Օրվա լրահոսը
ՀՀԿ-ական. Ենթադրենք, վարչապետը կամ նախարարները փոխվեցին, ի՞նչ է փոխվելու. «Իրատես de facto»
Պարզ է, չէ՞, որ վարչապետը կրկին ՀՀԿ-ից է լինելու։
Հրդեհ՝ Վանաձոր քաղաքում. կան տուժածներ
Մարտի 21-ին, ժամը 02.31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 37 տանը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Թիվ 37 տանը այրվել է հյուրասենյակի բազմոցը և գորգը: Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են
«Ավելացնել տիկին Ռոզայի հրաժարականի պահանջը». «Ժողովուրդ»
Անլրջությունն այն է, որ պայքարում են Տիգրան Սարգսյանի դեմ, այն պարագայում, երբ բոլորին հայտնի է, որ Տիգրան Սարգսյանը ոչ մի բան չի որոշում։
Վրաերթի է ենթարկվել 64-ամյա կին
Մարտի 20-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հերացու փողոցի թիվ 5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Արծվիկ Մինասյան. «Դաշնակցությունն ինքը կարող է ոմանց նստեցնել ոզնու վրա» «Իրատես de facto»
Հրայր Թովմասյանը, լինելով ինձ մտերիմ մարդ, կարծում եմ՝ պարտավոր էր իր օգտագործած բառի համար ներողություն խնդրել։ Դրա համար նրան բավարար ժամանակ տրված էր։ Չարեց։
Մանվել Սարգսյան. Արդեն դժվար է ասել, թե ով է բաժանում Ուկրաինան։ Ռուսաստա՞նը, թե՞ Արեւմուտքը. «Հրապարակ»
Եթե Ռուսաստանն ընդհանրապես չխառնվեր, այդ ժամանակ գուցե տեսնեինք իդեալական ռեֆերենդում, եւ վերաբերմունքն աշխարհի ուրիշ կլիներ։
Հայաստանի համար վճռորոշ խնդիրների շուրջ որոշումներ կայացնելիս Սերժ Սարգսյանը չի խորհրդակցում.«Ժողովուրդ»
Եվ որքան որ վտանգավոր է Սարգսյանի որոշումներին քիչ թե շատ հակազդելու ունակ քաղաքական ընդդիմության բացակայությունը, նույնքան վտանգավոր է Ս. Սարգսյանի կողմից այդ ուժերի հետ թեկուզ ձեւականորեն հաշվի չնստելու՝ վերջին շրջանի գործելաոճը։
«Փարաջանով»-ի ռեժիսորը Ղրիմի հարցի պատճառով հրաժարվել է Հայաստանի մրցանակից. epress.am
«Փարաջանով» ֆիլմի սցենարի հեղինակ, պրոդյուսեր և համառեժիսոր Ելենա Ֆետիսովան հրաժարվում է ֆիլմին շնորհված Հայաստանի Հանրապետության պետական մրցանակից՝ երկրի քաղաքական դիրքորոշման պատճառով։ Comments.ua կայքի փոխանցմամբ՝ Ֆետիսովան հայտարարել, որ չի մասնակցելու մրցանակաբաշխությանը, իսկ իրեն հասանելիք դրամական պարգևը խնդրել է տրամադրել հայ որբերի կարիքներին։ Նյութի մանրամասները կարդացեք epress.am -ի կայքում
Արման Նավասարդյան. Ռուսները 22 տարի ոչ մի ծպտուն չհանեցին ազգային ինքնորոշման սկզբունքի մասին. «Հրապարակ»
Իսկ Ղարաբաղի հարցն ինքնորոշում չէ՞ր: Եզրակացությունը մեկն է՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր
ԱՄՆ-ի օրենսդիրներին և վարչակազմի պաշտոնյաներին չեն անհանգստացրել Ռուսաստանի պատժամիջոցները. «Ամերիկայի Ձայն»
«Այն, ինչ մենք տեսնում ենք մինչև հիմա՝ ցուցակում ներառված անձինք հպարտանում են դրանում ներառված լինելով: Հպարտանում են նրանով, որ սատարել են այն, ինչ ճիշտ են համարել». ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ:
Հայաստանը միջազգային որոնողափրկարարական թիմ կունենա
Երկօրյա արտակարգ ուսումնավարժանք Մարտի 19-20-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման գործընթացի շրջանակներում անցկացրեց «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով վարժանք։ Կազմակերպված վարժանքը կարևոր քայլ է` INSARAG-ի որակավորումն անցնելու ճանապարհին։ Վարժանքի ընթացքում ստուգվում են թիմի ղեկավարման կարողությունները, փրկարարների գիտելիքներն ու հմտությունները որոնողափրկարարական աշխատանքների գծով, թիմի բժշկական և նյութատեխնիկական ապահովումը։ Վարժանքին մասնակցում
ԲՀԿ-ական պատգամավորը կառավարությանը հրավիրում է Մայդան. «Առաջին լրատվական»
«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը: – Պարոն Խաչատրյան, փաստորեն, ԲՀԿ–ում մի մասը տեղյակ չի եղել կառավարության հրաժարականի պահանջին միանալու ԲՀԿ որոշման մասին: Ձեզ հետ հարցը քննարկվե՞լ է: – Ինչ ի նկատի ունեք՝ չեմ հասկանում: Քննարկվել է բոլորիս հետ: – Նիստ եղե՞լ է, քննարկվե՞լ է այդ հարցը: – Այո՛, քննարկվել է: …Կառավարությունը
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ախ էսպես էլ գիժ ամիս՝ Մարդու հանգիստ չի տալիս. Մին քամին է խենթ գվվում, Մին Շամշյանն է հայտնվում:
Վերջին նորությունները Մերաբ Ալոյանից
Ուկրաինայի բանտում ՀՀ քաղաքացի Մերաբ Ալոյանի նկատմամբ հերթական ապօրինությունն է կատարվել: Մարտի 20-ին նրան երկու ամսով տեղափոխել են մեկուսարան ՝ որպես պատճառ նշվում է այն, որ նա անցյալ աշուն այդ ժամկետը չի լրացրել և հիմա պետք է այդ երկու ամիսը լրացնի: Անցյալ տարի «տուժող» կողմը Մերաբի ծննդյան 50 ամյակի կապակցությամբ «նվեր» էր մատուցել նրան՝ կաշառքի
Միշել Պլատինին եւ Զեպ Բլաթերը հարցաքննվել են
ՖԻՖԱ-ի գլխավոր քննիչ Մայքլ Գարսիան զրուցել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի եւ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլաթերի հետ: Բրիտանական մամուլի փոխանցմամբ, Գարսիան 2018 (Ռուսաստանում) եւ 2022 (Քաթարում) թվականների աշխարհի առաջնություններն ընդունելու իրավունք ստացած երկրների ընտրության գործով հետաքննության ղեկավարն է: Նա հարցաքննել է ՖԻՖԱ-ի գործկոմի՝ 2010 թվականի քվեարկությանը մասնակցած 24 անդամներից 13-ին: Նրանց թվում են նաեւ Բլաթերը,
«Հայկական Ժամանակ» և «Չորրորդ Իշխանություն» թերթերն այսօր լույս չեն տեսել. «Փաստինֆո»
Այսօր առավոտյան թերթերի իրացմամբ զբաղվող կրպակները չեն ստացել «Հայկական Ժամանակ» և «Չորրորդ Իշխանություն» օրաթերթերը: Մեր թղթակիցներին տարբեր կազմակերպությունների կրպակների վաճառողներն ասել են, որ նշված երկու թերթերը չեն ստացել, իսկ բեռնագրերում էլ նրանց անվանումների վրա գիծ է քաշված, այսինքն՝ օրվա խմբաքանակում ընդգրկված չեն եղել: Ի դեպ, այդ թերթերը չեն ստացել նաև բաժանորդները: Կրպակավաճառները նշել են, որ
Հայաստանի պատանիների չեմպիոնները կորոշվեն այսօր
«Դինամո» մարզահամալիրում այսօր կավարտվի բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը: Մասնակցում են մայրաքաղաքի 15 մարզական հաստատությունների եւ 7 մարզերի 187 պատանի բռնցքամարտիկներ, որոնք հանրապետության չեմպիոնների կոչման համար պայքարում են 13 քաշային կարգերում: Երեկ կայացան կիսաեզրափակիչ հանդիպումները: Ի հայտ բերվեցին եզրափակիչ մենամարտերի մասնակիցները, որոնք այսօր կորոշեն իրենց քաշային կարգերում լավագույնին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդերին Նավրոզի կապակցությամբ: Մեր ժողովուրդների հարևանությունն ու բարեկամությունը դարերի պատմություն ունեն, և այսօր քրդական համայնքը Հայաստանի հասարակության կարևոր մասն է: Մենք ձեր հոգսերը հավասարապես մերն ենք համարում և ձեզ հետ ուրախանում ձեր հաջողություններով: Նոր տարին և գարնան զարթոնքը բնականաբար բերում են նոր հույսեր: Մաղթում եմ, որ իրականություն դառնան ձեր բարի երազանքները,
Հանրապետության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
«Արարատը» խոշոր հաշվով հաղթեց «Ցենտրոբանկին»
Կայացավ Ինտերնետ-բոուլինգի հերթական տուրը, որում Երեւանի «Արարատը» եւ «Մեդիան» հանդիպեցին, համապատասխանաբար, Վլադիմիրի «Ցենտրոբանկի» եւ «Վլադիմիրի առյուծներ» թիմերի հետ: Մինչեւ այս տուրը 10-րդ տեղում ընթացող «Արարատը» անհատական պայքարը շահեց 6:0՝ «չոր», իսկ թիմայինը՝ 6:2 հաշվով ու մրցաշարային աղյուսակում դիրքերը վերստին բարելավելու լուրջ հայտ ներկայացրեց: Համառ պայքարում անցավ «Մեդիայի» մրցակցությունը «Վլադիմիրի առյուծների» հետ: Անհատական պայքարում 4:2 հաշվով
Էդուարդ Շարմազանով. «ՀՀԿ-ն չի գնում քաղաքական օպոնենտներին խանգարելու ճանապարհով»
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրեց քննարկված թեմաների մասին, նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ մարտի 19-ին, մահմեդական տոնի՝ Նովրուզ Բայրամի ժամանակ արած այն հայտարարությանը, թե Հայաստանը ֆաշիստական երկիր է, իսկ Ադրբեջանը՝ հանդուրժող, Էդուարդ
Արցախյան ազատամարտում Սամվել Ալեքսանյանը գովասանքի է արժանացել
Արցախյան ազատամարտում Սամվել Ալեքսանյանը գովասանքի է արժանացել «5-րդ բրիգադը, իսկապես, Շահումյանում չի եղել, բայց Սամվել Ալեքսանյանը մինչ այդ եղել է Շահումյանում՝ ջոկատում, իսկ 1993թ միացել է 5-րդ բրիգադին եւ մոտ 1-1,5 տարի մասնակցել արցախյան հերոսամարտին Ֆիզուլիում, Մարտակերտում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր 5-րդ բրիգադում սպառազինության գծով հրամանատարի տեղակալ, այնուհետեւ շտաբի պետ Ֆրունզե
Հրաչյա Սարգսյանը չի հիշում իր վիրավորվելը, նա այդ մասին ինտերնետից է իմացել
Դատարանում հրապարակվեցին փաստաթղթեր
«Նախագահական նստավայր դիմած քաղաքացին ժամանակին կրակել է եղբայրների ոտքերին». պատմում է նրա քույրը
Նախագահական նստավայրի դիմաց անչափահաս երեխաների ու կնոջ հետ արդեն մի քանի օր նստացույց անող Աշոտ Խուդոյանի քույրը արձագանքել է իր ու մոր հասցեին ուղղված եղբոր մեղադրանքներին: Արդեն մի քանի տարի նախագահական նստավայրի դիմաց եղբոր հայտնվելը տիկին Խուդոյանին չի զարմացնում. «Էդ երեխաներն են մեղք, որ Աշոտը դարձրել է գործիք շոու սարքելու համար: Նստացույցից բացի պարբերաբար բերանն
«Առանց ջուր կյանք չկա». (Ինֆոգրաֆիկա եւ ֆոտոշարք)
Արդեն երեք տարի է` Հայաստանը նշում է ջրի համաշխարհային օրը: 1992թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ մարտի 22-ը հռչակվել է ջրի համաշխարհային օր` հանրության ուշադրությունը հրավիրելու քաղցրահամ ջրի սահմանափակության եւ կարեւորության վրա: Յուրաքանչյուր տարի ջրի համաշխարհային օրը նշում են տարբեր խորագրերի ներքո, այս տարի այն հանդես է գալիս «Ջուր եւ էներգիա» խորագրով: Այսօր Հ. Կարապետյանի անվան
1in.am. «Ալիկ Սարգսյանը Մհերյանի սպանության գիշերը բարձրաստիճան ոստիկան է ուղարկել օրենքով գողի մոտ». Պետրոս Մհերյան
«Դու ժամանակին բավական լուրջ լծակներ ունեիր, դե, բացահայտեիր գործը: Հիմա՞ ես խոսում բացահայտումից, երբ գործը կոծկել ես»,- այսպես արձագանքեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի խոսքերին սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը: Հիշեցնենք, որ նախօրեին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ալիկ Սարգսյանը, անդրադառնալով Գևորգ Մհերյանի սպանության բացահայտմանը և իր հասցեին Պետրոս Մհերյանի հնչեցրած մեղադրանքներին, ասել էր, թե
Ուկրաինայի դեսպանություն. Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ ճնշման ներքո է գործում Հայաստանի ղեկավարությունը. ԱրմԻնֆո
Տվյալ պահի դրությամբ դեսպանությունն Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունից Հայաստանից դեսպանին հետ կանչելու հրահանգ չենք ստացել, հայտարարել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության քարտուղար Իգոր Ռոմանը` ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Հայաստանից և Ղազախստանից Ուկրաինայի դեսպաններին հետ կանչելու հնարավորության վերաբերյալ ուկրաինական ԶԼՄ-ների հրապարակումները` Ղրիմի հանրաքվեի նկատմամբ այդ երկրների դիրքորոշումների առնչությամբ: «Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը լիարժեք աշխատում է, սակայն` էքստրեմալ
ԱԺ նախագահը չէր մասնակցում ՀՀԿ գործադիրի նիստին
Քիչ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ սկսվեց Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որն անցկացվում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում: Մասնակցում են գործադիրի բոլոր անդամները, բացառությամբ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի: ՀՀ Վարչապետը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ մասնակցում է ԵԺԿ գագաթաԺողովին: Ինչ վերաբերում է ԱԺ նախագահին, որը նաեւ Միջխորհրդարանական միությունում


















































