Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորը կառավարությանը հրավիրում է Մայդան. «Առաջին լրատվական»

Մարտ 21,2014 10:28 Share
Աջակցեք aravot.am-ին

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, փաստորեն, ԲՀԿ–ում մի մասը տեղյակ չի եղել կառավարության հրաժարականի պահանջին միանալու ԲՀԿ որոշման մասին: Ձեզ հետ հարցը քննարկվե՞լ է:

– Ինչ ի նկատի ունեք՝ չեմ հասկանում: Քննարկվել է բոլորիս հետ:

– Նիստ եղե՞լ է, քննարկվե՞լ է այդ հարցը:

– Այո՛, քննարկվել է: …Կառավարությունը ոչ թե պետք է հրաժարական տար այսօր, այլ իր նշանակման երկրորդ օրը, եթե ինքը գիտեր, որ այդ ծրագիրն է իրականացնելու:

– Ասել է թե՝ կառավարության ծրագի՞րն է, ըստ Ձեզ, պատճառը:

– Այո՛, ծրագիրն է պատճառը, որն ուղղված է երկրի տնտեսության քայքայմանը, արտագաղթին և աղքատացմանը:

– Այդ դեպքում՝ ինչո՞ւ ԲՀԿ–ում ոչ բոլորն են պատրաստ պահանջել կառավարության հրաժարականը, հատկապես գործարարները դա չեն ուզում:

– Ես նման մարդկանց չգիտեմ: Կուսակցությունը միահամուռ է, միակարծիք է, և այդպես էլ լինելու է: …Այսօրվա կառավարման որակը շատ ավելի ցածր է, քան այն կարող էր իրականացնել ՀՀՇ-ի Գևորիկը:

– Իսկ երբ ԲՀԿ–ն կոալիցիայի մաս էր, կառավարության որակը ավելի բա՞րձր էր:

– Երբ որ ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ էր, ես ԲՀԿ-ի անդամ չէի: Երբ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ էին, նրանք իրականացնում էին կառավարության ղեկավարի ծրագիրը: Նրանք իրենց տեղերում շատ լավ աշխատեցին, այդ ծրագիրը փայլուն իրականացրեցին, բայց արդյունքում ստացվեց, որ այդ ծրագիրը երկիրը տանում էր կործանման և ոչ թե բարգավաճման և դադարեցին կոալիցիա լինելուց:

– Այսինքն՝ համատեղ ուժերով՝ փայլուն կործանո՞ւմ էին երկիրը:

– Վարչապետի ծրագիրը փայլուն կործանում էր երկիրը: ԲՀԿ-ն այն ժամանակ, երբ իրականացնում էր ծրագիրը, չէր կարող նկատել, որ դա տանում է կործանման: Երբ նկատեց, որ տանում է կործանման՝ առաջին խոստման չկատարում, երկրորդ խոստման չկատարում, նա հրաժարվեց կոալիցիայի անդամ լինելուց:

– Սակայն ԲՀԿ–ն չի հայտարարել, որ դա է պատճառը, որ կոալիցիա չի կազմում ՀՀԿ–ի հետ:

– Ես միշտ այդ բացատրությունն եմ տվել և իմ կարծիքին մնում եմ այսօր ևս:

 

Մարինե Խառատյան

 Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31