Օրվա լրահոսը
Վարորդներին հատկապես ուրախացրել է սահմանված ժամկետում տուգանքը չվճարելու համար նախատեսված պատժամիջոցի փոփոխությունը. «Հրապարակ»
«Չէինք սպասում, որ այսքան դրական փոփոխություններ կարելի է անել։ 7 տարի է՝ պայքարում էինք եռապատիկը, հնգապատիկը վերացնելու համար։ Դուրս եկավ, որ կամք ունենալու դեպքում մեկ ամսում կարելի է անել»,- ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ խոսելով ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծի մասին, որով փոփոխություններ են արվելու երթեւեկության կանոնների խախտումների համար
Արցախի վարչապետը խորհրդակցություն է հրավիրել` քննարկելու Ստեփանակերտում բռնկված հրդեհի հետ կապված մի շարք հարցեր
Հունիսի 17-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ` քննարկելու հունիսի 16-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի` Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի շենքում բռնկված հրդեհի հետ կապված մի շարք հարցեր: Ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը զեկուցել է հրդեհի մարման աշխատանքների մասին: Նա ներկայացրել է համապատասխան կառույցների
Գագիկ Խաչատրյանը կհիասթափվի. «Հայկական ժամանակ»
Այս տարվա հուլիսի մեկից, ինչպես հայտնի է, «գիծ է քաշվում», եւ ստվերը Հայաստանում վերանալու է: Համենայն դեպս, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Դա պետք է որ բերի հարկային եկամուտների շեշտակի աճի։ Հատված ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարցազրույցից: – Որքա՞ն լրացուցիչ մուտքեր ենք ակնկալում ստվերի կրճատման արդյունքում։ – Դա շատ դժվար է
Մեսրոպագիր. Երկու համեմատություն
Սոցիալական ցանցերում ֆուտբոլի աշխարհի առաջնությունից զատ այս օրերին բուռն քննարկման առարկա է դարձել «Զվարթնոց» տաճարում տեղի ունեցածը. երբ ՀՀ քաղաքացին իր հյուրերի հետ չի կարողացել այցելել տաճար, որովհետեւ ինչ-որ մարդիկ «փակել» են հուշարձանը՝ միջոցառման համար: Ավելին արգելողները եղել են ռուսներ: Այս միջադեպն էլ առիթ հանդիսացավ, որ լրատվամիջոցները հետաքրքրվեն, թե ինչ հիմքերով են միջոցառումների համար հատկացվում
Ֆան գոտում Հարավային Կորեայի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանին երկրպագել է ընդամենը մեկ մարդ
Հատուկ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հետեւելու նպատակով Բրազիլիայի մայրաքաղաքում ստեղծվել է ֆան գոտի, որը տեղավորում է 30 հազար ֆուտբոլասեր: Բրազիլիա-Մեքսիկա խաղի ժամանակ այնտեղ ոչ մի ազատ տեղ չի եղել: Իսկ ահա Ռուսաստան-Հարավային Կորեա հանդիպմանը հետեւել է ընդամենը 2 հազար մարդ ու նրանցից միայն մեկն է երկրպագել Ֆաբիո Կապելլոյի թիմին: Այդ ֆուտբոլասերը բրազիլացի է եղել, որը շատ
Արտոնություններ հայ միգրանտներին՝ մինչեւ Եվրասիական միություն մտնելը. «Հրապարակ»
«Հունվարի 1-ից մինչեւ մարտի 1-ը, երեք ամսվա ընթացքում, շուրջ 580 հազար մարդու արգելված է եղել մուտքը Ռուսաստան, որից 524 հազարը եղել են ԱՊՀ քաղաքացիներ։ Եվ հիմա արդեն, մայիսի վերջին, էդ թիվը հասել է 800 հազարի, որից 34 հազարը հայեր են»։ Հերմինե Նաղդալյանը հավելեց. իրենք խնդրել են, որ այդ անձանց հանդեպ մուտքի արգելքը հանվի, եւ նշեց,
Առեւտուրը` տաճարում
Երբեմն, երբ գրում եմ մշակույթի մասին, արձագանքը լինում է մոտավորապես այսպիսին` «այ ախպեր, մարդիկ սոված են` ի՞նչ մշակույթ»: Դա գալիս է այդ բառի չափից դուրս նեղ իմաստավորումից: Իբր դա ինչ-որ «հոգեւոր սնունդ» է, որը պետք է հակադրվի նյութականին: Իրականում` երբ դուք կարողանում եք բանավիճել` առանց դիմացինին վիրավորելու, դա մշակույթ է: Երբ դուք ժամանակին եք գալիս
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն գտնում էր, որ Միկոյանի արձանը ոչ միայն Երեւանում պիտի դրվի, այլեւ Լոռվա մայրաքաղաք Վանաձորում: Կինը չէր համաձայնվում:
Սերժ Սարգսյանի հարցազրույցն ամբողջությամբ (տեսանյութ)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Հանրային հեռուստաընկերություն կատարած այցի շրջանակներում մասնակցել է Հայլուր «Հարցազրույց» հաղորդմանը: Հարցազրույցի Panorama.am-ի սղագրությունը՝ ստորև. -Ինձ թվում է` պիտի նախ գանք սահմանային իրադրությանը: Սահմանին լարված էր: Այս օրերին, իհարկե, խաղաղ է, բայց այդ լարվածությունը մտորելու տեղիք է տալիս: Նկատի ունեմ հատկապես զարգացումները նախիջևանյան թևում, հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում: Ի՞նչ պիտի ենթադրել.
Տաքսու ուղևորուհի՞ն էր մոռացել, թե՞ վարորդը գողացել էր` կպարզի քննությունը
Հունիսի 8-ին, ժամը 21.25-ին, 1984 թ. ծնված Արմինե Կ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 15.40-ին, իր գնած նոր հագուստը, պայուսակը, որի մեջ եղել է «Այֆոն-4» մոդելի բջջային հեռախոս, վարորդական իրավունքը, սոցիալական քարտը և բնակարանի բանալիները թողնելով «Մերսեդես» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում` մտել է Մաշտոցի պողոտայի թիվ 29 հասցեում գտնվող խանութ
«Արարատը» երկխոսություն կստեղծի բուհի և գործատուի միջև
Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի 9-րդ ընդհանուր ժողովն ավարտվեց սեմինարով` նվիրված TEMPUS-ի ծրագրերին, որոնցից մեկն էլ «Արարատն» է: «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդես եկավ «Արարատ ծրագիր` նպատակների քննարկում. վստահության ձևավորում» թեմայով զեկույցով: Թոփչյանն ուսանողներին ներկայացրեց ծրագրի նպատակները, քննարկվեցին ներկայում առկա խնդիրները և դրանց պատճառները: Ուսանողներն առաջ քաշեցին մասնագիտության ընտրությունն
Միայնակ թոշակառուից գողացել են սեփական հուղարկավորության համար պահված վերջին գումարը
Միայնակ թոշակառու, առաջին կարգի հաշմանդամ, բռնադատված քաղաքացին դիմել է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով աջակցել, որ վերացվի քննիչի անարդար որոշումը: Թոշակառուն գալով տուն նկատել է, որ ամբողջ գույքը հանել են դուրս, իսկ բաճկոնի գրպանից գողացել 400 հազար դրամն ու 100 եվրոն, որոնք պահել էր իր հուղարկավորության ծախսերը հոգալու համար: Սակայն քննիչը որոշել է մերժել քրեական գործի
Հայաստանի ստորագրությունը հանված է աճուրդի. «Ժամանակ»
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե երբ է Հայաստանը ստորագրելու Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը, ասել է, թե կա ԵՏՄ Բարձրագույն խորհրդի որոշում, որ անդամակցության պայմանագիրը ստորագրման պետք է պատրաստել մինչև հուլիսի 1-ը: Քոչարյանն այդպես էլ հստակ օր չի ասել, ի պատասխան լրագրողների հարցի: Զարմանալի չէ, որովհետև Շավարշ Քոչարյանն ի՞նչ իմանա կամ որտեղի՞ց
Հալէպի կացութիւնը ցայսօր կը շարունակէ ծանրագոյնը մնալ
Սուրիոյ ապրած դաժան տագնապին մէջ, յատկապէս Անցնող երեք տարիներուն՝ սուրիահայութիւնը իր կեցուածքով դրսեւորեց տիպար քաղաքացիի վարք։ Սուրիահայութիւնը հաւատարիմ մնաց իր երկրին եւ համայնքին, իր եկեղեցիներուն, դպրոցներուն, ազգային, մշակութային ու մարզական կեանքին։ Այսօր, Քեսապի ազատագրումի ուրախութեամբ համակուած՝ կը շնորհաւորենք սուրիահայութիւնը, բայց մանաւանդ՝ Ծովափի շրջանի հայութիւնը եւ այս առթիւ կը յայտնենք մեր երախտագիտութիւնը Սուրիական Արաբական Հանրապետութեան Բանակին,
Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը քաղաքացիական նախաձեռնության նամակը Հայաստանում հավատարմագրված եվրոպական կառույցներին կոչ է անում արձագանքել
Արձագանքները կարող են լինել աջակցող հայտարարությունների ու մեդիա միջամտությունների, բանակցությունների, հանրային քաղաքական ճնշման տեսքով և այլ միջոցներով:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ
Հունիսի 17-ին Բեռլինում կայացավ Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը։ Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ ջերմությամբ է հիշում դեռ 6 տարի առաջ՝ 2008թ. հունիսին իրենց ունեցած առաջին հանդիպումը, գոհունակություն հայտնեց երկու երկների միջև հաստատված բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության կապակցությամբ և ընդգծեց, որ
Չինաստանում ֆանատը հեռուստացույցի առջեւ մահացել է չքնելուց
Սուչժոու քաղաքի 25-ամյա ֆուտբոլասերի դին շաբաթ օրը հայտնաբերվել է սեփական տանը՝ հեռուստացույցի առջեւ: Նրան հետազոտած բժիշկների կարծիքով, երիտասարդը մահացել է գիշերներն աշխարհի առաջնության ուղիղ հեռարձակումները դիտելու պատճառով երկար ժամանակ չքնելուց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ news.metamarket.ua-ի
Սերժ Սարգսյան. «Հայաստանը կարիք չունի ի ցույց դնելու իր սպառազինությունը». Tert.am
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հանրային հեռուստաընկերություն և հյուրընկալվել «Հարցազրույց» հաղորդաշարին: Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար հնչող կրակոցներին, մասնավորապես՝ վերջերս նախիջևանյան կողմից, Նախագահը նշել է, որ չի կարծում, թե ականատեսն ենք Ադրբեջանի կողմից նոր մարտավարության: Ըստ նրա՝ զարգանում են այն պրոցեսները, որոնք արդեն գոյություն ունեն երկար տարիներ: «Այո´, հակառակորդը լարվածությունը պահում է մեր սահմանների
Սերժ Սարգսյան. «Քառյակը 12 պահանջները կազմելիս լեզվաշարադրական բացթողումներ է թույլ տվել». yerkir.am
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթ է ընդդիմության հայտնի 12 պահանջին: Այս մասին Սերժ Սարգսյանն ասաց «Հարցազրույցի» եթերում: Նա հայտարարեց, թե իբր փաստաթուղթը կազմողները շտապողականություն են ցուցաբերել եւ լեզվաշարադրական բացթողումներ են ունեցել, որովհետեւ, ըստ Սերժ Սարգսյանի, եթե նպատակը համագործակցությունն է, ապա պետք է բացառվեն «պահանջում ենք» եւ նման բառերը: «Այո, ընդդիմությունը ցանկանում է համագործակցել, որպեսզի միասին
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները հանդիպել են ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության հետ
Հունիսի 17-ին ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ակսել Ֆիշերին եւ Ալան Միլին հանդիպեցին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը, Լեւոն Զուրաբյանը, Մհեր Շահգելդյանը: Հանդիպմանը ներկա էր ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ թեեւ պատվիրակության կազմում, ինչպես պահանջում է կանոնակարգը, ընդգրկված են քաղաքական տարբեր
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները հանդիպեցին ԱԺ խմբակցությունների հետ
Հունիսի 17-ին Հայաստան ժամանած Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ակսել Ֆիշերը եւ Ալան Միլը հանդիպեցին ԱԺ խմբակցությունների հետ: Առաջին հանդիպումը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հետ էր: Ակսել Ֆիշերը տեղեկացրեց, որ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպելով, նպատակ ունեն լսելու նրանց տեսակետներն ու կարծիքները մի շարք հարցերի, մասնավորապես, ներքաղաքական իրավիճակի, խմբակցությունների հետագա
ՀԱԿ-ը սգում է Սամվել Գեւորգյանի մահը
Կյանքից հեռացավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամության տիտղոսն արդեն բավարար կլիներ յուրաքանչյուրի ներդրման ու վաստակի ահռելիությունը գնահատելու համար, եթե մեր հասարակական-քաղաքական միտքն ու պատմագրությունը դույզն օբյեկտիվություն պահպանած լինեին 1988-ից այս կողմ տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ։ 1988-ին հարթակ բարձրացած առաջին հռետորներից էր Սամվել Գեւորգյանը, Կոմիտեի ամենաժրաջան անդամը, ամեն տեղ ներկա, ամեն տեղ հասնող,
Գոռ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Այսօր Լեհաստանի Կատովիցե քաղաքում մեկնարկած ազատ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականից մրցագորգ մտավ չորս ըմբիշ՝ Մխիթար Գրիգորյանը՝ 50 կգ քաշային կարգ, Գոռ Գրիգորյանը՝ 60 կգ, Սուրեն Խաչատրյանը՝ 74 կգ եւ Վիկտոր Կազիշվիլին՝ 96 կգ: Մեր տղաներից միայն Գոռ Գրիգորյանը սփոփիչ գոտեմարտում բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստացավ եւ քիչ առաջ միավորների 4:2 առավելությամբ հաղթեց
Գագիկ Սիրավյանը գիտի՝ ծառն ինչ է զգում. (Ֆոտոշարք)
«Դալան» ցուցասրահում այսօր բացվեց նկարիչ Գագիկ Սիրավյանի «Իմ ծառերը» խորագրով անհատական ցուցահանդեսը: Aravot.am-ի հետ զրույցում հեղինակն ասաց, որ ցուցահանդեսը նվիրում է հոր՝ անվանի գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի հիշատակին: «Եթե հայրս ողջ լիներ, հաստատ կոգեւորվեր այս ցուցահանդեսից»,-նշեց նկարիչը: Նաեւ հավելեց, որ յուրաքանչյուր ծառի մեջ իրենից ինչ-որ մասնիկ կա՝ իր հույզերն են, ապրումները, կիրքը, երազները… Նկարիչը հույս
Պահանջում են հրաժարում ինքնությունից` դարձյալ «անվտանգության» դիմաց
«Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, ՎԳՌՏԿ-ի (Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության) փոխտնօրեն Դմիտրի Կիսելյովը օրերս ՀՀ խորհրդարանում հայտարարեց, որ ռուսաց լեզվի դերը Հայաստանում փոքրանում է օրեցօր, հավելեց նաեւ` հնարավոր չէ մշակութային առումով ինտեգրվել մի կողմի, իսկ անվտանգության առումով` մյուս կողմին: Չափազանցվա՞ծ էին Հայաստանում բորբոքված կրքերը ընդդեմ Կիսելյովի գնահատականների, թե՞ դրանք պետք է ընկալել որպես Կրեմլից կոնկրետ
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ամփոփել է իր աշխատանքը (Տեսանյութ)
ԲՀԿ խմբակցության այսօրվա նիստից հետո քննարկված հիմնահարցերի մասին մանրամասներ չհաղորդեց նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը: «Ամփոփում էինք անցնող նստաշրջանը, անցած աշխատանքը»,- ասաց պատգամավորը: Իսկ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ նա ասաց՝ դեռ ոչինչ չեն կարող ասել, քանի դեռ չեն տեսել օրենսդրական նոր նախագիծը. «Փաստաթուղթ չկա, օրական մի բան են գրում, կլինի օրենսդրական նախագիծ, ամբողջական փաստաթուղթ,
Զինվորը ածելիով եւ ապակու կտորով իրեն անդամախեղել է
Ս. Հ.-ին երկու դրվագով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով («Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես կատարելուն»):
Աղվան Վարդանյանը Կիսելյովի «պաշտպաններին» նվիրված երկը չկարդաց, փոխարենը հայրենիքին նվիրվածն ընթերցեց. (Տեսանյութ)
Նոր գիրք խանութում ԱԺ պատգամավորի պոեզիայի ժամն էր
ԵԽԽՎ համազեկուցողները Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվել են սեռական փոքրամասնություններից
Այսօր ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով hամազեկուցողներ Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլն հանդիպել են խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, այդ թվում նաեւ՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հակոբյանն ասաց, որ համազեկուցողները մի քանի հարցադրումներ են արել: Խոսել են Սահմանադրական բարեփոխումների, քաղբանտարկյալների խնդրի եւ սեռական փոքրամասնությունների իրավունքների հավասարության մասին: Ըստ Ռուբեն Հակոբյանի, դժվար է
Հրշեջ-փրկարարները 8 քաղաքացիների տեղափոխում են անվտանգ տարածք
Հունիսի 17-ին, ժամը 17.20-ին տեղեկություն է ստացվել, որ մի խումբ արշավորդներ բարձրացել են Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի «Սբ. Սպիտակավոր» եկեղեցի և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել կունգ ամենագնացը: Ժամը 19.50-ի դրությամբ հրշեջ-փրկարարները 8 քաղաքացիների տեղափոխում են անվտանգ տարածք: ԱԻՆ


















































