադիր ուժերի ներկայությունը ԱԺ-ում 2012-ի հունիսին հանդուրժեց միայն այն պատճառով, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն դեռևս անիմաստության ներկայացուցիչներ չէին, դեռևս

Գիտպետկոմի նախագահ. «Հայաստանցի գիտնականները հասել են մինչեւ Նոր Զելանդիա»

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը աղվերանյան սեմինարի ժամանակ այսօր ներկայացրեց «Գիտության ոլորտի զարգացման միտումներին ու խնդիրները  2008-2011թթ»: Նա նշեց, որ 2008 թվականից մինչ այսօր կառավարության եւ վարչապետի՝ երեսունից ավել որոշումներ են ընդունվել, որոնք համակարգաստեղծ են, իսկ մինչ այդ ընդամենը  երկու-երեք փաստաթուղթ կար: Գիտպետկոմի նախագահը հայտնեց,  որ 2014 թվականին գիտական գերակայությունները կվերանայվեն ՝ նկատի ունենալով

News.am. Աշխատանքի նախարար. կենսաթոշակային ռեֆորմը Հայաստանում կբարձրացնի արհմիությունների դերը

  Կենսաթոշակային ռեֆորմը Հայաստանում կբարձրացնի արհմիությունների դերը քաղաքացիների համար: Այդ մասին NEWS.am-ին է հայտնել Հայաստանի աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը՝ մեկնաբանելով Հայաստանում թոշակային ռեֆորմի կիրառումը: «Քաղաքացիների աշխատավարձերից 5 տոկոսը կհատկացվի կենսաթոշակային ֆոնդին: Հետևաբար` նրանց շրջանում իրական շահագրգռվածություն ի հայտ կգա, որպեսզի գործատուն ամբողջությամբ հրամանագրի իրենց աշխատավարձը: Դրանից է կախված իրենց ծերության սոցիալական ապահովագրությունը»,-

Արմեն Աշոտյանը համաձայն չէ, բայց չի մեկնաբանի Գուրգեն Արսենյանին

Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին խնդրեց մեկնաբանել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ Դիլիջանի դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու այն  հայտարարությունը թե, ինքը սկզբունքորեն դեմ չէ որեւէ դպրոցի կամ կրթական ծրագրի իրականացմանը մեր երկրում, ուղղակի դեմ է երկրի հաշվին լավություն անելուն: Գուրգեն Արսենյանը նաեւ ասել էր, որ իշխանություններն իրենց ապաշնորհությունը քողարկում են այս կամ այն

Արմեն Աշոտյան. «Սորոսի» զեկույցում մեր պրոբլեմների վրա «ձեռք տաքացնելու» միտում կար»

Աղվերանում  շարունակվող կրթական սեմինարի ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադարձ եղավ Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի հայաստանյան մասնաճյուղի բացմանը: Նախարարը նշեց, որ, Մոսկվայի համալսարանը մասնաճյուղեր ունի նաեւ  Ուկրաինայում, Ադրբեջանում եւ Շվեյցարիայում  եւ հետաքրքրված է Հայաստանով: Արմեն Աշոտյանի ասելով, վերջերս կատարված այցի ժամանակ,  ռեկտորի հետ արդեն հստակեցվել են մանրամասները. «Մեր ցանկությունն է, որ

Կարեն Ավագյանը շնորհավորում է ուսանողներին

Սիրելի´ ուսանողներ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունից ի սրտե շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա առթիվ։ Մեր ժամանակները փոփոխություններով լի են։ Ուզենք, թե չուզենք, դրանք ծառանում են մեր առջև, պարտադրում իրենց խաղի կանոնները։ Այդ փոփոխություններին համընթաց գնալու և մարտահրավերները պատվով ընդունելու համար նոր մտածողությամբ մարդիկ են անհրաժեշտ՝ արագ կողմնորոշվող, չվախեցող, առանց կաղապարային մտածողության։ Ուսանողներն ու երիտասարդները հենց

Սամվել Տեր-Սահակյանն ու Լեւոն Բաբուջյանը 16 առաջատարների մեջ են

Չեննայում աշխարհի թագի համար մրցամարտին զուգահեռ մեկնարկած տղամարդկանց բաց մրցաշարում հայաստանցի գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանն ու Լեւոն Բաբուջյանը խաղացված երկու տուրերում հաղթանակ են տարել եւ գտնվում են 16 առաջատարների մեջ: Մարիա Գեւորգյանն ու Տիգրան Ս. Պետրոսյանը վաստակել են 1,5-ական միավոր:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Աշխարհի չեմպիոնը նոկդաունի մեջ է

Չեննայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում իրադարձություններն սկսել են շատ արագ զարգանալ: Վեցերորդ պարտիայում սեւերով հանդես եկող նորվեգացի հավակնորդ Մագնուս Կարլսենը 68-րդ քայլում հաղթեց գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդին՝ նրան ստիպելով երկրորդ անգամ անընդմեջ կանգնեցնել ժամացույցը: Հաշիվը դարձավ 4:2` հօգուտ Կարլսենի: Եթե հավակնորդը շարունակի նույն տեմպով, իսկ Անանդը չհասցնի սթափվել, ապա պայքարը կարող է

Եղանակը Հայաստանում

meteo-tv.am. Նոյեմբերի 17-18-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների, ամենուրեք` արևային եղանակ: Օդի ջերմաստիճանը գիշերը, պարզեցմամբ պայմանավորված, կնվազի 3-4 աստիճանով: Առանձին վայրերում հնարավոր է քամի 7-12մ/վրկ, նաև մառախուղ ու ցածր տեսանելիություն:

Ուկրաինան հաղթեց Հայաստանին եւ ժամանակից շուտ դարձավ Եվրոպայի չեմպիոն

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում Ուկրաինայի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Հայաստանի նկատմամբ եւ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար: Մեր աղջիկներից Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան միավորը բաժանեցին, իսկ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը պարտություն կրեցին: Այսօր մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում ընթացող Հայաստանի կանանց հավաքականը

Այսօր Ադրբեջանին հաղթելու դեպքում կարող ենք Եվրոպայի չեմպիոն դառնալ

Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոսկու շանսեր դեռ պահպանում է: Վարշավայում այսօր ավարտվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Նախավերջին՝ ութերորդ, տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի՝ 2:2, խաղաց առաջատար Ֆրանսիայի ընտրանու հետ: Լեւոն Արոնյանը հաղթանակ տարավ, Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի արեցին եւ միայն Սերգեյ Մովսիսյանն այս անգամ չկարողացավ օգտակար լինել թիմին: Այսօր եզրափակիչ տուրում մեր տղաներն

Հայտնաբերվել է դի

ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ նոյեմբերի 17-ին, ժամը 07.45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում` «Դիտակետ» կոչվող վայրում, քաղաքացի է նետվել բարձունքից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել 1950 թ. ծնված Ռ. Ա.-ի դին:    

Հալեպում իրավիճակը ավելի է սրվել

azatutyun.am. Վերջին շրջանում Սիրիայի Հալեպ քաղաքում իրավիճակը ավելի է սրվել՝ կառավարության դեմ պատերազմող զինյալ խմբավորումների կողմից ավելացել են ռմբակոծությունները խաղաղ բնակչության դեմ։ «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը փոխանցեց, որ արդեն մի քանի օր է՝ հայկական ու նաև արաբական դպրոցները հարկադիր արձակուրդում են, և եթե վիճակը չփոխվի, դասերը  հավանաբար առաջիկա երկուշաբթի

Այրվում են ավտոմեքենաներ

ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ նոյեմբերի 16-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքի մոտակայքում այրվում են 2 ավտոմեքենաներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.30-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:    

Грузия Онлайн. Սահակաշվիլին լքեց նախագահականը. ցանկացողները կարող են մտնել

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պաշտոնավարման ժամկետը լրանալուց մեկ օր շուտ ազատեց նախագահի նստավայրը: Հայտնում է «Գրուզիա Օնլայն» թերթը: Սահակաշվիլիի հետ շենքը լքում է նաև նրա աշխատակազմը. «Այսօր մենք հանել ենք մեր բոլոր իրերը: Մեր վերջին աշխատանքային օրն է այս պալատում», – լրագրողներին ասել է աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը: Պաշտոնավարման ժամկետի վերջին օրը Սահակաշվիլին որոշել է

Օծվեց Նամզարա գյուղի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին

Նոյեմբերի 16-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օծվեց Նամզարա գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց անունը կրող եկեղեցին, մասնակցությամբ  Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ.Բաբգէն վրդ. Սալբիյանի, Նինոծմինդայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ  Տեր Արմաշ քահանա Պողոսյանի և Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի: Օծման կարգից անմիջապես հետո մատուցվեց Սբ

Hurriyet. Թուրքիայի փոխվարչապետի հույսը՝ Սուրբ Սոֆյան մզկիթ դարձնել

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընջը հույս է հայտնել, որ Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարը մզկիթ կդառնա, արդեն իսկ այն անվանելով՝ «Այա Սոֆյայի մզկիթ»: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը՝ հղում անելով «Դողան»-ին: «Մենք կանգնած ենք Այա Սոֆյա մզկիթի կողքը… մենք նայում ենք տխուր Այա Սոֆյային, բայց հույս ունենք, որ շուտով կտեսնենք նրան ժպտալուց», – տաճարին կից գորգերի թանգարանի բացման

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031