Լրահոս
Օրվա լրահոսը

Նորանշանակ նախարարները՝ իրենց նշանակման և պաշտոնավարման «երկարակեցության» գաղտնիքի մասին (Տեսանյութ)

Ապրիլ 24,2014 14:24

«Դրա գնահատականը ժամանակը կտա»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք իր համար դժվար չի՞ լինի աշխատել ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնում՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրեն ասոցացնում են Հյուսիսային պողոտայի և Ռոբերտ Քոչարյանի հետ, այսպես պատասխանեց քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից Ծիծեռնակաբերդում էր ՀՀ ողջ քաղաքական վերնախավը, ովքեր եկել էին ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Այնուհետև Նարեկ Սարգսյանը շարունակեց. «Հյուսիսային պողոտան մեր քաղաքի ամենախոշոր ու կարևոր ծրագրերից մեկն է: Հյուսիսային պողոտայի շնորհիվ քաղաքում լայնորեն սկսեցին շինարարական աշխատանքները»:

Իր՝ նախարարի պաշտոնում աշխատելու նպատակահարմարության մասին էլ նշեց. «Վերջին տասը տարիներին քաղաքաշինության նախարարներից ցավոք սրտի քիչ են եղել մասնագետներ: Քաղաքական պաշտոնը տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են ղեկավարել, ու կարծում եմ որոշակի նշանակություն կունենա իմ՝ բնագավառի բոլոր ասպարեզներում աշխատած լինելը»:

 

Հարցին, ինչպե՞ս եղավ, որ կրկին վերանշանակվեց՝ չնայած լուրջ դժգոհություններ կային ոլորտից, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Ցույց տվեք սփյուռքյան որեւէ կառույց, խոշոր կառույց, կամ կազմակերպություն, որը որեւէ դժգոհություն է ներկայացրել: Ես շատ հպարտ եմ, որ այն կազմակերպությունները, կառույցները, որոնց հետ ես աշխատում եմ, ունենք փոխըմբռնման, ճիշտ աշխատանքի եւ ջերմ հարաբերություններ: Մնացածը, թե մի քանի լրատվամիջոցներ, կամ մի քանի լրագրող ինչ են մտածում, դա իրենց խնդիրն է, եւ վերջապես ես այն նախարարն եմ, որ եկել եմ եւ զրոյից սկսել եմ մի կառույց, որը արդեն կայացել է եւ գործում է, եւ ես դրա համար շատ շնորհակալ եմ իմ գործընկերներից, հանրապետության նախագահից, որի օգնությամբ եւ աջակցությամբ այս կառույցը կայացավ, մնացածը ավելորդ են»:

ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Հասմիկ Պողոսյանն էլ «բացեց» իր պաշտոնավարման երկարակեցության գաղտնիքը: Նորանշանակ նախարարին հարցը դուր չեկավ՝ նշելով, որ առավոտվանից լրագրողներն իր տրամադրությունը «փչացնում են»: Դիտարկմանը, թե նախարարը բարձր տրամադրությա՞մբ էր եկել Ծիծեռնակաբերդ, տիկին Պողոսյանը պատասխանեց, թե հատուկ տրամադրվածությամբ, որը բխում է օրվա խորհրդից:

Այնուհետև պատասխանեց իր վերանշանակման մասին հարցին. «Ես փորձել եմ իմ հնարավորությունների սահմաններում անել այն ամենը, ինչը կարեւոր եմ համարել մշակույթի ոլորտը զարգացնելու համար: Կար ժամանակ, երբ ոչ մեկը խնդիրներից չէր խոսում, որովհետեւ չէինք էլ զբաղվում այդ խնդիրներով, ժամանակ չունեինք, պահը չէր եկել, սկսեցինք զբաղվել եւ ինչքան փորեցինք, այնքան խնդիրները ավելացան»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930