Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում թեժանում է. «Ազատություն» ռադիոկայան

Ապրիլ 10,2014 12:39

«Գողերի տեղը բանտն է, այլ ոչ թե նախագահականը», – այսպես արձագանքեց Թուրքիայի մեծությամբ երկրորդ ընդդիմադիր ուժի` «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին երկրի քաղաքական դաշտում վերջին օրերին շրջանառվող այն տեղեկություններին, թե մոտ ապագայում վարչապետ Ռեջեփ Էրդողանը կհայտարարի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին:

Ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների մարտի 30-ին կայացած ընտրություններից հետո ոչ միայն չհանդարտվեց, այլև գնալով ավելի է թեժանում:

Երեքշաբթի օրը Թուրքիայի խորհրդարանի շենքում հարձակման ենթարկվեց ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Ընդդիմության առաջնորդին հարվածած անձը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքային անդամ Օրհան Օվեթն էր: Ազգային մեծ ժողովի շենքը հսկող ոստիկանները Օվեթին արագորեն վնասազերծեցին: Մի քանի ժամ անց էլ հայտնի դարձավ, որ առաջին իսկ հարցաքննության ժամանակ Օվեթը հայտարարել է․ – «Իմ հարձակման գլխավոր պատճառը Քըլըչդարօղլուի նախընտրական ելույթներն էին»:

Գեւորգ Ստամբոլցյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930