Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը պատրաստ է եկեղեցում սեղմել Բալասանյանի ձեռքը, տեր լինել նրան. «Առաջին լրատվական»

Մարտ 19,2014 11:33

«Ես պատրաստ եմ եկեղեցու մեջ, ժողովրդի առաջ առաջինը գալ և ձեռք մեկնել նրան: Ես պատրաստ եմ ցանկացած հարցով օգնել նրան: Էս պասի օրերն են, ու ես կոչ եմ անում նրան` այ տղա, արի, ձեռք ձեռքի տանք, ինչ որ չգիտես` օգնենք, քաղաքի բյուջեն կատարես, ասֆալտապատես քաղաքը: Մենք կարանք սովորացնենք իրեն, վերջիվերջո` 13 տարվա փեշակ ունենք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Ես սրան ձեռք եմ մեկնում հանուն իմ քաղաքի: Ես պատրաստ եմ տեր լինեմ նրան, սատարեմ, ամեն ինչ անեմ, քանի որ քաղաքը տեղից փախնում է, իսկ ինքը բացի բանսարկությունից, ուրիշ բան չի կարողանում անել»,- ավելացրեց նա: «Այդ տղան երկու տարի է աշխատում է ու դեռ չգիտի, թե ում է պատկանում Գյումրու քաղաքային զբոսայգին: Այդ զբոսայգին քաղաքապետարանին է պատկանում»,- արձագանքելով Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավագանու երեկվա նիստին արված առաջարկությանը` լուծարել «Քաղաքային զբոսայգի» ՓԲԸ-ն, ասաց Ղուկասյանը: Այդ ընկերությունը, ինչպես հայտնի է, պատկանում է Վարդան Ղուկասյանին:

«Լուծարային հանձնաժողով ստեղծենք, որպեսզի ուսումնասիրենք, թե ինչ է կատարվել էդ այգում, ինչ կա այդ այգում, համայնքն ինչպիսի սեփականություն ունի, էդ կարուսելներն ումն է և այլն: Մենք վերջը պե՞տք է հասկանանք, լավ, ունենք տնտեսություն, ունենք զբոսայգի, որը 6 հեկտարի վրա է, էդ ամեն ինչը պետք է պարզաբանվի: Գեղեցիկ չէ ուղղակի: Չէ՞ որ սա համայնքային սեփականություն է, և բոլորիս համար պատմություն ունեցող այգի է: Հիմա դրա համար պետք է ստեղծենք լուծարային հանձնաժողով, որի կազմ պետք է ընդգրկվեն նաև ավագանու անդամները, որովհետև ոչ պայմանագիր կա, ոչ բան»,- առաջարկել է Սամվել Բալասանյանը:

Անահիտ Սվաճյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Իսկ այն որ երկրաշարժից հետո,որ ամբողջ քաքաքում համատարած ծառեր եին կտրվում միակ տեղը դա քաղաքային զբոսայգին էր, որ ոչ մի ծառ չհատվեց և դա Վարդան Ղուկասյանի շնորհքն էր: Նա կյանքի գնով է պայքարել որ մենք չկորցրեցինք մեր այգին ավելին նա բարեկարգեց, շենացրեց այն իսկ հիմա ինչոր մի դրացու է եկե և ուզում է այն լուծարի: Քաքաքում ավելի գլոբալ խնդիրներ կան թող դրանցով զբաղվի ոչ թե ոստիկաններին բնորոշ բաներվ զբաղվի մեր քաղաքաՓետը

  2. KARINE says:

    Շատ ճիշտ է որ այսօր մենք ունենք մեր գեղեցիկ այգին դա Վարդան Ղուկասյանի շնորհքն է; 90-ականներն երբ գյումրեցին ոչ մի տեղ չուներ գնալու իր հանգստի համար միակ տեղը դա քաքաքային զբոսայգին էր ուր կարելի էր գնալ և մի փոքր կտրվեր առօրյա հոգսերից: Իսկ հիմա պարոն Փալասանյանը եկե և դերեր ե կատարում իբր իրեն շատ հուզում է Գյումրու ճակատագիրը ուր էիք այդ ժամանակները…… Ամոթ է մի թե չեք հասկանում որ գյումրեցին ձեզ չի ընդունում պատվով հեռացիր քանի ուշ չէ:

  3. Нона says:

    Արդեն բաժակը լցվեց. Իսկապես, Վ.Ղուկասյանը ճիշտ առաջարկություն է անում, չիմանալը ամոթ չէ, ամոթը չհարցնելն է: Թե չե կարևոր գործերը թողած, նայում եք ինչ պատրաստի, գեղեցիկ, բնակչությանը օգտակար տարածք ու կառույց կա, որ դրա շուրջը շոու սարքեկ և փորձեք ստեղծել տպավորություն, թե գործ եք անում, թե ձեզ թվում է, թե մարդիկ ոչինչ չեն հասկանում: Այնպիսի տպավորություն է, որ Գյումրի քաղաքը նոր եք հայտնաբերել, նոր եք իմացել, որ դուք հայ եք և Գյումրեցի? Ուր էիք այն ժամանակները, երբ Գյումրին իր վերքերն էր լավացնում, փորձում էր վերակենդանանալ: Հասկանալի է, որ այդ ժամանակ դուք զբաղված էիք գարեջրի գործարաններ չնչին գներով ձեռք բերելով, այսպես կոչված- ժողովրդի լեզվով ասված անուշարանի համար կռիվ տալով: Եվ վերջապես, անձամբ ինձ շատ է հետաքրքրում մի բան: Դուք լինելով Գյումրի քաղաքի բնակիչ, որոշ ժամանակահատված հանդիսանալով ազգային ժողովի պատգամավոր, ինչպես նաև փոխնախագահ, որը ավելի բարձր է, քան քաղաքապետի պաշտոնը, ինչ եք արել քաղաքի համար? Միթե այն ժամանակ չէիք տեսնում այն ամենը, ինչի համար այժմ խոսում եք: Եկել չեք եկել կպել եք Ամենափրկիչին, արձաններին, հիմի էլ այգին: Թե ձեզ միայն հետաքրքրում են այն տարածքները, որտեղ ջանք ու աշխատանք է արել Վ.Ղուկասյանը? Մի գուցե քաղաքապետի պաշտոնն էր պետք, որ այդ բոլորը տեսնեիք? Եվ վերջապես, մի խորհուրդ կարող եմ տալ, քանի շատ ուշ չե, հրաժարվեք, դուք ուղղակի չեք կարողանում աշխատել, ազգային ժողովում էլ մի բան չեիք, կուսակցությունից կուսակցություն թռչելով մի կերպ դիմացաք, ձեզ էլ քաղաքապետի պաշտոնին դրեցին, որովհետև այդ ժամանակ այդպես էր պետք և որպես ձեռքի խաղալիք, ձեզ օգտագործեցին: Միգուցե ձեզ ուղարկել են, որ Գյումրին քանդեն? Ինչ իմանամ? Կարող է…. Կասեր երջանկահիշատակ Մ.Մկրտչյանը: Հա, չմոռանամ ՞Չայկա՞ մակնիշի մեքենայի մասին, որը ձեր քախաքապետարան մտնելու օրվանից խորհրդակցության գոլդ հարցն էր, որին հաջորդում էր մյուս ոչ պակաս կարևոր հարցը – Մանտեկի և Քոբուլետի /Ռոմեո և Ջուլետա/ ………..

  4. Հարություն says:

    Ղուկասյան ջան, ձեռքդ մի կեղտոտե դրա ձեռքը սեղմելով

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31