Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի լրագրողը հետապնդվում է Բաքվի և Անկարայի կողմից. azatutyun.am

Ապրիլ 21,2014 12:08

Ադրբեջանական Contact.az էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբ` Ռաուֆ Միրկադիրովը «Զերկալո»-ի սեփական թղթակիցն է Թուրքիայում և ակտիվորեն գրում է միջազգային թեմաներով, իր հոդվածներում բազմիցս կոշտ քննադատության է ենթարկել Էրդողանի կառավարության քաղաքականությունը։

Միրկադիրովի գործընկերները ձերբակալությունը կապում են նրա լրագրողական գործունեության հետ։

«Թուրան» լրատվական գործակալության հետ զրույցում «Զերկալո» թերթի խմբագիր Էլչին Շիհլին հայտնել է, որ Ռաուֆ Միրկադիրովի նկատմամբ ճնշումները սկսվել են երկու շաբաթ առաջ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի Բաքու կատարած այցից հետո: Խմբագրի խոսքերով՝ նախ լրագրողին անսպասելիորեն զրկել են հավատարմագրումից, ապա հայտնել են, որ նա պետք է Թուրքիան լքի մինչև ապրիլի 23-ն ու այլևս երբեք չվերադառնա։ Ապրիլի 18-ին Միրկադիրովը որոշել է լքել երկիրը, և երբ նրան բերման են ենթարկել, նա ոստիկանությանն ասել է, որ հեռանում է, ինչո՞ւ են իրեն ձերբակալում։ «Եղբայրական պետության իշխանությունները, սակայն, հավանաբար ցանկանում են անցանկալի լրագրողին երկրից ցուցադրաբար վռնդել», – նշել է խմբագիրը։

Լրագրողի փաստաբան Ֆուադ Աղաևը հայտարարել է, որ Միրկադիրովն այժմ գտնվում է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանում, իսկ քննությունը վարում է գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930