Օրվա լրահոսը
ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով Արցախում է
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: Հայաստանի Հանրապետության դատախազության պատվիրակությանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ԼՂՀ դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների դատախազությունների փոխգործակցությանը՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ այն ունի ձևավորված ավանդույթներ, դրսևորվում է գրեթե
ԱՄՆ-ն հրապարակել է մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ 2014 թ. զեկույցը. «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերրին հունիսի 20-ին հրապարակել է մարդկանց թրաֆիքինգի մասին 2014 թվականի զեկույցը, որտեղ երկրների դասակարգման սանդղակում Հայաստանը կրկին տեղ է զբաղեցրել առաջին՝ ամենաբարձր խմբում: Ըստ զեկույցի, Հայաստանն անցյալ տարի աշխարհում միակ երկիրն էր դարձել, որն անցել էր առաջին խումբ: «Հայաստանի կառավարության արդյունավետ ու շարունակական ջանքերի շնորհիվ, որոնք առաջնորդում է փոխվարչապետ Արմեն Գևորգյանի
«Ոսկե ծիրան»-ը մեծ տոն է հանդիսատեսի համար». Սուսաննա Հարությունյան
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց փառատոնի այս տարվա արտամրցութային բաժնում ներկայացված ծրագրերը՝ արդեն ավանդական դարձած «Երևանյան պրեմիերիաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Ֆիլմեր առանց սահմանների», «Հայեր՝ հայացք ներսից և դրսից», ինչպես նաև այս տարի առաջին անգամ իրականացվող «Սոցիալական փոփոխությունների կինո» խորագրի ներքո կայացող լեհական ֆիլմերի ծրագիրը, «Ուկրաինական պոետիկ կինո»
Վարդան Պետրոսյանի գործ. Դատավոր Վաղինակ Մկրտչյանը երկու սանկցիա կիրառեց
Ապուցույցների հետազոտումը չի ավարտվում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որպեսզի դատարանը լսի վկաներին, լրացուցիչ վկաներին, տուժողներին եւ Վարդան Պետրոսյանի ցուցմունքներին: Այսօր տուժողները դատարան չէին ներկայացել.յուրաքանչյուր ամսվա 20-ը նրանց ամենածանր օրն է.անցյալ տարվա հոկտեմբերի նույն այդ օրը Էդգար եւ Էդուարդ Հակոբյանների ավտովթարից մահացան: Տուժողներն ունեն երկու ներկայացուցիչ ` Զարուհի Վարդանյանն ու Ռուբեն Բալոյանը: Վարդան Պետրոսյանն այսօր
Կարկտահարված Գետք գյուղում լուսաբացը սկսվել է լացուկոծով, արյան ճնշման բարձրացմամբ. (Ֆոտոշարք, տեսանյութ)
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Գետք գյուղի գյուղապետ Հովհաննես Մխիթարյանը, որի ներկայացմամբ, երեկ ժամը 19-20 սահմաններում տեղացած կարկուտը 100 տոկոսով վնասել է կաղամբի, ծաղկակաղամբի, կարտոֆիլի, լոլիկի ցանքատարածությունները, իսկ հացահատիկը վնասվել է 40-60 տոկոսով: Գյուղապետի պատմելով, լուսաբացը սթրեսով է սկսվել իրենց գյուղում. գյուղացիներից շատերը, տեսնելով դաշտերը, վատացել են, մեկի արյան ճնշումն է բարձրացրել,
Դադարեցվել է պատմամշակութային արգելոցների և թանգարանների տարածքների վարձակալական հիմունքներով տրամադրումը
ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոցներին և թանգարաններին ամրացված տարածքների օգտագործման վերաբերյալ Հայտարարություն Նկատի ունենալով պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից՝ իրենց անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքները վարձակալությամբ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի և գործող օրենսդրության դրույթների խախտումները՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի 2014 թվականի հունիսի 19-ի հրամանով՝ դադարեցվել են միջոցառումների
Ակտիվիստի դանակն ուղարկել են փորձաքննության
ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբը պաշտոնական հարցումներ է ուղարկել ոստիկանություն՝ պահանջելով Աֆրիկյանների տան առջեւից որոշ ակտիվիստների բերման ենթարկելու հիմնավորումները:
Նախախորհրդարան. «Ակցիայի մասնակիցներին բերման էին ենթարկում մեքենաների հետ միասին». (Տեսանյութ)
Հունիսի 19-ին կայացավ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության կազմակերպած 4-րդ՝ անհնազանդության ավտոերթը։ Մոտ մեկ և կես ժամ փակմնաց Արշակունյաց պողոտան՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներից պահանջում էր դուրս բերել մեքենաները փողոցից՝ փակելով նրանց ճանապարհը։ Այս ակցիան առանձնացավ նրանով, որ ակցիայի մասնակիցներին բերման էին ենթարկում մեքենաների հետ միասին: Արդյունքում 11 քաղաքացիբերման ենթարկվեց, իսկ վեց մեքենատարվեց տուգանային
Aysor.am. Այգեպարի գյուղապետ. «Կրակում էին հիմնականում խոշոր տրամաչափի զենքերից». (Տեսանյութ)
Նախօրեին հակառակորդը կրակել է հյուսիսարևելյան սահմանի հայ դիրքապահների ուղղությամբ: Երեկոյան կրակի տակ են եղել նաև Տավուշի սահմանամերձ գյուղերը: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկոյան ժամը 18.00-ից մինչև 19.30-ն կրակել են գյուղի ուղղությամբ. «Մեկ ու կես ժամ գյուղի վրա կրակեցին, մեր դիրքապահների պատասխանից հետո լռեցին»,- ասաց Անդրանիկ Այդինյանը: Գյուղապետի խոսքով՝ կրակում էին
Նիկոլայ Բաղդասարյան. «Արթուր Հակոբյանն առանց թույլտվության, տեղադրել է գազի բալոն»
Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով հետազոտված ապացույցների մեջ էին ավտովթարից մահացած Էդգար եւ Էդուարդ Հակոբյանների դիակների դատաբժշկական փորձագիտական եզրակացությունները: Նրանց մահը վրա էր հասել գանգուղեղային վնասվածների պատճառով, գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիայի խանգարման հետեւանքով: Նրանք եղել են սթափ: Թմրանյութի առկայություն չի եղել: Տուժող Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը փորձագիտական եզրակացության հետ կապված իր դիրքորոշումն արտահայտելիս նշեց, որ
Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի «Վաղ, թե ուշ» գրքի շնորհանդեսին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի «Վաղ, թե ուշ» գրքի շնորհանդեսին: Այն կայացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Միջոցառմանը հաջորդել է Վրեժ Իսրայելյանի հիշատակին նվիրված հուշ-երեկոն: ՀՀ Նախագահի աշխատակազմ
Դպրոցն ու կրթությունը լինելու է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում. Հովիկ Աբրահամյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, միությաննախագահ Ռուզաննա Մուրադյանի գլխավորությամբ: Միության անդամները ներկայացրել են իրենց գործունեության ուղղությունները, որոնց նպատակն է նպաստել կրթական համակարգի զարգացմանը՝ կրթական ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներուժի առավել ամբողջական և արդյունավետ կիրառման միջոցով, իրականացնել ուսուցիչների վերապատրաստման, աշակերտների շրջանում ազգային գիտակցության ամրապնդմանն ուղղված
News.am. «Իշխանության գլուխ են կանգնել հրեշներ». Լեւոն Տեր-Պետրոսյան. (Տեսանյութ)
Անկախ այն բանից, թե ինչ եղավ «Ղարաբաղ» կոմիտեի հետ իշխանության գալուց հետո, այդ երկուսուկես տարին մինչեւ իշխանության գալը, կոմիտեն գործել է, որպես համերաշխ խումբ, որտեղ ոչ ոք ամբիցիաներ չի ունեցել։ Այս մասին հունիսի 19-ին, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանի հուղարկավորության արարողությունից հետո ասել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ «Ինձ համար «Ղարաբաղ» կոմիտեն մի այնպիսի
Ազատ է արձակվել Վարդան Ղուկասյանի մոտ ընկերը
Aravot.am-ի տեղեկություններով երեկ քրեակատարողական հիմնարկից տուն է վերադարձել Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանը, որը Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերներից մեկն է: Հիշեցնենք, որ նրան անցած տարվա սեպտեմբերի 12-ին հրավիրել էին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչություն ու կալանավորել էին` տեղափոխելով Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Այնուհետ նրա դեմ քրեական
Սոցիալապես անապահով ընտանիքների 7-ից 13 տարեկան մոտ 1200 երեխա իրենց հանգիստը կանցկացնեն ճամբարներում
Մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների 7-ից 13 տարեկան մոտ 1200 երեխա հունիսի 20-ից մինչև օգոստոսի 16-ը ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ իրենց հանգիստը կանցկացնեն Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներում: Պատասխանատուների խոսքով՝ երեխաների ճամբարային առօրյան հագեցած կլինի մարզամշակութային տարաբնույթ միջոցառումներով, հայրենասիրական ու ճանաչողական բնույթի տարբեր դաս-խաղերով: Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության, սոցիալական ապահովության և առողջապահության վարչությունների, ինչպես նաև
«Կեղծիքների կնքահայրերը գիտենք ովքեր են՝ 90-ականներին». Վահրամ Բաղդասարյանի պատասխանը
«Կեղծիքների մասին խոսք գնաց: Կեղծիքների կնքահայրերը գիտենք ովքեր են՝ 90-ականներին»,-ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ-ում այսպես պատասխանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի քննադատությանը, որ ՀՀԿ-ն ընտրություններ է կեղծել: Նա հիշեցրեց նախագահական ընտրությունները, ՏԻՄ ընտրությունները. «Այնպիսի հնարամիտ մեխանիզմներ էին կեղծիքների ընտրել այդ մարդիկ ժամանակին, որ աշխարհի որեւէ երկրում չկար: Հիմա ցանկանում ենք այդ ախտերը հեռացնել մեզանից,,
Վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է գիտաժողովի անցկացումը ժամանակակից տնտեսության զարգացման հեռանկարների քննարկման և նոր ուղիների բացահայտման առումով: «Ոգևորիչ է, որ Հայկական տնտեսագիտական միությանն այս տարիների ընթացքում հաջողվել է համախմբել տարբեր երկրներից և համալսարաններից գիտնականների, դասախոսների, ուսանողների և պետական մարմինների ներկայացուցիչների,
Ադրբեջանցիները կարծում են, թե Հայաստանն ի վիճակի չէ ՆԱՏՕ-ի սեմինարն ընդունելու Երեւանում
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը այսօր Ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսում, որի ժամանակ պատվիրակության անդամները պատմում էին Բաքվում օրերս կայացած ՆԱՏՕ-ի Ross Roth սեմինարի մասին, պատմեց, որ Բաքու մեկնելուց առաջ մեր պատվիրակները եղել են Արցախում, մասնակցել են միջխորհրդարանական նիստի, այցելել են սահմանային հենակետեր, առաջնագծում շփվել են մեր զինվորների հետ. «Այդ ամենը մեզ
Աննա Ազարի. «Ամուսինս է առաջարկել, որ դիվանագետ դառնամ»
Aravot.am-ը Իսրայելի Արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Մերձավոր Արեւելքի եւ Եվրասիայի վարչության պետ Աննա Ազարիից հետաքրքրվեց՝ արդյոք կնոջ համար հե՞շտ է լինել դիվանագետ: Տիկին Ազարին, դիվանագիտությունը բնորոշելով որպես «գնչուական» մասնագիտություն՝ անընդհատ տեղից տեղ տեղափոխվելու առումով, ժպտալով պատասխանեց. «Կարեւորը հաջող ամուսին ընտրելն է: Բարեբախտաբար ամուսինս միշտ աջակցում է ինձ, համաձայնում իմ բոլոր էքսպերիմենտներին: Իմիջիայլոց, հենց
«Մենք դպրոցական քննություններն օբյեկտիվ դարձնելու խնդիր ունենք». Արմեն Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելեց Երևանի Գ. Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ դիմորդները միասնական քննություն հանձնեցին «Հայոց պատմություն» առարկայից: Նախքան քննության սկսվելը, նախարարը զրուցեց դիմորդների հետ, ծանոթացավ նրանց մասնագիտական նախասիրություններին, հետաքրքրվեց արդեն հանձնած քննությունների ընթացքից, ստացած գնահատականներից, ցանկացավ լսել նրանց հարցերը, առաջարկներն ու դժգոհությունները, սակայն քննասենյակում այդպիսիք
Վարդան Պետրոսյանի պաշտպանի կարծիքով՝ պատասխանատվություն պետք է կրի նաեւ հայցվոր ԾԻԳ-ը
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով ապացույցների հետազոտումը: Դատարանը հրապարակեց հայցվոր գյուղնախարարության պահանջը, երկու միլիոն վեցհարյուր հազար դրամի հետ կապված: Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ գյուղնախարարության տրամադրության տակ գտնվող «Նիվա» մեքենան տեղադրել է գազի բալոն, ինչը պատճառ է դարձել երկու երիտասարդների մահվան: Նա ասաց, որ նախաքննության մարմինը միջոցներ չի ձեռք
Գիտնականին «խփնված» անվանեց (Տեսանյութ)
Գիտաշխատող Վիգեն Թոփուզյանը «Դեղերի մասին» օրենքին նվիրված համաժողովից հեռացավ վրդովված, իսկ դեղ արտադրողների եւ ներմուծողների միության ղեկավար Սամվել Զաքարյանն էլ փորձում էր խոչընդոտել մեր աշխատանքը
Ռիչարդ Գիրագոսյան. «Մեր պատգամավորներն ամենապատրաստ, ամենաակտիվ եւ ամենախելացի պաշտոնյաներն էին Բաքվում»
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (ՏՀԿ) հիմնադիր-տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը, որը ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության՝ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանի եւ Թեւան Պողոսյանի հետ միասին Բաքվում մասնակցել է ՆԱՏՕ-ի Ross Roth սեմինարին, այսօր ԱԺ-ում կայացած ասուլիսի ժամանակ ասաց. «Ես շատ ուրախ էի, որ Հայաստանի պատվիրակները՝ պարոն Նահապետյանը եւ Պողոսյանը ամենապատրաստ, ամենախելացի եւ ամենաակտիվ պաշտոնյաներն էին այդտեղ: Ակտիվ, բայց ոչ
Սամվել Բալասանյանի դատախազ-ընկերը դարձավ փոխքաղաքապետ
Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշմամբ՜ Գյումրու փոխքաղաքապետ է նշանակվել Շիրակի մարզի դատախազի նախկին տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանի` գլխավոր դատախազ նշանակվելուն պես, սկսեցին ազատվել նախկին կադրերից, որոնցից մեկն էլ Վաղարշակ Մխիթարյանն էր: Տևական ժամանակ է` Գյումրիում խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ Սամվել Բալասանյանը իր սանիկի` փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանի փոխարեն ուզում է
Թեւան Պողոսյան. «Մի՛ հավատացեք ադրբեջանական լրատվամիջոցներին»
Բաքվից երկու օր առաջ վերադարձած ՆԱՏՕ- ի ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանն այսօր ԱԺ-ում կայացած ասուլիսում անդրադարձավ ադրբեջանական ԶԼՄ-ներին: Նա նկատեց, որ ադրբեջանական ԶԼՄ-ները առաջին օրը կարծես վստահություն ձեռքբերելու նպատակով քիչ թե շատ ճիշտ տեղեկություններ էին տարածում, իսկ երկրորդ օրվանից, կարծես համոզվելով, որ իրենց լրատվությունն արդեն ընդունվում է որպես ճշմարտություն, սկսեցին տարածել ինչ ուզում
Հերմինե Նաղդալյանը՝ Զուրաբյանին. «Սիրելիներս, կարեւոր հարց ենք քննարկում, կարելի է, չէ՞ առանց ավելորդության» (Տեսանյութ)
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի՝ Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելու մասին ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը միջամտեց. «Այդ վերամբարձ տոնը, անընդհատ կռիվ, վիրավորանքները ինչի՞ համար են: Ընդամենը նրա համար են, որ քաղաքական մեծամասնության նյարդերը տեղի՞ տան: Չեն տալու: ՀՀԿ-ն նյարդերի խնդիր չունի: ՀՀԿ-ն այստեղ գալիս է աշխատելու համար: Առաջարկ կա քննարկելու, իրար հետ աշխատելու: Լավ,
ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակություն. «Բաքվի սեմինարն անցնում էր ակնհայտ հակահայկական քարոզչությամբ»
ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները, որոնք երկու օր առաջ են վերադարձել Բաքվից, որտեղ կայացել էր ՆԱՏՕ-ի Ros Roth սեմինարը, այսօր Ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատմեցին իրենց այցի մանրամասները: Պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ասաց, որ Բաքվում կայացած սեմինարն անցնում էր ադրբեջանական մասնակիցների ակնհայտ հակահայկական քարոզչությամբ, ադրբեջանական պատվիրակությունը ամբողջ սեմինարի ընթացքում ապատեղեկատվություն էր տարածում.
409.07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409 դրամ: NASDAQ OMX Armenia
«Դիսկոտեկ»՝ Զվարթնոց տաճարի տարածքում. Hetq.am (տեսանյութ)
«Հետքի» աղբյուրը տրամադրել է տեսանյութ, որում երևում է հունիսի 7-ին Զվարթնոցում ռուս զույգի հարսանյաց հանդեսից մի հատված: Աղբյուրը նշել է, որ խնջույքը շարունակվել է նաև հաջորդ օրը: Ըստ այդմ՝ սեղան է դրվել նաև բուն տաճարի տարածքում: Ամսի 14-ի «փարթիի» վերաբերյալ աղմուկից հետո Վլ. Պողոսյանի ղեկավարած ՊՈԱԿ-ը հաղորդագրություն տարածեց, որում, մասնավորապես, նշված է նաև ամսի 7-ի միջոցառման մասին.


















































