Օրվա լրահոսը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակության այցը Չեխիա

Հունիսի 16-18-ը Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Կարել Շվարցենբերգի հրավերով աշխատանքային այցով Պրահայում էր գտնվում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին հանձնաժողովի անդամներ Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը: Հայ խորհրդարանականները հանդիպումներ ունեցան Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի նախագահ պարոն Յան Համաչեկի, ինչպես նաեւ Սենատի

Պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետեր

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 19-ին աշխատանքային այցով եղել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտում տեղակայված զորամիավորման մարտական դիրքերում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է մարտական հենակետեր, հետևել դիրքերի մարտավարական բնագծի ինժեներական բարելավման և հենակետերի կահավորման աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին: Զորամիավորման ստորաբաժանումները դիրքերի զգալի մասում մարտական հերթապահություն և ինժեներական բարելավման աշխատանքներ իրականացնում են ծովի մակերևույթից

ՀՔԱՎ-ն ընդդեմ ԴԱՀԿ-ի գործով վճիռ կկայացվի

Դատարանն այսօր ուսումնասիրեց ԴԱՀԿ-ի որոշումներն ու գրությունները:

Հեռախոսը գողացել և վաճառել էր

Հունիսի 19-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասի 28 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատապարտված Գարիկ Գ.-ին: Նա խոստովանել է, որ հունիսի 15-ին, ժամը 13.00-ին, Րաֆֆու փողոցում` թիվ 99 երթուղայինի սրահում, անծանոթ կնոջ ձեռքի պայուսակից գողացել է «Սամսունգ Գալաքսի Մեգա» բջջային հեռախոս, որը

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Կարինե Հակոբյան եւ Արա Խզմալյան

Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ հրապարակախոս Կարինե Հակոբյանի եւ թատերագետ Արա Խզմալյանի միջեւ: Թեման՝ Թույլատրելի են արդյոք խնջույքները մշակույթի հուշարձանների տարածքում: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:  

Պետական պաշտոնյաների «արտոնյալ խավը» ազատվել է պարտադիր կուտակայինից

«Ես վաղուց չէի տեսել, որ ՀՀԿ-ն լիներ նյարդերը տեղի տված, վիրավորված, անկումային տրամադրությունների մեջ: Սա մի քիչ զարմանալի է ինձ համար, թեեւ բացատրություն ունի: Առաջ դուք կեղծում էիք ընտրությունները, գողանում էիք, թալանում էիք մեր ժողովրդին, վատնում էիք պետական միջոցները, բայց թթու խոսք չէիք լսում: Հիմա այդ հաճույքից մենք ձեզ զրկել ենք, եւ դա ձեզ նյարդային

Զենք-զինամթերք` մետրոյի կայարանի մոտ

Հունիսի 19-ին, ժամը 09.45-ին, մի քաղաքացուց ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնում հաղորդում է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ` աղբարկղի մեջ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 64 և 5.6 մմ տրամաչափի 7 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

«Հրաչյա Հարությունյանն ազատ չի արձակվել» «Ա1+»

Մոսկովյան խոշոր ավտովթարի մեջ մեղադրվող «Կամազ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանը անցյալ տարվա դեկտեմբերից մինչեւ հիմա անօրինական է գտնվել կալանքի տակ։ Նման որոշում է կայացրել Մոսկվայի դատարանը։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Ռուբեն Մարգարյանը՝ հերքելով տարածված այն տեղեկատվությունը, թե Հրաչյա Հարությունյանը ազատ է արձակվել։ Հայ վարորդը իրավունք ունի բողոքարկելու իրեն կալանքի տակ պահելու որոշումը։ Իսկ կոնկրետ

«Առավոտի» հիմնադրման մասին հիշում է թերթի առաջին պատասխանատու քարտուղարը

«Գիշերը՝ ժամը երկուսին, Իգնատ Մամյանը ինձ զանգահարեց, ասաց՝ թերթ ենք բացում՝ «Առավոտը», արի, Վանոյի հետ պիտի հանդիպենք, որն այն ժամանակ ներքին գործերի նախարարն էր: Գնացինք, հանդիպեցինք, խոսեցինք թերթի մասին, բայց մենք, ըստ էության, չէինք պատկերացնում, թե ինչ ենք անելու, ասաց՝ դե «Առավոտ» պիտի լինի, որպես նոր կյանքի, նոր, ավելի ազատ մամուլի խորհրդանիշ: Մի կես ժամ

Եվա Ռիվասը հյուրընկալվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում 

  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա-համերգին մասնակցեց նաև ճանաչված երգչուհի Եվա Ռիվասը, ով հունիսի 19-ին սիրով հյուրընկալվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Հանդիպմանը ներկա էին ճանաչված երգչուհու երգացանկի երկրպագուները: Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը ողջույնի խոսքերով ներկայացնելով ճանաչված երգչուհուն, շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու

Նախարարը մասնակցել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նիստին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նիստին, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են նոտարական գործունեության մեջ առկա նորարարությունները, գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի պարտադիր իրավական փորձաքննություն անցկացնելու ոլորտում փորձի փոխանակման, դատական փորձաքննության ոլորտում համագործակցության, ինչպես նաև այլ հարցեր: Խորհուրդը առաջարկել է Ղազախստանի Հանրապետությանը, որը դիտորդի կարգավիճակով էր մասնակցում նիստին, տալ

Ադրբեջանցիները բողոքում են. Գուգլի քարտեզում Ղարաբաղը նշված է «Արցախի Հանրապետություն». Asbarez

Ադրբեջանցիներին զայրացրել է, որ Գուգլի քարտեզում Լեռնային Ղարաբաղը նշված է Արցախի հանրապետություն: Բաքվում այն կոչել են որպես «ևս մեկ սադրանք Ադրբեջանի նկատմամբ», գրում է «Ասպարեզ» թերթը: Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան տեղեկացրել է իշխանություններին, որ հունիսի 18-ից Ղարաբաղի շրջանները, բացի անգլերեն և ադրբեջաներեն տարբերակներից, նաև հայերեն են նշված, ինչպես նաև առակ է Արցախի Հանրապետություն անգլերեն գրությունը:

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին ներկայացվել է 42 հայտ

Հունիսի 20-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին 2014թ. 2-րդ կիսամյակի համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայտերը։ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին 21 անվանակարգում ներկայացվել է 42 հայտ։ Նշենք, որ այս մրցույթում ավելացել են բնապահպանության ոլորտին առնչվող անվանակարգեր։

Լուսինե Սարգսյան. «Շքամուտք» ֆիլմը սովորական մարդկանց մասին է

Ֆիլմի հիմքում ընկած են հինգ նովելներ, որոնցից երեքը ընդգրկում են 90-ական թվականների խնդիրները, որոնք իրենց հերթին ազդեցություն են ունեցել մարդկանց ճակատագրերի վրա, իսկ 2-ն արդեն անդրադառնում են մեր ժամանակների խնդիրներին «Ֆիլմն ընդհանրացնում է ժամանակները»,- այսօր՝ հունիսի 20-ին, «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Շքամուտք» գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Լուսինե Սարգսյանը: Նրա խոսքերով՝ ֆիլմի հիմքում

Ուկրաինայի իշխանությունները 300 անջատողական են ոչնչացրել. «Ամերիկայի Ձայն»

Ռուսաստանամետ անջատողականները խոստովանել են, որ Ուկրաինայի արևելքում «ծանր կորուստներ են կրում»

Հայաստանն ու Վրաստանը հաստատում են տարածաշրջանային համագործակցության առաջնայնությունները

Հայաստան, Դիլիջան, 20 հունիսի, 2014 թվական – այսօր Հայաստան-Վրաստան Տարածաշրջանային համագործակցության Ծրագրի համատեղ որոշում կայացնող հանձնաժողովն (ՀՈԿՀ) ընդունեց Համատեղ Գործառնական Ծրագիրը: Համատեղ Գործառնական Ծրագիրը (ՀԳԾ) սահմանում է Հայաստան-Վրաստան տարածաշրջանային համագործակցության հիմնական շրջանակը. ծրագրի և շահառուների, ինչպես նաև ծրագրի իրականացման ձևերի համար գլխավոր նպատակները, առաջնահերթություններն ու պահանջները: Ծրագրի բյուջեն կազմում է 1,35 միլիոն եվրո: Ծրագիրը ներառում

Ֆրանսիացի ոստիկանները դրական ու արդյունավետ գնահատեցին Հայաստանի ճանապարհներին ու բնակավայրերում տեսադիտարկման և արագաչափ սարքերի գործարկումը

ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ՆԳՆ 2014 թ. գործողությունների ծրագրի շրջանակներում՝ Ճանապարհային ոստիկանության ոլորտում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի տեխնիկական սպասարկման, ծրագրային ապահովման առաջավոր փորձի ուսումնասիրման նպատակով հունիսի 16-ին Հայաստան էին ժամանել Ֆրանսիայի ազգային ոստիկանության ճանապարհային ծառայության մայոր Քրիստոֆ Ռուժոն և լեյտենանտ Օլիվյե Բղեմոն: Հյուրերը ոլորտի վերաբերյալ իրենց տպավորություններն ու կարծիքները ներկայացրին ոստիկանությունում տեղի ունեցած մամուլի

Դ!ԵՄ ԵՄ. Հայտարարություն նոր օրինագծի վերաբերյալ

ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը, անտեսելով հասարակության պահանջները, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը և ի վերջո, երկրի շահը, փորձում է ԱԺ արտահերթ նստաշրջանի շրջանակներում ընդունել ՀՀ կառավարության առաջարկած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Օրինագիծը կազմվելիս գրեթե հաշվի չի առնվել ՍԴ 2 ապրիլի 2014թ. ՍԴՈ – 1142 որոշման հիմքում ընկած հիմնավորումները, մինչդեռ հենց այդ որոշմամբ

Արմեն Ռուստամյանը՝ կուտակայինի մասին. «Ասում են՝ էշ, մի մեռի, գարուն կգա»

«Մի դառը բանի անունը շաքար դնեք, դրանից բերանը չի քաղցրանալու»,- Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ հասարակության 80 տոկոսը դեմ է օրենքին. «Ժողովրդի մեջ ասացվածք կա, ասում են՝ էշ, մի մեռի, գարուն կգա: Հիմա այս նույն տրամաբանությունն է, որ 40 տարի հետո լավ կապրեք:

Ռուսաստանին պետք էր միայն Հայաստանի «այո»-ն

«Լավրովը Ադրբեջանին վստահեցնում էր, որ Հայաստանն առանց Արցախ է անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, գնահատականներ տալով Բաքում կայացած Ալիև-Լավրով հանդիպմանն, այսպիսի կարծիք հայտնեց Ռազմավարական մշակումների կենտրոնի փորձագետ Աննա Բարսեղյանը: Նա նկատեց, որ Լավրովի և Ալիևի սակարկման շրջանակը շատ ավելի մեծ է եղել ու հավելեց. «Խոսում ենք եվրասիական ինտեգրման մասին, շահարկում Արցախի

Շարմազանով. «Էդ ո՞վ որոշեց՝ կարդացա՞ծ ենք, թե՞ կարդացած չենք» (Տեսանյութ)

Այսօր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի քննարկման ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ: Նա վստահեցրեց, որ այս օրենքն իսկապես բարեփոխված է. մասնավորի մասով առնվազն 3 տարով պարտադիրը հետաձգվում է. «Պետք է նշեմ, որ հուլիսի 1-ից իշխող քաղաքական ուժը ավելացնում է ՀՀ քաղաքացիների աշխատավարձերը: Սա ոչ թե պարտադիր վճար է, այլ նպատակային սոցիալական վճար»: Իսկ

Աշոտ Սուքիասյանը պատմել է, որ Տիգրան Սարգսյանի հետ Ամերիաբանկ է գնացել` օֆշոր գումար ուղարկելու համար

Գործարար Փայլակ Հայրապետյանը օֆշորի գործում մեծ առաջընթաց է համարում օֆշորային սկանդալի առանցքային դեմքերից Աշոտ Սուքիասյանին երեկ Վրաստանից Հայաստան արտահանձնելու փաստը: Գործարարից հետաքրքրվեցինք` մտավախություն չունե՞ք, որ օֆշորի գործում Աշոտ Սուքիասյանը կդառնա քավության նոխազ, իսկ մյուս մեղավորների մասնակցությունը իրավապահների կողմից այդպես էլ կմնա չհաստատված` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Աշոտ Սուքիասյանն էլ էր մշտապես հերքում Կճոյանի

Սիսիանի եւ Կապանի դպրոցների աշակերտները ստեղծել են ռոբոտներ (Տեսանյութ)

Հունիսի 20-ին եւ 21-ին Երեւանում կանցկացվի ամենամյա «Դիջիթեք բիզնես» ֆորումը

Աղվան Վարդանյանը հիշեցնում է Հովիկ Աբրահամյանի խոսքերը (Տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում Կուտակային կենսաթոշակային օրենքի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը հիշեցրեց Հովիկ Աբրահամյանի խոսքերը,  որոնք ասել էր՝ Նաիրա Զոհրաբյանի հարցին ի պատասխան. «Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ Նաիրա Զոհրաբյանը հարց տվեց, նորանշանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ նոր օրենքը լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված: Ժողովուրդը մեր թշնամին չէ: Մենք ամեն ինչ անելու ենք,

Գառնիկ Իսագուլյան. Քառյակի 12 պահանջները կարող են լուծվել 24 ժամվա ընթացքում

Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ քառյակը շատ հստակ եւ արդիական խնդիրներ է դրել

Ավստրիայի ԱԳՆ-ն կշտամբել է Էրդողանին՝ քարոզարշավը Վիեննա բերելու համար. Hurriyet

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Վիեննայում դիմավորել են զանգվածային բողոքի ցույցով: Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցն իր հերթին քննադատել է Էրդողանին՝ ասելով, որ «հստակ երևում է, որ Էրդողանը իր ընտրական քարոզարշավը բերել է Ավստրիա և այդ քայլով դժգոհություններ առաջացրել», գրում է «Հուրիեթ» թերթը: «Նման բանն անընդունելի է մեր կողմից: Միակ բանը, որ կարող եմ

Աղբանոցները՝ «աշխատատեղ»

Որոշ քաղաքացիների համար աղբամաններն ու աղբանոցներն են «աշխատատեղ» ապահովում: Բաղրամյան-Երզնկյան խաչմերուկի այս աղբամաններում լուսանկարում պատկերված տղամարդը մետաղ եւ շիշ էր փնտրում: Այս աղբամանից նրա «գտածոն» մետաղյա մի հին թեյնիկ էր: Նրա ապրուստի միջոցը շշերի ու մետաղյա իրերի վաճառքից գոյացած գումարն է: Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 19.06.2014

Արծվիկ Մինասյանը՝ ՀՀԿ-ին. «Ավելի լավ է կրթվեք մի քիչ» (Տեսանյութ)

«Այն, ինչ երեկ կատարվեց այստեղ, զավեշտ էր: Ուզում եմ անդրադառնալ իմ կողմից շատ հարգված Վահրամ Բաղդասարյանի պահվածքին: Չգիտեմ ինչից ելնելով, առանց անգամ իմ ելույթը ուշադրութամբ հետեւելով՝ մեղադրանքներ հնչեցրեց, որոնք բացարձակ կապ չունեին իմ ելույթի հետ»,- ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի երեկ ԱԺ նիստում արած հայտարարությանն այսպես պատասխանեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Պարոն Բաղդասարյան, ես իսկապես

Վանաձոր – Ալավերդի ճանապարհն արդեն երթևեկելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 26-րդ կմ-ում (Վահագնի համայնք ) հորդառատ անձրևների հետևանքով տեղի է ունեցել հողային պաստառի ներքին շեպի ողողում: «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի ճանապարհաշինարարների ձեռնարկած անվտանգության միջոցառումների շնորհիվ ճանապարհը երթևեկելի է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Մեսրոպագիր. Հուշարձանները «փակել» չի կարելի

Երկու համեմատություն Սոցիալական ցանցերում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից զատ՝ այս օրերին բուռն քննարկման առարկա է դարձել Զվարթնոց տաճարում տեղի ունեցածը. երբ ՀՀ քաղաքացին իր հյուրերի հետ չի կարողացել այցելել տաճար, որովհետեւ ինչ-որ մարդիկ «փակել» են հուշարձանը՝ միջոցառման համար: Ավելին՝ արգելողները եղել են ռուսներ: Այս միջադեպն էլ առիթ հանդիսացավ, որ լրատվամիջոցները հետաքրքրվեն, թե ինչ հիմքերով են միջոցառումների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031