Օրվա լրահոսը
Օգտվելով տանտիրոջ անուշադրությունից գողացել է բջջային հեռախոսը
Մարտի 17-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Մարինե Գ.-ին: Պարզվել է, որ նա 2013 թ. օգոստոսին հյուրընկալվելով 1969 թ. ծնված Կարո Մ.-ի` Փամբակ գյուղում գտնվող տանը և օգտվելով նրա անուշադրությունից, գողացել է բջջային հեռախոսը: Կատարվում է հետաքննություն:
Իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու և օգտագործելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ մեղադրյալ Ա. Ղ.-ն պարտքի դիմաց տուժողին է հանձնել իր անվամբ գրանցված որսորդական 2 հրազենը, որոնք վերջինս 2012թ. օգոստոսին իրացրել է այդ գործունեությամբ զբաղվող ընկերության միջոցով: Ա. Ղ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ
Ուղևորուհու իրերով փախուստի դիմած տաքսու վարորդը հայտնաբերվեց
Հունվարի 7-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տաքսու վարորդը Թումանյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ գողացել է 1987 թ. ծնված Ն.-ի պայուսակը: Մեկնած օպերատիվ խմբին տուժողը հայտնել էր, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, պայուսակը և հագուստները թողնելով «ՎԱԶ-21010» մակնիշի տաքսի ավտոմեքենայի մեջ` մտել էր սուպերմարկետ և քիչ անց վերադառնալով` նկատել, որ տաքսին անհետացել
Մինչեւ վարչապետն անձամբ չգա, չենք գնալու. գյուղացիները քարերով փակել են Երեւան-Աշտարակ մայրուղին. NEWS.am
Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ՝ Կարբի ձորում նոր ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարող հարակից յոթ գյուղերի հարյուրավոր բնակիչներ մարտի 19-ի կեսօրին քարեր են շարել Երեւան-Աշտարակ մայրուղու վրա ու մայրուղին փակել՝ պահանջելով հեռացնել շինհրապարակ բերված խողովակները։ Ոստիկանները նախապես շղթա են կազմել՝ փորձելով արգելել գյուղացիներին փակել մայրուղին, բայց իրավապահները փոքրաթիվ էին, ու նրանց չի հաջողվել կանգնեցնել
Երթուղայինում հեռախոս գողացողը` խոստովանությամբ
Մարտի 17-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 50 շենք մոտից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Դավիթ Դ.-ին: Նա խոստովանել է, որ փետրվարի վերջերին երթուղային տաքսու սրահում 1984 թ. ծնված Արամ Շ.-ի գրպանից գողացել է բջջային հեռախոս: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն
Ղրիմը «նախադեպ» չի
Հետաքրքրական է, թե նման տոնախմբություն ինչու՞ չանցկացվեց Ստեփանակերտում, երբ հռչակվեց Կոսովոն։ Թե՞ Կոսովոյի նախադեպով ոգեւորվելը Կրեմլին դուր չէր գա…
Արտակ Դավթյան. «Էդ ե՞րբ մի լավ բան արեցիք, որ իշխանությունը դեմ եղավ». «Հայոց աշխարհ»
Բայց ումի՞ց պիտի վախենանք. չեմ կարծում, թե այնքան այլանդակ տեսք ունեն, որ սարսափենք, եւ նույնիսկ եթե այդպիսի տեսք ունենային, էլի սարսափելու բան չէինք ունենա։ Այ, եթե ներկայանային Գորգոնա Մեդուզայի կերպարով, այդ ժամանակ ոչ միայն մենք՝ գուցե ամբողջ աշխարհը սարսափեր նրանց տեսքից։
Եվրամիության տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ քաղաքացիների հետընդունման դիմումները կքննարկվեն որոշակի ժամկետում
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները: Մասնավորապես, հաստատվել է նշված համաձայնագրի շրջանակում ստացվող դիմումները ՀՀ պետական մարմինների կողմից քննարկելու կարգը, համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը, համաձայնագրով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքի մոնիթորինգն
Լարիսա Ալավերդյան. տեղին չէ Ղրիմի հետ կապել Ղարաբաղի ներկան ու ապագան
Այսօր «Ֆորում» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Լարիսա Ալավերդյանը չցանկացավ համեմատել Ղարաբաղը Ղրիմի հետ: Նրա կարծիքով՝ տեղին չէ Ղրիմի հետ կապել Ղարաբաղի ներկան ու ապագան: Իսկ այն կարծիքը, թե Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում ունենա Ղրիմի հարցում, նա պարտադիր չի համարում, քանի որ Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում ունենա մնացած պետությունների հետ հարաբերություններում: Տիկին
Իրանի տրամադրած դրամաշնորհով Մեղրիում և Ագարակում գազի բաշխման ցանց կկառուցվի
Մեկ այլ որոշման փոփոխությամբ գործադիրն ապահովել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրված վարկի մայր գումարի մարման գծով կառավարության ստանձնած պարտավորության ամբողջական կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորումը:
Վարչապետը «Դեմ եմ»-ին հրավիրում է երկխոսության
Այսօր կառավարության նիստը բացելիս վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ է երկխոսել «Դեմ եմ» շարժման հետ: Տիգրան Սարգսյանի խոսքերով՝ շարժման անդամները հիմնականում երիտասարդներ են, որոնք բազմիցս նամակներ են գրել կառավարությանը եւ ներկայացրել իրենց մտահոգությունները պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: «Նամակում կա մտահոգություն այս ռեֆորմի մասին, զգացվում է պատասխանատվություն մեր երկրի հանդեպ: Իրենց բառերով՝ իրենք
Հայ ակնագործները Ռուսաստանից բնական ալմաստ ձեռք բերելու դեպքում արտահանման տուրք չեն վճարի
Փաստորեն հայկական ընկերություններն ազատվում են նշված տուրքից՝ պայմանով, որ իրենց ձեռք բերած ալմաստը Հայաստանից չվերաարտահանվի:
Հնարավոր արյունահեղությունը լինելու է Խաղաղության Նոբելյան դափնեկիր Օբամայի վերջին «փաստարկը». «Հայոց աշխարհ»
Վլադիմիր Պուտինը, ինչպես ասվում է, Միացյալ Նահանգներին ու Արեւմուտքին լիուլի վերադարձրեց «պարտքը»՝ հիշեցնելով նրանց սանձարձակ պահվածքը թե՛ Հարավսլավիայի, թե՛ Իրաքի, թե՛ Աֆղանստանի, թե՛ Լիբիայի վրա իրականացրած հարձակումների ժամանակ, թե՛ արաբական մի շարք երկրներում «գունավոր» հեղափոխություններ հրահրելու առումով: «Արդյունքում, ժողովրդավարության եւ ազատության փոխարեն քաոս է, բռնության բռնկումներ, հեղաշրջումների շարքեր: «Արաբական գարունը» փոխարինվել է «արաբական ձմեռով»,- հայտարարեց
Ավտոմեքենաների համարանիշերն ավելի հարմար և ընթեռնելի կդառնան
ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած որոշմամբ ճանապարհային ոստիկանության կողմից հատկացվող հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի և թվերի գրելատեսակները կհամապատասխանեցվեն միջազգային նոր չափորոշիչներին, կլինեն առավել ընթեռնելի, իսկ համարանիշերի չափերը՝ ավելի հարմար օգտագործման համար: Համարանիշերում կօգտագործվի նաև Հայաստանի Հանրապետության դրոշի պատկերը: Կառավարության նախկին որոշմամբ սահմանված առաջին տեսակի հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի չափը փոքր է թվերից և որոշ դեպքերում խնդիր
ՀՀ զինված ուժերում կստեղծվի պայմանագրային սերժանտական համակարգ
ՀՀ կառավարությունն այսօր իր նիստում հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի կայացման և ընդլայնման անհրաժեշտությամբ: Երկրի զինված ուժերի բարեփոխման նպատակներից է ստեղծել միջազգային չափորոշիչներին համապատասխան սերժանտական համակարգ, որի մի մասը նախատեսվում է իրականացնել գործող հրամանատարական
Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի հոր տան պատուհանները ջարդված են
Հովհաննես Հովսեփյանը սա նորմալ է համարում
Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում տարերային աղետների կանխարգելման համար
Կսահմանվեն բնապահպանության ոլորտի տեխնիկական պահանջները
Զ. Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք
2014 թ. մարտի 4-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մ. Մակյանի, քննության էր առել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Մ. Բաբայանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2013 թ. հոկտեմբերի 31-ի կայացրած քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման: Դատարանը, ակնհայտ
Ղրիմը պատմականորեն երբեք չի եղել Ուկրաինայի կազմում. «Չորրորդ իշխանություն»
Մեր «արեւմտամետները», փաստորեն, այնքան «դուխ» չունեն, որ Հայաստանն օկուպանտ անվանեն, ու դա անում են անուղղակիորեն՝ Ղրիմի միջոցով։
Վնասվածքներ` «ԶԻԼ»-ը վերանորոգելիս
Մարտի 19-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տրավմային շոկով, կոնքոսկրերի կոտրվածքներով և սրունքի սալջարդով բուժօգնության է տեղափոխվել 1960 թ. ծնված Վաչե Հ.-ն, որը ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքներն ստացել է մարտի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, իր տան բակում
Վարդան Ղուկասյանը պատրաստ է եկեղեցում սեղմել Բալասանյանի ձեռքը, տեր լինել նրան. «Առաջին լրատվական»
«Ես պատրաստ եմ եկեղեցու մեջ, ժողովրդի առաջ առաջինը գալ և ձեռք մեկնել նրան: Ես պատրաստ եմ ցանկացած հարցով օգնել նրան: Էս պասի օրերն են, ու ես կոչ եմ անում նրան` այ տղա, արի, ձեռք ձեռքի տանք, ինչ որ չգիտես` օգնենք, քաղաքի բյուջեն կատարես, ասֆալտապատես քաղաքը: Մենք կարանք սովորացնենք իրեն, վերջիվերջո` 13 տարվա փեշակ ունենք»,-«Առաջին լրատվական»-ի
Շմոլ գազի թունավորում
Մարտի 18-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Գետամեջ գյուղի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 1987 թ. ծնված Մարիամ Մ.-ն, 1990 թ. ծնված Արաքսյա Վ.-ն, 1969 թ. ծնված Մելանյա Մ.-ն, 1989 թ. ծնված Մանուկ Մ.-ն և 2008 թ. ծնված Նելսոնի Ն.-ն: Հանգամանքները պարզվում են: *** Մարտի 17-ին, ժամը
Պետական աջակցություն են ստանում ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունները
ՀՀ 2014թ. պետբյուջեում 20 մլն դրամ է նախատեսված ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների համար: Դրանց գործունեությունը համակարգող ՀՀ նախագահի օգնականին կից գործող խորհուրդն իր ս.թ. փետրվարյան նիստում նշված գումարից ինը միլիոն դրամը բաշխել է խորհրդում ներկայացված ազգային համայնքների կազմակերպություններին: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է կատարված հատկացումները ասորական երկու, բելառուսական, գերմանական, եզդիական, լեհական, հունական, ռուսական, վրացական,
Հրայր Թովմասյանն իր սպառնալիքով սեպ է խրում ոչ իշխանական չորս ուժերի միջեւ. «Չորրորդ իշխանություն»
Փաստորեն, հենց որ Հրայր Թովմասյանը նախարար չլինի, գնալու է դաշնակներին ծեծի:
Վազգեն Մանուկյանն իր և ՀԽ անունից ցավակցագիր է հղել Արա Շիրազի մահվան կապակցությամբ
Կյանքից հեռացավ մեր ժամանակների խոշորագույն քանդակագործներից մեկը` անվանի մտավորական, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը: Իր ուրույն մտածողությամբ, թարմ ու ինքնատիպ ձեռագրով նա հասցրեց խորը հետք թողնել հայ կերպարվեստի պատմության մեջ` ցավոք չհասցնելով կյանքի կոչել շատ ու շատ յուրօրինակ մտահղացումներ: Նրա հեղինակած արձաններն ու հուշակոթողները մեր երկրի զարդն ու հպարտությունն են, իրապես բարձրարժեք մշակութային ժառանգություն: Արա
Արծրուն Հովհաննիսյան. Մինչեւ սահմանազատում չլինի, այս խնդրից չենք կարող խուսափել. «Ժողովուրդ»
Տարեկան հարյուրավոր կենդանիներ ու տասնյակ մարդիկ են պայթում այդ ականների վրա։ Բայց երբեմն որոշ մարդկանց բախտը բերում է ու չեն պայթում, սակայն հայտնվում են հակառակ կողմում։
Նորից կրպակներ են քանդում. «Հայկական ժամանակ»
Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցները 2 օր ժամանակ էին տվել Կորյուն փողոցում՝ Բժշկական քոլեջի հարեւանությամբ գտնվող 4 տաղավարների սեփականատերերին ՝ տարածքն ազատելու ու նշված տարածքում առեւտրային գործունեությանը դադարեցնելու համար։ Տաղավարներից երկուսը զբաղվում են հացաբուլկեղենի ու հյութերի վաճառքով, մեկը՝ օպտիկա է, մյուսը՝ պատճենահանման կետ։ Ըստ քաղաքապետարանի, տաղավարները խաթարում են քաղաքի տեսքը։ Կրպակատերերից ոմանք
«ՀՀ տնտեսությունն արդեն իսկ հիվանդ է. ամեն ինչ կերեւա ամռանը». «Ա1+» (տեսանյութ)
Արեւմուտքի կիրառած պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան ոչ միայն հենց Ռուսաստանի, այլեւ Հայաստանի տնտեսության վրա՝ համոզված է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։ Չէ՞ որ մեր տնտեսության կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից, էական է։ Իսկ Ռուսաստանում տնտեսական անկումը գրեթե անխուսափելի։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այլ կարծիքի է։ Ըստ նրա՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները հիմնականում քաղաքական բնույթի են։ Իսկ տնտեսական առումով, եթե անգամ լինեն,
Կարեն Ավագյանն առաջարկում է մեկ օրինակ նշել, որ ՀՀԿ-ի շարքերը ներգրավելու նպատակ հետապնդած լինեն. «Հրապարակ»
Հայաստանի երիտասարդական հիմնադրամն այս տարի 780 ուսանողի կրթաթոշակ է տվել։ «Բարձր կամ գերազանց առաջադիմություն, սոցիալապես անապահով կարգավիճակ, միակողմանի ծնողազուրկ, սահմանամերձ գյուղի բնակիչ, հասարակական որոշակի ակտիվություն», ահա այն չափորոշիչները, որոնցով առաջնորդվել է Հիմնադրամը։ Սակայն միայն այն փաստը, որ կրթաթոշակ ստացողներն առաջին կուրսեցիներ են, որոնց առաջադիմության մասին խոսելը վաղ է, արդեն կասկածների տեղիք է տվել։ Ոմանք ենթադրում


















































