Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի օրենսդիրներին և վարչակազմի պաշտոնյաներին չեն անհանգստացրել Ռուսաստանի պատժամիջոցները. «Ամերիկայի Ձայն»

Մարտ 21,2014 10:35

Միացյալ Նահանգների պաշտոնյաներն ու օրենսդիրները լուրջ չեն ընդունել Ռուսաստան մուտքի արգելքն ու պատասխան այլ միջոցները, որոնք Ռուսաստանի իշխանություններն ընդունել են՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից Ռուսաստանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցների սահմանմանն ի պատասխան:

Ռուսաստան մուտքն այսուհետև արգելված է ԱՄՆ-ի վեց օրենսդիրներին և ԱՄՆ-ի վարչակազմի երեք պաշտոնյային:

Այս պաշտոնյաներից մեկը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյներն է, որի ներկայացուցիչը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն խոսնակին «չի տխրեցրել տեղի ունեցածը»:

«Խոսնակը հպարտանում է այն հանգամանքով, որ իրեն ներառել են Պուտինի ագրեսիային դիմակայելու պատրաստ անձանց ցուցակում», – ասել է Ջոն Բեյների ներկայացուցիչը:

Նման մեկնաբանություններով հանդես է եկել ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը:

«Եթե, կանգնելով ի պաշտպանություն Ուկրաինայի ժողովրդին, նրա ազատությանը, մեծ ջանքերի շնորհիվ ձեռք բերված ժողովրդավարությանը և երկրի ինքնիշխանությանը, ես ենթարկվել եմ պատժամիջոցների, ապա թող այդպես լինի», – ասել է սենատոր Մենենդեսը:
Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31