Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «հրաշալի քառյակը» պահպանելու հուսահատ ճիգ է. «Հայոց աշխարհ»

Տեր-Պետրոսյանի հիմնական պատճառը, կարծում ենք, այն է, որ նա պարզորոշ տեսնում է ՀԱԿ-ը կազմաքանդելու գնով ԲՀԿ-ին «սիրահետելու», «քաղաքագիտական վերլուծությունների» միջոցով մի կերպ-մի կերպ կցմցված «քառյակը» նոր իրավիճակում պարզապես փլուզվում է, դառնում աննպատակ մի բան:

Լեւոն Զուրաբյանը հրաշալի քառյակի գիշերային հանդիպումից մանրամասներ չի հրապարակում

«Երեխեք ջան, կյանքներս կերաք: Հերիք ա, ասեց`լսիք, վայյյյյյ: Որ բան ունենար`կասեր: էդքան խոշտանգեցիք`տեսաք բան չի ասում…»:

«Տիգրան Սարգսյանի դեմ եղել է անձնավորված պայքար, նրա փոփոխությունը ոչինչ չի փոխի»

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը նոր վարչապետից ակնկալիքներ չունի: Ըստ նրա. «Անձի փոփոխությունը չի կարող հանգեցնել արագ փոփոխությունների, եթե չկա համակարգի փոփոխություն»: Այսօր «Հենարան» ակումբում Նարեկ Գալստյանն ասաց, որ համակարգի փոփոխություններ ասելով՝ նկատի չունի նախագահի փոփոխություն, այլ «իշխանության գործողությունների տրամաբանության փոփոխություն, հարուստին ավելի հարստացնելու քաղաքականությունը չի փոխվել»: Նրա խոսքով, Տիգրան Սարգսյանի հրաժարականը անակնկալ էր, անսպասելի բոլոր

Թե որտեղ հայտնվեց Վարդգես Գասպարին

Aravot.am-ը տեղեկացրել է, որ այսօր, նախագահական նստավայրի մոտ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայի ժամանակ, երբ Վարդգես Գասպարին պառկեց գետնի`ոստիկանները նրան անհայտ ուղղությամբ տեղափոխեցին: Ավելի ուշ, մեզ հաջողվեց ճշտել, որ պառկած Վարդգես Գասպարին հանգրվանել էր Դեմիրճյան-Կապուտիկյան փողոցների խաչմերուկի մոտակայքում: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կառավարությունն աջակցում է ցրտահարությունից տուժած գյուղացիներին

Հողօգտագործողներին կտրամադրվի տարբեր մշակաբույսերի սերմացու, կզեղչվեն հողի հարկը և ջրի վարձավճարը

Վահան Մարտիրոսյան. 10 հազար դրամի գազ ենք վառում՝ 3 հազարը խաբում են (Տեսանյութ)

Այսօր էլ կառավարության առաջ ցուցարարների մի քանի խումբ կար: Ներազգային ազատագրական շարժման ղեկավար Վահան Մարտիրոսյանը, որը Վրաստանում եւ Հայաստանում միաժամանակ գազի վրա սուրճ եփելով փորձարկել էր գազի կալորիականությունը եւ ապացուցել, որ Հայաստանին մատակարարվող գազը ավելի անորակ է, քան Վրաստանին մատակարարվողը՝ կառավարությունից պահանջում էր սպառողներին չխաբել եւ հետ տալ գողացած գումարները: Փորձի արդյունքում պարզվել էր, որ

Ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում թեժանում է. «Ազատություն» ռադիոկայան

Էրդողանը փաստացի պատերազմ է հայտարարել ընդդիմադիր ուժերին, իսկ ընդդիմադիր գործիչը վարչապետին գող է անվանում:

Արդարադատության փոխնախարար. պարտադիր վճարները մինչեւ սեպտեմբերի 30-ը ուժի մեջ են

Արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանն այսօր կառավարության նիստում եւս մեկ անգամ պարզաբանեց կուտակային կենսաթոշակների հետ կապված Սահմանադրական դատարանի որոշումը, որն, ըստ նրա, կառավարության միասնական դիրքորոշումն է: Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ այդ դրույթները մինչեւ սեպտեմբերի 30 համարվում են սահմանադրական եւ ու ուժի մեջ են լինելու, այսինքն՝ կուտակելիք վճարումները պետք է կատարվեն: Ըստ փոխնախարարի՝ մինչեւ 1974  թվականի ծնվածները

Գուրգեն Խանջյան. ՀՀ վարչապետի հրաժարականը կարող է պայմանավորված լինել նրա հոգնածությամբ «Ժողովուրդ»

Նա նաեւ չի բացառում, որ «իրենց մեջ մտածել են հաջորդ նախագահի թեկնածուին արդեն երեւան հանելու մասին»։

Ճապոնիան 200 մլն իենի արդիական սարքավորումներ կտրամադրի Հայաստանի փրկարարներին

Կառավարության որոշումների մի մասը միջազգային համագործակցության ոլորտից է

Ներքաղաքական պատրանքի թևերը. «Ժամանակ»

Հատկանշական է, որ «հրաշալի քառյակի» ներկայացուցիչները որևէ կերպ չեն արձագանքում «ազգային համաձայնության» կառավարության հեռանկարների մասին տեղեկատվական հոսքերին: Սակայն զարմանալի է, որ քառյակը չի փորձում հավաքվել և հանդես գալ նոր կառավարության շուրջ միասնական մոտեցումներով: Սահմանադրության համաձայն` Սերժ Սարգսյանը պետք է հանդիպի խորհրդարանական խմբակցությունների հետ և նոր վարչապետի հարց քննարկի: Այդ հանդիպումները Հայաստանում հիմնականում ֆորմալ, ձևական բնույթի

Թե ինչ պատահեց, որ նախկինում բոլոր «դավաճանների» հետ անողոք վարվող Տեր-Պետրոսյանը դարձավ այդքան հանդուրժող. «168 ժամ»

Այս հարցազրույցի առանձնահատկություններից մեկն այն է, որ տեղ-տեղ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տիտանական աջակցությունն է հայտնում ոչ միայն Ռուսաստանին, այլ անգամ Սերժ Սարգսյանին… վարչապետի հրաժարականը ներկայացնելով՝ որպես Հայաստանում սահմանադրական ճանապարհով իշխանափոխության արտահայտություն։ Իսկ մենք միամտորեն կարծում էինք, այսինքն՝ միամտորեն հավատում էինք Լևոն Տեր-Պետրոսյանի բազմամյա հայտարարություններին, որ Հայաստանում իշխանությունը բռնազավթված է, որ Սերժ Սարգսյանը հակաժողովրդավարական ղեկավար է,

Բեռնար Շալանդ. «Կան բոլոր պայմանները՝ արդյունավետ աշխատանք կատարելու համար». ffa.am

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետ  հարցազրույցը ծրագրված էր ՀՖՖ TV-ի համար, սակայն ժամանակը շատ քիչ էր: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը վաղը մեկնում է Ռուսաստանի մի քանի քաղաքներ՝ հետեւելու ազգային հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ հանդիպումներին: Եվ քանի որ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, Բեռնար Շալանդը հետեւում էր 1998 թ. ծնված 48 ֆուտբոլիստների մարզումներին եւ

Խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը կրկին նախագահականի մոտ են

Գասպարիի հետ մի փոքր լեզվակռվից հետո, նրան ի վերջո թույլ տվեցին կանգնել ակցիայի մասնակիցների կողքին, բայց այն բանից հետո, երբ վերջինս դարձյալ պառկեց գետնին`մի քանի ոստիկաններ նրան տեղափոխեցին:

«Լավ հարցաքննության արդյունքում կարելի է արդարացնել անմեղին» . ԵՄ խորհրդատու

Այսօր Երեւանում մեկնարկեց «Կասկածյալների հարցաքննություն. Լավագույն գործելակերպ եւ մեթոդներ» խորագրով միջազգային սեմինարը, որը կազմակերպվել է ԵՄ խորհրդատվական խմբի եւ ՀՀ ոստիկանության միջեւ համագործակցության արդյունքում: Սեմինարից առաջ ԵՄ խորհրդատվական խմբի իրավապահ մարմինների խորհրդատու Սթիվեն Դեյվիդ Բրաունը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սեմինարը քննչական հարցաքննության հիմնական միջազգային մոդելների, լավագույն փորձի եւ զարգացող հետազոտությունների վերաբերյալ տեղեկացված քննարկումներ իրականացնելու

Կակաչները չեն ցրտահարվել

Երևանում վաղ գարնանը բացված կակաչների ծաղկասածիլները, մասնագետների վկայությամբ, ցրտահարությունից գրեթե չեն վնասվել։ «Եղանակի ցրտելուց հետո ձեռնարկել ենք ագրոտեխնիկական համապատասխան միջոցառումներ՝ հողի փխրեցում, պարարտացում, ոռոգում։ Էական կորուստ չի եղել»,- նշել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը։ Վաղ գարնանը ծաղկող կակաչների 600.000 սոխուկները դեռևս նոյեմբերին էին դրվել հողաշերտի տակ։ Արդեն երկրորդ տարին է՝ Երևանի քաղաքապետարանի

Կբարելավվեն քրեակատարողական հիմնարկների պայմանները

Կմեծանա հասարակական կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը

Հաշմանդամ երեխաների մոր պայքարը հանուն լիիրավ կյանքի

«Ես հասկացա, որ իմ երեխաները պետք է ապրեն այս կյանքում… արժանի են լավագույնին ու մեղք չունեն, որ էդպես են ծնվել» Ճակատագրի նետած ձեռնոցը Մերին ընդունեց արժանապատվորեն՝ հանուն իր երեխաների պայքարի դուրս եկավ հասարակությանն օղակած կարծրատիպերի դեմ, ու աներևակայելի կամքի շնորհիվ սովորեց ապրել ու ապրեցնել: «Փողոցն անցնում եմ երեխաների հետ. մի ձեռքով հրում եմ Սիրուշիկի սայլակը,

Տաքսու վարորդը ճանաչել է իրեն կողոպտած ուղևորին

2013 թ. մարտի 19-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 18.00-ին Երևանի Անդրանիկի փողոցում, «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում, ուղևորը դանակի սպառնալիքով վարորդից` 1989 թ. ծնված Հակոբ Ղ.-ից, բացահայտ հափշտակել է 19.000 դրամ և դիմել փախուստի: Ս/թ. ապրիլի 8-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 16 շենքի մոտից բերման

Որքանո՞վ է մեծ Արթուր Բաղդասարյանին վարչապետ նշանակելու հավանականությունը. «Ժողովուրդ»

Դուք այնպիսի հարցեր եք տալիս, որոնք ենթադրությունների ոլորտում են գտնվում:

Հրաշալի քառյակը երեկ շարունակել է քննարկումը

Երեկ ուշ երեկոյան խորհրդարանական 4 ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» շարունակել են իրենց ընդհատված քննարկումը հետագա համատեղ անելիքների շուրջ: Հիշեցնենք, որ երեկ մոտ 3 ժամ տեւած քննարկումն ընդհատվեց «Ժառանգության» հանրահավաքի պատճառով: Լեւոն  Զուրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ քննարկումը պետք է շարունակվի, բայց դրա տեղն ու ժամը այդպես էլ գաղտնի պահվեց: Երեկ շարունակված հանդիպումը ավարտվել է

Եթե պարտքը չներեն, ֆերմերները ներկրված երինջները կմորթեն, որ կառավարության պարտքը տան

Կառավարության նիստը վարող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը դիմելով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին` խնդրեց հստակեցնել, թե ինչ խնդիրներ են առաջացել ներկրված երինջների հետ: Գյուղնախարարն ասաց, որ այդ երինջները ֆերմերներին է տրվել, ինչ-որ գումարի դիմաց եւ հաստատված ժամանակացույցով նրանք պետք է վճարեին այդ գումարները, բայց քանի որ տասը ֆերմերներ չեն կարողացել վճարել այդ գումարները, նրանց

Կառավարության հակակոռուպցիոն նոր ծրագրի առաջնահերթ իրականացման ոլորտներն են լինելու կրթությունը, առողջապահությունը, պետեկամուտների հավաքագրումը, ոստիկանությունը

Այսօր ՀՀ կառավարությունն իր նիստում ընդունված որոշմամբ հաստատել է «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգը: Հայեցակարգը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականության շարունակականությունն ապահովող փաստաթուղթ է: Հայեցակարգի նախագիծը նախապատրաստվել է Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի կողմից: Աշխատանքային խմբում ընգրկվել են ՀՀ կառավարության, այլ պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես

Դանակահարված քաղաքացի` Սրբ. Սարգիս եկեղեցու մոտակայաքում

Դանակահարված քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային Ապրիլի 10-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Սրբ. Սարգիս եկեղեցու մոտակայաքում, նկատել են դանակահարված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները դանակահարված քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:  ԱԻՆ

ՀՀ Ազգային Ժողով կներկայացվեն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի առաջարկությունները

ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: Նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որը մշակվել է ի կատարումն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) առաջարկության: ՀՀ ընտրական օրենսգիրքը չի սահմանում կառուցակարգ առ այն, որ կուսակցության ներկայացրած հաշիվները չի վերանայի նույն

Կոնգրեսական Շիֆը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բաց նամակ է ուղղել թուրք ժողովրդին. «Ամերիկայի Ձայն»

«Գալիք տարի մենք նշելու ենք ցեղասպանության սկզբի հարյուրերորդ տարելիցը, և ամբողջ աշխարհում հայերը կսգան իրենց նահատակների համար, կխորհեն իրենց անչափ կորստի մասին և հարց կտան՝ ինչու՞: Խնդրում եմ ձեզ պատասխանել իրենց՝ ապաշխարության խոսքերով»

Ամենեւին փաստ չէ, որ վարչապետ դառնալու Աբրահամյանի երազանքը կիրականանա. «Հայկական ժամանակ»

Իշխանության ներսում Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի թիվ մեկ հակառակորդն էր, եւ նրանց հակադրությունը ունի վաղեմի պատմություն։ 2008 թվականին վարչապետ նշանակվելուց առաջ Տիգրան Սարգսյանը պայման էր դրել, որ փոխվարչապետ Աբրահամյանը չպիտի մնա կառավարությունում։ Այս պայմանը Տիգրան Սարգսյանի համար կարեւոր էր երկու պատճառով, նախ՝ երկար տարիներ փոխվարչապետ աշխատած Աբրահամյանը կառավարության մեջ երկրորդ գլխի գործառույթ էր իրականացնելու՝ էականորեն

Հաստատվել է էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագիրը

Ծրագրի իրականացմամբ կընդլայնվի էլեկտրոնային ծառայությունների տարածումը

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031