Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի համար վճռորոշ խնդիրների շուրջ որոշումներ կայացնելիս Սերժ Սարգսյանը չի խորհրդակցում.«Ժողովուրդ»

Մարտ 21,2014 10:50

Ամենավտանգավորն այն է, որ Ղարաբաղի ճակատագրի համար կարեւորագույն որոշումների կայացման գործընթացում ընդհանրապես օտարված է ոչ միայն հանրությունը, այլեւ ողջ քաղաքական դաշտը։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի համար վճռորոշ խնդիրների շուրջ որոշումներ կայացնելիս Սերժ Սարգսյանը չի խորհրդակցում ոչ միայն ՀՀ ազդեցիկ քաղաքական ուժերի, այլեւ սեփական կուսակցության հետ։ Թե՛ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարության, թե՛ Ղրիմի հարցով դիրքորոշման դեպքում Սերժ Սարգսյանը, փաստորեն, կայացրեց միանձնյա որոշումներ եւ առանց որեւէ խոչընդոտի դրանք փաթաթեց ժողովրդի ու քաղաքական բացարձակապես բոլոր ուժերի վզին։

Եվ որքան որ վտանգավոր է Սարգսյանի որոշումներին քիչ թե շատ հակազդելու ունակ քաղաքական ընդդիմության բացակայությունը, նույնքան վտանգավոր է Ս. Սարգսյանի կողմից այդ ուժերի հետ թեկուզ ձեւականորեն հաշվի չնստելու՝ վերջին շրջանի գործելաոճը։ Մինչդեռ նախկինում նա նման կարեւոր հարցերի (ինչպես օրինակ՝ հայ-թուրքական արձանագրությունների) շուրջ ՀՀ բոլոր քաղաքական ուժերին հրավիրում էր քննարկման Մարզահամերգային համալիրում, կամ էլ՝ առավել ազդեցիկ խորհրդարանական ուժերի հետ փակ խորհրդակցություն էր անցկացնում նախագահականում։

Իսկ հիմա, փաստորեն, դրա անհրաժեշտությունն էլ չկա. Վլ. Պուտինը Ս. Սարգսյանին անգամ նման ֆորմալ խորհրդակցությունների իրավունքից է զրկել։ Նա, այլեւս, պետք է հանձնվի շատ արագ եւ առանց սեթեւեթանքների, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ հեռախոսով։ Ըստ որում՝ սեփական նախաձեռնությամբ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31