Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հայտարարությունը Քեսաբում եւ մոտակա 12 գյուղերում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ

Ապրիլ 10,2014 15:15 Share

ՈՒղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը /ՈՒՄՎ/, տեղեկացված լինելով վերջերս տեղի ունեցած հյուսիս-արեւմտյան Սիրիայում, հատկապես, հայաբնակ Քեսաբ քաղաքում եւ մոտակա 12 գյուղերում ողբերգական իրադարձությունների մասին.

-դատապարտում է բռնի գործողությունները եւ Քեսաբ քաղաքի խաղաղ հայ բնակչության բռնի տեղահանումը

-խոր անհանգստություն ու վրդովմունք է արտահայտում զինված խմբավորումների անօրինական գործողությունների կապակցությամբ, որոնք պղծել են քաղաքի հայկական եկեղեցին եւ զգալի վնաս հասցրել անպաշտպան բնակիչների ունեցվածքին

-հարգանք է պահանջում Սիրիայի էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ

-կոչ է անում պատգամավորներին, ՈՒՄՎ անդամ երկրների կառավարություններին, ինչպես նաեւ միջազգային հանրությանը դատապարտել խաղաղ քաղաքացիական բնակչության նկատմամբ այդ գործողությունները եւ միջոցներ ձեռնարկել բռնի տեղահանվածների անվտանգության ապահովման, նրանց անվտանգ վերադարձի ու անհրաժեշտ հումանիտար օգնության տրամադրման համար:

Աթենք, 2014 թ. ապրիլի 9 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել