Օրվա լրահոսը
Ամերիկայի Հայկական Համագումարի արձագանքը Էրդողանի` Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարությանը
Վաշինգտոն– Հայոց Ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակի նախօրյակին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդես եկել է հայտարարությամբ: Սակայն այս հայտարարությունը իր բնույթով շատ հեռու է Հայոց Ցեղասպանության ճանաչումից և միաժամանակ նոր մակարդակներ է ավելացնում այն ժխտմանը, որ սկիզբ է առել պաշտոնական Անկարայից: Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներին ուղղված հայտարարությունը խնդրի հանգուցալուծմանը չի բերի`առանց իր
Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ վրեժխնդրություն, ներքևում՝ եռուն առևտուր (ֆոտոշարք)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր մարդկանց հոսքը չի դադարում: Նրանց շարքում են սփյուռքահայեր, օտարերկրացիներ, ՀՀ քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, պարզապես քաղաքացիներ: Մարդիկ Ծիծեռնակաբերդի բարձունք են եկել անգամ իրենց նորածինների հետ: Նրանք եկել են ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Aravot.am-ի հետ զրուցած քաղաքացիների հիմնական
Ամերիկայի հրեական հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային դեմ առ դեմ կանգնել իրականության հետ. Amerikayidzayn.com
«Ամերիկայի ձայն». «Անցյալ դարի վայրագությունների հիշատակի այս ամսվա ընթացքում մենք սգում և հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի՝ Օսմանյան կայսրության վերջին օրերին իրականացված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին»: Այս մասին ասված է Ամերիկայի հրեական հանձնաժողովի հայտարարության մեջ, որտեղ Թուրքիայի կառավարությանը կոչ է արվում ոչ միայն ամբողջությամբ հասանելի դարձնել զանգվածային սպանդի, բռնի վերաբնակեցման, մահվան երթերի, ընտանիքների
Սրբազանը խոսեց թուրքերից վրեժ լուծելու անհրաժեշտության մասին (ֆոտոշարք, տեսանյութ)
Շիրակցի պաշտոնյաներն ու բնակչությունը Եղեռնի զոհերի հիշատակը հարգեցին Հերհերի, կամ որ նույնն է՝ Ջարդի ձորում: Այստեղ պատարագ մատուցվեց Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ, հնչեցվեց աղոթք և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հանդես եկավ խրոխտ ու ինքնատիպ ելույթով: «99 տարի է` դեռ մեր վրեժը լուծված չէ, հատուցումը հատուցված չէ, հայրենիքը վերադարձված չէ: Նշանակում է ` դեռ
ԳԱԱ նախագահը՝ ՀՀ նախագահին զայրացրած գիտնականի մասին. «Հայտարարությունը կոռեկտ չէր»
Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) երեկվա տարեկան ժողովում ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանն ակադեմիային կոչ արեց արգելել Սևանից ջրի բացթողումը՝ ընդգծելով, որ Սևանա լիճը ոչ միայն բնապահպանական ու ռազմավարական նշանակություն ունի, այլեւ հայ ժողովրդի գոյատևման միջոցներից է: Ճանաչված գիտնականի հայտարարությունը, սակայն, զայրացրեց նախագահ Սերժ Սարգսյանին, չնայած դրան, դահլիճը նրա ելույթի ժամանակ պայթեց ծափահարություններից, երբ ակադեմիկոսը իշխանություններին կոչ արեց
Հրանտ Մելքումյանը Սիդնեյում հաջող է մեկնարկել
Սիդնեյում մեկնարկած շախմատի «Sydney International Open 2014» միջազգային մրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, որ այստեղ տեղափոխվել է Կանբերայում ավարտված մեկ այլ ներկայացուցչական մրցաշարից, երեք տուրից հետո 2,5 միավորով 72 մասնակիցների մեջ ընթանում է 6-րդ տեղում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` australian-junior-ի
«Ինձ տեղադրվել է մահացած ամերիկացու սրտի սարքը»
Հովհաննես Կաթրջյանի եւ Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի դատական վեճի մասին մենք անդրադարձել ենք տարիներ առաջ: Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա նոյեմբերի 4-ի վճիռը թվում էր՝ վերջ կդներ այս վեճին, սակայն մինչ օրս քրեական գործով տուժող ճանաչված Կաթրջյանը խնդիրներ ունի սրտաբանական կենտրոնի հետ: Ընդհանուր իրավասության դատարանի վճռի նկարագրական մասում նշվել էր, որ
Խաղացին «Ճանաչեք 1915» մակագրությամբ շապիկներով
Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ Հայաստանում այժմվանից նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Մասնավորապես, «Ucom» ընկերությունը բազմաթիվ նախաձեռնությունների շրջանակներում պատվիրել է նաեւ «RECOGNIZE THE ARMENIAN GENOCIDE» մակագրությամբ շապիկներ, որոնք այսօր` ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 99-ամյակի օրը, կրում են ընկերության սպասարկման բոլոր գրասենյակների աշխատակիցները: Երեկ երեկոյան բոուլինգի «Արարատ» թիմի անդամներ Արսեն Աղաբաբյանը եւ Հայկ Անտոնյանը Ինտերնետ բոուլինգի «Direct
Էրդողանի՝ «ցավ կիսելը»՝ Հայոց ցեղասպանության «ուշ թե շուտ ճանաչման վկայություն»
«Էրդողանի հայտարարությունը այն վկայությունն է, որ ուշ թե շուտ Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր «ցավն է կիսել» 1915թ-ին տեղի ունեցած դեպքերի համար, Ծիծեռնակաբերդի բարձունքում այսպես պատասխանեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Այնուհետև փոխարտգործնախարարը հավելեց. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված աշխատանքներում հետեւողականության ցուցաբերումը ցանկալի արդյունքների կբերի»: Նույն
5 մարդ է զոհվել Սլավյանսկի հակաահաբեկչական գործողությունների արդյունքում. Интерфакс-Украина
Կիևի ուժերը ապրիլի 25-ին Սլավյանսկ քաղաքում հակաահաբեկչական գործողություններ են սկսել, որի արդյունքում, Ուկրաինայի ՆԳՆ-ի փոխանցմամբ, հինգ զինյալ է սպանվել, հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Սլավյանսկի հյուսիս-արևելքում իրականացված հակաահաբեկչական գործողությունների ժամանակ ՆԳՆ-ի և ՊՆ-ի ջոկատները անօրինական զինված խմբավորումների 3 պահակակետ են գրավել: Զինված հակամարտության ընթացքում 5 ահաբեկիչ է ոչնչացվել», – հայտնել են ՆԳՆ-ից՝ նշելով, որ ուկրաինական ջոկատների
Լավագույն հուշարձանը զարգացող ու բարեկեցիկ Հայաստանը կլիներ
Երեւի արդեն պարզ է, որ խոսքս այսօր չէր կարող չվերաբերել ապրիլի 24-ին եւ ցեղասպանությանը: Այսուհանդերձ, հարկ եմ համարում ասել, որ ինձ համար վաղուց արդեն անընդունելի են ամեն տարի այս օրը հնչող լալահառաչ ու սրտաճմլիկ նախադասությունները, որոնցով, կարծես իրար հետ մրցակցելով, հատկապես աչքի են ընկնում երկրիս պաշտոնյաները՝ Բաղրամյան 26-ից մինչեւ կառավարության շենքերում նստողները: Պեղում ու գտնում
ԱՄՆ Պիկո Ռիվերա քաղաքը բանաձև է ընդունել Քարվաճառը բարեկամ քաղաք ճանաչելու մասին
ԼՂՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Պիկո Ռիվերա քաղաքի քաղաքային խորհուրդը ս.թ. ապրիլի 22-ին միաձայն բանաձև է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառ քաղաքը որպես բարեկամ քաղաք ճանաչելու մասին։ Բանաձևում մասնավորապես նշվում է, որ վերջին քառորդ դարի ընթացքում Քարվաճառի և Արցախի Հանրապետության ժողովուրդը հաստատակամություն և տոկունություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և
Սամվել Բալասանյանն հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին
Այսօր` ապրիլի 24 ին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց Հերհերի ձոր (Ջարդի ձոր), ուր հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Իր խոսքում քաղաքապետը նշեց, որ ժամանակակից Թուրքիան պարտավոր է ճանաչել դարասկզբի ոճիրը որպես թուրքական պետության կողմից կազմակերպված ցեղասպանություն հայ ժողովրդի դեմ և ներողություն խնդրի մեր ազգից, այլապես ժամանակակից թուրքական
Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ պետք է աշխատել մարկետինգի ուղղությամբ
Ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի կարծիքով՝ ՀՀ-ն իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից պետք է վաղուց հաներ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ընտրվելուց հետո այսօր առաջին անգամ ներկա է գտնվելու ապրիլքսանչորսյան պաշտոնական արարողությանը` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին, որը տեղի կունենա երեկոյան՝ Փարիզի Կանադա հրապարակում, Կոմիտասի արձանի առջեւ: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հրապարակել էր հաղորդագրություն` նշելով. «Դա նշանակալի իրադարձություն
Արմեն Աշոտյանն ու Հրայր Թովմասյանը ինչո՞ւ չեն վերանշանակվում (Տեսանյութ)
Սահմանադրությունը չի նախատեսում, որ լրատվական միջոցները անհանգիստ ու անհամբեր են նախարարների նշանակումները լուսաբանելու համար: Ուստի գալիք սահմանադրական բարեփոխումների համատեքստում գուցե լրագրողների կողմից խնդրանք լինի այդ հարցը հաշվի առնել
Քամին վնասել է տան տանիքը
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ի պաշտոնական կայքը՝ ապրիլի 24-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ ապրիլի 23-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղում ուժեղ քամուց մասնակի վնասվել են թիվ 30 տան տանիք, 10 էլ.սյուն և գերեզմանաքար: Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը: *** Ապրիլի 24-ին,ժամը 08.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 23-ին ժամը 23.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արտաշավան
Աշխարհ, բացի՜ր աչքերդ գոնե 100 տարի հետո…
Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ իմ զորակցությունը հայտնել մեզ բոլորիս աշխարհի ամենամեծ ողբերգության հերթական տարելիցի առնչությամբ, որից հետո աշխարհը տեսավ նաև այլ ցեղասպանություններ: Այդ ցավը առաջին հերթին մերն է, որովհետև հենց մեր արյունակից եղբայրներին ու քույրերին են կոտորել աշխարհի՝ մինչև հիմա չպատժված ամենամեծ վայրագները: Վայրագություն, որը բնորոշ էր նախնադարյան շրջանում: Ես վստահ եմ, որ մենք շուտով
Արդյոք ճի՞շտ վարվեց ոստիկանը
Երբ մենք մեքենայով անցանք Ռուբինյանց փողոցի հայտնի տեսախցիկի տեսադաշտում գտնվող զեբրայի վրայով, չեզոք տարածքում կանգնած հետիոտնը խոսում էր հեռախոսով: Մեր առջևից և հետևից ընթացող մեքենաները ևս չզիջեցին ճանապարհը հետիոտնին, քանզի նա չէր պատրաստվում շարունակել ճանապարհը: Սակայն ոստիկանական մեքենայի բարձրախոսից հնչեց միայն մեր մեքենայի պետհամարանիշը (երևի մեր մեքենայի կրկնվող թվերն էին պատճառը), և մենք կանգ առանք:
Ավտո-մոտո երթ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ապրիլի 24-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և «STR» ավտոսիրողների ակումբ» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էին ավտո-մոտո երթ` նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Ժամը 13.00-ին Հանրապետության հրապարակը լի էր սպորտային մեքենաներով, մոտոցիկլետներով և նրանց վարորդներով, ովքեր այս երթի միջոցով շնորհակալություն էին հայտնում Հայոց մեծ եղեռնը ճանաչած և դատապարտած երկրներին ու կոչ անում մյուսներին նույնպես ճանաչել և դատապարտել 20-րդ
Ուկրաինան, Ամերիկան եւ մյուսները
Ամերիկայի հերթական զոհն է դառնում Ուկրաինան, որտեղ, ինչպես Իրաքում, Հարավսլավիայում, Աֆղանստանում, Լիբիայում եւ այլուր, ամերիկացիները չեն գալու բնակվեն կամ էլ բիզնես զարգացնեն, պարզապես ավերում են՝ ըստ իրենց աշխարհակալ ծրագրերի ու հեռանում: Այդ նպատակին հլու-հնազանդ ծառայում են Թուրքիան, Իսրայելը, իսլամական ահաբեկչությունը, օֆշորային բանկերը, ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը եւ իհարկե՝ ՄԱԿ-ը: Ուկրաինայում հրահրվող քաղաքացիական պատերազմը նպատակ ունի ներքաշել նաեւ
Նորանշանակ նախարարները՝ իրենց նշանակման և պաշտոնավարման «երկարակեցության» գաղտնիքի մասին (Տեսանյութ)
Նորանշանակ նախարարին հարցը դուր չեկավ՝ նշելով, որ առավոտվանից լրագրողներն իր տրամադրությունը «փչացնում են»: Դիտարկմանը, թե նախարարը բարձր տրամադրությա՞մբ էր եկել Ծիծեռնակաբերդ, տիկին Պողոսյանը պատասխանեց, թե հատուկ տրամադրվածությամբ, որը բխում է օրվա խորհրդից:
«Այսօր ուխտի օր է մեզ համար»
Ապրիլի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ նախագահությամբ Ամենայն Հայոց Հայրապետի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու պետական ավագանու` կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ 1915 թ. Հայոց Եղեռնի նահատակների: Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն
Փախստականը վճիռը կբողոքարկի Հայաստանի վարչական վերաքննիչ դատարան
Հայաստանի վարչական դատարանում հրապարակվեց Դանիել Մովսեսյանի՝ փախստականի կարգավիճակը դադարեցնելու վարչական ակտն անվավեր ճանաչելու հայցով դատական վճիռը: Դատաքննությունը նախագահող դատավոր Կարեն Ավետիսյանն ուսումնասիրելով գործում առկա փաստերը՝ մերժեց փախստականի հայցը: Դատավորը վճռի պատճառաբանական մասում անդրադառնում է ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության վարչական վարույթին, որտեղ նշվում է, որ Դանիելը ծնվել է Հայաստանի Հանրապետությունում՝ 1989 թվականին: Դատարանը մեջբերում է
Նավասարդ Կճոյանին նյարդայնացրեց իր սանիկի մասին հարցը (Տեսանյութ)
Նա փոքր-ինչ հեգնախառն ժպիտով, կարմիր մեխակների բույրը շնչելով լսեց լրագրողների հարցը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ, սակայն այդպես էլ մեկնաբանություններ չարեց
«Լիտերատուրնայա գազետան» այսուհետ հայկական ներդիր կունենա
Չարենցի «Երկիր Նաիրին» է ընտրվել խորագիր՝ որպես Հայաստանի հավիտենականության խորհրդանիշ:
Վարդան Այվազյանը՝ պատգամավորներին՝ «Դուք ավելի խելո՞ք եք, քան ավագանիները» (Տեսանյութ)
Ապա հետաքրքրվեց լսումներին ներկա Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանից՝ ի՞նչ է, Երեւանի ավագանու կազմում ընդդիմություն չկա՞, որ այս հարցերը այնտեղ բարձրացնի, որ Ազգային ժողովն է բարձրացնում:
Կանգուն ու կիսաքանդ. Աշտարակի 5 եկեղեցիներից գործող են միայն երեքը
Աշտարակի ամենաբարեկարգ եկեղեցին՝ Սուրբ Մարինեն (13- րդ դ.), միակն է, որ ունի մշտական հոգևոր հովիվ: Եկեղեցու բակն օրերս մաքրելու էին եկել Ռազմական ակադեմիայի սաները:Մեզ հետ զրույցում նրանք պատմեցին, որ ամեն տարի՝ Զատկին ընդառաջ գալիս են, շրջում քաղաքի 5 եկեղեցիներով ու մաքրում բակերը: Ծիրանավոր եկեղեցու քարերի ու մասունքների կողքին, արդեն տասնամյակներ շարունակ, կարելի է տեսնել «Պահպանվում
Մահացել է Կոնստանտին Օրբելյանը
Ապրիլի 24-ի առավոտյան Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում մահացել է ԽՍՀՄ ժող. արտիստ, մեծանուն հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը: Հուլիսի 29-ին Կոնստանտին Օրբելյանը կդառնար 86 տարեկան: Հայաստանի Կոմպոզիտորների միությունը ցավակցում է Օրբելյանի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին… Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ. հուլիսի 29-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Երաժշտական ունակությունները ի հայտ են եկել դեռ մանուկ
Ցեղասպանության վկայություններ. «Ես ծնվել եմ Արեւմտյան Հայաստան»
Օրերս հայրենադարձ բարեկամիս՝ Համբարձումի հարցին՝ ինչո՞ւ ցեղասպանության 100- ամյակին ընդառաջ դու էլ մի բան չես գրում, բանաձեւված նույն պատասխանը տվեցի՝ «Գրիչս մոռացել եմ 20-րդ դարում»: Բայց, այդուհանդերձ, որոշեցի գրեթե 20 տարի առաջ «Հայքում» տպագրված հոդվածս «Առավոտի» ընթերցողին ներկայացնել՝ ի հիշատակ Անդրանիկ Սարգսյանի, որ վերապրել էր ցեղասպանությունը: Մենք մոտենում ենք 21-րդ դարին՝ մեր պատմական հայրենիքի մեծ
Մեր Դատի սահմաններում
Եթե աղքատ եւ այդ պատճառով փոքրաթիվ ընդդիմադիր կուսակցությունը ցանկանում է դրդել հարուստ եւ այդ պատճառով մեծաթիվ կուսակցությանը, որ վերջինս իշխանափոխություն անի, ապա այդ փոքրաթիվ կուսակցությունը մոլորության մեջ է: Հարուստը, եթե կարողանա իշխանություն վերցնել, ապա դա կանի միայն ի՛ր, ոչ որեւէ մեկի համար, եւ վերցնելուց հետո հաշվի է նստելու միայն ի՛ր շահերի հետ, կհաստատի ի՛ր սեփական


















































