Օրվա լրահոսը
Բագրատ Սրբազանի նամակը` Արմինե Մոսիյանին
«Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը». Բագրատ Սրբազան
«Ես գիտեմ, որ դուք կմերժեք եւ հետեւից երկու կոպիտ բառ էլ կասեք։ Ես դա ընդունում եմ խոնարհությամբ». Փաշինյանը ներողություն խնդրեց արցախցի կնոջից ու նրա որդուց
«Կրկին ներողություն եմ խնդրում, ընդունում եմ, որ ինչ-որ բան նենց չեմ ասել, ճիշտ տոնայնությամբ չեմ ասել, ճիշտ դեմքի արտահայտությամբ չեմ ասել , ինչ-որ տեղ բովանդակությանն էլ ճիշտ չեմ վերաբերվել, բայց այդ թեման մինչև հիմա ինձ համար ամենաէմոցիոնալ թեմաներից մեկն է, և ես բոլորից եմ ներողություն խնդրում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես Մեծ պահքն է պահում, տենց էլ խաղաղություն է բերելու. պահք պահելը դիետա պահել չէ». Էդուարդ Շարմազանով
«Պահք է պահում, բայց աջ ու ձախ գոռում ու կռվում է իր հետ անհամաձայն քաղաքացիների հետ։ Մեծ պահք պահելը շաուրմայից հրաժարվելով ու կարտոֆիլ ուտելով չէ». Էդուարդ Շարմազանով
Անվտանգութեան պահպանման ներկայ իրավիճակին տեւողութիւնը տակաւին անորոշ է. Երուսաղէմի Հայոց Պատրիարքարան
Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանը մշտապէս հաղորդակցութեան մէջ է Սուրբ Յարութեան Տաճարի միւս երկու իրաւատէրերուն, ինչպէս նաեւ համապատասխան պետական մարմիններուն հետ։ Երբ Աւագ Շաբթուայ եւ Զատկական տօներու արարողութիւններու ժամանակացոյցին վերաբերեալ վերջնական որոշումներ առնուին, Պատրիարքարանը կը ծանուցէ մերազն հաւատացեալներուն եւ աշխարհասփիւռ մեր ժողովուրդին։
«Թե խաղաղության, որպես հաստատված իրողության մասին, թե վերադարձի իրավունքի իրականացման մասին խոսույթները չպետք է հասցնել քաղաքական պոպուլիզմի մակարդակի». Արթուր Սաքունց
«Արդրբեջանի ռեժիմի կողմից բռնի էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված յուրաքանչյուր անձի պետք է վերաբերվել ապրումակցումով. մարդիկ թողել են տարիների ընթացքում իրենց ստեղծած տները, վտարվել են իրենց հարազատ բնակավայրերից, կտրվել են իրենց շրջապատից, ոչ թե սեփական կամքով, այլ սպառնալիքի, սպանվելու, սովի մատնվելու վտանգի հետևանքով: Եվ բռնի տեղահանվածների Հայաստանում ինտեգրման քաղաքականությունը թելադրում է, պահանջում է լինել միմիայն հարգալից, արժանապատվության հանդեպ հարգալից». Արթուր Սաքունց
«Մենք միայն մարտի դաշտում չենք պարտվել, մենք առավելապես հենց մեզ ենք պարտվում ու ինքներս մեզ խեղդում` էս ատելության մեջ». Գայանե Աբրահամյան
«Այո’, արցախցիների ցավն ու կորստի ողբերգությունը շարունակաբար շահարկել են, սին խոստումներով մոլորեցրել, խնդիրը խորն է ու բազմաշերտ, բայց խնդրի լուծումը մատ թափ տալն ու «փախածներ» անվանելը չէ, այլ բացատրել, փաստեր ներկայացնել, ռազմավարական ճիշտ հաղորդակցում ապահովելն է, որի ռեսուրսի պակաս չկա ու չի եղել, բայց ապրումակցման ու իրականությանն ուղիղ նայելու խնդիր կա, որի հաղթահարման առաջին քայլն անող դերակատարը պաշտոնյաները պետք է լինեն». Գայանե Աբրահամյան
Այսօր առավոտյան դատապարտյալ է դիմել փախուստի
Մարտի 22-ին` ժամը 07։10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող (գործող իրավակարգավորումների համաձայն` նշված պայմաններում դատապարտյալը պահվում է առանց պահակախմբի), 1995թ. ծնված դատապարտյալը բացակայում է կացարանից։ Դեպքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, ընթանում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ։
Միջազգային կառույցներն ընդունում են փաստաթղթեր, որ կա վերադարձի իրավունք, կա էթնիկ հայերի պաշտպանության խնդիր կոպտագույն խախտումներից, սակայն այս ամենը փորձ է արվում մերժել ներպետական մակարդակով. Սիրանուշ Սահակյան
Վերադարձի իրավունքի «հայելային» պատկեր տալը կանխում է արցախցիների վերադարձի իրավունքի հնարավորությունները և փորձում է միջազգային օրակարգն այլ հունով շեղել, ինչն այս իրավունքը կդարձնի պատրանքային, ոչ թե գործնական։ Կարծում եմ, այդ զավթողականության տարրերից մեկն է, երբ «վերադարձ»-ի հովանու ներքո կարող են Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել ադրբեջանցիներ, ովքեր կարող են անգամ ինքնորոշման իրավունք իրացնել Հայաստանի Հանրապետությունում։
Հայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը չպետք է լինի վարչապետ. Նարեկ Կարապետյան
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրել է. «Հայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ: Չլինի ու վերջ»։ Բացի այդ, այսօր Աբովյան քաղաքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի բացմանը կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին, որը այսօր մետրոյում բղավել էր արցախցի կնոջ ու նրա երեխայի վրա։
«Գնում է Ալիևի մոտ՝ ժպտում է, սուրճ է հյուրասիրում, «կուռկուռի ձագ» է դառնում, հետո վերադառնում է երկիր ու ներսում առյուծ է կտրում». Արման Թաթոյան
Արման Թաթոյան. «Պաչիկներ ու սրտիկներ ամեն օր շաղ տվող մարդը, որը զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը, այսօր մետրոյում պատռեց իր դիմակը»
«Անձը, որը Սահմանադրությամբ ստանձնած պարտականությունը տրորել է, հոխորտանքի ու արդարանալու անհաջող փորձեր է անում հայ կնոջ նկատմամբ, որի հայրը հողը պահող ու հաղթող հրամանատար էր». Տիգրան Աբրահամյան
«Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր՝ բացահայտելով իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ճակատագրի և վշտի հանդեպ». Տիգրան Աբրահամյան
Իրավապահները կանգնեցնում և մանրակրկիտ ստուգում են «Ուժեղ Հայաստան»-ի ավտոբուսները. ArmLur.am
Աջակիցների պնդմամբ՝ սա պատահականություն չէ․ նրանք վստահեցնում են, որ այսօր, երբ նախատեսվում է կուսակցության գրասենյակի բացումը Աբովյան քաղաքում, իշխանության ներկայացուցիչները տարբեր մեթոդներով փորձում են խոչընդոտել գործընթացը։
Փաշինյանն իր «հայելային» անհարկի համեմատություններով լեգիտիմացնում է Ադրբեջանի ղեկավարի ասածը. Տաթեւիկ Հայրապետյան
Այսօր դու ունես ամերիկյան կողմի միջնորդությունը, բայց դու շարունակում ես կատարել Բաքվի պատվերները, ենթադրաբար իբրև խաղաղություն ապահովելով։ Դու չես ապահովում խաղաղություն, դու ստեղծում ես իրավիճակ, երբ մենք գտնվում ենք Ադրբեջանի ղեկավարից բառացի, ուղիղ կախվածության մեջ
«Սցենարն», ըստ որի՝ Իրանում ԻՀՊԿ-ն կարող է գալ իշխանության, պարզագույն թյուրընկալում է, քանզի ԻՀՊԿ-ն արդեն իսկ իշխանության է. Վարդան Ոսկանյան
«Ի տարբերություն Թուրքիայի, Եգիպտոսի կամ Պակիստանի զինվորականության, ԻՀՊԿ-ն ոչ թե իշխանություն է ստանձնել՝ տապալելով երկրի սահմանադրությունը, այլ պարադոքսալ կերպով իշխանության հենց այդ սահմանադրության պահապանը լինելով». Վարդան Ոսկանյան
Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց և փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ
Ընտրական գործընթացներում հատկապես ակտիվանում է տարբեր թեմաների առնչությամբ քաղաքական հռետորաբանությունը, ինչը հանգեցնում է նաև խոցելի վիճակում գտնվող տարբեր խմբերի վերաբերյալ հաճախ ոչ զգայուն մոտեցումների տարածման:
«Մեզ թույլ չտվեցին ապրել մեր հայրենիքում՝ Արցախում»․ սա լոկ պատասխան չէր, սա մեղադրական դատավճիռ էր․ ԱԺԲ
«Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել» արտահայտությունը լավագույնս բնորոշում է այս վարչախմբի իրական դեմքը։
Հայաստանի բյուջեն Արցախից ավելի շատ գումար է ստացել, քան տվել է միջպետական վարկի տեսքով․ Հայկ Խանումյան
Այս ամենը երբ վերածենք զուտ թվերի, կտեսնենք, որ Հայաստանից եկող միջպետական վարկը գրեթե հավասար էր, իսկ որոշ տարիների զգալիորեն քիչ էր, քան Արցախի շնորհիվ հավաքվող հարկերը և մաքսատուրքերը։
Այդ քարտեզը բոլորիս քարտեզն է, բայց մարդկանց սրտերում և ձգտումներում կա մեկ այլ քարտեզ՝ ոչ թե պատրանք, այլ բնական և արդար ձգտում՝ վերադառնալու այնտեղ․ Գեղամ Ստեփանյան
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօրվա միջադեպը «քույրեր և եղբայրներ» հռետորաբանության լիակատար մերկացումն էր․ մի կողմից ստեղծվում է հոգատարության շղարշ, իսկ մյուս կողմից՝ համակարգված կերպով թիրախավորվում և պիտակավորվում են տեղահանված մարդիկ՝ նրանց կարծիքը, նրանց զգացումները, ցավն ու արժանապատվությունը։ Իհարկե, երբեք էլ գաղտնիք չի եղել, թե ովքեր են կանգնած այդ ատելության բուրգի գագաթին՝
Արցախից ևս 200 ընտանիք ստացավ մարդասիրական օգնություն Երևանում
«Եվրասիա-Հայաստան»-ը՝ Ռուսական մարդասիրական առաքելության հետ համատեղ և Россотрудничество-ի աջակցությամբ, իրականացնում է համակարգային ծրագիր՝ ուղղված Արցախից հարկադիր տեղահանվածների աջակցությանը։ 21 մարտին Երևանում մարդասիրական օգնություն ստացավ ավելի քան 200 ընտանիք։ Նրանց համար այս օրը դարձավ հերթական ապացույցը, որ ուշադրությունը, մասնակցությունը և հետևողական աջակցությունը շարունակում են լինել կողքին անգամ ամենաբարդ իրավիճակներում։ Հատուկ ուշադրություն դարձվեց փոքր երեխաներ ունեցող ընտանիքներին․
Մատ թափ տալով՝ հնարավոր չի լինելու անընդունելի ատելության տարրերը մեղմել․ Աննա Դավթյան-Գևորգյան
Արևելագետ Աննա Դավթյան-Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը Առանց ներհայաստանյան հաշտության չենք կարողանալու հարևանների հետ հարաբերությունների նորմալացում ու հաշտեցում ունենալ։ Իսկ ներքին հաշտության համար նախևառաջ իշխանության կողմից առավելագույն զգույշ, ապրումակցումով ու ցավի ըմբռնումով խոսքի ու վարքի կարիք ունեն մարդիկ։ Մատ թափ տալով՝ հնարավոր չի լինելու անընդունելի ատելության տարրերը մեղմել ու Հայաստանի անվտանգության, արտաքին քաղաքական ռիսկերի մասին առողջ քննարկում
Եթե այդպես է ընկալվել, սխալ է ընկալվել․ Փաշինյանը հերքում է ուղիղ եթերում ասածը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր արցախցի կնոջն ուղիղ եթերում «փախած» էր անվանել, լրագրող Նարեկ Կիրակոսյանի հարցին ի պատասխան վստահեցնում է՝ նման բան չի ասել։ «Բացառված է, որ ես այդպիսի բան ասեմ, ես այդպիսի բան չեմ, չէի կարա ասեի, եթե այդպես է ընկալվել, սխալ է ընկալվել, եթե ինչ-որ մի բան ընենց չեմ ասել, ներողություն եմ խնդրում»,– ասել
Ու այս տեսարանը այդ կնոջ տղա երեխայի ներկայությամբ, որն ի զորու չէր իր մայրիկին պաշտպանելու․ Տիկին ՄԻՊ, ասելիք չունե՞ք. Մարինե Ֆարմանյան
Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը 2 օր առաջ նշեցի, որ «կարմիր գծերը հատելու» չեմպիոնը տղամարդուն հարիր վարք չի դրսևորում, երբ ընդդիմադիրներին բանտարկելուց հետո նստում է տեսախցիկի առջև և ծաղրում նրանց: Այսօր նոր ռեկորդ ունենք. տուն-տեղ կորցրած արցախցի մի երիտասարդ կնոջ վրա էր գոռգոռում, մատ թափ տալիս, որը համարձակվել էր ասել, որ Արցախը կորցրել են, բայց
Այդպիսի կարևոր արժեք ու գաղափար է այն, որ բոլորս ունենք բազմաթիվ առանձնահատկություններ, տարբերություններ, ու հենց դրանով էլ աշխարհը կատարյալ է դառնում. Անահիտ Մանասյան
Ցանկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրի վարքագիծը լինի այնպիսին, որ ոչ թե պարզապես խոսքերով, այլ իրական գործողություններով նպաստենք հավասար և համերաշխ միջավայրի ձևավորմանը։
Իսկ իրականում էս պատմության մեջ թռածը դու ես՝ Նիկոլ Փաշինյան․ Էդուարդ Շարմազանով
Բա գոռում էիր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, որդուդ Արցախ ծառայության էիր ուղարկում, Շուշիում պարում էիր ինքնամոռաց։
Մենք՝ որպես հավաքական ազգ, այս տարիներին կորցրել ենք ընդհանուր երազանքը կամ ճիշտ չենք սահմանել․ Դավիթ Սանասարյան
Ես պատկերացնում եմ Հայաստան, որտեղ իշխանությունը ազգային ու ինքնիշխան է՝ ոչ արտաքին կախվածության, ոչ ներքին կեղծիքների գերի։
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Մարտի 22-ին կեսօրից հետո, 23-ին, 25-27-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մարտի 22-ին կեսօրից հետո, 23-ին, 25-27-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 24-ին սպասվում է առանց
Պարզաբանում․ Կառավարության ղեկավարն իրավունք ունի նկարահանումներ անելու մետրոպոլիտենում․ Factor.am
Երևանի մետրոպոլիտենում նկարահանումներն արգելվում են՝ անվտանգային նկատառումներով։ Կառույցը համարվում է ստրատեգիական։
Նիկոլ Փաշինյանը փորձում է իրեն մեծ աջակցության շոու ցույց տալ մի մարզում, որը իր իսկ իշխանության օրոք ավելի է խրվել աղքատության ճահճի մեջ․ Դերենիկ Մալխասյան
Նիկոլի տրամաբանությամբ ստացվում է, որ ինչքան տվյալ շրջանի բնակչությանն աղքատացնում ու ունեզրկում ես՝ այդքան քո հանրային աջակցությունն աճում է։
Եթե երկրի վարչապետը լեգիտիմացնում և քաղաքական նպատակներով գործիքայնացնում է փախստականներին թիրախավորող ամենաայլանդակ խոսույթները, իր հետևորդները ինչո՞ւ չպիտի դրանք կրկնեն
Կարծում եմ՝ այսպիսի պահվածքը վերլուծելու համար միջդիսցիպլինար մասնագիտական խումբ է պետք ներգրավել։
Գրեթե մեկ տարի լիակատար շրջափակման մեջ երեխա մեծացրած, նույն հողում թշնամու հետ գոյակցելու պայմաններում ապրած կնոջը «փախուստի» մեջ մեղադրելը ոչ միայն անարդար է, այլ՝ բարոյապես անընդունելի․ Մեսրոպ Առաքելյան
Իր խոսքում մի քանի անգամ Արցախ ասող և ինքն իրեն ուղղող Փաշինյանը և ուրիշ ոչ մեկը չի կարող իրեն թույլ տալ մատ թափ տալ ու մեղադրանքներ հնչեցնել այն մարդկանց հասցեին, ովքեր ապրել են գոյաբանական վտանգի պայմաններում և հարկադիր բռնատեղահանվել իրենց հայրենիքից։


















































