Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատը» խոշոր հաշվով հաղթեց «Ցենտրոբանկին»

Մարտ 20,2014 23:58

Կայացավ Ինտերնետ-բոուլինգի հերթական տուրը, որում Երեւանի «Արարատը» եւ «Մեդիան» հանդիպեցին, համապատասխանաբար, Վլադիմիրի «Ցենտրոբանկի» եւ «Վլադիմիրի առյուծներ» թիմերի հետ:

Մինչեւ այս տուրը 10-րդ տեղում ընթացող «Արարատը» անհատական պայքարը շահեց 6:0՝ «չոր», իսկ թիմայինը՝ 6:2 հաշվով ու մրցաշարային աղյուսակում դիրքերը վերստին բարելավելու լուրջ հայտ ներկայացրեց:

Համառ պայքարում անցավ «Մեդիայի» մրցակցությունը «Վլադիմիրի առյուծների» հետ: Անհատական պայքարում 4:2 հաշվով հաղթելուց հետո, թիմայինում հաջողությունը երես թեքեց երեւանցիներից: Այստեղ «Մեդիան» զիջեց 2:6, իսկ ընդհանուր հաշվարկով՝ 6:8 հաշվով:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31