Օրվա լրահոսը
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հայտարարությունը Քեսաբում եւ մոտակա 12 գյուղերում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
ՈՒղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը /ՈՒՄՎ/, տեղեկացված լինելով վերջերս տեղի ունեցած հյուսիս-արեւմտյան Սիրիայում, հատկապես, հայաբնակ Քեսաբ քաղաքում եւ մոտակա 12 գյուղերում ողբերգական իրադարձությունների մասին. -դատապարտում է բռնի գործողությունները եւ Քեսաբ քաղաքի խաղաղ հայ բնակչության բռնի տեղահանումը -խոր անհանգստություն ու վրդովմունք է արտահայտում զինված խմբավորումների անօրինական գործողությունների կապակցությամբ, որոնք պղծել են քաղաքի հայկական եկեղեցին եւ զգալի վնաս հասցրել
Facebook-ը և Google-ը կոչ են արել օգտատերերին փոխել գաղտնաբառերը
Google, Facebook, Yahoo և այլ կայքեր անվտանգության համակարգում հայտնաբերված խոցելիության պատճառով կոչ են արել օգտատերերին փոխել իրենց գաղտնաբառերը: Այս մասին, ըստ «Փաստինֆո»-ի՝ տեղեկացրել է BBC լրատվական գործակալությունը: SSL գաղտնագրման համակարգում տեղի ունեցած սխալի պատճառով օգտատերերը կարող են կորցնել անձնական տվյալները և գաղտնաբառերը: Ըստ մասնագետների՝ այս ընթացքում շատ հաքերներ կարող էին օգտվել այդ հանգամանքից: Թեև մասնագետները
Սերժ Սարգսյանը` ԱԺ նախագա՞հ. Ըստ վերլուծաբանի, նա ամենեւին էլ չի հավաքում ճամպրուկները. medialab.am
Այսօրվա իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանը հայտ է ներկայացնում, որ փորձում է վերարտադրել իր իշխանությունը: Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը, ով «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի այսօրվա այն հայտարարությանը, թե ինքն այլևս չի առաջադրվելու նախագահի ու վարչապետի պաշտոնում: «Այստեղ ճամպրուկները հավաքելու մասին խոսք անգամ չկա, հակառակը»,-ասում է Երվանդ Բոզոյանը: Երվանդ Բոզոյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը
ՀԱԿ խմբակցությունը որեւէ իմաստ չի տեսնում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մեջ
Հայ Ազգային Կոնգրեսը արդեն մերժել էր Սերժ Սարգսյանի նմանատիպ դիմումները 2012 թվականի խորհրդարանական եւ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, քանի որ չի ճանաչում Սերժ Սարգսյանին լեգիտիմորեն ընտրված նախագահ:
«Քաղաքակիրթ աշխարհը չարձագանքեց Մարաղա-Մարգուշավանի ողբին». Բակուր Կարապետյան
1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական բանակը խորհրդային բանակի տանկերի օգնությամբ ճեղքեց Մարաղա և Մարգուշավան գյուղերի պաշտպանական գիծը և այդ երկու գյուղերում կոտորեց խաղաղ բնակչությանը: Ահա, 22 տարի անց, այս դեպքերն իրենց ընդգրկումն են գտել «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ, գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանի նոր՝ «Маргушaван, Марага» գրքում: «Գիրքն ընդգրկում է Արցախի Մարգուշավան և Մարաղա գյուղերի պատմությունը,
Քաղաքական «աջաբսանդալ»
Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի բաղադրատոմսով Եթե վերջապես իրականություն դառնա մեծ մխչյանցու մանկության շողշողուն երազանքը, եւ Սերժ Սարգսյանը «երկնագույն եզրանախշով սկուտեղի վրա» (ականջդ կանչի, Օստապ Իբրահիմովիչ) նրան մատուցի վարչապետի այնքան ցանկալի աթոռը (դա արդեն կիմանանք, հավանաբար, այս հոդվածը լույս տեսնելու օրվա երեկոյան), ապա ինձ՝ շարքային քաղաքացուս համար, օրինակ, հանելուկ կմնա, թե ինչո՞ւ է սահմանադրական հիերարխիայում
Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 11-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Օհանովի 1-12, 14, 16, 18, 20, 24, Շերամի 1, 3, 5, 7, 9, 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37, 39, 41, 43, 47, 49,
Քանի՞ միլիարդի է հասնելու «Մոսկվայի բիզնեսը» Բաքվի հետ
Ըստ ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի` Ադրբեջանը ՌԴ-ի կարեւոր գործընկերն է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 2014թ. Աշխատանքային պլանի համաձայն եւ տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձեւավորմանը ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը ծրագրել էր ՀՀ ԶՈւ պատվիրակության գործուղումը Բաքու` ԱՊՀ մասնակից պետությունների ԶՈւ շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Պատվիրակության երթուղին դեպի միջոցառման
Լույս են ընծայվել Երվանդ Տեր-Մինասյանի աշխատությունները
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Երվանդ Տեր-Մինասյանի «Հայոց Եկեղեցին» և «Քրիստոսի հրաշքների և բժշկությունների հայ միջնադարյան մեկնությունները» աշխատությունները: Նշանավոր հայագետ, աստվածաբանության լիցենցիատ, փիլիսոփական և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Երվանդ Տեր-Մինասյանի «Հայոց Եկեղեցին» ուսումնաօժանդակ ձեռնարկը գիտատեսական և եկեղեցաբանական մոտեցումների
Ադրբեջան/Հայաստան. ԿԽՄԿ-ն աջակցել է քաղաքացիական անձի հայրենադարձմանը
Ժնև (ԿԽՄԿ) – Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Հայաստան հայրենադարձվեց հայաստանցի քաղաքացիական անձը, որը նախկինում ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում։ Անձը հանձնվեց հայաստանյան պաշտոնյաների խնամքին ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ Մինչ հայրենադարձումը ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են Հայաստանի քաղաքացուն՝ ազատազրկման պայմանները և նրա հանդեպ վերաբերմունքը գնահատելու
Զավեշտալի լսումներ. Պատգամավորներից ներկա են միայն Ալեքսանդր Արզումանյանը եւ Մարգարիտ Եսայանը
Այս պահին ԱԺ –ում ընթանում են միջազգային խորհրդարանական լսումներ «Ազգային խորհրդարանի դերը մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման գործընթացում»: Կազմակերպիչը Հայաստանում ԵՄ խորհրդատվական խումբն է: Գլխադասային հանձնաժողովը՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը: Զավեշտալի է, որ լսումներին միայն երկու-երեք պատգամավոր է մասնակցում՝ հանձնաժողովի նախագահ ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանն ի պաշտոնե եւ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն ու «Ժառանգության» պատգամավոր
74-ամյա ծերունուն մատների վրա խաղացնում են
«Դի Ջի Արմս» ընկերությունը 6 տարի է՝ չի վճարում նրա մահացած կնոջ 200 հազար դրամ աշխատավարձը 74-ամյա Դավիթ Սեդրակյանին արդեն վեց տարի է՝ մի ընկերության տնօրինություն մատների վրա խաղացնում է՝ ասելով, թե երբ գումար կունենանք՝ այդ ժամանակ էլ կվճարենք: Մեծահասակ մարդն իր ծերությունը վայելելու փոխարեն՝ այս վեց տարիների ընթացքում գրեթե ամեն ամիս «Դի Ջի Արմս»
Կանայք նահանջել են 101-րդ հորիզոնական
Մարտի 28-ին ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը` ՖԻՖԱ-ն, հրապարակել է կանանց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման այս տարվա առաջին ցուցակը: Հայաստանի կանանց հավաքականը անցած տարվա դեկտեմբերին հրապարակված վերջին ցուցակի համեմատությամբ նահանջել է յոթ հորիզոնական` զբաղեցնելով 101-րդ տեղը: Իսկ առաջատարների տասնյակը կազմում են. ԱՄՆ, Գերմանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Շվեդիա, Բրազիլիա, Կանադա, Անգլիա, Կորեա, Նորվեգիա: Հաջորդ ցուցակը կհրապարակվի հունիսի 20-ին:
Արտեմ Ասատրյան. գործող օրենսդրությունը պետք է համապատասխանեցնենք Սահմանադրությանը (Տեսանյութ)
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հրաժարականին, այսօր կառավարությունում ասաց` վարչապետի հրաժարականն իր անձնական որոշումն էր: Խոսելով կուտակային կենսաթոշակների մասին օրենքից ու ՍԴ որոշումից, պարոն Ասատրյանը նկատեց. «Սահմանադրական դատարանի որոշումից հետո, մենք բոլորս ունենք մեկ կարեւոր խնդիր` գործող օրենսդրությունը համապատասխանեցնել Սահմանադրությանը»: Նախարարի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Դատավորը վճիռ է կայացրել՝ առանց գրավոր փաստացի ապացույցների
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է տիկին Կ. Մ.-ի հայցապահանջը, այն է՝ անչափահաս երեխայի ալիմենտի եւ բնակության վայրը սահմանելու պահանջի մասին: Նշենք, որ հայցվորն ու պատասխանողն ամուսնացել են 2009 թվականին եւ համատեղ ամուսնությունից ունեցել են մեկ երեխա: Այդուհետեւ՝ ընտանեկան անախորժությունների պատճառով, դատական կարգով ամուսնալուծվել են: Երեխան բնակվել է մոր հետ, սակայն մայրը դատարան հայցապահանջ
ԵԽԽՎ-ում դրված է ռուս պատվիրակներին քվեարկության իրավունքից զրկելու հարցը
Այս պահին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում քննարկվում է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությանը լիազորություններից` մասնավորապես քվեարկության իրավունքից զրկելու հարցը: ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը կարծում է, որ Ռուսաստանը պետք է Ուկրաինայի հանդեպ վարած քաղաքականության և Ղրիմի անեքսիայի համար «գին վճարի»: Դանիացի պատվիրակ Միշել Աստրուփ Յենսենը հայտարարեց. «Ռուսաստանի պատվիրակներին լիազորություններից և քվեարկության իրավունքից զրկելը Պուտինին ու նրա թիմին լուրջ նախազգուշացում է:
Հարցեր՝ ՀՀ ՀՔԾ-ին
Ի պատասխան «Առավոտ» օրաթերթի 2014թ. ապրիլի 3-ի համարում տպագրված «Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Էդ. Հակոբյանին» հրապարակմանը, «Առավոտ» օրաթերթի 2014թ. ապրիլի 4-ին տպագրվել է ՀՀ ՀՔԾ լրատվական ծառայության պարզաբանումը: Հրապարակման (ՀՀ ՀՔԾ ներկայացված միջնորդության) մեջ, հիմք ընդունելով Արտակ Ղուկասյանի եւ նրա մերձավոր հարազատների կողմից ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում
Հայաստանն առիթ դարձավ բազմազգ նվագախմբի ստեղծման
Գերմանացի դաշնակահար եւ դիրիժոր Յուստուս Ֆրանցն առաջին անգամ Երեւանում է Համաշխարհային ճանաչում վայելող գերմանացի դաշնակահար եւ դիրիժոր Յուստուս Ֆրանցի անունը մեզանում լայն շրջանակներին ծանոթ դարձավ 1988թ. երկրաշարժից հետո: Նա իր կոլեգաների օրինակով Գերմանիայում կազմակերպեց համերգաշար եւ հասույթը՝ 100.000 գերմանական մարկ, փոխանցեց Հայաստան: Նա այդ համերգաշարին հրավիրել էր իր բարեկամ, աշխարհահռչակ դիրիժոր Եհուդի Մենուհինին: «Առավոտի» հետ
Սերժ Սարգսյանը չի պատրաստվում շարունակել երկրի ղեկավարումը, նաեւ՝ ոչ էլ որպես վարչապետ
Քիչ առաջ նախագահի նստավայրում ավարտվեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եւ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի ճեպազրույցը: Մինչ այդ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը նախագահի մոտ հանդիպման է եղել եւ ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական նախագիծը: Ինչպես հայտնեց Գագիկ Հարությունյանը, երբ խոսք է գնացել նաեւ ՀՀ կառավարման համակարգի մոդելի փոփոխության մասին, նախագահ Սերժ
Բնական ցեոլիտներն ու գյուղնախարարի «գլխացավանքը»
Բնական ցեոլիտներն անասնակերի մեջ որպես հավելում կիրառելու արդյունավետության հարցով երկու անգամ դիմել եմ ՀՀ կառավարությանը, սակայն ապարդյուն, ցեոլիտների ներդրումը դեռեւս չի կայացել։ Տվյալ հարցին առնչվող նախապատմությունը հետեւյալն է: Գյուղացիները՝ նրանք, ովքեր շատ են առնչվում բնության հետ, ովքեր ամեն օր են լինում բնության գրկում, նկատել են, որ վայրի կենդանիները՝ եղջերուները, եղնիկները, այծյամները, ոչխարներն ու այծերը, ինչպես
Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 33-րդ հորիզոնական
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների ապրիլ ամսվա վարկանիշային դասակարգման ցուցակը, որում Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատությամբ բարձրացել է ութ աստիճան եւ զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` businessofsoccer.com-ի
Եզդիները մայրաքաղաքում ցեղասպանվածների հուշակոթող են ուզում
«Միդիա Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ, փաստաբան Ամո Շարոյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենց կազմակերպությունը դիմել էր արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ Երեւանում 1915-20 թթ. եզդի զոհերի հուշարձան-կոթող կառուցելու առաջարկով եւ խնդրել այդ նպատակով հողատարածք տրամադրել Երեւանում: «Վարչապետը համաձայնություն տվել էր, Գիտությունների ակադեմիայի Պատմության եւ Արեւելագիտության ինստիտուտները նույնպես: Տեղյակ է նաեւ Երեւանի
Հոգեւորական. «Կյանքի խոսքից» հոսք կա մեր եկեղեցի»
Այս տարվա մարտի 9-ին «Կյանքի խոսք» եկեղեցու հիմնադիր եւ ղեկավար Ուլֆ Էքմանը հայտարարեց, որ դառնում է Կաթոլիկ եկեղեցու անդամ: Դա խարխլեց նրա որոշ հավատակիցների հավատը՝ նրանց շրջանում անորոշություն բերելով: Այսօր այս թեմայով «Տեսակետ» ակումբում խոսեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանը: Հոգեւորականը իրենց եկեղեցու օրինակով փաստեց. «Կյանքի խոսքի» հիմնադրի հայտարարությունից հետո հինգ օրվա ընթացքում
Աշոտ Մանուչարյանը ընդդիմադիր կուսակցություններին տեսնում է ղեկավար օղակներում
«Այսպիսի թույլ վիճակում երբեւէ Հայաստանի իշխանությունը չի եղել, եւ երկրի գործերի կառավարման համակարգը պետք է շատ ամուր եւ ինտեգրված լինի, որ ամբողջականացնի ողջ հայությունը»,- այսօր՝ ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը: Նա նշեց, թե կողջուներ այն առաջարկները, որոնց շնորհիվ ժողովուրդը՝ ներառյալ սփյուռքի ներկայացուցիչները, կկարողանան վստահել կառավարման համակարգին, եւ որ պետք
ՀՀ կառավարությունն իր միասնական իրավական դիրքորոշումն է արտահայտել ՀՀ սահմանադրական դատարանի որոշման առթիվ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը տեղեկացրել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որոշակի պարզաբանումներ է պատրաստել` կապված Սահմանադրական դատարանի որոշման կիրառման հետ: Պարզաբանումները կառավարությանն է ներկայացրել ՀՀ արդարադատության փոխնախարարը: ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյան-Մեծարգո փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի` ապրիլի 2-ին կայացրած որոշումից հետո ստեղծված իրավիճակի բարդությունը,
Հստակ պատասխանի սպասելիս
ՀՀ առաջին նախագահը բազմաթիվ առավելություններ ունի Հայաստանի շատուշատ քաղաքական գործիչների նկատմամբ: Բայց ինձ համար կարեւոր հատկանիշներից մեկը կազմակերպված միտքն է եւ, որպես հետեւանք, կազմակերպված, տրամաբանված խոսքը: Նրա վերջին հարցազրույցը դրա վառ ապացույցն է: (Ի դեպ, նշեմ, նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում այսպիսի խոսքը կարող է լինել միայն գրավոր): Այստեղ նա իր կարծիքն է հայտնում, թե ինչ
ՕԵԿ հաղորդագրությունը՝ ՀՀ նախագահի հետ հանդիպման վերաբերյալ
«Օրինաց երկիր» կուսակցությունը ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր: «Օրինաց երկիր» կուսակցությունից նախագահի հետ հանդիպմանը մասնակցելու են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: «Օրինաց երկիր» կուսակցություն
Հայ կասկածյալներն ու դատապարտյալներն էլ կկրեն էլեկտրոնային «թեւնոցներ»
Եվրոպայի խորհրդի Երեւանյան գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Պավլյուկը «Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան» ծրագրի շրջանակներում այսօր տեղի ունեցած միջազգային կոնֆերանսին իր ողջույնի խոսքում ասաց, որ մինչդատական փուլում կարեւորվում է ոչ ազատազրկման ձեւով պատժի կիրառումը, բանտերի գերծանրաբեռնվածության նվազեցումը: Նա անդրադարձավ Եվրոպայի խորհրդի պրոբացիոն կանոններին, որոնք հաստատվել են 2010թ.հունվարի 20-ին՝ Եվրոպայի նախարարների կոմիտեի
ՀՀ Ճարտարապետների միության նախագահ. «Չենք կարող մարդկանց ասել՝ Բաստիլի պես ջարդեք իրար»
ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր «Տեսակետ» ակումբում հայտնեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի խնդրով մի քանի ճարտարապետներով եւ հեղինակներով վերջերս եղել են Քաղավիացիայի գլխավոր վարչությունում: Նրա ձեւակերպմամբ, իրենց վերջին հանդիպումը ցույց տվեց, որ եթե կարողանում ես երկխոսել, արդյունքներն ավելի դրական են լինում, քան քանդելն ու ջարդելը: Մինասյանի ասելով, հանդիպմանը ներկա էր նաեւ Էռնեկյանի
«Ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ Նախագահի պաշտոնի համար»
Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին:


















































