Օրվա լրահոսը
Արցախցիներին անվանել «փախածներ», ոնց որ «փախածներ» անվանես մուսալեռցիներին ու վանեցիներին․ Սուրեն Մանուկյան
2022 թ․ դեկտեմբերից մինչև 2023 թ․ սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղում կատարվածը, որակվում է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում
Պետության ղեկավարի առաքելությունը մեկն է՝ լինել ոչ թե ամենաբարձր ձայն ունեցողը, այլ՝ ամենաբարձր պատասխանատվություն կրողը․ Դավիթ Անանյան
Պետության կառավարումը երկրի ղեկավարից պահանջում է լռելու կարողություն, զսպվածություն և, ամենակարևորը՝ իր տեղը հասկանալու գիտակցություն։
Պետական պաշտոնը չի տալիս իրավունք՝ բղավել, մատ թափ տալ, մեղադրել և նվաստացնել, առավել ևս՝ նրանց նկատմամբ, ովքեր արդեն կրել են պատերազմի և տեղահանության ծանր հետևանքները․ Զառա Հովհաննիսյան
Երբ կնոջ ձայնը փաստացի լռեցվում է՝ տղամարդու ձայնի բարձրությամբ, ագրեսիվ ժեստերով, մատ թափ տալով ու մեղադրանքներով, դա արդեն հոգեբանական ճնշում է։
«Երեխաները իրենց տների, իրենց ընտանիքների դեմքն են». Սուրեն Պապիկյան
«Էմոցիաներն այսօր ուղիղ եթերում տեսել եք, կիսել եք մեզ հետ։ Բայց աչքի պոչով մեկնաբանություններում մի բան կարդացի։ Քաղաքացիներից մեկը գրել էր. «խաղաղությունը ոչ մեկին չենք զիջելու»։
«Արմինե Մոսիյանն է, երեխան գրկին, ադրբեջանական հրթիռներից պատսպարված, 2023 թ. սեպտեմբերի 19-ին»
«Այս մարդուն, այս մարդկանց են քպ-ականներն անվանում «փախածներ». Քրիստինե Վարդանյան
Կարևոր դիտարկումներ՝ Ալիևի ռեժիմի «դավաճանությունների» անտեսման հետևանքների մասին
Պետք չէ սպասել միայն Պարսից ծոցում ԱՄՆ-ի և Իսրայելի ցամաքային հարձակմանը․ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային։
«Ակնհայտ է դառնում, որ հունիսի 7-ի ընտրություններին լիարժեք մասնակցելու Սամվել Կարապետյանի հնարավորությունը կտրուկ կնվազի». Ռոբերտ Ամստերդամ
«Ելնելով այս զարգացումներից՝ մենք հարգալից կերպով հորդորում ենք Եվրոպական խորհրդարանին քննարկել անկախ փաստահավաք առաքելություն ստեղծելու հարցը՝ Հայաստանում ժողովրդավարական կառավարման, դատական անկախության և կրոնական ազատության ներկա վիճակն ուսումնասիրելու նպատակով։ Նման առաքելությունը կարևոր դեր կխաղա նախընտրական զգայուն ժամանակահատվածում հիմնարար ազատությունների հետագա թուլացումը կանխելու գործում». Ռոբերտ Ամստերդամ
Վահագն Խաչատուրյանն ու Միխեիլ Կավելաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։
«Որոշ ժամանակ հետո կդադարեցնեն ժողովրդավար երևալու նպատակով երկրի փողոցներում անիմաստ շփումների թատրոնը». Արտակ Զաքարյան
«Տեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ». Արտակ Զաքարյան
Հայկ Մարտիրոսյանը գլխավորեց մրցաշարային աղյուսակը
Վաղը՝ յոթերորդ տուրում առաջատարները նստելու են միմյանց առջեւ։ Հայկը խաղալու է սեւ խաղաքարերով։
Հայաստանը բախվում է վտանգավոր եղանակային երևույթներից բխող աճող ռիսկերի. Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար
«Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ հայտնաբերման, դիտարկման, մոնիթորինգի, վերլուծության և կանխատեսման կարողությունների ամրապնդման գործում, որոնք արդյունավետ վաղ նախազգուշացման համակարգերի հիմքն են։ Սակայն բոլորս գիտենք, որ վաղ նախազգուշացումն ավելին է, քան կանխատեսումը։ Այն պահանջում է միջոցառումների ամբողջական շղթա՝ ռիսկերի իմացություն, մոնիթորինգ և կանխատեսում, նախազգուշացումների տարածում և գործողությունների պատրաստվածություն»։
Արդյոք հայկական կողմը հետևողակա՞ն է եղել, որ ամերիկյան կողմին ցույց տա, որ հայ գերիների վերաբերյալ իրենց դիմումը, հորդորը մերժվում է. «Առերեսում»
Նա հիշեցրեց, որ 2025-ի օգոստոսի 8-ի հանդիպման ժամանակ, ըստ տարածված տեսանյութի՝ Թրամփը Փաշինյանին էր դիմել՝ գերիների վերաբերյալ հարցնելով. «Ասում եք, որ 23 քրիստոնյա հայեր կան, ես պատրաստվում եմ խնդրել, որ դա անեն, կարծում եմ՝ հանուն ինձ կանեն դա, սա կարեւոր է, չէ՞»: «Այո»,- գլխով էր արել ՀՀ վարչապետը: Տաթեւիկ Հայրապետյանը հարցրեց. «Այդ ամենից անցել են ամիսներ. հարց՝ Թրամփը դիմե՞ց Ալիևին, թե՞ ոչ, արդյոք Հայաստանի իշխանությունները շարունակո՞ւմ են պնդել ու ասել, որ իրենց համար կարևոր է, որ Թրամփը դիմի Ադրբեջանի ղեկավարին»:
Վահագն Խաչատուրյանը Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցում ներկա է գտնվել Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցում ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը։ ՀՀ նախագահի աշխատակազմ
Բագրատ Սրբազանի նամակը` Արմինե Մոսիյանին
«Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը». Բագրատ Սրբազան
«Ես գիտեմ, որ դուք կմերժեք եւ հետեւից երկու կոպիտ բառ էլ կասեք։ Ես դա ընդունում եմ խոնարհությամբ». Փաշինյանը ներողություն խնդրեց արցախցի կնոջից ու նրա որդուց
«Կրկին ներողություն եմ խնդրում, ընդունում եմ, որ ինչ-որ բան նենց չեմ ասել, ճիշտ տոնայնությամբ չեմ ասել, ճիշտ դեմքի արտահայտությամբ չեմ ասել , ինչ-որ տեղ բովանդակությանն էլ ճիշտ չեմ վերաբերվել, բայց այդ թեման մինչև հիմա ինձ համար ամենաէմոցիոնալ թեմաներից մեկն է, և ես բոլորից եմ ներողություն խնդրում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես Մեծ պահքն է պահում, տենց էլ խաղաղություն է բերելու. պահք պահելը դիետա պահել չէ». Էդուարդ Շարմազանով
«Պահք է պահում, բայց աջ ու ձախ գոռում ու կռվում է իր հետ անհամաձայն քաղաքացիների հետ։ Մեծ պահք պահելը շաուրմայից հրաժարվելով ու կարտոֆիլ ուտելով չէ». Էդուարդ Շարմազանով
Անվտանգութեան պահպանման ներկայ իրավիճակին տեւողութիւնը տակաւին անորոշ է. Երուսաղէմի Հայոց Պատրիարքարան
Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանը մշտապէս հաղորդակցութեան մէջ է Սուրբ Յարութեան Տաճարի միւս երկու իրաւատէրերուն, ինչպէս նաեւ համապատասխան պետական մարմիններուն հետ։ Երբ Աւագ Շաբթուայ եւ Զատկական տօներու արարողութիւններու ժամանակացոյցին վերաբերեալ վերջնական որոշումներ առնուին, Պատրիարքարանը կը ծանուցէ մերազն հաւատացեալներուն եւ աշխարհասփիւռ մեր ժողովուրդին։
«Թե խաղաղության, որպես հաստատված իրողության մասին, թե վերադարձի իրավունքի իրականացման մասին խոսույթները չպետք է հասցնել քաղաքական պոպուլիզմի մակարդակի». Արթուր Սաքունց
«Արդրբեջանի ռեժիմի կողմից բռնի էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված յուրաքանչյուր անձի պետք է վերաբերվել ապրումակցումով. մարդիկ թողել են տարիների ընթացքում իրենց ստեղծած տները, վտարվել են իրենց հարազատ բնակավայրերից, կտրվել են իրենց շրջապատից, ոչ թե սեփական կամքով, այլ սպառնալիքի, սպանվելու, սովի մատնվելու վտանգի հետևանքով: Եվ բռնի տեղահանվածների Հայաստանում ինտեգրման քաղաքականությունը թելադրում է, պահանջում է լինել միմիայն հարգալից, արժանապատվության հանդեպ հարգալից». Արթուր Սաքունց
«Մենք միայն մարտի դաշտում չենք պարտվել, մենք առավելապես հենց մեզ ենք պարտվում ու ինքներս մեզ խեղդում` էս ատելության մեջ». Գայանե Աբրահամյան
«Այո’, արցախցիների ցավն ու կորստի ողբերգությունը շարունակաբար շահարկել են, սին խոստումներով մոլորեցրել, խնդիրը խորն է ու բազմաշերտ, բայց խնդրի լուծումը մատ թափ տալն ու «փախածներ» անվանելը չէ, այլ բացատրել, փաստեր ներկայացնել, ռազմավարական ճիշտ հաղորդակցում ապահովելն է, որի ռեսուրսի պակաս չկա ու չի եղել, բայց ապրումակցման ու իրականությանն ուղիղ նայելու խնդիր կա, որի հաղթահարման առաջին քայլն անող դերակատարը պաշտոնյաները պետք է լինեն». Գայանե Աբրահամյան
Այսօր առավոտյան դատապարտյալ է դիմել փախուստի
Մարտի 22-ին` ժամը 07։10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող (գործող իրավակարգավորումների համաձայն` նշված պայմաններում դատապարտյալը պահվում է առանց պահակախմբի), 1995թ. ծնված դատապարտյալը բացակայում է կացարանից։ Դեպքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, ընթանում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ։
Միջազգային կառույցներն ընդունում են փաստաթղթեր, որ կա վերադարձի իրավունք, կա էթնիկ հայերի պաշտպանության խնդիր կոպտագույն խախտումներից, սակայն այս ամենը փորձ է արվում մերժել ներպետական մակարդակով. Սիրանուշ Սահակյան
Վերադարձի իրավունքի «հայելային» պատկեր տալը կանխում է արցախցիների վերադարձի իրավունքի հնարավորությունները և փորձում է միջազգային օրակարգն այլ հունով շեղել, ինչն այս իրավունքը կդարձնի պատրանքային, ոչ թե գործնական։ Կարծում եմ, այդ զավթողականության տարրերից մեկն է, երբ «վերադարձ»-ի հովանու ներքո կարող են Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել ադրբեջանցիներ, ովքեր կարող են անգամ ինքնորոշման իրավունք իրացնել Հայաստանի Հանրապետությունում։
Հայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը չպետք է լինի վարչապետ. Նարեկ Կարապետյան
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրել է. «Հայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ: Չլինի ու վերջ»։ Բացի այդ, այսօր Աբովյան քաղաքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի բացմանը կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին, որը այսօր մետրոյում բղավել էր արցախցի կնոջ ու նրա երեխայի վրա։
«Գնում է Ալիևի մոտ՝ ժպտում է, սուրճ է հյուրասիրում, «կուռկուռի ձագ» է դառնում, հետո վերադառնում է երկիր ու ներսում առյուծ է կտրում». Արման Թաթոյան
Արման Թաթոյան. «Պաչիկներ ու սրտիկներ ամեն օր շաղ տվող մարդը, որը զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը, այսօր մետրոյում պատռեց իր դիմակը»
«Անձը, որը Սահմանադրությամբ ստանձնած պարտականությունը տրորել է, հոխորտանքի ու արդարանալու անհաջող փորձեր է անում հայ կնոջ նկատմամբ, որի հայրը հողը պահող ու հաղթող հրամանատար էր». Տիգրան Աբրահամյան
«Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր՝ բացահայտելով իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ճակատագրի և վշտի հանդեպ». Տիգրան Աբրահամյան
Իրավապահները կանգնեցնում և մանրակրկիտ ստուգում են «Ուժեղ Հայաստան»-ի ավտոբուսները. ArmLur.am
Աջակիցների պնդմամբ՝ սա պատահականություն չէ․ նրանք վստահեցնում են, որ այսօր, երբ նախատեսվում է կուսակցության գրասենյակի բացումը Աբովյան քաղաքում, իշխանության ներկայացուցիչները տարբեր մեթոդներով փորձում են խոչընդոտել գործընթացը։
Փաշինյանն իր «հայելային» անհարկի համեմատություններով լեգիտիմացնում է Ադրբեջանի ղեկավարի ասածը. Տաթեւիկ Հայրապետյան
Այսօր դու ունես ամերիկյան կողմի միջնորդությունը, բայց դու շարունակում ես կատարել Բաքվի պատվերները, ենթադրաբար իբրև խաղաղություն ապահովելով։ Դու չես ապահովում խաղաղություն, դու ստեղծում ես իրավիճակ, երբ մենք գտնվում ենք Ադրբեջանի ղեկավարից բառացի, ուղիղ կախվածության մեջ
«Սցենարն», ըստ որի՝ Իրանում ԻՀՊԿ-ն կարող է գալ իշխանության, պարզագույն թյուրընկալում է, քանզի ԻՀՊԿ-ն արդեն իսկ իշխանության է. Վարդան Ոսկանյան
«Ի տարբերություն Թուրքիայի, Եգիպտոսի կամ Պակիստանի զինվորականության, ԻՀՊԿ-ն ոչ թե իշխանություն է ստանձնել՝ տապալելով երկրի սահմանադրությունը, այլ պարադոքսալ կերպով իշխանության հենց այդ սահմանադրության պահապանը լինելով». Վարդան Ոսկանյան
Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց և փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ
Ընտրական գործընթացներում հատկապես ակտիվանում է տարբեր թեմաների առնչությամբ քաղաքական հռետորաբանությունը, ինչը հանգեցնում է նաև խոցելի վիճակում գտնվող տարբեր խմբերի վերաբերյալ հաճախ ոչ զգայուն մոտեցումների տարածման:
«Մեզ թույլ չտվեցին ապրել մեր հայրենիքում՝ Արցախում»․ սա լոկ պատասխան չէր, սա մեղադրական դատավճիռ էր․ ԱԺԲ
«Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել» արտահայտությունը լավագույնս բնորոշում է այս վարչախմբի իրական դեմքը։
Հայաստանի բյուջեն Արցախից ավելի շատ գումար է ստացել, քան տվել է միջպետական վարկի տեսքով․ Հայկ Խանումյան
Այս ամենը երբ վերածենք զուտ թվերի, կտեսնենք, որ Հայաստանից եկող միջպետական վարկը գրեթե հավասար էր, իսկ որոշ տարիների զգալիորեն քիչ էր, քան Արցախի շնորհիվ հավաքվող հարկերը և մաքսատուրքերը։

















































