Օրվա լրահոսը

Նախարարությունը կաջակցի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների խնդիրների իրավաչափ և արդարացի լուծմանը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 25-ի երեկոյան ընդունեց Գյումրու կայարանի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցներին, ովքեր երեկ առավոտյան գործադուլ էին հայտարարել: Նախարարի հանձնարարությամբ՝ մինչ այդ Գյումրիում գործադուլի մասնակիցների հետ հանդիպել էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության պետ Արսեն Մկրտչյանը, ով լսելով մեքենավարների բարձրացրած հարցադրումները, նրանց էր փոխանցել նախարար Գագիկ Բեգլարյանի՝ դեպոյի

«Այս խորհրդարանը կոչված է վավերացնել կառավարության բոլոր տեսակի նախաձեռնությունները». Ստյոպա Սաֆարյան

«Անցած տարիների Հովիկ Աբրահամյանի փորձը ցույց է տալիս, որ մենք գործում ենք մի անձով երկիր կառավարելու հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀԿ կուսակցության ԳՄ նիստի ընթացքում որպես ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանի միաձայն ընտրվելուն, այսպես արտահայտվեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Նա կարծում է, որ տվյալ պարագայում խոսք չի կարող լինել ներկուսակցական ժողովրդավարության եւ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ ԱՄԷ-ում

Ապրիլի 25-ին Արաբական Միացյալ էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո: Իր ելույթում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ներկայացնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ապրիլի 24-ի կապակցությամբ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ ՀՀ իշխանությունների և ողջ հայության համատեղ ջանքերը, կարևորեց պատմական արդարության հաստատմանն ուղղված շարունակական պայքարի նշանակությունը:

Արմեն Աշոտյանը վերանշանակվել է

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Արմեն ԱՇՈՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  

Արտեմ Ասատրյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Արտեմ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  

Արմեն Գեւորգյանը մնաց տարածքային կառավարման նախարար

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բուենոս Այրեսում

Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի հայ առաքելական Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարում տեղի ունեցավ հոգեհանգստյան պատարագ` նվիրված Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Հոգեհանգստյան արարողությունը կատարվեց Հայաստանեաց առաքելական եկեղեցու և Հայ կաթողիկե եկեղեցու կրոնական առաջնորդների և հոգևորականների մասնակցությամբ: Պատարագին ներկա էին նաև Բուենոս Այրեսի նահանգային և քաղաքային իշխանությունների,Արգենտինայում հավատարմագրված դեսպանությունների, գիտական շրջանակների, ազգային և կրոնական փոքրամասնությունների, արգենտինահայ համայնքային

Գագիկ Խաչատրյանը նշանակվեց ֆինանսների նախարար

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  

Նախագահը ստորագրել է Գագիկ Խաչատրյանին ՊԵԿ-ի նախագահի պաշտոնից ազատելու հրամանը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 124-րդ կետը՝ որոշում եմ. Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  

Թուրքիայում կրոնափոխ հայության խնդիրներն ու թուրք հասարակության ընկալումները

«Մենք կրոնափոխ հայության խնդիրների մասին շատ քիչ բան գիտենք: Հայությունը, որ ապրում է մեր պատմական հայրենիքում և բռնի իսլամացվել է, այժմ գոյություն ունի և լիարժեք գիտակցում է իր ինքնությունը»,-Aravot.am-ի հարցին՝ որքանո՞վ է հրատապ կրոնափոխ հայության խնդիրների լուսաբանումը, «Թուրքական իշխանությունների վերաբերմունքը կրոնափոխ հայության նկատմամբ» թեմայով սեմինարի ընթացքում այսպես պատասխանեց «Արեւմտահայաստանի եւ արեւմտահայության հարցերի ուսումնասիրության կենտրոնի» ղեկավար

Համերգային ծրագիր՝ միայն շիրակցիների մասնակցությամբ

Ապրիլի 25 -ին Գյումրու պետական դրամատիկական թատրոնում կայացավ «Made in Shirak» համերգային ծրագիրը,որին մասնակցում էին Շիրակի լավագույն և տաղանդաշատ երգիչ-երգչուհիներ ` Մաշա Մնջոյանը, Կիմ Գրիգորյանը, Արմեն Եդիգարյանը, Մոնիկա Մանուչարովան, Սևակ Խաչատրյանը, Կարեն Աթոյանը, Պետրոս Պետրոսյանը և այլք: «Made in Shirak» համերգային ծրագիրը կազմակերպվել էր West contact պրոդյուսերական կենտրոնի կողմից: «Այս համերգի նպատակն է գյումրեցի երիտասարդ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ղազախստանում

Ապրիլի 24-ին Արևելա-Ղազախստանյան մարզի վարչական կենտրոն Օզկեմեն քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ոգեկոչման արարողություն, որին մասնակցեց Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը: Իր ելույթում դեսպան Սահակյանը նշեց, որ տարբեր երկրներում հայկական համայնքների գոյացումը մեկ դար առաջ իրականացված ցեղասպանության արդյունք է, և ապրիլի 24-ին աշխարհով մեկ անցկացվող ոգեկոչման արարողությունները կոչված են ապացուցելու հայ

Քաղաքապետարանում հանդիպում-քննարկում է կազմակերպվել Բաղրամյան պողոտայի վթարային շենքի բնակիչների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ: Քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Վահե Նիկոյանը, ներկայացնելով 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրի շրջանակում վերոնշյալ շենքի խնդրի լուծման հնարավոր տարբերակներն ու լուծումները, ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստ է լսելու և քննարկելու

«Մենք գործ ունենք ոչ թե ռուս-ուկրաինական խնդրիր հետ, այլ ռուս-ամերիկյան հակամարտության հետ». Արամ Մանուկյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Արամ Մանուկյանը արտահայտեց այն կարծիքը, որ Ուկրաինայում տիրող քաղաքացիական անհանգստությունների մասին խոսելիս պետք է հասկանալ, որ գործ ունենք ոչ թե ռուս-ուկրաինական խնդրի հետ, այլ ռուս-ամերիկյան հակամարտության հետ: «Որպեսզի կարողանանք հասկանալ՝ ինչպիսի զարգացումներ են հնարավոր Ուկրաինայում, պետք է փորձենք հասկանալ հիմնական դերակատարների՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահեկան զարգացումների տրամաբանությունը: ԱՄՆ-ի համար

Եվրամիությունն անցնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլին. ИТАР-ТАСС

Եվրամիությունը ապրիլի 28-ին մտադիր է ընդլայնել ռուս քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության աշխատակիցներից: «ԵՄ երկրների դեսպանները կհանդիպեն երկուշաբթի՝ ապրիլի 28-ին, Բրյուսելում, որպեսզի հաստատեն պատժամիջոցների «երկրորդ փուլի» ցանկը , որը նախատեսում է ԵՄ մուտք գործելու արգելք և անդամ երկրների տարածքում ունեցած հաշիվների սառեցում», – ասել է լրատվականի աղբյուրը: Այս պահին այդ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում և պատրաստակամություն է հայտնում աջակցել վարորդներին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Վարչական պատասխանատվություն չկիրառելու մասին» Հ. 383-Ա որոշմամբ սահմանվել է, որ այն տրանսպորտային միջոցի (միջոցների), որոնց համար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր երբևէ չի կնքվել ու այդ տրանսպորտային միջոցով կատարված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումից

Շարմազանովը՝ Քոչարյանի հայտարարության մասին. «Սերժ Սարգսյանը գրեթե երբեք չի շփոթվում»

Այն դիտարկմանը, թե կառավարություն հետ են գալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Կառավարությունում հիմա Հանրապետական կադրերն են: Ե՛վ 1998 թվականին, ե՛ւ 2003 թվականին նախագահ Քոչարյանի հիմնական հենարանը եղել է Հանրապետական կուսակցությունը, եւ պետք չէ զարմանալ, որ ՀՀԿ ներկայացուցիչները աշխատել են այդ կաբինետում»: Ըստ նրա՝ նորություն չէ կուսակցության եւ պարոն

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վաշինգտոնում

Վաշինգտոնի Հայ առաքելական եկեղեցիների հոգևոր առաջնորդների, ամերիկահայ համայնքային կազմակերպությունների և Վաշինգտոնի ու շրջակա նահանգների հայ համայնքների ներկայացուցիչները ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ մասնակցեցին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ավանդական ոգեկոչման արարողությանը: Հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղկեպսակներ զետեղեցին հուշարձանի մոտ, որից հետո Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Խաչ եկեղեցիների հոգևոր առաջնորդների

ԱՀԹ Ս. Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ

Այսօր՝ ապրիլի 26-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը: Այդ առթիվ Արարատյան Հայրապետական թեմի Ս. Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Երևանի Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ Շմավոն քահանա Ղևոնդյանն էր:

Գալուստ Սահակյանն ընտրվել է միաձայն

Այսօր՝ ապրիլի 26-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նիստի ընթացքում միաձայն որոշեցին  ապրիլի 28-ին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ներկայացնել իրենց թեկնածու ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին. «Բոլորս համոզմունք հայտնեցին, որ պարոն Սահակյանն իր փորձով, իր գիտելիքներով, պառլամենտական աշխատանքի իմաստությամբ լավագույնս կարող է ղեկավարել Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինը»: Էդուարդ Շարմազանովն

Սեյրան Օհանյան. «Վախենում եմ, երբ մտածում եմ, որ զենք ենք վստահում ինքնասպանության հակում ունեցող էմոյի» (Տեսանյութ)

«Ես եւ Պաշտպանության Նախարարությունն ենք այսօր կրում զինվորի հոգեկան եւ ֆիզիկական առողջության պատասխանատվությունը: Ուստի , ուղղակի պարտավոր ենք պատկերացնել քայքայիչ պաշտամունքների եւ ենթամշակույթների տարածման ընդգրկումն ու հատկապես հետեւանքները դրանց հետեւորդների եւ մյուս զինվորների համար»,-այսօր տեղի ունեցած «Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» թեմայով գիտագործնական կոնֆերանսին իր ելույթում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան

Աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Աշակերտական խորհուրդները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում» ծրագրի շրջանակներում Երևանի 26 ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների շուրջ 40 ներկայացուցիչներ մասնակցեցին դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ճանաչողական այցի: Աշակերտները հանդիպեցին Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի հետ, ում ներկայացրին աշակերտական խորհուրդներին հուզող հարցեր, ուրվագծվեցին աշակերտական խորհուրդներ-Մայր Աթոռ

Դատավոր Արթուր Սմբատյանին հայտարարվել է նախազգուշացում

2014 թվականի ապրիլի 25-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 161-րդ հոդվածով, Արդարադատության խորհուրդը որոշել է. ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի միջնորդությունը բավարարել։ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԱԺ աշխատակազմի հետ

ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում են՝ ապրիլի 26-ին ՀՀ վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԱԺ աշխատակազմի հետ: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ աշխատակազմին երկարատեւ եւ արդյունավետ համատեղ աշխատանքի համար: Պարոն Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ ԱԺ աշխատակազմը այսուհետ եւս նույն նվիրումով եւ պատասխանատվությամբ կկատարի պարտականությունները՝ իր ներդրումն ունենալով պետության առաջընթացի ապահովման գործում: Հանդիպման ավարտին Հովիկ

ԱԺ նախագահ կդառնա Գալուստ Սահակյանը (Տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 26-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որից հետո ՀՀԿ խորհրդի նիստ: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահի պաշտոնում ներկայացրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանին:   ԱԺ ապագա նոր նախագահը ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին Երեւանում: 1971թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասեր: 1970-1972թթ.

A1plus.am. Մեզ մոտ կա զոհի սինդրոմը, որը բացասական չէ. Հոգեբան (Տեսանյութ)

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն այսօր հասարակության մեջ տագնապ են առաջացնում։ Համոզված է հոգեբան Սամվել Խուդոյանը, պարզապես մարդը դա չի գիտակցում. «Ժամանակին, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, շատերը սթրեսի մեջ էին: Այս շրջանում, իհարկե, գլոբալ նման փոփոխություններ չկան, բայց տագնապի զգացողություն կար»: Անդրադառնալով մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը և հայ հասարակության արձագանքին հոգեբանը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ է անցկացրել

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 55 համայնքներում 2014 թվականի հունիսի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Տեղամասային ընտրական

Ուկրաինայում ԵԱՀԿ փորձագետներին առևանգել են անջատականները. РИА Новости

Ուկրաինայում անհետացած ԵԱՀԿ պատվիրակության անդամներին առևանգել են Սլավյանսկի անջատականները, այս մասին հայտնել է տեղի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարևը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, Պոնոմարևը ասել է, որ ռուսամետ ուժերը կանգնեցրել են այն ավտոբուսը, որի մեջ էին ԵԱՀԿ 7 փորձագետները, քանի որ նրանց ուղեկցում էին ուկրաինացի բարձրաստիճան զինվորականներ: Ապրիլի 25-ին Ուկրաինայի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Ուկրաինայում դիտորդական առաքելություններ

Հովիկ Աբրահամյան. ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում հայտնի կդառնա կառավարության կազմի 90 տոկոսը (Տեսանյութ)

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց լրագրողների հետ: Նա հայտարարեց, որ նիստի ընթացքում հայտնի կդառնա կառավարության անդամների 90 տոկոսը: Անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին՝ պարոն Աբրահամյանը նշեց, որ ինքն առաջին քայլը կատարել է եւ ոչ իշխանական քառյակի հետ քննարկել է բարեփոխումը: Իսկ քառյակի առաջարկած նախագծի հինգ կետերից երկուսը կամ

Մեղրու տարածաշրջանում ծառերի մասսայական չորացում է նկատվում

Մեղրու տարածաշրջանում վերջին տարիներին այգիներում ծառերի մասսայական չորացում է նկատվում: Մեղրի կատարած մեր այցի ժամանակ տեղեկացրեցին տեղաբնակները: Վերջիններս ծառերի մասսայական չորացումը պայմանավորում են հանքարդյունաբերության՝ մասնավորապես Ագարակի կոմբինատի գործունեության հետ: Նրանց խոսքով՝ վերջին տարիներին Մեղրու տարածաշրջանում հաճախակի սկսել են չորանալ ծիրանենիները, նռնենիները, թզենիները եւ այլ պտղատու ծառեր: «Այդ բոլորը հետեւանք են նրան, որ Ագարակի կոմբինատի թափոնաջրերը

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930