Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Իրաքում

Ապրիլ 28,2014 14:28

Ապրիլի 25-ին Բաղդադի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ և տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Այնուհետև Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին Իրաքում ՀՀ դեսպանության, ինչպես նաև իրաքահայ կազմակերպությունների անունից զետեղվեցին ծաղկեպսակներ:

Ապրիլի 26-ին Բաղդադի Հայ Երկսեռ Երիտասարդաց Միության սրահում տեղի ունեցավ գրական-գեղարվեստական երեկո` նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Միջոցառմանը ներկա էին Իրաքի բնապահպանության նախարար Սարգոն Լազար Սլեուան, քրիստոնեության և այլ կրոնների ավանդապահության խորհրդի նախագահ Ռաադ Քաչաչին, պատգամավոր Իմադ Յոխանան, Իրաքում Վատիկանի դեսպան Ջորջիո Լինգուան, Իրաքի ասորական, ղպտի, քաղդեական, ուղղափառ, կաթողիկե և այլ համայնքների առաջնորդներ ու ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական, գիտական գործիչներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930