Օրվա լրահոսը
ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության պետը Աստանայում ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները
Հուլիսի 9-ից 12-ը Ղազախստանի Աստանա քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների քաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցում էին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը և նույն վարչության անձի հետախուզման բաժնի պետ Աղվան Գրիգորյանը։ Խորհրդակցությունը վարում էր Աստանա քաղաքի ոստիկանության դեպարտամենտի պետ Մարատ Տուլեբաևը։ Քննարկման առարկա են դարձել կազմակերպված հանցավորության
Ուկրաինայի վարչապետը հրաժարականի դիմում է տվել
Այսօր Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ տեքստի լուսանկարը հրապարակվել է նրա տելեգրամ ալիքում: Դրան նախորդել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդոմիր Զելենսկու հայտարարությունը, թե երկրի կառավարությունը ղեկավարելու առաջարկ է արել առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին, հույսով, որ վերջինս էականորեն կնորացնի կառավարության աշխատանքները: Իսկ Դենիս Շմիգալին Զելենսկին տեսնում է երկրի պաշտպանության նախարարի դերում:
«Սա նշանակում է բլոկադայի շարունակություն, բայց Ադրբեջանը հասանելիություն է ստանալու դեպի Նախիջևան»․ Արամայիս Աղաբեկյանը՝ ԱՄՆ-ի առաջարկի մասին
Ըստ ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի՝ եթե տարածաշրջանային կոմունիկացիաներ են բացվում, հավասարազոր նշան է դրվում Նախիջևանն Ադրբեջանի հետ կապող և ՀՀ-ն՝ ՌԴ-ի հետ կապող։ Այդ դեպքում քննարկման բան կա, եթե՝ ոչ, այդ դեպքում ի՞նչ տարբերություն՝ ինչ կազմակերպություն է վերահսկելու, եթե ՀՀ-ն չի վերահսկելու։
Ամփոփվեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի առաջին փուլը
Հուլիսի 14-ին տեղի ունեցավ Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ձեռնարկատիրական կրթության զարգացման ծրագրի առաջին խմբի ամփոփիչ միջոցառումը։ Ծրագրի նպատակն էր զարգացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բիզնես հմտություններն ու աջակցել խորհրդատվությամբ սեփական բիզնես սկսելու գործնական քայլերում։ Հունիսի 18-ից մեկնարկած ինտենսիվ դասընթացների արդյունքում մասնակիցները հնարավորություն ունեցան ձեռք բերելու
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Փարիզում էր
Հայ-ֆրանսիական եղբայրական հարաբերությունները զարգանում են դինամիկ՝ առաջ մղելով երկկողմ հետաքրքրությունները: Այս գործընթացում մեծ է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի իր գործընկերների հետ ունի համագործակցության ամուր կապեր: Այդ մասին են վկայում փոխադարձ այցերն ու տարբեր միջազգային հարթակներում կայացած հանդիպումները: Տեսանյութը՝ հղմամբ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հանցավոր կազմակերպության անդամներին չհաջողվեց ոչնչացնել առանցքային ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տեղեկությունները
Համացանցի միջոցով կապ են հաստատել արտերկրում բնակվող անձանց հետ, ներկայացել տարբեր կեղծանուններով և հաղորդակցվելով օտար լեզուներով՝ հանցավոր եղանակով նրանցից հափշտակել են ֆինանսական միջոցներ:
Հակոբ Սիմիդյանին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում կփոխարինի Համբարձում Մաթևոսյանը. Radar
Radar Armenia-ի տեղեկություններով՝ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը կազատվի պաշտոնից։ Նոր նախարար է նշանակվում վարչապետի գլխավոր խորհրդական, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
Արթուր Ազնավուրյանը՝ Ֆրանսիայում ՀՀ ռազմական կցորդ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 626 – Ա ԱՐԹՈՒՐ ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱUԻՆ Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Արթուր Ազնավուրյանին 2025 թվականի օգոստոսի 1-ից նշանակել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` ք. Փարիզ):
Արգիշտի Մեխակյանը` Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս մասին վարչապետի որոշումը հրապարակել է Կառավարությունը: ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.3-րդ մասին համապատասխան՝ Արգիշտի Մեխակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- նշված է որոշան մեջ:
«Գնացել ռեստորաններ, էնտեղից ասել են՝ ձեզ ոչ մի փող չենք տա». «Հայհեղինակը» չի կարողանում լիարժեք պաշտպանել հեղինակային իրավունքները
Քրիստ Մանարյանը մտել էր ռեստորան, իրեն ասել էին՝ ո՞ր սրահում եք ուզում նստել: Քրիստի հարցին՝ իսկ ինչո՞վ են սրահները տարբերվում, ասել էին՝ այս սրահում երաժշտություն կա, ինչի համար պետք է հավելյալ վճարեք: Ու Քրիստն ասել էր՝ էդ դուք պետք է ինձ փող տաք, որովհետեւ հենց հիմա այնտեղ իմ երգն է հնչում: Այսինքն, այս բոլոր հարցերը պետք է շտկվեն.. Իրենք չեն կարող ռեստորաններում հսկել, որովհետեւ ռեստորանների կողմից մեծ սաբոտաժ կա, իրենք մի քանի անգամ գնացել-մտել են ռեստորաններ, էնտեղից ասել են՝ ձեզ ոչ մի փող չենք տա, որովհետեւ ռեստորանների վրա ազդելու մեխանիզմներ չկան
Հերթական թող փչելու քայլերից են. նախնական ցանկը դեռ չի նշանակում, որ ներառվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային ժառանգության ցանկում. Սարհատ Պետրոսյան
Թե՛ Գառնիի, թե՛ Երևանի ուրարտական ժառանգության (Կարմիր բլուր և Էրեբունի) ներառումը ՆԱԽՆԱԿԱՆ ցանկում շատ վիճահարույց է և ունի հստակ քաղաքական պատճառներ։ Դեռևս 1990-ականներից նախնական կարգավիճակով չորս պատմական տարածքներ (Դվին, Նորավանք, Տաթև և Երերույք) այդպես էլ չեն ընդգրկվել հիմնական ցանկում նշածս պատճառներով։
UNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանում
Նեմրութ լեռան դամբարանաբլուր սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։ Բլրի երկու կողմերում կառուցված են միանման արձանախմբեր, որոնք պատկերում են հին աստվածներին, արքային և նրա նախնիներին։
«Հայաստան» խմբակցության կին պատգամավորները 8 ամսական երեխայի մոր նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու երաշխավորագիր են ներկայացրել
Այսօր՝ 2025 թվականի հուլիսի 15-ին, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Արեգնազ Մանուկյանը, Էլինար Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Իրինա Գասպարյանը և Աննա Գրիգորյանը ներկայացրել են այլընտրանքային խափանման միջոցի կիրառման երաշխավորագիր՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին (դատավոր Արշակ Մաթևոսյան) և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին։ Երաշխավորագրի ներկայացման նպատակը դատարաններին հիշեցնելն է, որ
«Ակտիվները խլվում են ներդրողից, ո՞ր ներդրողը պատրաստ կլինի ներդրում կատարել, եթե մի ռեպլիկի պատճառով մարդուն զրկում են ունեցվածքից»․ Ընդդիմությունը ՀԷՑ-ի հարցով ՍԴ է դիմել
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի ներդրումային հայտի մերժումը ակնհայտ քաղաքական նպատակ ունի, եւ քաղաքական խնդիրը տնտեսական հարթություն տեղափոխելն անիմաստ է։
8 ամսական երեխայի առկայությունը պետք է ստիպեր դատարանին ծայրահեղ ռեպրեսիվ միջոց ընտրելուց առաջ ղեկավարվել ոչ թե «նեղվածության» շարժառիթներով, այլ Սահմանադրության մեջ ներդրված արժեքներով. Արթուր Ղամբարյան
Անհավանական է, որ այս գործով պետությունն փաստացի ընդունում է, որ անկարող է եղել խախտում թույլ տված կնոջը հարկադրաբար դատարան ներկայացնել։
Վստահ եմ՝ նոր օրենքի ընդունումը զարգացման նոր ճանապարհ է բացելու բուհական համակարգի համար. Ժաննա Անդրեասյանը պարգևներ է հանձնել Շիրակի պետական համալսարանում
Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում պետական պարգևների հանձման հանդիսավոր արարողությամբ և բուհի պատմությունը ներկայացնող գրքի շնորհանդեսով ամփոփվել են համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումները: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, բուհի այս տարվա շրջանավարտները: Շնորհավորելով Շիրակի
Հայկական հետքը Բոլղարում․ օտարալեզու հետազոտության հետքերով. «Գեղարդ»
Դեռևս 18-րդ դարում, երբ Պետրոս I-ինն այցելել էր հայկական տաճարի ավերակներ, մասնագետներին հրահանգել էր հավաքել հայերեն տապանաքարերը, վերծանել դրանց արձանագրությունները։ Տապանաքարերը թվագրվում են 1321 և 1335 թվականներով: Ավելի ուշ՝ այդ տեքստերը հրապարակվել են ռուսերեն թարգմանությամբ: Հայտնաբերված տապանաքարերի վրա պատկերված են եղել ոչ միայն հայ առևտրականներ, այլև՝ զինվորներ։
Թե ինչպես 30 տարի բռնապետական վարչակարգի տակ ապրած երկիրը կարճ ժամանակում հասավ իր այսօրվա մակարդակին
Դուլսե Չակոնը վեպը հրատարակել է 2002թ, Քաղաքացիական պատերազմի ավարտից 63 տարի անց, և անգամ այդ պահին մարդկանց վերքերը դեռ ամբողջությամբ սպիացած չէին։ Վեպի վերջում հեղինակի հայտնած երախտագիտությունը լրացուցիչ բանալիներ է տալիս հասկանալու, թե որքան զգույշ և խնամքով է պետք վարվել պատմական նյութի հետ։
Պատերազմից հավաքած փամփուշտները մասունքի պես եմ պահում. Մարո Քեշիշյան. Արցախ TV
Արցախ TV. «Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Մարո Քեշիշյանն է։ Ծնվել է Այնճարում, երկար տարիներ ապրել Միացյալ Նահանգներում։ Արցախը նրա համար ազգային ոգու ու զարթոնքի կենտրոն էր։ Եթե տարին մեկ անգամ Արցախ չէր այցելում, իրեն անհանգիստ էր զգում։ Մարո Քեշիշյանը դեռևս Արցախյան առաջին պատերազմի օրերից էր արցախցիների կողքին։ Ասում է՝ մենք
Մայր Աթոռի դիվանատունը գրաված անձը 3-4 անգամ վրաերթի է ենթարկվել ու զղջացել
Նույնիսկ հոգեկան ծանր վիճակի մեջ հայտնվեց և ընկերներին ասում էր․ «Տղաներ, ինչ ուզում եք արեք, Հայրապետի անեծքին չարժանանաք»։
Երևանի ավագանու քննող հանձնաժողովի նիստում ներկայացրի օտարված մանկապարտեզների մի քանի տասնյակ դեպքերից մի քանիսը. Արմեն Գալջյան
Արձանագրվեց, որ այդ օտարումները չեն ունեցել անհրաժեշտ բավարար հիմնավորումներ, ինչի հետևանքով տվյալ վարչական շրջաններում այսօր գոյություն ունեն հարյուրավոր, երբեմն՝ նույնիսկ հազարավոր երեխաների հերթեր։
Վարդան Ղուկասյանի փաստաբան. «Եթե ավագանին կայացրել է օտարման որոշում, քաղաքապետն այդ որոշումը անգամ դատական կարգով չի կարող բեկանել»
Այսօրվա ապացույցներով հաստատվեց նաեւ, որ քաղաքապետը չի հաստատում որեւէ հողամասի գլխավոր հատակագիծ, այլ իրավասու անձինք կազմում են կամ հենց իրենք էլ հաստատում են: Այլ դեպքերում էլ կազմում են եւ բերում քաղաքապետին: Եվ քաղաքապետն արդեն հաստատված հատակագծի մեջ որեւէ փոփոխություն չի կարող անել:
Այն, ինչ նա կոչում է «խաղաղություն», դիվանագիտական ձեռքբերում չէ, այլ՝ պետական ձախողման պաշտոնական փաստաթուղթ. Օսկանյան
Ամեն ինչից ակնհայտ է՝ Փաշինյանը համաձայնել է այսպես կոչված «միջանցքին»՝ Սյունիքի մարզով անցնող մի նախագծի, որը փաստացի նշանակում է հայկական տարածքի ինքնիշխան վերահսկողության փոխանցում արտաքին ուժի։ Սա մանրուք չէ, այլ լուրջ ռազմավարական ու քաղաքական զիջում՝ ուղիղ հարված Հայաստանի տարածքային ամբողջականությանը և հերթական ճեղք՝ մեր պետության արդեն իսկ փխրուն հիմքերում։
Խնդրում եմ յուրաքանչյուրին այս համաճարակից չպաշտպանվել, կրթվելու բացիլ կրել իր մեջ եւ դրանով շրջապատին վարակել. Աննա Հակոբյան
Եթե յուրաքանչյուրը սեփական օրինակով վարակի 100-200 հոգու, ինքնակատարելագործվելու համաճարակն անխուսափելի կլինի:
Ինչպես շինարարների ողջ բրիգադը մահացավ, երբ եկեղեցին քանդելով՝ կառուցեց «Մոսկվա» կինոթատրոնը
Բրիգադը կատարում է իր գործը, այդ մարդը չի մասնակցում։ Որոշ ժամանակ անց նրանց մի ուրիշ աշխատանքի են ուղարկում․ մի կաթսայատան վրա պիտի աշխատեին, այս անձը, որը հրաժարվել էր նախկինում այդ սրբապիղծ գործողությունը կատարելուն մասնակցելուց, այդ օրը հիվանդ էր և չի մասնակցում այդ աշխատանքներին։
ՀՀ ԱԳՆ-ն կհանդգնի՞ ԱՄՆ պաշտոնյաներին ասել, որ նման տեքստերը հակասում են ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությանը. Տաթևիկ Հայրապետյան
«Թուրքիան այս ամենի կենտրոնում է, ինչպես Ադրբեջանն ու Հայաստանը։ Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց սա կատակ չէ։ Դա շարունակվում է արդեն տասնամյակ՝ 32 կիլոմետր ճանապարհ։ Եվ այդ ժամանակ ԱՄՆ-ն գալիս է ու ասում․ «Լավ, մենք կվերցնենք դա։ Տվեք մեզ այդ 32 կիլոմետրը՝ հարյուր տարվա վարձակալությամբ, և դուք բոլորդ կարող եք այն համատեղ օգտագործել…»։ Սա է ասում ԱՄՆ դեսպանը։
«Մենք հայրենիքի կողքին ենք՝ առանց ետ կանգնելու, առանց սահմաններ եւ հեռավորություն ճանաչելու»․ Ժոր Ավդալյան
ՀՅԴ երիտասարդական բանակումների ընթացքում է ի ցույց դրվում ՀՅԴ-ի հզոր ուժը՝ միասնականություն եւ միություն ստեղծելու աշխարհասփյուռ հայ երիտասարդության մեջ․ Մհեր Գարագաշյան
Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան
Դեսպան Ալեքսանդրա Քոուլը պաշտոնը կստանձնի 2025 թվականի սեպտեմբերին:
«ՀՅԴ-ական բանակումները ժամանցային ճամբարներ չեն կամ տուրիստական այցեր, այլ ՀՅԴ-ական գաղափարների դարբնոցներ են»․ Իշխան Սաղաթելյան
Նա կարեւոր ու խորհրդանշական է համարում, որ մեր պետության ու ժողովրդի այս ծանր օրերին աշխարհի 17 երկրի շուրջ 400 երիտասարդ իրենց հավաքն են կազմակերպում մայր հայրենիքում․ «Սա պատասխան է բոլոր նրանց, ովքեր անցնող տարիների ընթացքում ամեն ինչ արել են Հայաստան-Սփյուռք կապը խաթարելու համար՝ արգելելով նաեւ մեր սփյուռքահայ երիտասարդների մուտքը Հայաստան»։
Քննարկվել է զինաթափված քուրդ գրոհայիններին թուրքական բանակ զորակոչելու հարցը
Ermenihaber. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) Անկարայի Քըզըլջահամամ շրջանում անցկացված եռօրյա ճամբարում քննարկել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետագա զարգացումը: Քննարկումների ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն անդրադարձել է զորակոչի տարիք ունեցող ՔԲԿ-ականների հնարավոր զինվորական ծառայության վերաբերյալ հարցին: «Եթե Թուրքիայի Հանրապետության քաղաքացին հասել է զորակոչի տարիքին և չի մասնակցել